Լոդ (Իսրայել)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոդ (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լոդ | |||
| |||
Երկիր | Իսրայել | ||
Համայնք | Ռամլա | ||
Մակերես | 12,226 կմ² | ||
ԲԾՄ | 65 մետր | ||
Բնակչություն | ▲75 700 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Փոստային դասիչ | 71100–71160 | ||
Պաշտոնական կայք | lod.muni.il | ||
| |||
Լոդ (եբրայերեն՝ לוֹד, արաբ․՝ 'اَلْلُدّْ, նախկինում՝ Լիդա, Գեորգիոպոլ, Դիոսպոլիս), քաղաք Իսրայելում, տեղակայված է Թել Ավիվից 20 կմ հարավ-արևելք, մոտերքում գտնվում է երկրի խոշորագույն՝ Դավիդ Բեն Գուրիոնի օդանավակայանը։ Բնակչությունը՝ ▲75 700 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումը՝ Լոդ (Լուդ) առաջին անգամ հիշատակվել է Թութմոս III-ի ժամանակների կառնակի գրությունում։ Մ․թ․ա․ 5-րդ դարից Լիդը հրեական գիտության խոշոր կենտրոն էր։ Քաղաքը մի անգամ չէ, որ հիշատակվել է Նոր Կտակարանում։ Երկրորդ հրեական պատերազմի ժամանակ որպես հրեական դիմադրության կենտրոններից մեկը հռոմեացիները նվաճել և ավերել են այն։ Հին Լիդի տեղում առաջացել է հունական Διόσπολις («աստվածների քաղաք») անվանմամբ գաղութ։ Հենց այստեղ է, ինչպես համարվում է, ապրել և թաղվել Սուրբ Գևորգը։ Դրա հիշատակին, մինչև արաբական նվաճումները, ժամանակակից Լոդը հայտնի է եղել որպես Գեորգոպոլ («Գևորգի քաղաք»)։
Սուլայման խալիֆան 716 թվականին արաբական Պաղեստինի կենտրոնը Լիդից տեղափոխել է իր հիմնադրած Ռամլա քաղաք։ 1099-1191 թվականներին Լիդը Ռամլայի և Երուսաղեմի թագավորության կենտրոններից մեկն էր և կոչվում էր «Սուրբ Գևորգի քաղաք»։ Ճանապարհորդ Վիտալի Տուդելսկին 1170 թվականին Լիդում գտել է միայն մեկ հրեա։ 1948 թվականին Իսրայելի հետ միավորվելուց հետո արաբ բնակչությունը լքել է քաղաքը։
1948 թվականին արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում, այն բանից հետո, երբ արաբները, ոգեշնչված Արաբական լեգեոնի հարձակմամբ, քաղաքի կապիտուլաց��այից հետո կրակ են արձակել իսրայելական զինվորների վրա՝ սպանելով մի քանի մարդ, բնակչության զգալի մասը իրենց տներից բռնությամբ վտարվել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից։ Մինչ այդ «քաղաքացիական բնակչության վտարման մասին խոսք չի եղել»[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ 2018 թվականի սկզբին բնակչությունը կազմել է 74 604 մարդ[3]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր տեսարժան վայրը Սուրբ Գևորգի գերեզմանն է, որի վրա 6-րդ դարում կառուցվել է բազիլիկ։ Նրա ավերակների վրա խաչակիրները ավելի ուշ կառուցել են եկեղեցի, որը բազմաթիվ ավերումներից հետո վերականգնվել է 1870 թվականին։ Պահպանվել է նաև երկու հին մզկիթ, բաղնիք և իջևանատուն։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անտիկ խճանկարային հատակ
-
Բեյբարսի միջնադարյան կամուրջ
-
Սուրբ Գևորգ եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․) — (untranslated). — Iss. 70. — ISSN 0081-4679
- ↑ Алек Д. Эпштейн, Израиль и проблема палестинских беженцев: история и политика, 2005 г.
- ↑ Официальные данные по населённым пунктам Израиля на 31.12.2017 (иврит). Центральное статистическое бюро Израиля. Дата обращения 27 декабря 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոդ (Իսրայել)» հոդվածին։ |
|