Խոջա Նասրեդին
Խոջա Նասրեդին | |
---|---|
Ծնվել է | 1208 |
Ծննդավայր | Nasrettinhoca, Սիվրիհիսար, Էսքիշեհիրի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 1284[1] |
Մահվան վայր | Ակշեհիր, Քոնյայի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Իկոնայի սուլթանություն |
Մասնագիտություն | Kadı և savant |
Nasreddin Վիքիպահեստում |
Խոջա Նասրեդին (1208, Nasrettinhoca, Սիվրիհիսար, Էսքիշեհիրի մարզ, Թուրքիա - 1284[1], Ակշեհիր, Քոնյայի մարզ, Թուրքիա), արևելյան իսլամական աշխարհի, Միջերկրածովյան մի քանի ազգերի և Բալկանների բանահյուսական կերպար, կարճ հումորային և երգիծական մանրավեպերի և անեկդոտների հերոս, երբեմն նաև կենցաղային հեքիաթների։ Ներկայումս չկան հստակ տեղեկություններ կամ լուրջ փաստեր Նասրեդինի ծննդավայրի և ծննդյան տարեթվի մասին, այդ պատճառով էլ այս կերպարի իրական կյանքում գոյություն ունենալու հարցը դեռ հարցական է։
Գրական կերպարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսուլմանական Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի շրջաններում, արաբական, պարսկական, թուրքական, միջնասիական և չինական գրականություններում, ինչպես նաև անդրկովկասյան և բալկանյան ժողովուրդների գրականություններում կան բազմաթիվ հայտնի անեկդոտներ և կարճ պատմություններ Խոջա Նասրեդինի մասին։ Սրանց՝ ռուսերեն լեզվով ամենաամբողջական ժողովածուն պարունակում է 1238 պատմություն[2]։
Նասրեդին Խոջայի գրական կերպարը էլեկտիկ է և իր մեջ համատեղում է իմաստունի սինկրետիկ և պարզամիտ մարդու կերպարները միաժամանակ։ Այդ՝ տարբեր ժողովրդագրական կերպարներից վերցված ներքին հակասություններով լի հակահերոսի՝ թափառաշրջիկի, ազատախոհի, խռովարար, հիմարի, խորամանկի, խաբեբայի և անգամ կինիկների, աստվածաբանի ու սուֆիզմի հետևորդի կերպարը ծաղրում է մարդկային արատները՝ ժլատությունը, սուտը, կեղծավորությունը և այլն։ Հաճախ հայտնվելով հասարակական նորմերի, քաղաքավարության կանոնների խախտման սահմանում Նասրեդինի հերոսը ամեն դեպքում միշտ գտնում է յուրահատուկ ելք տվյալ իրավիճակից։
Գրական հերոս Նասրեդինի հիմնական բնորոշ գիծը․ ցանկացած իրավիճակից դուրս է գալիս որպես հաղթող՝ բառերի, խոսքի օգնությամբ։ Նասրեդին էֆենդին, հմտորեն տիրապետելով բառերին, չեզոքացնում է ցանկացած իրավիճակ։ Նրա հիմնական հնարքները շինծու անկրթությունն և աբսուրդի տրամաբանությունն են։
Նասրեդին Խոջայի կերպարի անբաժանելի մասը դարձել է ավանակը, որը շատ առակներում հանդես է գալիս, որպես գլխավոր հերոս կամ որպես Նասրեդինի ուղեկից։
Համանման կերպարներ ունեն նաև այլ ազգեր. Խորամանկ Պետրոսը՝ հարավային սլավոնների մոտ, Ջոխան՝ արաբների, Ալենդին՝ ղրղզների, Պըլը Պուղի՝ հայերի, Ալդար Կոսեն՝ ղազախների, Օմիբերկը կարակալպակների (հանդիպում է նաև ղազախների էպոսում, ներկայացնելով մշակույթների և լեզուներ նմանություննները), Ահմեդ-Ակայը՝ Ղրիմի թաթարների, Մուշֆիքին՝ տաջիկների, Սալյայ Չաքանը ու Մոլլա Զայդնը՝ ույղուրների, Կեմնեն՝ թուրքմենների, Թիլ Ուլենշպիգելը՝ ֆլամանդցիների և գերմանացիների, Գերշելե Օստորպոպեը (Գերշելեն Օստրոպոպերից) ՝ աշկենազների Պեկալեն ու Տենդալեն ՝ մոլդովացիների։
Ինչպես երեսուն տարի առաջ, այդպես էլ հիմա Նասրեդինի մասին անեկդոտները շատ հայտնի են ասիական երկրներում ապրող երեխաներին և մեծահասկաներին։
Ադրբեջանում կա Նասրեդինի անունով պարբերական՝ «Մոլլա Նասրեդին», որի հրատարակիչը Ջազլիլ Մամեդկուլաձեն է[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ հետազոտողներ Նասրեդինի մասին անեկդոտները թվագրում են 8-րդ դար։ Եթե ընդունենք, որ այս կերպարը գոյություն է ունեցել իրական կյանքում, ապա նա ապրել է 8-րդ դարում[4]։.
Ռուս հայտն թուրքագետ-ակադեմիկոս Վլադիմիր Գորդլևսկին ենթադրում էր, որ Նասրեդինի կերպարը ստեղծվել է Ջուխիի շուրջ արաբների ստեղծած անեկդոտներից և փոխանցվել սելջուկներին, իսկ հետո նաև թուրքերին։
Այլ հետազոտողներ հակված են այն մտքին, որ երկու կերպարներն էլ ունեն միայն տիպաբանական նմանություններ, բացատրելով, որ գրեթե բոլոր ազգերի ժողովրդական բանահյուսություններում էլ կան հայտնի հերոս-սրախոսներ, ովքեր օժտված են ամենահակասական հատկանիշներով[5]։.
Խոջա Նասրեիդնի մասին առաջին անեկդոտները գրառվել են Թուրքիայում «Սալթուկնամե» (Saltukname) գրքում, որը թվագրվում է 1480 թվականին[6], և քիչ ուշ 16-րդ դարում գրող և պոետ Ջամի Ռումա Լամիի կողմից[4]։ Ավելի ուշ գրվել են մի քան վեպեր և վիպակներ Խոջա Նասրեդինի մասին («Նասրեդինը և իր կինը» Պ․ Միլլինա, «Համրիչներ կեռասի կորիզներից» Ղուլամ Ղամուր)
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենատարածված անունը Խոջա Նասրեդինն է[7]։ Այլ տարբերակներ․ Նասրեդին Էֆենդի, մոլլա Նասրեդին, Աֆանդի (էֆենդի, էպենդ), Անաստրատին, Նեսարդշտ, Նասր, Նասր ադ-դին։
Արևելյան լեզուներում Նասրեդինի անվան տարբեր տարբերակներ կան, բայց դրանք բոլորը ամփոփվում են երեք գլխավորներով․
- Խոջա Նասրեդին («Նասրեդին» անվան տարատեսակներով),
- Մուլլա (Մոլլա) Նասրեդին,
- Աֆանդի (էֆենդի) (Միջին Ասիա, հատկապես ղրղզներ, տաջիկներ, ուզբեկներ և ույղուրներ).
Ֆիլմեր Խոջա Նասրեդինի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1943 - «Նասրեդինը Բուխարում» (Լև Սվերդլին)
- 1946 - «Նասրեդինի արկածները» (Ռազակ Խամրաև)
- 1959 - «Նասրեդինը Խոջենտում (ֆիլմ) (Գուրգեն Թոնունց)
- 1967 - «Նասրեդինի 12 շիրիմները» (Բաշիր Սաֆա-Օգլի)
- 1975 - «Հալվայի համը» (Ռիֆատ Մուսին)
- 1977 - «Նասրեդինի առաջին սերը» (Սոկրատ Աբդուլքադրով)
- 1982 - «Ավելի ուրախ նայիր» (Մարատ Արիպով)
- 1982 - «Խոջա Նասրեդին․ ֆիլմ 1» (մուլտֆլմ)
- 1983 - «Խոջա Նասրեդին․ ֆիլմ 2» (մուլտֆիլմ)
- 1989 - «Խոջա Նասրեդին վերադարձը» (Ռամազ Չխիկվաձե)
- 2004 - «Խոջա Նասրեդինը Ազրաիլի մոտ»
- «Խոջա Նասրեդին․ խռովարարի հանգս»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 BNE authority file
- ↑ Двадцать четыре Насреддина. Составитель и вступ. статья М. С. Харитонов. Из-во «Наука», М., 1986
- ↑ Ходжа Насреддин — статья из Большой советской энциклопедии.
- ↑ 4,0 4,1 Анекдоты о Ходже Насреддине. Пер. с тур. В. А. Гордлевского. Из-во Восточной литературы, М., 1957
- ↑ Молла Насреддин. Пер. с перс. и предисл. Н. Османова. Из-во «Наука», М., 1970
- ↑ «Собрание анекдотов о Ходже Насреддине (на англ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ В середине предложения, как и русское «господин», слово «ходжа» правильнее писать со строчной буквы, однако, в русском языке уже сложилась обыкновение писать оба слова с прописной.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոջա Նասրեդին» հոդվածին։ |
|