Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչիկ Գրիգորի Շաքարյան (օգոստոսի 19, 1930(1930-08-19)[1], Ուրախաչ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 17, 2005(2005-06-17)[2], Երևան, Հայաստան), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970 թվականից), պրոֆեսոր (1973 թվականից)։
Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1954)։ 1957 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ 1973-1977 թվականներին Բամակոյի (Մալիյուն) բարձրագույն նորմալ դպրոցի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր։ 1979 թվականից աշխատում է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությունում։
Գիտական աշխատությունները վերաբերում են հ��յ փիլիսոփայության պատմության, իմացաբանության և մեթոդաբանության հարցերին։ Հեղինակ է «Փիլիսոփայություն» (2005) ուսումնական ձեռնարկի։ ԽՄԿԿ անդամ (1953)։
Վախճանվել է 2005 թ. հունիսի 17-ին Երևանում[3]։
- Բնության և հասարակության մասին գիտնականների միջազգային և Հայկական փիլիսոփայության ակադեմիաների անդամ։
- Ա. Մ. Գարագաշյանի աշխարհայացքը, Երևան, 1962։
- Ողջախոհության տեղը իմացության պրոցեսում, Երևան, 1965։
- Մետաֆիզիկայի իմացաբանական էությունը, Երևան, 1967։
- Փիլիսոփայությունը ստեղծագործության գաղտնիքների որոնումներում, Երևան, 2002։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 473.
- ↑ 2,0 2,1 2,2 ՀՐԱՉԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՇԱՔԱՐՅԱՆ
- ↑ «ՀՐԱՉԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՇԱՔԱՐՅԱՆ». publishing.ysu.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 473)։
|