Բրյուստեր շրջան (Տեխաս)
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Ալպայն |
Ամենաբարձր կետ | Emory Peak? |
Բնակչություն (2010) | 9.232 |
Խտություն | 1 |
Տարածք | 16.040 |
Հիմնադրված է | 1887 թ. թ. |
Սահմանակցում է | Փեկոս շրջան, Թերել շրջան, Փրեսիդիո շրջան, Ջեֆ Դեյվիս շրջան, Manuel Benavides Municipality?, Acuña Municipality? և Ocampo? |
Ժամային գոտի | CDT? |
Անվանված է | Henry Percy Brewster?[1] |
co.brewster.tx.us(անգլ.) | |
Բրյուստեր շրջան (անգլ.՝ Brewster County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2000 թվականին բնակչության թիվը կազմում էր 8866 մարդ[2]։ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2008 թվականին բնակչությունը կազմում էր 9331 մարդ, իսկ 2010 թվականի դրությամբ՝ 9232 մարդ։ Շրջկենտրոնն է Ալպայն բնակավայրը[3]։ Բրյուստեր շրջանը նահանգի ամենամեծ շրջանն է։ Այն իր մակերեսով գրեթե երկու անգամ գերազանցում է Դելավեր նահանգը[4]։
Շրջանի տարածքում է գտնվում Բիգ-Բենդ ազգային պարկը։ Ամենաբարձր կետը այնտեղ Էմորի լեռն է (2385 մ) միևնույն ժամանակ համարվում է Բրյուստեր շրջանի ամենաբարձր կետը[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյուստեր շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1887 թվականին Փրեսիդիո շրջանից։ Շրջանն իր անվանումը ստացել է Տեխասի Հանրապետության պաշտպանության նախարար Հենրի Պերսի Բրյուստերի պատվին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Բրաուն շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 16 040 կմ², որից 16 020 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 22 կմ²-ն կամ 0,1 %-ը՝ ջրային տարածքները[6]։
Հարևան շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փեկոս շրջան (հյուսիս)
- Թերել շրջան (հյուսիս-արևելք)
- Փրեսիդիո շրջան (արևմուտք)
- Ջեֆ ԴԵյվիս շրջան (հյուսիս-արևմուտք)
- Մանուել Բենավիդես շրջան, Չիուաուա, Մեքսիկա (հարավ-արևմուտք)
- Ակունա համայնք, Կոաուիլա, Մեքսիկա (հարավ-արևմուտք)
- Օկամպո Կոաուիլա, Մեքսիկա (հարավ)
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյուստեր շրջանի 39,4 %-ը գտնվում է շոգ և չոր անապատային կլիմայական գոտում (Կյոպեն BWh), 32,1 %-ը՝ կիսաանապատային կլիմայական գոտում (Կյոպեն BSk), իսկ 28,5 %-ը՝ շոգ տափաստանային կլիմայական գոտում (Կյոպեն BSh)[7]:
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 8866 մարդ, իսկ 2010 թվականին՝ 9232 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 1 մարդ/կմ²։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 86,6 %, աֆրոամերիկացիներ – 1,1 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 1,1 %, ասիացիներ – 0,7 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,1 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 7,6 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,8 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 42,4 %–ը (անկախ ռասայից)։
Տարիքային կազմը հետևյալն է՝ 22,20 % - 18 տարեկանից փոքր, 14,80 % - 18-24 տարեկան, 24,50 % - 25-44 տարեկան, 23,90 % - 45-64 տարեկան և 14,60 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 36 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 99,00 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 98,40 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[8][9]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
7 309 | 6 434 | 7 780 | 7 780 | 8681 | 88 66 | 9 232 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://tshaonline.org/handbook/online/articles/fbr44
- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ U.S. States by size
- ↑ «Emory Peak, Texas» (HTML). peakbagger.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Kottek, M.; Grieser, J.; Beck, C.; Rudolf, B.; Rubel, F. (2006). «Main Köppen-Geiger Climate Classes for US counties». Schweizerbart Science Publishers. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրյուստեր շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |