Ալեքսանդր Ավետիսյան
Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | 1974 թվականի հոկտեմբերի 9 |
Ծննդավայր | Վրացական ԽՍՀ Բոլնիս-Խաչեն |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | «Գլաձոր» կառավարման համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատանք | պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Քաղաքացիական պայմանագիր |
Երեխաներ | մեկ զավակ |
Ալեքսանդր Ավետիսյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր(2019-2021), ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական (2022-2024), ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, լրագրող[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Ավետիսյանը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 9-ին Վրացական ԽՍՀ Բոլնիս-Խաչեն գյուղում։
Միչև 1996 թվականը սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ապա 2006 թվականին ավարտել է ԵԽ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, իսկ 2009 թվականին՝ Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։
1993-1996 թվականներին եղել է «Բանբեր», «Լրագիր», «Ազգ» և մի շարք այլ պարբերականների թղթակից։ 1998-1999 թվականներին աշխատել է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, իսկ 1999-2017 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Ավետիսյանը եղել է «Իմ քայլը» շարժման նախաձեռնող խմբի անդամ։
2018 թվականի սեպտեմբերից միչև 2019 թվականի հունվար եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք)։
Ալեքսանդր Ավետիսյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցոցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։
2022 թվականին նշանակվել է ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական։
2024 թվականից` ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Ավետիսյանը ամուսնացած է, ունի մեկ զավակ։