Մելս Մկրտումյան
Մելս Մկրտումյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Անգեղակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1977) |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր (2004) |
Մասնագիտություն | հոգեբան |
Աշխատավայր | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Մելս Պարգևի Մկրտումյան (սեպտեմբերի 20, 1950, Անգեղակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզական հոգեբան։ Հոգեբանական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2005): Սամբո և ձյուդո մարզաձևերի ԽՍՀՄ սպորտի վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելս Մկրտումյանը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 20-ին Անգեղակոթ (ՀՀ Սյունիքի մարզ) գյուղում։ 1957-1966 թվականներին սովորել և ավարտել է Երևանի թիվ 89 միջնակարգ դպրոցը։ 1966-1970 թվականներին սովորել է Երևանի ակադեմիայի Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում, կահույքային արտադրություն մասնագիտությամբ, տեխնիկ-տեխնոլոգի որակավորմամբ։ 1973-1977 թվականներին սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ ֆիզիկական դաստիարակության դասատուի` ըմբշամարտի մարզչի որակավորմամբ։ 1979-1983 թվականներին Ֆիզիկական կուլտուրայի հոգեբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ, հոգեբանություն մասնգիտությամբ (Ռուսաստա), Մոսկվա)։ 1977-1991 թվականներին աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ 1988 թվականի երկրաշարժից հետո Մկրտումյանի նախաձեռնությամբ կազմվել է պրակտիկ հոգեբանների խումբ, որը վերականգնողական աշխատանքներ է ծավալել աղետի գոտում։ 1991 թվականից՝ ԵՊՀ դասախոս, 1992 թվականից, միաժամանակ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանության ամբիոնի վարիչ։ 2004-2007 թվականներին եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ։ 2006-2011 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր։ Հանդիսանում է ՀՀ-ում արտակարգ և ճգնաժամային իրավիճակների հոգեբանության հիմնադիրը։ 2011-2016 թվականներին եղել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ[1]։
Աշխատությունները վերաբերում են անձի հոգեվիճակի, կամային դրսևորումների, ինքնակառավարման, ինքնակա��գավորման, արտակարգ պայմաններում անձի հոգեբանական հարմարման հիմնախնդիրներին։ Հեղինակ է «Արտակարգ իրավիճակների հոգեբանություն» (2005) ուսումնամեթոդական ձեռնարկի[2]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհրդի անդամ (2002-2007)
- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 060 մասնագիտական խորհրդի անդամ
- 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նախաձեռնել է աղետից տուժած ազգաբնակչության հոգեբանական օգնության կամավորական խումբ, որի հիման վրա մեկ տարի հետո ստեղծվել է «7 դեկտեմբերի» ֆրանս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որին անդամակցել է մինչև 2000 թվականը ներառյալ։
- 1988-1995 թվականներին անդամակցել է Ֆրանսիական բժիշկներ առանց սահմանի (MSF) կազմկերպությանը։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտակարգ պայմաններում անձի հոգեբանական վերականգնման տեխնիկան։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1997, 125 էջ
- Արտակարգ պայմաններում մարդկանց կենսագործունեության և հոգեկան առողջության պահպանման առանձնահատկությունները։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1999, 180 էջ[3][4]։
- Հուզակամային ոլորտի հոգեբանություն։ Առարկայական ծրագիր բակալավրիական ուսուցման դասընթացի։ Երևան։ ԵՊՀ հրատ., 2010[5]:
- Արտակարգ իրավիճակների հոգեբանության կանխարգելման և վերականգնողական հիմնախնդիրները։ Ուսումնական Ձեռնարկ, Երևան, Զանգակ-97, 2008, 320 էջ[6]։
- Արտակարգ իրավիճակների հոգեբանություն։ Փրկարարների հոգեբանական պատրաստության տեխնոլոգիաներ։ Երևան, Զանգակ, 2013, 248 էջ[7]։
Ուսումնամեթոդական ձեռնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Влияние вербальных компонентов психологической регуляции на результативность деятельности (на материале спортивной борьбы дзюдо). Автореферат дисс. на соиск. уч. степени кандидата психологиеских наук. Москва – 1984.
- Մոդիֆիկացված հոգեկանոնավորման մեթոդիկա և նրա կիրառման հիմնական պահանջները // В кн. «Методы комплексного контроля и совершенствования процесса подготовки высококвалифицированных спортсменов» (на армянском языке), Ереван, 1988, с. 34-41.
- Հոգեկարգավորման հնարքների ուսուցման մեթոդիկան սպորտում (Մեթոդական ցուցումներ)։ Հայկական ՍՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտե, Երևան, 1989, 35 էջ։
- Հոգեկանոնավորման մեթոդները և ինքնականոնավորման հնարքների ուսուցումը սպորտում։ ՀՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրություն, հանրապետական ուսումնամեթոդական կաբինետ, Երևան, 1989, 58 էջ։
- Արտակարգ պայմաններում անձի հոգեբանական վերականգնման տեխնիկան։ Կիրառական հոգեբանություն։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան։ Ա.հ., 1997[8]:
- Արտակարգ իրավիճակների հոգեբանություն (առարկայական ծրագիր)։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005, 52 էջ։
- Методика обучения школьников навыкам психологической защиты в экстремальных условиях. Международная академия наук экологии и безопасности жизнедеятельности (МАНЭБ). ВЕСТНИК. том 10. ном.6. Санкт Петербург. 2005 (с. 14-18.).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մելսիկ Պարգևի Մկրտումյան». aspu.am. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 151։
- ↑ Մկրտումյան, Մելս Պարգեւի (1999). Արտակարգ պայմաններում մարդկանց կենսագործունեության եւ հոգեկան առողջության պահպանման առանձնահատկությունները. ԵՊՀ հրատ. ISBN 9785808402867.
- ↑ Eritsyan, Arevik (2015 թ․ հունիսի 30). «Անձի կոմպենսատորային ադապտացման բնութագրումը արտակարգ իրավիճակներում». WISDOM. 1 (4): 158. doi:10.24234/wisdom.v1i4.122. ISSN 1829-3824.
- ↑ Մկրտումյան, Մելս Պարգևի (2010). Հուզակամային ոլորտի հոգեբանություն։ Առարկայական ծրագիր բակալավրիական ուսուցման դասընթացի. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ.
- ↑ Մկրտումյան, Մելս Պարգևի (2008). Արտակարգ իրավիճակների հոգեբանության կանխարգելման և վերականգնողական հիմնախնդիրները։ Ուսումնական ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Երևան: Զանգակ-97. ISBN 9789994115365.
- ↑ Մկրտումյան, Մելս Պարգևի (2013). Արտակարգ իրավիճակների հոգեբանություն։ Փրկարարների հոգեբանական պատրաստության տեխնոլոգիաներ. Հայկական պետական մանկավարժական համալսարան Խ. Աբովյանի անվ. Երևան: Զանգակ. ISBN 9789939681672.
- ↑ Մկրտումյան, Մելս Պարգևի (1997). Արտակարգ պայմաններում անձի հոգեբանական վերականգնման տեխնիկան։ Կիրառական հոգեբանություն։ ՈՒսումնական ձեռնարկ. Գրիգոր Զոհրապ համալսարան. Երևան: Ա.հ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելս Մկրտումյան» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անգեղակոթ (Սյունիքի մարզ) գյուղում ծնվածներ
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հոգեբաններ
- Հոգեբանական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ԽՍՀՄ սպորտի վարպետներ