Jump to content

Էլդա Գրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էլդա Գրին
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1928(1928-03-10)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհոկտեմբերի 27, 2016(2016-10-27)[1] (88 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրող և հոգեբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԵրեխաներԱննա Էլբակյան և Մարինե Աբրահամյան

Էլդա Գրին (ի ծնե՝ Էլդա Աշոտի Գրիգորյան, ամուսնական ազգանունը՝ Աբրահամյան, մարտի 10, 1928(1928-03-10)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 27, 2016(2016-10-27)[1], Երևան, Հայաստան), հայ արձակագիր, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում (Վրաստան), մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Աշոտ Դավիթի Գրիգորյանը, իր հեղափոխական Գրին ծածկանունով է դստերը գրանցել ծննդյան վկայական։ Էլդա Գրինի մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում։ 1937 թվականին նրա հորը, որը Նավթի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն էր, քաղաքական հողի վրա ձերբակալել և աքսորել են Կոլիմա։ Ընտանիքը փոխադրվել է Երևան։ Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ հոգելեզվաբանության գծով[2]։ Նույն թվականից հոգեբանություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում. հոգեբանության պրոֆեսոր է։ 1968 թվականից հանդիսացել է դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում, նույն թվականից աշխատել որպես փորձագետ-հոգեբան[3][4]։

  • Ամուսինը՝ Ավրաամ (Աբրահամ) Աբրահամյան
  • Դուստրը՝ Մարինա Աբրահամյան, դաշնակահարուհի
  • Դուստրը՝ Աննա Էլբակյան, դերասանուհի
  • Որդին՝ Տիգրան Աբրահամյան, նկարիչ
  • Որդին՝ Սամվել Աբրահամյան, պատմաբան և լեզվաբան
  • Թոռը՝ Էդգար Էլբակյան Կրտսեր, դերասան
  • Թոռնուհին՝ Լիլի Էլբակյան, դերասանուհի[5][6]

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականից Մոսկվայում սովորել է դոկտորանտուրայում՝ գրելով սոցիալ-հոգեբանական ոլորտին առնչվող թեզ։ Շուրջ 140 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների, որոնք, մասնավորապես իրավաբանական հոգեբանության ոլորտում, հանրապետությունում առաջինն են։ 2004 թվականից ՀՀ մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի իսկական անդամ է։ Ընդգրկված է ակտիվ հասարակական գործունեության մեջ, ՀՀ նախագահին կից ներման հանձնաժողովի անդամ է։ Ընդգրկված է նաև մի քանի այլ հանձնաժողովներում։ Էլդա Գրինն այդ ամենին զուգահեռ հանդես է գալիս նաև հայերեն և ռուսերեն պատմվածքներով (սկսած 1957 թվականից), որոնք հրատարակվել են հանրապետության և արտերկրի տարբեր թերթերում, ամսագրերում և ժողովածուներում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։

  • Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ, 2008
  • «Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում կատարած քաջարի աշխատանքի համար» մեդալ
  • Գիշերային էտյուդ, Երևան, 1973։
  • Իմ այգին, Երևան, 1983։
  • Մանկության ափ, Երևան, 1987։
  • Белые птицы, Ереван, 1988.
  • Ուզում ենք գեղեցիկ ապրել, Երևան, 1992։
  • Шаги по мокрому песку, Ереван, 1997.
  • Օրը դեռ չի վերջացել, Երևան, 2000։
  • Ռեքվիեմ, 2002։
  • Փաստաբանական գործունեության հոգեբանություն։ Զանգակ-97, 2002, 60 էջ[7]։
  • Դատահոգեբանական փորձաքննությունը քրեական և քաղաքացիական դատավարություններում։ Զանգակ - 97, 2002, 72 էջ[8]։
  • Դատական գործունեության հոգեբանություն։ Զանգակ-97, 2002, 54 էջ[9]։
  • Ուղղիչ (պենիտենցիար) հոգեբանություն։ Զանգակ-97, 2002, 54 էջ[10]։
  • Երազների տիեզերք, Երևան, 2004։
  • Իրավաբանական հոգեբանություն։ Դասագիրք բարձրագույն ուս. հաստատ. համար (համահեղինակ)։ Զանգակ-97, 2004, 432 էջ[11]։
  • Մեղք, ապաշավանք, կատարսիս։ Զանգակ-97, 2005, 69 էջ[12]։
  • Bili ptaci, Praha, 2006.
  • Этот удивительный цвет хаки, Ереван, 2008.
  • Ձեռքերը. պատմվածք 35 լեզուներով, Երևան, 2010, 160 էջ։ ISBN 978-99941-1-790-1
  • Նատյուրմորտ սև ֆոնի վրա, 2011, 176 էջ։ ISBN 978-99941-1-879-3
  • Натюрморт на черном фоне, Ереван, 2011:
  • Ծառերին դեռ կախված էր առավոտը։ 2015, 168 էջ։ ISBN 978-9939-68-392-8
  • Elda Grin, "Riviera Caucasien", 10 nouvelles. Traduit de l'arménien par Arusyak Bakhchinyan Grino. Erevan, 2016.
  • Ինձ հետ սիրալիր մի խոսիր։ «Գրական թերթ», 1969, № 7։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.armradio.am/hy/2016/10/27/մահացել-է-էլդա-գրինը/
  2. Daily, A. Z. G. «ԷԼԴԱ ԳՐԻՆ. ՀԱՅ ԳՐՈՂԸՙ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԱՆԿՈՒԹՅԱՄԲ». AZG Daily. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  3. «Էլդա Գրին. «Ես միշտ խուսափել եմ դիմանկարս պատկերելուց»». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  4. «Zarkfoundation - Էլդա Գրին». zarkfoundation.com.
  5. Бахчинян Арцви Эльда Грин: Армянская писательница с московским детством. — Иные берега №2(26), 2012.
  6. «АННА ЭЛБАКЯН» (ռուսերեն). kino-teatr.ru — Биография. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. Գրին, Էլդա Աշոտի (2002). Փաստաբանական գործունեության հոգեբանություն. Զանգակ-97. ISBN 9789993025177.
  8. Գրին, Էլդա Աշոտի (2002). Դատահոգեբանական փորձաքննությունը քրեական եւ քաղաքացիական դատավարություններում. Զանգակ - 97. ISBN 9789993024392.
  9. Գրին, Էլդա Աշոտի (2002). Դատական գործունեության հոգեբանություն. Զանգակ-97. ISBN 9789993025160.
  10. Գրին, Էլդա Աշոտի (2002). Ուղղիչ (պենիտենցիար) հոգեբանություն. Զանգակ-97. ISBN 9789993025184.
  11. Արզումանյան, Սերգեյ Ջումշուդի; Գրին, Էլդա Աշոտի (2004). Իրավաբանական հոգեբանություն։ Դասագիրք բարձրագույն ուս. հաստատ. համար. Զանգակ-97. ISBN 9789993027744.
  12. Գրին, Էլդա Աշոտի (2005). Մեղք, ապաշավանք, կատարսիս. Զանգակ-97. ISBN 9789994110018.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդա Գրին» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդա Գրին» հոդվածին։