Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պըլը Պուղի (բառացի՝ խենթ-Պողոս, 1731, գյուղ Ավետարանոց (Ասկերանի շրջան)-1810), հայ զվարճախոս-առակախոս։
Պըլը Պուղին ծնվել է Արցախի Ավետարանոց գյուղում։ Ըստ Մակար վարդապետ Բարխուդարյանցի՝ եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս-կատակաբանը։ Պըլը Պուղին հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։ Առաջինը Մակար Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել Պըլը Պուղու 189 զվարճախոսություն ու առակ և 1883 թվականին տպագրել Թիֆլիսում՝ «Պըլը- Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ (Ս․ Իսրայելյան, Մ․ Գրիգորյան-Սպանդարյան)։ Տպագրվել են նաև Պըլը Պուղու նյութերի վերապատումներ, թարգմանություններ ու գրական մշակումներ[2]։ Նրա զվարճախոսություններն ու առակները ժամանցի, ծիծաղի ու զավեշտի հետ միասին ունեն խրատական, բարոյախոսական առողջ միտում, մերկացնում են ժամանակի կյանքի ու կենցաղի, սոցիալական հարաբերությունների արատավոր կողմերը։
- Սերո Խանզադյան - «Պըլը-Պուղի»։ Զրույցներ—1934. Երևան․ Արևիկ․ ISBN 5807700287.
- Ասատուր Սահակյան - «Պըլը-Պուղին հայ մշակութի Էջերում»—2010. ISBN 9789994124237
- Սերոբ Իսրայելյան, Ամալյա Ղուկասյան, Ռաֆայել Իսրայելյան - «Ղարաբաղի զվարճախոս Պըլը Պուղին»․ Երևան․ Հայպետհրատ, 1956
- Արարատ Բարսեղյան - «Պըլը-Պուղի» (կոմեդիա)․ Երևան, Հայպետհրատ, 1963, 67 էջ։
- Վարդան Հակոբյան - «Պըլը-Պուղի» պարբերական հանդես․ Ստեփանակերտ, 1991-ից ի վեր
- Մակար Բարխուդարեանց]] «Պըլը-Պուղի», Թիֆլիս․ 1883
- Հրաչյա Բեգլարյան - «Պըլը-Պուղի» («Արցախ Նամե», հատոր 5-րդ) Ստեփանակերտ․ 2007․ ISBN 9789994158270
- «Պըլը-Պուղի» հերոսական կոմեդիա (դրամատուրգ Արարատ Բարսեղյանի պիեսի հիման վրա), բեմադրիչ՝ Գայանե Բարսեղյան, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, 2016
- «Հայ ժողովրդական բանահյուսություն», «Գիտելիք», 1979։
- «Պըլը Պուղի», Մակար Բարխուդարյանց, Վաղարշապատ, 1904։
- «Հայկական ազգագրության և բանահյուսություն»։ Հատոր 2, Երևան, 1971։
- «Ղարաբաղցի կատակախոս Պըլը Պուղի», Ս․ Իսրայելյան, Երևան, 1956։
- «Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսություն», Մ. Գրիգորյան-Սպանդարյան, Երևան, 1971։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 288)։
|