1923-1930 թվականներին սովորել է Խարկովի գեղարվեստի ինստիտուտում (1932-1941 թվականներին՝ դասախոս)։ Գեղանկարչական գործերից են՝ «Կոլտնտեսային տոն» (1935)[3], «Տարաս Բուլբան գլխավորում է զորքը» (1952, երկուսն էլ ՈւԽՍՀ կերպարվեստի թանգարան, Կին)։ Ստեղծել է «Կատերինա» (օֆորտ, 1936-1938), «Պատերազմի ճամփաներով» (օֆորտ, 1943), «Ուկրաինական ժողովրդական դումաներ և պատմական երգեր» (օֆորտ, 1947-1950) գրաֆիկական շարքերը։ Նկարազարդել է Ի․ Պ․ Կոտլյարևսկու, Ն․ Վ․ Գոգոլի, Տ. Շևչենկոյի, Լ. Տոլստոյի և ուրիշների գրքերը։ Արժանացել է Տ․ Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակի (1969)։
Միխայիլ Դերեգուսի դուստրերը՝ Նատալյան և Վիկտորյա-Մարիան, գնացել են իրենց հոր ճանապարհով և նույնպես նկարիչ են դարձել։ Ընդ որում՝ նկարչուհի և քանդակագործ Նատալյա Դերեգուսն արժանացել է Ուկրաինայի ժողովրդական նկարչի կոչման։
↑Книга содержит список основных произведений художника 1931-1954 гг (с. 88-91).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 363)։