Արտաշես Պետրոսյան
Արտաշես Պետրոսի Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1985 թվականի մայիսի 23 |
Ծննդավայր | Լոռու մարզ, Սարահարթ գյուղ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Աշխատանք | ճարտարագետ, հաշվապահ, ձեռնարկատեր, պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով (Բաղրամյան 19 փողոց) |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Երեխաներ | երեք զավակ |
Արտաշես Պետրոսի Պետրոսյան (մայիսի 23, 1985[1], Սարահարթ[1]), Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, ճարտարագետ, Հայաստանի Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1985 թվականի մայիսի 23-ին Լոռու մարզի Սարահարթ գյուղում[2]։
Միչև 2007 թվականը ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկատիրությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինություն)» բաժնում։ 2009 թվականին աբարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի «Կառավարում (հանրային ֆինանսների կառավարում)» բաժինը[2]։
2008-2009 թվականներին աշխատել է «ԷԼԼԻՊՍ ՋԻ ԷՅ» ՍՊԸ-ում որպես ճարտարագետ։ 2009-2011 թվականներին՝ «ՍՈՆԱԳՐՈ» ՓԲԸ-ում որպես հաշվապահ։ 2016-2019 թվականներին եղել է «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ի փոխտնօրեն։ 2011 թվականից զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ[2]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի 3 զավակ[2]։