Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսիդա՝ մայրության և կանացիության ԱստվածուհիԿնոջ տեսքով պատկերված Իսիդա աստվածուհին, որի գլխին գահի տեսքով զարդարանք է, իսկ ձեռքում անխ |
Ընդհանուր տեղեկատվություն |
---|
Դիցաբանություն | Հին Եգիպտոս |
---|
Խորհրդանշան | Գահ, կովի եղջյուրներով արևի սկավառակ, ճնճղուկ, կոբրա, անգղ, մոլաթզենի, ուրուր |
---|
Անվան նշանակություն | Նա, ով գահին է (հին հունարեն՝ Ἶσις, լատիներեն՝ Isis, Isidis) |
---|
Զբաղմունք | Օգնում էր կանանց ծննդաբերության ժամանակ, պաշտպանում էր երեխաներին |
---|
Ծնողներ | Գեբ և Նուտ |
---|
Եղբայրներ և քույրեր | Սեթ, Նեֆտիդա |
---|
Ամուսին | Օսիրիս |
---|
Սերունդ | Հոր |
---|
|
Իսիդա (Իսիս, եգիպտերեն՝ js.t, հին հունարեն՝ Ἶσις, լատիներեն՝ Isis), հնագույն ժամանակների մեծագույն աստվածուհիներից մեկը, ով դարձել է կանացիության և մայրության եգիպտական ընկալման կատարելատիպ։ Նա հանդիսանում էր Օսիրիսի քույրը և կինը, Հորի, համապատասխանաբար նաև եգիպտական փարավոնների մայրը, ովքեր համարվում էին բազեագլուխ աստծո երկրային մարմնավորումը։ Իսիդան հանդիսանում էր ստրուկների, մեղսագործների, արհեստավորների, ճնշվածների հովանավորը, կարող էր անսալ նաև հարուստների, կանանց, ազնվականների և իշխանավորների աղոթքներին[1]։ Նա հայտնի է նաև որպես մեռյալների և երեխաների հովանավոր Աստվածուհի։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 312)։
|