Բերդակ (Վանի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդակ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Բերդակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Վանի գավառակ | |
Այլ անվանումներ | Բիրդաք, Պերտակ, Սև Ագրակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բերդակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 11 կմ հարավ, Խոշաբ գետի աջ ափին, ձորամիջում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն անվանումը ստացել է դիմացի փոքր բլրի անունից, որի վրա նախկինում բերդ է եղել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականին գյուղը ենթարկվել է ավարառության և կոտորածի։ Բնակչությունը տեղահան է արվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1850-ական թվականներին ուներ 30 տուն, իսկ XX դարի սկզբին՝ 60 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու արհեստներն էր։ Գյուղը հայտնի էր իր խաղողով և գինով։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կ��դը]Բնակավայրն ունի հրակայում կավի, մոխրագույն ավազաքարի և երկաթաքարի ընտիր հանքեր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերդակն ուներ Ս. Հովհաննես անունով գեղակերտ եկեղեցի (XVII դար), որտեղ պահպանվում էր XV դարի մի Հայսմավուրք։ Գյուղի մոտ գտնվում էր Ս. Աստվածածին վանքը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցուն կից գործում էր ուսումնարան։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում եղել էր գրչության կենտրոն[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգի Վան-Տոսպի և Հայոց Ձորի գավառակներ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 663
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 420)։ |