Գուրգեն Առաքելյան (արձակագիր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Առաքելյան (այլ կիրառումներ)
Գուրգեն Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1925 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 1996 |
Մասնագիտություն | լրագրող, խմբագիր և արձակագիր |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1949) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Կանչ, Ավանգարդ, Երեկոյան Երևան և Պրավդա |
Պարգևներ | |
Գուրգեն Առաքելյան Վիքիդարանում |
Գուրգեն Աշոտի Առաքելյան (օգոստոսի 26, 1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1996), հայ արձակագիր, լրագրող, կինոսցենարիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երևանում։ 1944 թվականին ավարտել է Երևանի հատուկ ռազմահրետանային դպրոցը, 1949 թվականին՝ Երևանի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը։ 1946-1958 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» և «Ավանգարդ» թերթերում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, խմբագիր։ 1958-1959 թվականներին եղել է «Երեկոյան Երևան» թերթի խմբագիրը, 1959-1974 թվականներին՝ «Պրավդա» թերթի Հայաստանի թղթակիցը։ 1974-1979 թվականներին աշխատել է Հայաստանի ԿԿ Կենտկոմում որպես մշակույթի բաժնի վարիչ։ 1980 թվականի հունվարից մինչև 1985 թվականի դեկտեմբերը եղել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստր։ 1985 թվականի դեկտեմբերից եղել է «Սովետական արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիրը։
1970 թվականին «Գեղարվեստական գրականությունը սովետահայ մամուլում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրականգիտությունների թեկնածուի աստիճան։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Կռունկ» (Մոսկվա, 1965), «Պրավդա» թերթը Հայաստանի մասին» (Գևորգ Ղարիբջանյանի և Սպարտակ Բաղդասարյանի հեղինակակցությամբ, Երևան, 1973), «Կարուսել» (երգիծական պատմվածքների ժողովածու, Երևան, 1975), «Պրավդան» և հայ կուլտուրան» (Երևան, 1978) գրքերը[1]։
Հեռուստատեսային ֆիլմերի ստուդիան նրա սցենարով նկարահանել է «Թունելի մարդիկ» (1965) կինոնկարը, «Հայֆիլմ» կինոստուդիան՝ «Ապրում էր մարդը» (Արշավիր Դարբնու և Ալեքսանդր Արաքսմանյանի հեղինակակցությամբ, 1968), «Արևիկ» երկսերիանոց գեղարվեստական (հեղինակակից Առնոլդ Աղաբաբով) կինոնկարը։ «Արևիկ» կինոնկարը 1979 թվականին Պրահայի միջազգային կինոփառատոնում շահել է «Գրան Պրի» բարձրագույն մրցանակը։
Գուրգեն Առաքելյանը եղել է ՀԽՍՀ IX-XI գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (2)
- «Պատվո նշան» շքանշան
Գ. Առաքելյանի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տափաստանի մարդիկ (ակնարկների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1955, 92 էջ։
- Անհայտ հերոսը (ակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 308 էջ։
- Նրա կյանքի ուղին (ակնարկ սոցիալիստական աշխատանքի հերոս Աշոտ Մելքոնյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1961, 35 էջ։
- Կամրջի մոտ (գրքում տեղ են գտել «Վստահություն» վիպակը, ակնարկներ և կինոակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 264 էջ։
- Օվկիանոսն ու նավապետը (կինովիպակներ, ակնարկներ, պատմվածքներ, հումորիստական ֆելիետոններ), Երևան, «Հայաստան», 1965, 396 էջ։
- Հանդիպում, Երևան, «Հայաստան», 1968, 291 էջ։
- Հունգարական պատկերներ, Երևան, «Հայաստան», 1968, 84 էջ։
- Գրականություն ծնված մամուլում (ուսումնասիրություն պարբերական մամուլում լուս տեսած գրական-հրապարակախոսական գործերի մասին), Երևան, «Հայաստան», 1971, 228 էջ։
- Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել Գ. Առաքելյանի «Ճանապարհ» գործը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
- Հեռավոր ափերում..., Երևան, «Հայաստան», 1982, 380 էջ[3]։
- "Правда" и вопросы армянской культуры, Ереван: Советакан грох, 1978.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան › Փնտրման արդյունքներ for 'au:Առաքելյան, Գուրգեն Աշոտի,'». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 45-46.
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Առաքելյան , Գուրգեն». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
|
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Առաքելյան (արձակագիր)» հոդվածին։ |
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- 1996 մահեր
- ԵՊԼՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ կինոսցենարիստներ
- Հայ խմբագիրներ
- Հայ լրագրողներ
- Հայ արձակագիրներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ