Մարգինալ
Մարգինալ' (լատին․՝ margo - ծայր, սահման, անգլ.՝ marginal - ծայրամասում գտնվող, սահմանային, նվազագույն, աննկատելի, սահմանագծային, անցումային վիճակում գտնվող), հասարակության շրջանում սոցիալական անկարողություն ու դեգրադացիա (լատին․՝ degradacja - աստիճանական անկում), օտարացում։
Այս տերմինը լայնորեն կիրառվել է Եվրոպայում և առաջին անգամ օգտագործվել է Ֆրանսիայում[1]։ Այն օգտագործվում է բոլոր բնագավառներում՝ կրթություն, սոցիոլոգիա, հոգեբանություն, քաղաքականություն և տնտեսագիտություն։
Մարգինալ մարդիկ կանգնած են տարբեր մշակույթների և ազգերի մեջտեղում, հին և նոր քաղաքական գաղափարների, ազգայնական և աշխարհաքաղաքացիական կողմնորոշումների, կրոնական և աթեիստական համոզմունքների, աշխատանքային և սպառողական դիրքորոշումների միջև։ Հասարակական գիտակցությունը հայտնվում է մարգինալ վիճակում, երբ նրանում տարօրինակ ձևով զուգակցվում են փոխադարձ տարբեր «եզրերը»։ Մարգինալ կարող են համարվել այն խմբերը, որոնք հասարակության մեջ հայտնվել են լուսանցքային գոտում։
Սոցիալական բացառումն այն գործընթացն է, որտեղ անհատները կամ ժողովուրդը պարբերաբար արգելափակվում են տարբեր իրավունքներից, հնարավորություններից և ռեսուրսներից, որոնք սովորաբար հասանելի են այլ խմբի անդամների համար և որոնք հիմնարար են սոցիալական ինտեգրման և մարդու իրավունքների պահպանման համար տվյալ խմբի շրջանակներում (օրինակ՝ բնակարանային ապահովություն, զբաղվածություն, առողջապահություն, քաղաքացիական ներգրավում, ժողովրդավարական մասնակցություն և պատշաճ գործընթաց)։
Սոցիալական բացառման հետևանքով առաջացած օտարացումը կամ իրավունքների ոտնահարումը կարող է կապված լինել մարդու սոցիալական դասի, ռասայի, մաշկի գույնի, կրոնական պատկանելության, էթնիկ ծագման, կրթական կարգավիճակի, մանուկ հասակում ունեցած հարաբերությունների[2], կենսամակարդակի կամ արտաքին տեսքի հետ։ Խտրականության այս բացառիկ ձևերը կարող են կիրառվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց, փոքրամասնությունների, LGBTQ + մարդկանց, թմրամիջոցներ օգտագործողների[3], ինստիտուցիոնալ խնամքի տակ գտնվողների[4], տարեցների և երիտասարդների նկատմամբ։ Ցանկացած մարդ որևէ կերպ հայտվում է բնակչության ընկալման նորմերից դուրս, կարող է դառնալ այսպիսի կոպիտ կամ հստակ սոցիալական բացառման ձևի օբյեկտ։
Առաջացման հարթություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլընտրանքային հայեցակարգում սոցիալական անհանդուրժողականությունը տեսականորեն առաջանում է անհատական կամ խմբային մակարդակով չորս փոխկապակցված հարթություններում.
- սոցիալական իրավունքներ
- նյութական զրկանքներ
- սահմանափակ սոցիալական ներգրավվածություն
- նորմատիվային ինտեգրման բացակայություն։
Որից հետո այն դիտվում է որպես անձնական ռիսկի գործոնների (տարիքը, սեռը, ռասսա), մակրոքաղաքական փոփոխությունների (ժողովրդագրական, տնտեսական և աշխատաշուկայի զարգացում, տեխնոլոգիական նորարարություն, սոցիալական նորմերի զարգացում), կառավարության օրենսդրության և սոցիալական քաղաքականության, ինչպես նաև գործարարների, վարչական կազմակերպությունների և քաղաքացիների իրական վարքագծի միասնական արդյունք[5]։
Հասարակական բացառման արդյունքում խոչընդոտվում է մարգինալ անձանց կամ համայնքների լիարժեք մասնակցությունը հասարակության տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանքին[6][7]։ Դա կարող է հանգեցնել դիմադրության, բողոքների կամ լոբբիստական ձևի դիմադրության։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտական գրականության մեջ մարգինալության միանշանակ սահմանում գոյություն չունի։ Նկատի ունենալով մարգինալության բազմակողմ և բազմաշերտ լինելը՝ դժվար է ձևակերպել միանշանակ սահմանում, ուստի այն և՛ առօրյա, և՛գիտական մակարդակում կիրառվում է երկու հիմնական իմաստով.
- Մարգինալ է այն ամենը, ինչը գտնվում է ընդունված կառուցվածքների, նորմերի սահմաններից դուրս (նորմալ-աննորմալ)
- Մարգինալ է այն ամենը, ինչը գտնվում է երկու և ավելի իրողությունների միջակայքում։
1928 թվականին Ռոբերտ Փարկը (1864 -1944) առաջին անգամ օգտագործեց «մարգինալ մարդ» հասկացությունը։ Ըստ Փարկի, մարգինալ է այն մարդը, ով հայտնվել է երկու տարբեր մշակույթների, սոցիալական կառուցվածքների սահմանագծում, ով լիարժեքորեն ներառված չէ ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի մեջ։ Փարկը վատատեսորեն է վերաբերվում մշակութային խառնածիներին՝ պատճառաբանելով, որ հնարավոր չէ միշտ մնալ սահմանագծում. անհրաժեշտ է կողմնորոշվել։
Մարգինալ մարդը ... այն մարդն է, որին ճակատագիրը դատապարտել է ապրել երկու հասարակություններում և երկու, այլ ոչ թե տարբեր, այլ հակադրողական մշակույթներում ... նրա միտքը մի տարա է, որում, կարելի է ասել, որ երկու տարբեր և դիմակայուն մշակույթները հալվում են և լիովին կամ մասամբ ձուլվում են[8]։ |
Մարգինալներ կարող են համարվել այն խմբերը, որոնք հասարակության մեջ հայտնվել են լուսանցքային գոտում։ Նրանք համարվում են չափանմուշային մարգինալ ձևի մարդ, ով գյուղից տեղափոխվել է քաղաք՝ աշխատանք փնտրելու, բայց արդեն ո՛չ գյուղացի է, ո՛չ էլ բանվոր։ Այս դեպքում խախտված են գյուղական ենթամշակութային նորմերը, իսկ քաղաքայինը՝ չյուրացված։ Մարգինալ մարդու օրինակ կարող է հանդիսանալ լյումպենը (գերմ.՝ lumpen-ցնցոտիավոր)։ Մարդիկ լյումպեններին համարում են հասարակական կյանքից կտրված ու բարոյալքված (մուրացկան, աղքատ)։
Մարգինալությունն այնպիսի երևույթ է (սոցիալ - մշակութային, սոցիալ - հոգեբանական), որը եղել է պատմական զանազան հասարակությունների, սոցիալականության տարբեր տիպերի անբաժան ուղեկիցը։ Դժվար է պատկերացնել որևէ հասարակություն, որտեղ չլինեն մարգինալ երևույթներ, մարգինալ անձինք, մարգինալ սոցիալական դեր և այլն։
Անհատական բացառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր հասարակության մեջ մարգինալ հատկության կրողները անհատներն են, սոցիալական խմբերը և էթնիկական հանրույթները։ Մարդը պատմական էակ է և ապրելով ժամանակի մեջ՝ փոխվում է այն ամենի հետ, ինչը շրջապատում է նրան։ Յուրաքանչյուր սերունդ ապրում է իր կյանքը, որը տարբերվում է իրեն նախորդած սերունդների կյանքից։ Փոխվում են տնտեսությունը և քաղաքականությունը, հայացքները և իդեալները, սովորույթները։ Սոցիոմշակութային կյանքը շարժուն է. առաջին հայացքից կարող է թվալ, որ անցյալում ժամանակաշրջանները եղել են հիմնականում միանման, իսկ ժամանակակից մարդու համար դրանք դինամիկ և փոփոխական են՝ լի իրադարձություններով։
Մարդը կարող է ունենալ սոցիոմշակութային հիշողության բացակայություն, երբ մարդը չգիտի իր ժողովրդի, երկրի անցյալը, երբ մարդը իրեն չի համարում իր ազգերի ներկայացուցիչ և տեղափոխվում տեղից տեղ, ապա կարող է հարց առաջանալ, թե որն է նրա հայրենիքը։ Այս երևույթն անվանում են մարգինալ։
Մարգինալները մարդիկ են կանգնած տարբեր մշակույթների և ազգերի մեջտեղում։ Հասարակական գիտակցությունը հայտնվում է մարգինալ վիճակում, երբ նրանում տարօրինակ ձևով զուգակցվում են հին և նոր քաղաքական գաղափարները, ազգայնական և աշխարհաքաղաքացիական կողմնորոշումները, կրոնական և աթեիստական համոզմունքները, աշխատանքային և սպառողական դիրքորոշումները։ Այս ամենն այն բանի ապացույցն են, որ հետամբողջատիրական անցումային հասարակություններում հասարակական զուգախոտոր գիտակցության բնորոշ հատկանիշ է դառնում մարգինալությունը, երբ հասարակական գիտակցության ցանկացած դրսևորում արտահայտում է իր սահմանային բնույթը, հին և նոր իմաստաարժեքային համակարգերի անհավասարակշռությունը։
Միայնակ մայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական բացառումը անհատական մակարդակում հանգեցնում է հասարակական կյանքին նշանակալի մասնակցություն ունենալուց անհատի բացառմանը։ Օրինակ, 1900-ականների բարօրության բարեփոխումներից առաջ միայնակ մայրերը բացառված էին բարեկեցության համակարգից։ Ժամանակակից բարեկեցության համակարգը հիմնված է որպես հասարակության արդյունավետ անդամ հիմնական միջոցներից օգտվելու իրավունքի հայեցակարգի վրա՝ ինչպես հասարակության օրգանական գործառույթի, այնպես էլ տրամադրված սոցիալապես օգտակար աշխատանքի համար փոխհատուցում։ Միայնակ մոր ներդրումը հասարակության մեջ չի հիմնված ֆորմալ զբաղվածության վրա, այլ այն հասկացության վրա, որ երեխաների համար բարեկեցության ապահովումը անհրաժեշտ սոցիալական ծախս է։ Կարիերայի որոշ համատեքստում խնամքը որպես աշխատանք արժեզրկվում է, և մայրությունը համարվում է աշխատանքի խոչընդոտ[9]։ Միայնակ մայրերը նախկինում մարգինալացվում էին, չնայած երեխաների դաստիարակության գործում իրենց կարևոր դերին անհամապատասխանության, ինչպես նաև չկայացած մայրերի մշակութային շեղման տեսանկյունից. անհատը կարող է միայն «շահեկան» զբաղվածության միջոցով նպաստել հասարակությանը։ Այսօր մարգինալացումը հիմնականում կախված է դասակարգի պատկանելությունից։
Ընդհանուր առմամբ, շատ կանայք ենթարկվում են սոցիալական բացառման։ Արևմտյան ֆեմինիստական շարժումը հասարակության մեջ սպիտակ կանանց մարգինալացման ուղղակի արձագանքն էր[10]։ Կանայք դուրս էին մնում աշխատուժից, և տանը իրենց աշխատանքը գնահատված չէր։ Ֆեմինիստները պնդում էին, որ տղամարդիկ և կանայք պետք է հավասարապես մասնակցեն աշխատուժին, ինչպես պետական, մասնավոր հատվածում այնպես էլ տանը։ Նրանք նաև կենտրոնացած էին աշխատանքային օրենսդրության վրա, որպեսզի աշխատատեղերը մատչելի դարձնեն, ինչպես նաև ճանաչեն երեխայի դաստիարակությունը որպես արժեքավոր աշխատանքի ձև։ Այսօր որոշ տեղերում կանայք շարունակում են մարգինալացվել ղեկավար պաշտոններից և շարունակում են տղամարդկանցից պակաս վաստակել ղեկավար պաշտոններում[11]։
Հաշմանդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական մարգինալացման մեկ այլ օրինակ է, հաշմանդամություն ունեցող ա��ձանց բացառելը աշխատուժից։ Գործատուն անհանգստանում է հաշմանդամություն ունեցող մարդկանց չափազանց բարձր ծախսերի, աշխատանքի ցածր արտադրողականության, առավել շատ բացակայությունների և աշխատավայրում ավելի շատ դժբախտ պատահարներ ունենալու համար։ Առ այսօր հաշմանդամություն ունեցող անձանց մարգինալացումը տարածված է, չնայած շատ արևմտյան երկրներում օրենսդրությամբ կանխարգելիչ միջոցների կիրառմանը, ինչպես նաև բազմաթիվ հաշմանդամների կրթական ձեռքբերումներին, հմտություններին և նրանց վերապատրաստմանը[12]։
LGBTQ +
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան սեռական կողմնորոշումների և գենդերային ինքնության պատճառով լեսբի-գեյ-բիսեքսուալ տրանսգենդեր (ԼԳԲՏ) և այլ ինտերեքսեքսուալ մարդկանց բացառումներ։ Ջոկյակարտայի սկզբունքները պահանջում են, որ պետությունները և համայնքները վերացնեն LGBT- ի մարդկանց վերաբերող կարծրատիպերը, ինչպես նաև կարծրատիպային գենդերային դերերը[13]։
Մեկուսացումը տարածված է մեծ քաղաքի գրեթե բոլոր մասնագիտական, կրոնական կամ մշակութային խմբերի շրջանում։ Յուրաքանչյուրը զարգացնում է իր սեփական զգացմունքները, վերաբերմունքը, կոդերը, նույնիսկ սեփական խոսքը, որոնք լավագույն դեպքում միայն մասամբ են հասկանալի ուրիշներին[14]։ |
Համայնքի բացառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ համայնքներ սոցիալապես բացառված են, ինչպես ռասայական (օրինակ, սևերը, այսպես կոչված անձեռնմխելիները՝ բորոտները կամ ցածր կաստայի ներկայացուցիչները կամ դալիտները Հնդկաստանի կաստաների համակարգում) և տնտեսական (օրինակ, ռոմյանները) համայնքներում։
Մարգինալ համայնքի օրինակ է Ավստրալիայի աբորիգենները։ Այդպիսի համայնքների մագինալացումը գաղութացման արդյունք է։ Գաղութատիրության արդյունքում բնիկ բնակչությունը կորցրել է իր հողը, ստիպված է եղել բնակվել անբարենպաստ տարածքներում, կորցրել է իր կենսապահովման աղբյուրները և հանվել է աշխատանքի շուկայից։ Բացի դրանից, բնիկ համայնքները կորցրել են իրենց մշակույթն ու արժեքները պարտադրված ձուլման միջոցով և կորցրել են իրենց իրավունքները[16]։ Այսօր տարբեր հարավային համայնքներ շարունակում են մարգինալացվել հասարակությունից՝ պայմանավորված փորձով, քաղաքականությամբ և ծրագրերի մշակմամբ, որոնք «բավարարում են սպիտակ մարդկանց կարիքները, այլ ոչ թե մարգինալացված խմբերի կարիքները»[17]։ Լքված, ընչազուրկ և հանցագործության բարձր մակարդակ ունեցող տարածքներում բնակվող աղքատների իրավունքներն ավելի քիչ են պաշտպանված, և նրանք կարող են սոցիալական դեպրիվացիայի վիճակում հայտնվել[18]։
Հիմնախնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգինալաբանությունը, որպես գիտակարգ, պատկանում է բավականին երիտասարդ գիտակարգերի շարքին, որի ուշադրության կենտրոնում գտնվում են մի շարք հարցեր, օրինակ, ի՞նչ է մարգինալությունը և ինչպիսի՞ պայմաններում է առաջանում այն, որո՞նք են այդ երևույթի սահմանները, բնորոշ գծերը, դրսևորման ձևերը, ինչպե՞ս է ընթանում մարգինալացման գործընթացը, ինչպիսի՞ն է մարգինալ անձի հոգեբանական վիճակը, մարգինալությունը դրակա՞ն, թե՞ բացասական հետևանքներ է թողնում մարդու հոգեկանի վրա, որո՞նք են մարգինալացման հաղթահարման ուղիները և այլն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուլինգ
- Խտրականություն
- Բորոտներ (անգլ.՝ Untouchables)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Silver, Hilary (1994). «Social Exclusion and Social Solidarity: Three Paradigms». International Labour Review. GSDRC. 133 (5–6): 531–78. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «The Salvation Army: The Seeds of Exclusion (2008)». salvationarmy.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Social exclusion and reintegration». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «The statistics». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ G. Jehoel-Gijsbers and C. Vrooman (2007). Explaining Social Exclusion; A Theoretical Model tested in The Netherlands. The Netherlands Institute for Social Research/SCP. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին. 978 90 377 0325 2; Vrooman, J. C.; S.J.M. Hoff (2013 թ․ հունիս). «The Disadvantaged Among the Dutch: A Survey Approach to the Multidimensional Measurement of Social Exclusion». Social Indicators Research. 113 (3): 1261–1287. doi:10.1007/s11205-012-0138-1. ISSN 0303-8300.
- ↑ Young, I. M. (2000). Five faces of oppression. In M. Adams, (Ed.), Readings for Diversity and Social Justice (pp. 35–49). New York: Routledge.
- ↑ «Hilary Silver, Social Exclusion: Comparative Analysis of Europe and Middle East Youth, Middle East Youth Initiative Working Paper (September 2007), p.15». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Robert E. Park, Cultural Conflict and the Marginal Man in Everett V Stonequist, The Marginal Man, Introduction, New York: Charles Scribner's Sons, 1937
- ↑ Lessa, Iara (2006 թ․ փետրվար). «Discursive struggles within social welfare: Restaging teen motherhood». The British Journal of Social Work. 36 (2): 283–298. doi:10.1093/bjsw/bch256.
- ↑ Moosa-Mitha, Mehmoona, (2005). Situating anti-oppressive theories within critical and difference-centred perspectives. In L. Brown & S. Strega (Eds.) Research as Resistance (pp. 37–72). Toronto: Canadian Scholars' Press.
- ↑ «Did You Know That Women Are Still Paid Less Than Men?». White House. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «MARGINALIZATION: THE PENDULUM SWINGS BOTH WAYS».
- ↑ The Yogyakarta Principles
- ↑ Frederic Thrasher, The Gang: A Study of 1,313 Gangs in Chicago, University of Chicago Press, 1927
- ↑ «Who are Dalits? & What is Untouchability?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Baskin, C. (2003). Structural social work as seen from an Aboriginal Perspective. In W. Shera (Ed.), Emerging perspectives on anti-oppressive practice (pp. 65–78). Toronto: Canadian Scholar's Press.
- ↑ Yee, J. (2005). Critical anti-racism praxis: The concept of whiteness implicated. In S. Hick, J. Fook and R. Pozzuto (Eds.), Social work, a critical turn, pp. 87–104. Toronto: Thompson
- ↑ Hilary Searing. «Social Exclusion: A Social Worker's View». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգինալ» հոդվածին։ |
|
- Բառեր և արտահայտություններ
- Բուլինգ
- Խտրականություն
- Կազմակերպչական հոգեբանություն
- Հասարակագիտություն
- Հասարակական գիտություններ
- Հասարակական խնդիրներ
- Մարդկային վարք
- Մարդու իրավունքներ
- Սեգրեգացիա
- Սոցիալական անհավասարություն
- Սոցիալական հոգեբանություն
- Սոցիալական փիլիսոփայության հասկացություններ
- Սոցիալական փիլիսոփայություն
- Սոցիալական քաղաքականություն
- Սոցիոլոգիական տեսություններ
- Սոցիոլոգիայի տերմինաբանություն
- Քաղաքական փիլիսոփայություն