Դանիլո Կիշ
Դանիլո Կիշ Danilo Kiš | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1935[1][2][3][…] |
Ծննդավայր | Սուբոտիցա, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 15, 1989[1][2][3][…] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա |
Գերեզման | Alley of Distinguished Citizens |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան և սցենարիստ |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ և Հարավսլավիայի Թագավորություն |
Կրթություն | Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ (1958) |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Աշխատավայր | Լիլի համալսարան և Ստրասբուրգի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Mirjana Miočinović? |
Կայք | kis.org.rs |
Danilo Kiš Վիքիպահեստում |
Դանիլո Կիշ (սերբ.՝ Danilo Kiš; փետրվարի 22, 1935[1][2][3][…], Սուբոտիցա, Հարավսլավիայի Թագավորություն - հոկտեմբերի 15, 1989[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա), սերբ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ։
Հայրը հրեա էր, որ մահացել էր Օսվենցիումի ճամբարում։ Սովորել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Սերբիայում մի քանի գիրք հրատարակելուց հետո 1973 թվականին տեղափոխվում է Փարիզ և բնակվում այնտեղ, համալսարանում ուսուցանելով Սերբախորվաթերեն։ Շուտով նրա` «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար» գիրքը, որ ստալինյան ռեպրեսիաներում զոհ գնացած անհատների ու ստեղծված իրավիճակների մասին սատիրիկ ոճով հզոր մի պատում է, նրան մեծ համբավ ու ճանաչում է բերում, գրքին արձագանքում են Իոսիֆ Բրոդսկին, Պետեր Էստերհազին և ամերիկացի էսսեիստ Կիշի հետ մտերմացած Սյուզան Զոնթագը։ Կիշի վերջին գլուխգործոցը «Մեռյալների հանրագիտարան» պատմվածքների ժողովածուն է, որ, կարելի է ասել, պատմվածքներով միմյանց փողկապակցված վեպ է, ինչպես «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար» վեպը, որ նույնպես պատմվածքային կառուցվածք ունի։
Դանիլո Կիշը մահացել է չարորակ ուռուցքից[6]։
Դանիլո Կիշը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շունն ու տղան։ «Գարուն», 1999, № 1, էջ 90-93։ Թարգմ.՝ Ռաֆայել Ղազանչյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Добитници Нинове награде за књижевност
- ↑ НИН online
- ↑ Դանիլո Կիշ. «Մեռյալների հանրագիտարան»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիլո Կիշ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Հոկտեմբերի 15 մահեր
- 1989 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Սերբ բանաստեղծներ
- Սերբ դրամատուրգներ
- Սերբ արձակագիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Սերբ սցենարիստներ
- Սերբ թարգմանիչներ
- Բելգրադի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ
- Պոստմոդեռնիստ գրողներ