Jump to content

Էմբեր Հերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմբեր Հերդ
անգլ.՝ Amber Heard
Ծնվել էապրիլի 22, 1986(1986-04-22)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՕստին, Տեխաս, ԱՄՆ[3]
ԿրթությունSt. Michael's Catholic Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն[4] և աթեիզմ[4]
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Ջոնի Դեփ[5][6]
Համատեղ ապրող(ներ)Tasya van Ree?[7] և Իլոն Մասկ[8][9]
Պարգևներ և մրցանակներ

Էմբեր Լորա Հերդ (անգլ.՝ Amber Laura Heard, ապրիլի 22, 1986(1986-04-22)[1][2], Օստին, Տեխաս, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի։ Առաջին անգամ խաղացել է Բիլի Բոբ Տորնտոնի «Փառքի ճաճանչներում» սպորտային դրամայում, Մարիի դերում։ Հերդը իր առաջին գլխավոր դերը խաղացել է «Բոլոր տղաները սիրում են Մենդի Լեյնին» ֆիլմում և հայտնվել է «The CW» ընկերության «Պալմ Սփրինգսի գաղտնիքները» հեռուստասերիալում։

Նրա համար բեկումնային է հանդիսանում 2008 թվականին «Երբեք մի հանձնվիր» և «Արքայախնձորի ճեպընթաց» ֆիլմերում դերակատարումները։ Նա արժանանում է «Տարվա բեկում» մրցանակին «Young Hollywood Awards» մրցանակաբաշխությունում։ Այնուհետև նա նկարահանվում է Ջոն Կարպենտերի «Հիվանդասենյակ», «Խելահեղ արշավ»՝ Նիկոլաս Քեյջի հետ և «Ռոմե օրագիր»՝ Ջոնի Դեփի հետ, ֆիլմերում, որի համար նա արժանանում է Հոլլիվուդի կինոփառատոնի «Spotlight» մրցանակին։

Հերդը հայտնվել է ամսագրերի ամենագեղեցիկների և ամենասեքսուալների ցուցակներում[11][12][13]։ Նա նաև ակտիվ գործունեություն է ունենում հասարակական աշխատանքներում, ինչպիսին են սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, ստրկության վերացման, Habitat for Humanity International, United Nations Foundation, Amnesty International կազմակերպությունները[14][15]։

Էմբեր Հերդը ծնվել է 1986 թվականի ապրիլի 22-ին Օստինում, Տեխասի նահանգ, համացանցային հետազոտող Պատրիսիա Փեյջի (ծնված Պարսոնս) և աշխղեկ Դևիդ Քլինթոն Հերդի ընտանիքում[16][17]։ Նա ունի քույր՝ Ուիթնի։ Նա թողնում է դպրոցը և վերջ ի վերջո վկայական է ստանում տնային ուսուցման արդունքում[18]։ Դեռահաս տարիքում ապագա դերասանուհին մասնակցություններ է ունենում դպրոցական թատերական բեմադրություններում, նկարահանվում է գովազդային հոլովակներում և քաղաքական արշավներում։

Երբ Էմբերը 16 տարեկան էր, նրա լավագույն ընկերուհին զոհվում է ավտովթարից։ Այդ ժամանակ Հերդը՝ մինչ այդ համոզված կաթոլիկ, իրեն հայտարարում է աթեիստ և հրապուրվում Այն Ռանդի աշխատանքներով։ 17 տարեկանում նա թողնում է Սուրբ Միքայելի կաթոլիկական ակադեմիան և ուղևորվում է Նյու Յորք, որտեղ սկսում է աշխատել որպես մոդել։ Այդպիսի մասնագիտությունը, սակայն, նրան չէր հրապուրում և շուտով նա ուղևորվում է Լոս Անջելես, իր երազանքի հետևից՝ դերասանուհու կարիերա։

Լոս Անջելեսում Հերդը հայտնվում է բազմաթիվ հեռուստասերիալներում. «Ջեկ և Բոբ» (2004) պիլոտային սերալում՝ Լիզի դերում, «Լեռ» (2004) սերիալում՝ Ռայլիի դերում և «Միայնակ սրտեր» (2005) սերիալում, որտեղ Էմբերն ուներ աղջիկ-վաճառողուհու կարճ և վառ դեր։

2004 թվականին Հերդն առաջին անգամ հայտնվում է կինոյում, նկարահանվելով Մարիի դերում «Փառքի ճաճանչներում» ֆիլմում։ Այնուհետև հետևում է Շեյնի դերը «Գերեզմանահոգու պարագաներ» ցածրաբյուջե սարսափ ֆիլմում, ինչպես նաև երկրորդական դերերով «Սպանող սեքսուալություն» (2005), «Հատուցման գինը» և «Այստեղ և հիմա» (2006) ֆիլմերում։

Էմբեր Հերդ, 2010 թվական սեպտեմբեր

2005 թվականին նա նկարահանվում է «Հյուսիսային երկիր» ֆիլմում, իսկ 2006 թվականին՝ «Ալֆա Դոգ», որտեղ նրա դերերը մի քիչ ավելի նշանակալից էին։

Այնուհետև Էմբերին հրավիրում են նկարահանվելու «Պալմ Սփրինգսի գաղտնիքները» սերիալում, Գրետա Մեթյուի դերում, ով կորցնում է մորը և սիրեցյալին և սկսում է ընկերություն անել ֆիլմի գլխավոր հակահերոս Ջոնի հետ։

Ֆիլմում այդ դերը ստանալու համար Էմբերը ստիպված էր նիհարել, նա չորս ամսվա խիստ սննդակարգի արդյունքում կորցնում է 11 կիլոգրամ քաշ, իրեն զրկելով ալկոհոլից, առանց մսային, կաթնային և շաքարային սննդից։ ԱՄՆ-ում սերիալի պրեմիերան կայանում է 2007 թվականի մայիսին։ Վերջին արդյունքում, հեռուստաընկերությունը սերիալն ամառային եթերաշրջանում փակվում է նախատեսվածից շուտ, մեկնարկային 12 դրվագների փոխարեն ցուցադրվում են ընդամենը 8-ը։ Շոուն ավարտվում է 2007 թվականի հուլիսի 4-ին, նախատեսվածից երկու շաբաթ շուտ։

Դերասանուհու հաջորդ նախագիծն է դառնում «Բոլոր տղաները սիրում են Մենդի Լեյնին» սարսափ ֆիլմը, որտեղ նա խաղում է գլխավոր դերը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենում Տորոնտոյի կինոփառատոնում, 2006 թվականի սեպտեմբերին, սակայն բրիտանական կինոթատրոններում այն ցուցադրվում է միայն մեկ տարի անց[19]։

2007 թվականին դերասանուհին նկարահանվում է «Օր 73 Սառայի հետ» 16-րոպեանոց կարճամետրած ֆիլմում, որի պրեմիերան կայանում է 2007 թվականին Լոս Անջելեսի կինոփառատոնում, իսկ այնուհետև՝ «Շփոթվածություն» ֆիլմում։ 2008 թվականին նկարահանվում է «Արքայախնձորե ճեպընթաց» կատակերգությունում, ինչպես նաև «Երբեք մի հանձնվիր» սպորտային դրամայում։ Երկու ֆիլմերն էլ դրամարկղում հաջողություն են ունենում։ «Երբեք մի հանձնվիր» ֆիլմում գլխավոր հերոսին սիրահարված աղջկա դերը Հերդին ոչ միայն դրամային շահույթ է բերում, այլ նաև զգալիորեն ավելացնում է նրա հանրաճանաչությունը և «Տարվա բեկում» մրցանակ Հոլլիվուդի կինոփառատոնում։

2008 թվականին Էմբերը նկարահանվում է նաև «Իրազեկիչները» ֆիլմում։ Նույն թվականի վերջերին դերասանուհին նկարահանվում է «Գետ-հարց» և «Ջոնսերի ընտանիքը» ֆիլմերում։ «Variety» ամսագիրը բարձր է գնահատում դերասանուհու աշխատանքը և նշում, որ նա ավելի լավ է աշխատում, քան ֆիլմի առաջատար աստղ Դեմի Մուրը[20]։ Ջեյմս Բերարդինելին նույնպես բարձր է գնահատում նրա աշխատանքը[21]։ Այնուհետև հետևում են «Բարի գալուստ Զոմբիլենդ» (2009), որտեղ Էմբերը խաղում է հերոս Ջեսի Այզենբերգի, ով անսպասելիորեն վեր է ածվում զոմբիի, կրքի առարկայի փոքրիկ դերը, «Խորթ հայր» սարսափ և «Աչքից հեռու-սրտից դուրս» կատակերգական ֆիլմերը։

2010 թվականին Էմբերը խաղում է Ջոն Կարպենտերի «Հիվանդասենյակ» և «Եվ կգա մթությունը» ֆիլմերում, իսկ 2011 թվականին՝ «Ռոմե օրագիր» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը խաղում է Ջոնի Դեփը։

2014 թվականի սեպտեմբերին Հերդը միանում է «Սուպեր Մայք XXL» ֆիլմի դերասանական կազմին, որը հանդիսանում էր 2012 թվականի «Սուպեր Մայք» ֆիլմի շարունակությունը[22]։ Ֆիլմը թողարկվում է 2015 թվականի հուլիսին, նա խաղում է լուսանկարիչ Զոիի դերը, ով սիրահետում է Չենինգ Թաթումի հերոսին։

2015 թվականին նա նկարահանվում է «Ադերալյան օրագիրներ» ֆիլմում, Ջեյմս Ֆրանկոի, Քրիստիան Սլեյթերի և Էդ Հարիսի հետ։ «Indiewire» կայքը ֆիլմին տալիս է խառը գնահատականներ։ Նա նաև նկարահանվում է «Երբ ես կրկին ապրեմ իմ կյանքը» երաժշտական դրամայում, Քրիստոֆեր Ուոկենի հետ։ Ֆիլմում նկարահանման համար Հերդը սովորում է նվագել դաշնամուրի և կիթառի վրա[23]։

Հերդը նաև երկրորդական դեր է խաղում Թոմ Հուպերի «Դանիացի աղջիկը» (2015) ֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան կայանում է Վենետիկի 72-րդ կինոփառատոնում և արժանանում դրական գնահատականների և թողարկվում 2015 թվականի նոյեմբերի 27-ին[24][25]։ Նրա խաղը շատ լավ է բնութագրվում և անվանվում «ցնցող լավ»[26][27]։ Նրա խաղընկեր-աստղ Ալիսիա Վիկանդերը հարցազրույցում հայտնում է, որ Հերդը նկարահանվել է երկու «առավելապես ցնցող» պարային դրվագներում, որոնք հանվել են ֆիլմի եզրափակիչ տարբերակից երկարության պատճառով, սակայն Ալիսիայի և Էդի Ռեդմեյնի պնդմամբ նրանք տեղ են գտել ֆիլմի DVD-ում, լրացուցիչ նյութերում[28]։

2016 թվականի հունվարի 13-ին, ինչպես հայտարարում է «The Hollywood Reporter»-ը, Հերդը բանակցություններ է վարում, որպեսզի խաղա Ատլանտիդայի թագուհի Մերա Ակվամենին 2018 թվականին նախատեսված «Ակվամեն» ֆիլմում։ Այս ֆիլմը հանդիսանում է «Ընդլայնված երկնոլորտ» ֆիլմաշարի մասերից մեկը։ Հոդվածում նշվում է, որ Մերան կհայտնվի «Արդարության լիգա։ Մաս առաջին» սերիայում, որի պրեմիերան կկայանա 2017 թվականին[29]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2008 թվականներին դերասանուհին հանդիպում էր դերասան Կրիսպին Գլովերի հետ, «Սպանող սեքսուալություն» ֆիլմում իր խաղընկերոջը[30][31]։

2008 թվականից[32][33] մինչև 2011 թվականը Էմբերը կապված էր լուսանկարչուհի Տասյա Վան Ռիի հետ[34][35]։

2010 թվականի դեկտեմբերին, «GLAAD» («Գեյերն և լեսբուհիներն ընդդեմ ստի») կազմակերպության երեկույթում Էմբերը «coming out» է անում՝ կամավոր խոստովանում է սեռական փոքրամասնությանը պատկանելու մասին[36]։ Ըստ Հերդի խոսքերի, նա իր մեջ ուժ է գտել խոստովանել իր կողմնորոշման մասին մեծ մասամբ այդ ալյանսի գործունեության պատճառով։ «Կարծում եմ, որ GLAAD-ը դարձել է այն պատճառներից մեկը, որի շնորհիվ ես, 24-ամյա աղջիկս, կարող եմ բացեիբաց խոսել։ Ես ատում եմ պիտակները, ինչպես և մնացած բոլորը, սակայն ես այն եմ, ինչ ես կամ»,-հայտարարել է դերասանուհին։ «Ըստ իմ անձնական կարծիքի, եթե դուք ինչ-որ բան թաքցնում եք կամ հերքում, դուք ակամա խոստովանում եք, որ դա ճիշտ չէ։ Իսկ ես չեմ զգում, որ ես ճիշտ չեմ։ Ես չեմ զգում, որ միլիոնավոր մարդիկ ճիշտ չեն նրա համար, որ սիրում են նրանց, ում սիրում են»,-համոզված է դերասանուհին[34]։

2015 թվականի փետրվարի 3-ից Էմբեր Հերդը ամուսնացած է դերասան և «Ռոմե օրագիր» ֆիլմում իր խաղընկեր Ջոնի Դեփի հետ[37], ում հետ նա հանդիպում էր ամուսնությունից երեք տարի առաջ[38][39][40]։ Սակայն 2016 թվականի մայիսի 26-ին լուրեր են տարածվում այն մասին, որ Հերդը, Ջոնի Դեփի մոր մահվանից երեք օր անց, փաստաթղթեր է ներկայացրել ամուսնալուծության համար[41]։ Օգոստոսին հայտնի է դարձել, որ դատական լսումներից մեկ օր առաջ նրանք համաձայնության են եկել ամուսնալուծության հարցում և Դեփը նրան որպես փոխհատուցում կվճարի մոտ 7 միլիոն դոլար գումար, որը Հերդը ցանկանում է ուղղել բարեգործության՝ օգնելու բռնություններից տուժած անձանց[42]։

Մրցանակներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Young Hollywood Awards» մրցանակ 2008 թվականին, «Տարվա բեկում» անվանակարգում։
  • 2010 թվականի Դալլասի միջազգային կինոփառատոնի մրցանակ։
  • 2011 թվականի Հոլլիվուդի կինոփառատոնի մրցանակ «Ռոմե օրագիր» ֆիլմի համար։
  • Էմբեր Հերդը մտել է «Maxim» ամսագրի 2008 և 2009 թվականների «100 ամենասեքսուալ կանայք» ցուցակի մեջ, ինչպես նաև նույն ժամանակների «FHM»-ի նմանատիպ վարկանիշային ցուցակների մեջ։
Թվական Աշխատանք Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2008 Անձամբ Երիտասարդ Հոլլիվուդ մրցանակ Տարվա բեկում Հաղթանակ
2009 Զոմբիլենդ Դեհրոյհի կինոքննադատների միության մրցանակ Լավագույն թիմ Առաջադրված
2010 Անձամբ Դալլասի միջազգային կինոփառատոն Դալլասի աստղ Հաղթանակ
2011 Ռոմե օրագիր Հոլլիվուդի կինոփառատոն Ուշադրության կենտրոն Հաղթանակ
2014 Անձամբ Տեխասի կինոփառքի սրահ Փառքի սրահ Հաղթանակ

Ամսագրերի վարկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Ամսագիր Ցուցակ Վարկանիշ
2008 FHM 2008 թվականի 100 ամենասեքսուալ կանայք #90
Maxim 2008 թվականի 100 ամենագեղեցիկ կանայք #21
2009 FHM 2009 թվականի 100 ամենասեքսուալ կանայք #31
Maxim 2009 թվականի 100 ամենագեղեցիկ կանայք #56
2010 FHM 2010 թվականի 100 ամենասեքսուալ կանայք #25
Maxim 2010 թվականի 100 ամենագեղեցիկ կանայք #13
2011 FHM 2011 թվականի 100 ամենասեքսուալ կանայք #34
2012 Maxim 2012 թվականի 100 ամենագեղեցիկ կանայք #53

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 Փառքի ճաճանչներում Friday Night Lights Մարիա
2005 Գերեզմանահոգու պարագաներ SideFX Շեյ
2005 Միայնակ սրտեր The O.C. վաճառողուհի
2005 Սպանող սեքսուալություն Drop Dead Sexy Կենդի
2005 Հյուսիսային երկիր North Country փոքրիկ Ջոզի
2006 Հատուցման գինը Price to Pay Տրիշա
2006 Արքայազն The Prince Սերենա
2006 Ալֆա Դոգ Alpha Dog Ալմա
2015 Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Լայլա Արչեր
2006 Բոլոր տղաները սիրում են Մենդի Լեյնին All the Boys Love Mandy Lane Մենդի Լեյն
2007 Օր 73 Սառայի հետ Day 73 with Sarah Մերի
2007 Շփոթություն Remember the Daze Ջուլիա Ֆորդ
2007 Պալ Սփրինգի գաղտնիքները Hidden Palms Գրետա Մեթյուզ
2007 Կալիֆորնիական Californication Էմբեր
2008 Երբեք մի հանձնվիր Never Back Down Բահա Միլեր
2008 Արքայախնձորե ճեպընթաց Pineapple Express Էնջի Անդերսոն
2008 Իրազեկիչները The Informers Քրիստի
2009 Սատկիր ExTerminators Նիկի
2009 Ջոնսերի ընտանիքը The Joneses Ջենի Ջոնս
2009 Բարի գալուստ Զոմբիլենդ Zombieland 406
2009 Խորթ հայր The Stepfather Կելի Պորտեր
2010 Եվ կգա մթությունը And Soon the Darkness Ստեֆանի
2010 Գետ-հարց The River Why Էդդի
2010 Հիվանդասենյակ The Ward Կրիստեն
2011 Խելագար արշավ Drive Angry 3D Պայպեր
2011 Ռոմե օրագիր The Rum Diary Շենո
2011 Փլեյբոյ ակումբ The Playboy Club Մորին
2012 Սիրոպ Syrup 6
2013 Մաչետեն սպանում է Machete Kills միսս Սան Անտոնիո
2013 Պարանոյա Paranoia Էմմա Ջենգինս
2014 Երեք օր սպանության համար Three Days to Kill Վիվի Դիլեյ
2015 Երբ ես կրկին ապրեմ իմ կյանքը When I Live My Life Over Again Ջուդ
2015 Լոնդոնյան դաշտեր London Fields Նիկոլա Սիքս
2015 սուպեր Մաքս XXL Magic Mike XXL Զոի
2015 Ադերոլյան օրագրեր The Adderall Diaries Լանա Էդմոնդ
2015 Դանիացի աղջիկը The Danish Girl Օօլա Պոլսոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 https://web.archive.org/web/20110628203153/http://www.usatoday.com/life/television/news/2007-05-29-amber-heard_N.htm
  5. https://www.faz.net/aktuell/gesellschaft/menschen/ehe-aus-fuer-hollywood-paar-johnny-depps-ehefrau-reicht-scheidung-ein-14253550.html#GEPC;s6
  6. https://variety.com/2016/biz/news/johnny-depp-amber-heard-divorce-settlement-1201837685/
  7. https://www.latimes.com/entertainment/gossip/la-et-mg-johnny-depp-amber-heard-engagement-rumors-engaged-20140117-story.html
  8. https://www.businessinsider.com/elon-musk-relationships-2017-11#musk-began-dating-actress-amber-heard-in-2016-but-they-broke-up-a-year-later-due-to-their-intense-schedules-17
  9. https://www.newsweek.com/elon-musk-amber-heard-relationship-timeline-johnny-depp-court-lawsuit-1703011?amp=1
  10. 10,0 10,1 10,2 Internet Movie Database — 1990.
  11. «Amber Heard, sex symbol et femme fatale confirmée». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  12. «FHM profile of Amber Heard». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  13. «Interview: Amber Heard at Stylist». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  14. «Amber Heard to host Abolish Slavery Chairty Event». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  15. «Ten Reasons of Why We Love Amber Heard - Entertainment Daily». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  16. https://familysearch.org/ark:/61903/1:1:VDQT-DMX
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  18. William Keck (2007 թ․ մայիսի 30). «Amber Heard will be heard». USA Today.
  19. Wilson, Samantha (2013 թ․ օգոստոսի 23). «'All the Boys Love Mandy Lane' Trailer Finally Debuts After Seven Years». Film School Rejects. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  20. «The Joneses Review». Variety. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  21. ReelView review of "The Joneses"
  22. «Amber Heard To Co-Star In 'Magic Mike 2′». deadline.com. 2014 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  23. «Christopher Walken, Amber Heard Sing and Strum in 'When I Live My Life Over Again'». Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  24. Kiang, Jessica (2015 թ․ սեպտեմբերի 5). «Venice Review: Tom Hooper's 'The Danish Girl' With Eddie Redmayne & Alicia». Indiewire. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  25. McNary, Dave (2015 թ․ մարտի 4). «Eddie Redmayne's 'Danish Girl' Set for Nov. 27». Variety (magazine). Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  26. «AwardsCircuit review on "The Danish Girl"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  27. The Danish Girl review - HeyUGuys
  28. Alicia Vikander interview with MTV International
  29. Kit, Borys (2016 թ․ հունվարի 13). «Amber Heard in Talks to Star in 'Aquaman' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  30. «Amber Heard» (անգլերեն). heatworld.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  31. «Amber Heard and Crispin Glover» (անգլերեն). Contactmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  32. Joyce Lee. (2010 թ․ դեկտեմբերի 6). «Amber Heard, "Pineapple Express" Actress, Comes Out as Lesbian» (անգլերեն). CBS News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  33. «Amber Heard is Gay: Everything You Need to Know About the Openly Lesbian Actress» (անգլերեն). Autostraddle.com. 2010 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  34. 34,0 34,1 «Актриса Эмбер Хёрд совершила coming out» (ռուսերեն). bluesystem.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  35. J. Halterman. (2010 թ․ դեկտեմբերի 4). «EXCLUSIVE: Amber Heard talks about being out in Hollywood» (անգլերեն). afterellen.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  36. Jordan Zakarin. (12/06/10). «Amber Heard Gay: Actress Comes Out As Lesbian» (անգլերեն). Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  37. Johnny Depp and Amber Heard Tie the Knot: Source
  38. Джонни Депп приехал в Токио с детьми и новой возлюбленной — Афиша Mail.Ru
  39. «Джонни Депп сделал предложение Эмбер Херд» (ռուսերեն). Радио Маяк — www.radiomayak.ru. 18.01.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  40. «СМИ сообщили о скорой женитьбе Джонни Деппа на Эмбер Херд» (ռուսերեն). МИР 24 — mir24.tv. 18.01.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  41. https://lady.mail.ru/article/490641-molodaja-zhena-dzhonni-deppa-podala-na-razvod/
  42. Эмбер Херд отдала полученные после развода $7 миллионов на благотворительность

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմբեր Հերդ» հոդվածին։