Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերալա (անգլ.՝ Kerala, բառացի՝ Կոկոսյան արմավենիների երկիր), նահանգ Հնդկաստանի հարավ-արևմուտքում, Արաբական ծովի ափին։ Տարածությունը 38, 9 հազար կմ² է, բնակչությունը՝ 21, 3 միլիոն (1971), կենտրոնը՝ Տիրուվանանտապուրամ։ Տարածքի մեծ մասը գրավում է Մալաբարյան ափի դաշտավայրը, արեալում Կարդամոնյան և Անայմուդի լեռնալանջերն են։
Անվանումը մալայալի լեզվով նշանակում է «կոկոսյան արմավենիների երկիր» (Հնդկաստանի կոկոսյան արմավենիների բոլոր տնկարկների ավելի քան 70%֊ը բաժին է ընկնում Կերալային)[5]։
Կլիման արևադարձային է, մուսսոնային, տարեկան տեղումները՝ 3000 մմ։ Ագրարային շրջան է։ Մալաբարյան ափի մեծ մասը զբաղված է կոկոսյան արմավենու տնկարկներով (Հնդկաստանի տնկարկների 70%-ը) և բրնձի ցանքատարածություններով։
Մշակում են նաև ընկուզենի, տապիոկա, պլանտացիոն կուլտուրաներ, համեմունք, կաուչուկատուներ (հևեյա), թեյ, սուրճ։ Զարգացած է ձկնորսությունը։ Կան մոնացիտային ավազի խոշոր հանքաշերտեր։ Տեղական հանքային հումքի բազայի վրա ստեղծվել է գրաֆիտային նյութերի, կղմինդրի, աղյուսի արտադրություն։ Կան ՀԷԿ, ալյումինի և նավթավերամշակման գործարաններ, ընկույզի վերամշակման և փաթեթավորման, կոկոսյան յուղի արտադրության ձեռնարկություններ, բամբակեղենի, փայտամշակման, քիմիական, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն։
|
---|
| Նահանգներ | | |
---|
| Միութենական տարածքներ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 390)։
|
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|