ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (ռուս.՝ Народный художник СССР), ԽՍՀՄ պատվավոր կոչում, որը հաստատվել է 1943 թվականի հուլիսի 16-ին, ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության կողմից[1]` «խորհրդային կերպարվեստի ամենանշանավոր գործիչների համար, որոնք հատուկ վաստակ ունեն գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դեկորատիվ և կիրառական արվեստի զարգացման գործում»։ Շնորհվել է ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության կողմից։
Կոչման նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» պատվավոր կոչումը շնորհվում է խորհրդային արվեստի առավել նշանավոր գործիչներին, որոնք հատուկ վաստակ ունեն գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, մոնումենտալ, դեկորատիվ-կիրառական, թատերական, կինոդեկորատիվ արվեստի, երիտասարդ նկարիչների կրթության հարցերում։
- «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» պատվավոր կոչումը շնորհում է ԽՍՀՄ մշակույթի նախարարությունը, ԽՍՀՄ կինոմատոգրաֆիայի պետական կոմիտեն, ԽՍՀՄ նկարիչների միությունը, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միությունը։
- «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» պատվավոր կոչմամբ պարգևատրված անձանց շնորհվում է ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր, կրծքանշան և դրա հավաստագիր։
- «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» կրծքանշանը կախվում է կրծքավանդակի աջ կողմում, և եթե այն կրող անձն ունի ԽՍՀՄ շքանշաններ, դրանք կախվում են այս կրծքանշանի տակ։
Կրծքանշանի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» կրծքանշանը պատրաստված է ոսկեզօծ ոսկեպղնձից, քառանկյունաձև է` զարդատախտակի տեսքով, 22.5 x 23.5 մմ չափերով։ Կրծքանշանի կենտրոնական մասում տեղադրված է «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» գրությունը, դրա տակ` մանգաղի և մուրճի ռելիեֆի պատկերը։ Նշանը երիզապատված չէ։ Բոլոր պատկերները և գրությունները ուռուցիկ են։ Կրծքանշանը ունկի և օղակի օգնությամբ միանում է 18 x 21 մմ չափերով ոսկեզօծ ուղղանկյուն բռնակին։ Բռնակի հիմքում դրված է դափնու ճյուղերի պատկեր։ Վերին հատվածը ծածկված է մուարե ժապավենով։ Մեդալի հետևի մասում կա քորոց` նշանը հագուստիին ամրացնելու համար։
Պատվավոր կոչման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականի հուլիսի 26-ին «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» պատվավոր կոչման առաջինն արժանացել են չորս հոգի` գեղանկարիչներ Ալեքսանդր Գերասիմովը և Բորիս Իոգանսոնը, քանդակագործներ Սերգեյ Մերկուրովը և Վերա Մուխինան։
«ԽՍՀՄ ժողովրդակն նկարիչ» պատվավոր շքանշանի վերջին շքանշանակիրն էր Ռեպինի անվան գեղարվեստի, ճարտարապետության և քանդակագործության ինստիտուտի պրոֆեսոր Պյոտր Ֆոմինը, որը կոչմանն արժանացել է 1991 թվականի դեկտեմբերի 20-ին, խորհրդային արվեստի զարգացման գործում մեծ վաստակի համար։
Պատվավոր կոչումը շնորհվել է ընդհանուր առմամբ 159 մարդու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ведомости ВС СССР, 1943 г., № 28.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колесников Г. А., Рожков А. М. Ордена и медали СССР. — Мн.: Народная асвета, 1986. — С. 99—100.