Jump to content

Լովինգ շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լովինգ շրջան
Loving County

Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՄենտոն
Բնակչություն (2000)67
Տարածք1.743
Հիմնադրված է1931 թ. թ.
Սահմանակցում էՎինկլեր շրջան[1], Ուարդ շրջան[1], Ռիվս շրջան[1], Էդի շրջան[1] և Լեա շրջան[1]
Ժամային գոտիCDT?
Անվանված էOliver Loving?[1]
lovingcountytexas.us(անգլ.)

Լովինգ շրջան (անգլ.՝ Loving County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ ԱՄՆ-ի բնակչության թվով ամենափոքր շրջանն է[2]։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում էր ընդամենը 67 մարդ, իսկ 2010 թվականի դրությամբ՝ 82 մարդ։ Շրջկենտրոնը Մենտոն բնակավայրն է։

Առաջին եվրոպացին, որը այցելել է ժամանակակից շրջանի տարածքը, իսպանացի կոնկիստադոր Անտոնիո դե Էսպեխոն էր, որը 1583 թվականին անցել է Պեկոս գետը։ 1837-1874 թվականները տարածքն եղել է Բեխար շրջանի մի մասը, 1874 թվականին եղել է Թոմ շրջանի կազմի մեջ։ 1893 թվականին կազմավորվել է Լովինգ շրջանը։ Իր անվանումը ստացել է ֆերմեր Օլիվեր Լովինգի պատվին, որը խոշոր եղջերավոր կենդանիներ էր բուծում և այստեղ ագարակատուն ուներ։

1897 թվականին մտել է Ռիվս շրջանի կազմի մեջ։

1921 թվականին այստեղ նավթի հանք է բացվել, ինչը բնակչության մեծ հոսքի պատճառ է դարձել։ 1931 թվականին շրջանը կրկին վերակազմավորվել է։ 1933 թվականին գրանցվել է բնակչության թվի ամենամեծ ցուցանիշը՝ ավելի քան 600 մարդ։

Քաղաքական դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր նախագահական ընտրություններում Լովինգ շրջանը քվեարկում է հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին՝ երբեմն բացառություն անելով անկախ թեկնածուներին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի տվյալներով, շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 1 753 կմ², որոնցից 1 743 կմ²-ն ցամաք է և 10 կմ²-ն կամ 0,56 %-ը՝ ջրամբարներ։

Պեկոս գետը համարվում է շրջանի արևմտյան սահմանը, Ռեդ Բլաֆ ջրամբարը գոյացնում է հյուսիսարևմտյան սահմանը Ռիվս և Էդի շրջանների հետ։ Լովինգ շրջանի լանդշաֆտը իրենից ներկայացնում է հարթ անապատ, մի քանի ոչ բարձր լեռներով։ Բուսականությունն աղքատ է, ներկայացված է անապատային խոտաբույսերով և թփուտներով, զանազան կակտուսներով և գետի երկայնքով աճող կարմրանի մացառուտներով։ Բարձրությունների տատանումները փոփոխվում են ծովի մակարդակից 818-1009 մետրի վրա։

Հարևան շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդահամար Բնակչություն
1890 3
1900 33 1000%
1910 249 654,5%
1920 82 −67,1%
1930 195 137,8%
1940 285 46,2%
1950 227 −20.4%
1960 226 −0,4%
1970 164 −27,4%
1980 91 −44,5%
1990 107 17,6%
2000 67 −37,4%

2000 թվականի մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում էր 67 մարդ, իսկ 2010 թվականի դրությամբ՝ 82 մարդ[3]։ Բնակչության խտությունը կազմում էր 0,0384 մարդ/կմ²։ Բնակչության ռասայական կազմը՝ 60 սպիտակամորթ, այլ ռասաների 6 ներկայացուցիչ և երկու կամ ավելի ռասաների 1 ներկայացուցիչ։ 7 մարդ իսպանախոս էին կամ լատինոամերիկացի։

Լովինգը միակ շրջանն է Միացյալ Նահանգներում, որտեղ ոչ մեկ չի ապրում աղքատության սահմանաշենից ցածր մակարդակի վրա[4]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ հիմնված է նավթագազային հորատապայթեցման աշխատանքների և ֆերմերային տնտեսության վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Texas State Historical Association, Barkley R. R., Tyler R. C. Handbook of TexasTexas State Historical Association, 1952. — ISBN 978-0-87611-151-2
  2. «1 Cafe, 1 Gas Station, 2 Roads: America's Emptiest County» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. 25.02.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  4. «Данные Бюро переписи США о доходах населения по округу Ловинг» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 8-ին.