Լեոնիդ Գայդայ
Լեոնիդ Գայդայ ռուս.՝ Леонид Иович Гайдай | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1923[1] |
Ծննդավայր | Svobodny, Amur Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 19, 1993[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1955) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և ռեժիսոր |
Ժանրեր | կատակերգություն |
Ամուսին(ներ) | Նինա Գրեբեշկովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
leonid-gaidai.ru/index.php | |
Լեոնիդ Իովիչ Գայդայ ( ռուս.՝ Леонид Иович Гайдай, հունվարի 30, 1923[1], Svobodny, Amur Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 1993[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989), Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդ Գայդայը ծնվել է Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաքում ` երկաթուղային ծառայողի ընտանիքում և ուներ մեկ եղբայր և մեկ քույր։ Նրա ավագ եղբայրը հայտնի բանաստեղծ և լրագրող Ալեքսանդր Գայդայն է։ Նույն 1923 թվականին, նրանց ընտանիքը տեղափոխվել է Չիտա, իսկ այնուհետև Իրկուտսկ, որտեղ հաստատվել են երկաթուղային Գլազկովո ավանում։ Լեոնիդը սովորել է Իրկուտսկի երկաթուղային դպրոցում, որն ավարտելով 1941 թվականին, ցանկացել է կամավոր մեկնել ռազմաճակատ, սակայն նրան չեն ընդգրկել` կապված տարիքի հետ։
Այնուհետև աշխատանքի է անցել Իրկուտսկի դրամատիկական թատրոնում, որտեղ այդ տարիներին տարհանվել էր նաև Մոսկվայի երգիծանքի թատրոնը։ Լեոնիդին բախտ էր վիճակվել դիտելու բոլոր ներկայացումները և նույնիսկ նրանց հետ մեկնել հյուրախաղերի։
1941 թվականի աշնանը նա զորակոչվեց բանակ։ Սկզբում ծառայել է Մոնղոլիայում, այնուհետև ուղևորվել է Կալինինյան ճակատ և ծառայել հետախուզությունում։ 1942 թվականի դեկտեմբերի 14-ին, Ենկինո գյուղի համար մղվող մարտի ժամանակ նռնակներ է նետել հակառակորդի կրակակետի վրա, ոչնչացրել երեք գերմանացու, մասնակցել գերիներին բռնելու գործողությանը, որի համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Մարտերից մեկի ժամանակ, հակահետևակային ականի պայթյունի պատճառով ծանր վիրավորվել է, որից հետո որպես հետագա մարտական գործողությունների համար ոչ պիտանի, ուղևորվել է հոսպիտալ։ 1943 թվականից մինչև 1944 թվականի հունվար ամիսը` բուժվել է հոսպիտալում։
1947 թվականին ավարտել է Իրկուտսկի մարզային դրամատիկական թատրոնի թատերական ստուդիան, որտեղ աշխատում էր լուսարար, իսկ հետո նաև դերասան։ 1949-1955 թվականներին սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1955 թվականից արդեն «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր էր։
Ստեղծագործական աշխատանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին թողարկվել է Լեոնիդ Գայդայի առաջին` «Երկար ճանապարհ» կինոնկարը։ Չնայած այդ ֆիլմը կատակերգություն չէր, սակայն հայտնի ռեժիսոր Միխայիլ Ռոմը երիտասարդ ռեժիսորի մեջ նկատել էր կատակերգականի հանդեպ տաղանդ և խորհուրդ էր տվել աշխատել այդ ուղղությամբ։
Երկու տարի անց էկրան բարձրացավ երգիծական «Փեսացուն այն աշխարհից» (1958 թ.) կինոնկարը, որը քիչ մնաց ճակատագրական լիներ Լեոնիդ Գայդայի համար։ Ֆիլմի խմբագրումից և ղեկավարությանը ոչ հաճո տեսարանները հեռացնելուց հետո, ֆիլմից մնաց համարյա կեսը։ Չնայած «Մոսֆիլմ»-ի տնօրեն Իվան Պիրևի բարեհոգի վերաբերմունքին` Լեոնիդ Գայդայի նկատմամբ, այնուամենայնիվ երիտասարդ ռեժիսորը փաստացի զրկվեց ռեժիսորական աշխատանքից։ Միայն 1960 թվականին, երբ նա նկարահանեց գաղափարապես «ճիշտ» «Երեք անգամ կենդանացածը» կինոնկարը, նրան ներեցին։
Այնուհետև Լեոնիդ Գայդայը 1961 թվականին նկարահանեց իր կարճամետրաժները` «Բարբոս շունը և անսովոր մրցավազքը» և «Օղի թորողները» ֆիլմերը։ Այս կինոնկարները ռեժիսորին ճանաչում բերեցին։ 1962 թվականին Լեոնիդ Գայդայը էկրանավորեց Օ. Հենրիի երեք նովելները` իր «Գործարար մարդիկ» ֆիլմի շրջանակներում։ Երեք տարվա ընդմիջումից հետո, նա հերթականությամբ բեմադրեց երեք կինոնկար, որոնք դարձան ժողովրդի կողմից սիրված ֆիլմեր` ««Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները» (1965 թ.), որը գրավել է 1965 թվականի կինովարձույթի առաջին տեղը, ինչպես նաև «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (1966 թ.) և «Ադամանդե ձեռքը» (1968 թ.) կինոնկարները։ Ի դեպ «Ադամանդե ձեռքը» կինոկատակերգությունը 1995 թվականին ճանաչվել է 100 տարվա ընթացքում նկարահանված հայրենական ամենալավ կատակերգությունը` հաղթելով հեռուստադիտողների հարցումներով և պարգևատրվել է Ռոսիա 1 հեռուստաալիքի ցմահ «Ոսկե տոմս» մրցանակով։
1970-ական թվականներին Լեոնիդ Գայդայը էկրանավորել է ռուս հեղինակների դասական ստեղծագործություններ։ 1981-1988 թվականներին «Ֆիթիլ» կինոամսագրի համար նկարահանել է բազմաթիվ սյուժեներ։ Այդ տարիներին նկարահանված մի քանի նոր ֆիլմերը` հանդիսատեսի կողմից համարյա աննկատ մնացին։ Լեոնիդ Գայդայի վերջին ֆիլմը` 1992 թվականին նկարահանված «Դերիբասովսկայայում լավ եղանակ է, կամ Բրայթոն-Բիչում կրկին անձրևներ են գալիս» կինոնկարն էր։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուրջ 40 տարի Լեոնիդ Գայդայի կողակիցը եղել է նրա համարյա բոլոր ֆիլմերում նկարահանված, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Նինա Գրեբեշկովան։ Նրանք ունեն մեկ դուստր` Օքսանան և թոռնուհի` Օլգան։
Լեոնիդ Գայդայը մահացել է 1993 թվականի նոյեմբերի 19-ին, Մոսկվայում ` թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայից։ Թաղված է Մոսկվայի Կունցևսկի գերեզմանատանը։
Ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև բերված են և ռեժիսորական, և դերասանական աշխատանքները.
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1955 | Լյանա | Ляна |
1956 | Երկար ճանապարհ | Долгий путь |
1958 | Քամի | Ветер |
1958 | Փեսացուն այն աշխարհից | Жених с того света |
1960 | Երեք անգամ կենդանացածը | Трижды воскресший |
1961 | Ճանապարհին | В пути |
1961 | Բարբոս շունը և անսովոր մրցավազքը | Пёс Барбос и необычный кросс |
1961 | Օղի թորողները | Самогонщики |
1962 | Գործարար մարդիկ | Деловые люди |
1965 | «Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները | Операция «Ы» и другие приключения Шурика |
1966 | Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները | Кавказская пленница, или Новые приключения Шурика |
1968 | Ադամանդե ձեռքը | Бриллиантовая рука |
1971 | 12 աթոռ | 12 стульев |
1973 | Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը | Иван Васильевич меняет профессию |
1975 | Չի կարող պատահել | Не может быть! |
1977 | Ինկոգնիտո Պետերբուրգից | Инкогнито из Петербурга |
1978 | Փողոցներով կոմոդ էին տանում | По улицам комод водили |
1980 | Լուցկու հետևից | За спичками |
1982 | Սպորտլոտո-82 | Спортлото-82 |
1985 | Վտանգավոր է կյանքի համար | Опасно для жизни! |
1989 | Մասնավոր խուզարկու կամ «Կոոպերացիա» գործողությունը | Частный детектив, или Операция «Кооперация» |
1992 | Դերիբասովսկայայում լավ եղանակ է կամ Բրայթոն-Բիչում կրկին անձրևներ են գալիս | На Дерибасовской хорошая погода, или На Брайтон-Бич опять идут дожди |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Գայդայ» հոդվածին։ |
|
- Հունվարի 30 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Նոյեմբերի 19 մահեր
- 1993 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- 20-րդ դարի դերասաններ
- Խորհրդային սցենարիստներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ռուս արվեստագետներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուս դերասաններ
- Ռուս կինոդերասաններ