Jump to content

Բաքինգհեմշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաքինգհեմշիր
Դրոշ Զինանշան


ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կարգավիճակարարողական կոմսություն
Մտնում էՀարավարևելյան Անգլիա
ՎարչկենտրոնԷյլսբերի
Բնակչություն817 263 մարդ (2020)[1]
Տարածք1873,5758 կմ² (2016)[2]
Սահմանակցում էՄեծ Լոնդոն, Բերկշիր, Օքսֆորդշիր, Նորթհեմփթոնշիր, Բերդֆորդշիր, Հարթֆորշիր և Սըրրի
buckscc.gov.uk(անգլ.)

Բաքինգհեմշիր (անգլ.՝ Buckinghamshire), պատմական և արարողակարգային դքսություն Անգլիայի կենտրոնում։ Մտնում է Հարավարևելյան Անգլիայի կազմի մեջ։ Մայրաքաղաքը՝ Էյլսբերի։ Բնակչությունը՝ 712.100 մարդ (30-րդ տեղը կոմսությունների շրջանում՝ 2006 թ. տվյալներով)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի ընդհանուր մակերեսը 1874 կմ² է (32-րդ հորիզոնական)։ Վարչական տարածքըի մակերեսը 1565 կմ² է (33-րդ հորիզոնական)։

Դքսության պատմությունը սկսվել է անգլոսաքսոնական ժամանակաշրջանից շատ առաջ, կելտերն ու հռոմեացիները մեծապես նպաստել են այդ տարածքի զարգացմանը, թեև, ամենայն հավանականությամբ, հենց անգլոսաքսերն են ունեցել ամենաուժեղ ազդեցությունը դրա վրա. օրինակ, այստեղի գյուղական տարածքի աշխարհագրությունը մեծամասամբ մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է նրանց օրոք։ Ավելի ուշ Բաքինգեմշիրը դարձել է կարևոր քաղաքական ասպարեզ՝ սկսած Հենրի 8-րդ թագավորից, որը միջամտում էր տեղական քաղաքականությանը, և վերջացրած անգլիական հեղափոխությամբ (1642-1649), որը, ինչպես ենթադրվում է, Ջոն Համփդենը սկսել է միջին Բաքինգհեմշիրում։

Դքսության հետ ամենազարմանալի պատմական փոփոխությունները տեղի են ունեցել 19-րդ դարում, երբ արդյունաբերական հեղափոխության հետ մեկտեղ Բաքինգհեմշիրի գյուղական շրջաններում սկսել են տարածվել խոլերան ու սովը. բազմաթիվ մարդիկ այնտեղից գաղթել են կա՛մ խոշոր քաղաքներ, կա՛մ ընդհանրապես դքսության սահմաններից դուրս։ Գործարարներն ու հարուստներն օգտվել են իրավիճակից և սկսել են գնել կտրուկ էժանացած հողը. այդ ժամանակ ծնվել է գյուղական, «կանաչ Բաքինգհեմշիրի» կերպարը, որն այսօր էլ գոյություն ունի։ Բաքինգհեմշիրում ապրում են Լոնդոնում աշխատող բազմաթիվ մարդիկ, ինչը նպաստում է դքսության բարգավաճմանը, չնայած որոշ շրջաններում պահպանվում է մեծ հարաբերական դեպրիվացիան։

Վարչական միավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դքսության կազմի մեջ են մտնում 4 վարչական շրջաններ և 1 ունիտար միավոր։

  1. Սաութ Բաքս
  2. Չիլթերն
  3. Ուիքոմ
  4. Էյլսբերի Վեյլ
  5. Միլթոն Քինս

Բաքինգհեմշիր դքսության ամենամեծ քաղաքները.

  • Միլթոն-Քինս (Milton Keynes) (184 506)
  • Հայ Ուիքոմ (High Wycombe) (92,300)
  • Էյլսբերի (Aylesbury) (56,392)

Այլ բնակավայրեր.

  • Այվեր
  • Ամերշեմ
  • Բաքինգհեմ
  • Բեքոնսֆիլդ
  • Գրեյթ Միսսենդեն
  • Մարլոու
  • Նյուպորթ Պագնել
  • Օլնի
  • Պրինսես Ռիսբորո
  • Ստոկ Մանդեվիլլ
  • Ուինսլոու
  • Ուոբերն Սանդս
  • Ուոթթոն Անդերվուդ
  • Ուենդովեր
  • Ուեսթ Ուիքոմ
  • Հադդենեմ
  • Չեշեմ

Քաղաքականություն և կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դքսության մեջ իրավակարգի պահպանությամբ զբաղվում է ոստիկանության Թեմզ Վելլի Պոլիս տարածքային բաժանմունքը։

Բաքինգեմշիրի՝ պատմական և մշակութային հետաքրքրություն ներկայացնող վայրերից առանձնանում են Ուոդսդոնի առանձնատունը և Քլիվդենի կալվածքը, որտեղ կես դար առաջ սիրում էին հավաքվել անգլիացի և ամերիկացի միլիարդատերեր։

Հնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբլդեն քաղաքից ոչ հեռու մոտ հարյուր տարի առաջ հայտնաբերվել են Էդեն հռոմեական առանձնատան մնացորդները։ Հնագետները նաև հայտնաբերել են զանգվածային գերեզման՝ 97 երեխաների աճյուններով, որոնք մահացել են մոտավորապես նույն տարիքում։ Գիտնականները ենթադրում են, որ այստեղ հին ժամանակներում հասարակաց տուն է եղել[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքինգհեմշիր» հոդվածին։