Jump to content

Ալմաթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալմա-Աթաից)
Քաղաք
Ալմաթի
ղազ.՝ Алматы, ռուս.՝ Алма-Ата
Դրոշ Զինանշան

ԵրկիրՂազախստան Ղազախստան
Ենթարկումհանրապետական ենթարկման քաղաք
ՀամայնքՂազախստան
Աքիմ (պաշտոն)|ԱքիմԱխմետժան Եսիմով
Հիմնադրված է1854 թ.
Այլ անվանումներԱլամթի, Զաիլիյսկի, Վերնի
Մակերես682 կմ²
ԲԾՄ600 — 2200 (կենտրոն— 785) մ
Կլիմայի տեսակսուր-մայրցամաքային
Բնակչություն2 135 365 մարդ (2022)[1]
Խտություն4139 մարդ/կմ²
Ազգային կազմղազախներ 51,06%,
ռուսներ 33,02%,
ույգուրներ 5,73%,
կորեացիներ 1,90%,
թաթարներ 1,82%,
ուկրաինացիներ 1,24%,
ադրբեջանցիներ 0,70%
այլք 3,01%[2]
Կրոնական կազմՇիա մուսուլմաններ, ուղղափառ քրիստոնեաներ
Ժամային գոտիUTC+6 և Asia/Almaty?[3]
Հեռախոսային կոդ727
Փոստային դասիչ050000–050063
Ավտոմոբիլային կոդA
ISO 3166-2:KZALA
Պաշտոնական կայքalmaty.kz
Ալմաթի (Ղազախստան)##
Ալմաթի (Ղազախստան)

Ալմաթի[4] կամ նախկինում Ալմա Աթա[4] (ղազ.՝ Алматы, ռուս.՝ Алма-Ата), Ղազախստանի խոշորագույն քաղաքը։ Բնակչությունը՝ 2 135 365 մարդ (2022)[1]։

2007 թվականի հունիսին քաղաքն ավելացրել են աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկի մեջ և որի մեջ Ալմաթին կանգնել է եռյակում[5][6]։

1927-1936 թվականներին Ալմաթին Ղազախստանի երկրորդ մայրաքաղաքն էր, 1991-1997 թվականներին դարձավ Ղազախստանի մայրաքաղաքը։ Ալմաթին Ղազախստանի ԽՍՀ խոշոր արդյունաբերական կենտրոնն էր։ Չնայած քաղաքական և վարչական կարգավիճակում կատարված փոփոխություններին, այն հանրապետության մշակութային և ֆինանսա-տնտեսական կարևոր կենտրոնն է և մինչև 2017 թվականը համարվում էր ամենահարուստ քաղաքը, իսկ երկրորդը Աստանան էր[7]։ 1997 թվականից մայրաքաղաք դարձավ Ախմոլան (1998 թվականի մայիսի 6-ից՝ Աստանան), իսկ Ալմա-Աթան ստացավ «Ղազախստանի հարավային մայրաքաղաք» կարգավիճակը։ Այդ ժամանակից ի վեր այս տերմինը հաճախ է օգտագործվում մամուլում և վերաբերվում է Ալմա-Աթային[8]։ 2006 թվականին, կյանքի որակի ուսումնասիրության համաձայն, որն անցկացվում է «Mercer» խորհրդատվական ընկերության կողմից, Ալմաթին զբաղեցրել է 183 место, 183-րդ տեղը (2005-ի համեմատ մեկ դիրքով բարձր)[9]։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրություններ են անցկացվել 215 քաղաքներում։

Ղազախստանի կառավարության մակարդակով քաղաքի անունը Ալմաթի է, Ռուսաստանում դեռևս օգտագործվում է Ալմա Աթա անունը (սակայն լրատվամիջոցներում երկու տարբերակներն էլ օգտագործվում են)։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Ղազախստանի գերագույն խորհրդի որոշմամբ Ալմաթայում ձևավորված էին չորս վարչական շրջաններ՝ Պրոլետարական, Լենինյան, Ստալինյան և Ֆրանսիական[10]։ Այնուհետև ավելացան կամ հին շրջանների հաշվին ձևավորվեցին ևս չորս շրջաններ։

Քաղաքի շրջանները

(ռուսերեն)

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլինա Լեդկովա-խոհարարական գրքերի հեղինակ, սննդի բլոգեր

Նատալյա Նազարովա-թատրոնի և կինոյի դերասանուհի

Դիմաշ Ադիլետ-գործարար, բլոգեր, հեռուստաշոուի մասնակից

Վլադիմիր Ժիրինովսկի-քաղաքական և պետական գործիչ

Իրինա Լինդտ-դերասանուհի

Ռադիոնովա Սվետլանա-Ռոսպրիրոդնադզորի ղեկավար[11]

Պաշտոնական խորհրդանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի պաշտոնական խորհրդանշաններ՝ զինանշան և դրոշ։

Ալմաթիի զինանշանի հիմքը հարավ-արևելյան վահանի ձև ունի, որի վրա սպիտակ հովազն է՝ ութ ծաղիկներով խնձորենու ճյուղը բռնած։ Այդ ծաղիկները խորհրդանշում են քաղաքի ութ շրջանները։ հովազը վստահ քայլքով առաջ է ընթանում, աջ թաթը բարձրանում է հաջորդ քայլի համար, սակայն գլուխը հետ շրջված է, ինչը ցույց է տալիս ժամանակակից քաղաքների զարգացման շարունակականությունը։ Հիմնական ֆոնի վրա պատկերված է Զաիլյան Ալատաուի լեռան ձնառատ գագաթը, որի փեշերին տարածվում է քաղաքը։ Զինանշանի ընդհանուր ֆոնը Ղազախստանի դրոշի գույնն է՝ երկնագույն։

Դրոշը կարմիր եզրագծերով սպիտակ գործվածքի վրա զինանշանի պատկերն է, որի երկարության և լայնության միջև 1:2 հարաբերությունն է։

Ալմաթիի շատրվաններ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://stat.gov.kz/api/getFile/?docId=ESTAT464888&lang=ru
  2. «Ղազախստանի բնակչության ազգային կազմը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
  4. 4,0 4,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 47. ISBN 99941-56-03-9.
  5. «tio.kz». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. Worldwide Cost of Living Survey 2008 — city ranking
  7. «Численность населения Республики Казахстан на 1 июня 2017 года». stat.gov.kz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  8. «Южная столица Казахстана — Алматы». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  9. World-wide Quality of Living Survey
  10. Алма-Ата. Энциклопедия / Гл. ред. Козыбаев М. К.. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1983. — С. 81. — 608 с. — 60 000 экз.
  11. «Радионова Светлана Геннадьевна - биография главы Росприроднадзора». Клерк (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմաթի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 180