Jump to content

Հարթֆորդշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հարթֆորդշիր
Դրոշ Զինանշան


ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կարգավիճակարարողական կոմսություն և ոչ մետրոպոլիայի կոմսություն
Մտնում էԱրևելյան Անգլիա[1]
ՎարչկենտրոնHertford?
Օրենսդրական մարմինcouncil of Hertfordshire County Council?
Բնակչություն1 204 588 մարդ (2022)[2]
Տարածք1643,0648 կմ² (2016)[3]
Սահմանակցում էԲերդֆորդշիր[4], Բաքինհեմշիր[4], Քեմբրիջշիր[4], Էսեքս[4] և Մեծ Լոնդոն[4]
ISO 3166-2 կոդGB-HRT
hertfordshire.gov.uk

Հարթֆորդշիր (անգլ.՝ Hertfordshire [ˈhɑːtfədʃɪə] կամ [ˈhɑːtfədʃə]), կոմսություն Անգլիայի հարավ-արևմուտքում։ Մտնում է Արևելյան Անգլիայի կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Հարթֆորդշիր քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 1,107 միլիոն մարդ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի ընդհանուր մակերես 1643 կմ² է։ Վարչական շրջանում առանձնացվել է հատուկ գիտական նշանակության 43 վայր։ Դրանցից 29-ը իրենցից առանձնահատուկ կենսաբանական հետաքրքրություն են ներկայացնում, 6-ը՝ երկրաբանական, 8-ը՝ երկուսն էլ միաժամանակ[5]։

Տարածաշրջանում հողերի յուրացումը սկսվել է դեռևս քարի դարի կեսերից։ Հողի մշակումը սկսվել է նեոլիթում, իսկ մշտական բնակչությունը հայտնվել է բրոնզե դարում։ Կելտական ցեղերը կոմսության տարածքում բնակություն են հաստատել երկաթե դարից։ Արդյունաբերական հեղափոխության տարիներին կոմսությունը էլ ավելի արագ է զարգացել, մեծացել է բնակչության թիվը։ 1903 թվականին Հարթֆորդշիրի Լետչֆորթ քաղաքը դարձել է առաջին պարտեզային քաղաքը։ 1965 թվականին Բարնետի և Արևելյան Բարնետի շրջանները անցել են Լոնդոնին, իսկ Փոփերս Բարը՝ Հարթֆորդշիրին։ 1920-1980-ական թվականներին Բորեմվուդ քաղաքում էր գտնվում կինոստուդիայի խոշոր համալիր։ Այստեղ նկարահանվել են «Աստղային պատերազմներ» և Ինդիանա Ջոնս ֆիլմերը։ Ներկայումս աշխատում են միայն երկու ստուդիաները, որոնցից մեկում էլ նկարահանվել են Հարի Փոթերի մասին պատմող բոլոր ֆիլմերը։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսության տարածքը բաժանված է 10 վարչական շրջանների։ Դրանք են՝

  1. Տրի Ռիվերս (անգլ.՝ Three Rivers)
  2. Ուոթֆորդ (անգլ.՝ Watford)
  3. Հարթսմիր (անգլ.՝ Hertsmere)
  4. Ուելին Հաթֆիլդ (անգլ.՝ Welwyn Hatfield)
  5. Բրոքսբորն (անգլ.՝ Broxbourne)
  6. Արևելյան Հարթֆորդշիր (անգլ.՝ East Hertfordshire)
  7. Սթիվենիջ (անգլ.՝ Stevenage)
  8. Հյուսիսային Հարթֆորդշիր (անգլ.՝ North Hertfordshire)
  9. Սուրբ Օլբանս (անգլ.՝ St Albans)
  10. Դակորում (անգլ.՝ Dacorum)

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսությունը մասնագիտացված է մեքենաների, թղթի, կահույքի, դեղանյութերի արտադրությամբ։ Այստեղ են տեղակայված բրիտանական մի շարք խոշոր կորպորացիաներ։ Չնայած Մեծ Բրիտանիայի տնտեսական կառուցվածքում առաջատար է համարվում ծառայությունների ոլորտը, սակայն կոմսության տարածքում արտադրվում են արբանյակներ, չոր նախաճաշեր, մշակում են հրթիռներ։ Պատմականորեն տարածաշրջանը կապված է ինքնաթիռների արտադրության հետ։ Այստեղ է գտնվում de Havilland կազմակերպությունը, որը մասնագիտացված է ուղևորատար ինքնաթիռների արտադրությամբ։ Հողի գների բարձրացման հետևանքով որոշ կազմակերպություններ տեղափոխվել են այլ շրջաններ։

Հարմար դիրք ունենալու շնորհիվ կոմսության տարածքում տեղական տրանսպորտային համակարգը միշտ էլ զարգացած է եղել։ Ներկայումս շատ խոշոր մայրուղիներ և երկաթուղիներ կապված են մայրաքաղաքի և հարակից շրջանների հետ։ Լոնդոնի մետրոյի ճյուղերից մեկը անցնում է Ուոթֆորդ քաղաքով։

Հարթֆորդշիրի համալսարանի նոր մասնաշենք

Հարթֆորդշիրյան դպրոցները հիմնականում հանրակրթական են։ Կոմսությունը ունի 73 պետական և 26 մասնավոր դպրոց, որոնցից յուրաքանչյուրն ունի նախապատրաստական դասարան։ Վարչաշրջանում կա միայն մեկ համալսարան՝ Հարթֆորդշիրի համալսարանը, որը գտնվում է Հարթֆիլդ քաղաքում։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hertfordshire
  2. 2,0 2,1 https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/populationandmigration/populationestimates/datasets/estimatesofthepopulationforenglandandwales
  3. 3,0 3,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.ordnancesurvey.co.uk/business-and-government/counties/
  5. «SSSIs in Hertfordshire». English Nature. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթֆորդշիր» հոդվածին։