Jump to content

Աննա Ֆրոյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ֆրոյդ
Anna Freud
Դիմանկար
Աննան հոր՝ Զիգմունդ Ֆրոյդի հետ
Ծնվել էդեկտեմբերի 3, 1895(1895-12-03)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Մահացել էհոկտեմբերի 9, 1982(1982-10-09)[1][2][6][…] (86 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5]
ԳերեզմանԳոլդերս Գրին[7]
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ավստրիա Ավստրիա
Մասնագիտությունհոգեբույժ
ԱշխատավայրԵյլի համալսարան
Ծնողներհայր՝ Զիգմունդ Ֆրոյդ[8], մայր՝ Մարտա Բերնայս[8]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունVienna Psychoanalytic Society?, Բրիտանական հոգեվերլուծական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքannafreud.org
 Anna Freud Վիքիպահեստում

Աննա Ֆրոյդ, Աննա Ֆրեյդ (գերմ.՝ Anna Freud, դեկտեմբերի 3, 1895(1895-12-03)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] - հոկտեմբերի 9, 1982(1982-10-09)[1][2][6][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5]), ավստրիական ծագմամբ բրիտանացի հոգեբան և հոգեվերլուծաբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի կրտսեր դուստրը․ Մելանի Քլայնի հետ համարվում է մանկական հոգեվերլուծության հիմնադիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննան Զիգմունդ Ֆրոյդի և Մարթայի կրտսեր դուստրը, ընտանիքի վերցերորդ երեխան։ Աննան սկզբում տարրական դպրոցի ուսուցչուհի էր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, թողնելով դասավանդելը, Աննան դառնում է հոր քարտուղարը և հիվանդապահը, սկսում զբաղվել հոգեվերլուծությամբ։ Շատ շուտով նա դառնում է Վիեննայի հոգեվերլուծական ընկերության անդամ, ներկայանում զեկույցներով։

1938 թվականին Ավստրիայի անշլյուսից հետո, Ֆրոյդների ընտանիքը ձերբակալվում է և Աննան հոր հետ ընդմիշտ հեռանում է Վիեննայից բնակվելով Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայում նա շարունակում է զբաղվել հոգեվերլուծությամբ՝ զարգացնելով հոր գաղափարները, հատկապես մանկության հոգեվերլուծության բնագավառում։ 1947 թվականին Աննա Ֆրոյդը Լոնդոնում հիմնում է Հեմպստեդյան կլինիկան, այն ժամանակվա խոշորագույն մանկական հոգեվերլուծական կենտրոններից մեկը։ Կյանքի վերջին տարիներին աշխատում է Յելսի համալսարանում և շարունակում զարգացնել իր գաղափարները մանկական հոգեվերլուծության ոլորտում։

Աննա Ֆրեյդը Մահանում է 1982 թվականի հոկտեմբերի 9-ին Լոնդոնում։ Նա չուներ սեփական երեխաներ և ամուսնացած չի եղել։

Գիտական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով հոր գիտական հայացքների ժառանգորդը՝ Աննան առաջին հերթին զարգացրել է Եսի հոգեվերլուծական պատկերացումները՝ հոգեբանության մեջ հիմնելով նորֆերեյդական մի ուղղություն՝ էգո-հոգեբանություն։ Նրա գլխավոր գիտական գործունեությունը վերաբերում էր մարդու պաշտպանական մեխանիզմների տեսության ստեղծմանը, մեխանիզմներ, որոնց միջոցով Եսը հավասարվում էր Իդին։ Աննան հետազոտում է նաև ագրեսիան, Մելանի Քլայնի հետ հիմնում է մանկական հոգեվերլուծությունը և մանկական հոգեբանությունը։ Նա մշակում է երեխաների հետ աշխատանքի մեթոդներ (այդ թվում խաղային) վերանայում հոգեվերլուծության տեսության դրույթները։

Աննա Ֆրոյդի գիտական ուսումնասիրությունների կենտրոնում երեխաներն էին, մի անգամ նա նույնիսկ ասել է․

Ես չեմ կարծում, որ իմ կենսագրությունը հետաքրքիր է։ Իմ ամբողջ կյանքը կարելի է նկարագրել մեկ նախադասությամբ՝ ես աշխատել եմ երեխաների հետ։

Կյանքի վերջում, ունենալով պատվավոր պրոֆեսորի տիտղոս աշխարհի շատ համալսարաններում, հետաքրքրվում է երեխաներին վերաբերող մեկ այլ ուղղությամբ՝ ընտանեկան իրավունքով, Յելսի համալսարանի իր աշխատակիցների հետ տպագրում երկու աշխատանք։

Ընտրյալ գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հոգեվերլուծության ներածություն մանկավարժների համար (Einführung in die Psychoanalyse für Pädagogen, 1926)
  • Էգոն և պաշտպանության մեխանիզմները (Das Ich und die Abwehrmechanismen, 1936)
  • Երեխաների հոգեվերլուծական բուժումը (The Psychoanalytic Treatment of Children, 1946)
  • Նորման և պաթոլոգիան մանկության մեջ․ զարգացման գնահատումը (Normality and Pathology in Childhood։ Assessment of Development, 1965)
  • Երեխայի հետաքրքրություններից այն կողմ (1973) Ջ․ Գոլշտայնի և Ա․ Սոլնիտի համահեղինակությամբ
  • Երեխայի գլխավոր հետաքրքրություններին ընդառաջ (1979) Ջ․ Գոլշտայնի և Ա․ Սոլնիտի համահեղինակությամբ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Anna Freud, Dr.University of Vienna.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 204. — ISBN 978-3-9503655-5-9
  6. 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  7. Find A Grave — 1996.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Kindred Britain
  9. Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fenichel, Otto (1946). The Psychoanalytic Theory of Neurosis. London. ISBN 0203981588.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Gay, Peter (1988). Freud: A Life for Our Time. London: J. M. Dent & Sons. ISBN 0-333-48638-2.
  • Phillips, Adam (1994). On Flirtation. London: Harvard University Press. ISBN 0674634403.
  • Young-Bruehl, Elisabeth (2008). Anna Freud: A Biography. London: Yale University Press. ISBN 978-0-300-14023-1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ֆրոյդ» հոդվածին։