Jump to content

Գոլիադ շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոլիադ շրջան
Goliad County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԳոլիադ
Բնակչություն (2010)7.210
Խտություն3
Տարածք2.212
Հիմնադրված է1836 թ. թ.
Սահմանակցում էԴե-Վիտ շրջան, Բի շրջան, Վիկտորիա շրջան, Ռեֆուխիո շրջան և Քարնս շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էՄիգել Հիդալգո
co.goliad.tx.us(անգլ.)

Գոլիադ շրջան (անգլ.՝ Goliad County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 7152 մարդ[1]։ ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 7210 մարդ։ Շրջկենտրոնն է Գոլիադ (անգլ.՝ Goliad) բնակավայրը[2]։

Գոլիադ շրջանը հանդիսանում էր Տեխասի Հանրապետության մունիցիպալիտետներից մեկը, երբ 1836 թվականին այն միացվել է ԱՄՆ-ին։ Իր անվանումը շրջանը ստացել է Մեքսիկայի համանուն մունիցիպալիտետի անունից (որը անվանվել է Միգել Իդալգոյի պատվին, Գոլիադ անվանումը Իդալգո անվան ձևափոխված արտասանությունն է)[3]։ Շրջանի կազմավորման թվական է համարվում 1836 թվականը[4]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Գոլիադ շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2220 կմ², որից 2210 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 19 կմ²-ն կամ 0,9 %-ը՝ ջրային տարածքները[5]։

Հարևան շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 7210 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 3 մարդ/կմ²։

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 6928 մարդ։ Առկա էր 2644 տնային տնտեսություն և 1975 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 3 մարդ/կմ²։ Հաշվվում էր 3426 բնակելի շինություն՝ 2 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 82,62 %, սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ – 4,82 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) - 0,55 %, ասիացիներ – 0,22 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0,01 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 10,05 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,73 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 35,20 %-ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 25,90 % - մինչև 18 տարեկան, 6,50 % - 18-24 տարեկան, 25,00 % - 25-44 տարեկան, 25,20 % - 45-64 տարեկան և 17,50 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 40 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 98,90 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,10 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[6][7]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
6 219 5 429 4 869 5 193 5 980 6 928 7 210

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. Gannett, Henry (1905). The Origin of Certain Place Names in the United States. Govt. Print. Off. էջ 139.
  4. «Goliad County». Texas Almanac. Texas State Historical Association. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  5. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  6. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  7. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.