Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարզիա Յուսուֆ կըզի Դավուդովա (ադրբ.՝ Mərziyyə Yusif qızı Davudova, նոյեմբերի 25 (դեկտեմբերի 8), 1901, Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 6, 1962(1962-01-06)[1][2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ադրբեջանցի խորհրդային դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1949)։
Բեմական գործունեությունն սկսել է 1917 թվականին, Աստրախանում։ 1920 թվականից աշխատել է Բաքվի ադրբեջանական (այժմ՝ Մ․ Ազիզբեկովի անվան) թատրոնում։ Լավագույն դերակատարումներից են՝ Սևիլ (Ջաբարլիի «Սևիլ»), Լյուբով Յարովայա (Տրենյովի «Լյուբով Յարովայա»), խուրաման (Վուրղունի «Վագիֆ»), Կաբանիխա (Ա․ Օստրովսկու «Ամպրոպ»)։ Ազիզբեկովի անվան թատրոնում 1930 թվականին խաղացել է Մուսան, 1952 թվականին՝ Սանամ (Շիրվանզադեի «Նամուս»), 1930-ական թվականներին Սուսան և Դեզդեմոնա՝ Տ․ Աբելյանի, Դեզդեմոնա՝ Վ․ Փափազյանի ընկերակցությամբ, Բաքվի հայկական թատրոնի կոլեկտիվի հետ՝ Սևիլ։ Գրել է հուշեր Ազիզբեկովի անվան թատրոնի հրեական հյուրախաղերի (1954), հայ և ադրբեջանցի թատերական գործիչների բարեկամության մասին։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1948)։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Давудова Марзия Юсуф кызы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 305)։
|