Կենդանանց
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Կենդանանց | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վան-Տոսպի գավառ | |
Գավառակ | Վանի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կենդանանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վան-Տոսպի գավառում, Վանից 3 կմ հարավ՝ բլրի վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանանց գյուղը 1909 թվականին ուներ 45 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի մոտ կար բարձրորակ քարի հանք, որից գյուղացիները պատրաստում էին երկանաքարեր և արտահանում այլ գյուղեր։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին, մի մասն էլ՝ բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին (Ս. Աստվածածին) երկու կողմերին ուներ խորան։ Դրանցից մեկի պատին կար 967 թվակիր հայերեն արձանագրություն։ Գյուղից 2 կմ հարավ՝ զույգ բլուրների վրա, եղել են երկու եկեղեցի, որոնք կոչվել են «Ճխտակ ժամտուն»։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 365, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 364)։ |