Իվան Պիրև
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 4 (17), 1901[1] |
Ծննդավայր | Օբի Կամեն, Barnaulskiy Uyezd, Տոմսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 7, 1968[2][3][4] (66 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտացում | կինո��եժիսոր, սցենարիստ, դերասան, քաղաքական գործիչ, մանկավարժ և հասարակական գործիչ |
Ոճ(եր) | կատակերգություն և դրամա |
Ամուսին | Ադա Վոյցիկ, Մարինա Լադինինա և Լիոնելլա Պիրևա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0701576 |
Իվան Ալեքսանդրովիչ Պիրև (ռուս.՝ Иван Алекса́ндрович Пырьев, նոյեմբերի 4 (17), 1901[1], Օբի Կամեն, Barnaulskiy Uyezd, Տոմսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 7, 1968[2][3][4], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948)։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականից աշխատել է կինոյում։ Պիրևի առաջին ֆիլմերից են՝ «Օտար կինը» (1929 թ.), «Պետական պաշտոնյան» (1931 թ.) երգիծական կոմեդիաները։ 1933 թվականին ստեղծել է «Մահվան կոնվեյեր» հակաֆաշիստական, 1936 թվականին՝ «Կուսակցական տոմս» կինոնկարները։
Պիրևի «Հարուստ հարսնացուն» (1938 թ.), «Պատերազմից հետո երեկոյան ժամը վեցին» (1944 թ.), «Կուբանի կազակները» (1950 թ.) այլ կինոնկարները ներթափանցված են կենսահաստատ պաթոսով, քնարականությամբ, տեմպերամենտով, երաժշտական են, մոտ ռուսական ժողողովրդական ստեղծագործությանը։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Պիրևն ստեղծել է «Շրջկոմի քարտուղարը» (1942 թ.) ֆիլմը՝ նվիրված պարտիզանական շարժմանը։ 1950-1960-ական թվականներին նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ («Մենք խաղաղության կողմնակից ենք», 1195, «Հեռավոր աստղի լույսը», 1965 թ. և այլն)։ Ըստ Դոստոևսկու, Պիրևի սցենարներով ստեղծած «Ապուշը» («Նաստասյա Ֆիլիպովնա», 1958 թ.), «Սպիտակ գիշերներ» (1960 թ.), «Կարամազով եղբայրներ» (1969 թ., երեք մասով) ֆիլմերը վկայում են ռեժիսորի՝ սոցիալական կոնֆլիկտներ բացահայտելու հակումը։ 1957-1965 թվականներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի աշխատողների միության կազմկոմիտեի նախագահ, գլխավորել «Մոսֆիլմ» կինոստուդիան, ապա՝ նրա «Լուչ» ստեղծագործական միավորումը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1942, 1943, 1946, 1948, 1951 թթ.)։
Պարգևատրվել է Լենինի 3 և 4 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #121662853 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Пырьев Иван Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
- ↑ http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/8117-rbl.pdf
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պիրև» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 306)։ ![]() |
- Նոյեմբերի 17 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 7 մահեր
- 1968 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- 20-րդ դարի դերասաններ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային սցենարիստներ
- Խորհրդային դերասաններ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 3-րդ գումարման պատգամավորներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային մանկավարժներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Ռուս հասարակական գործիչներ