Անյուտայի աչիկներ (Ֆաբերժեի ձու)
Անյուտայի աչիկներ | |
---|---|
Ստեղծման թնական | 1899 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Արմանդ Համմեր, Մաթիլդա Գեդինգս Գրեյ և մասնավոր հավաքածու |
Հավաքածու | անհայտ |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, կինովար, ալմաստ, մարգարիտ, արծնապակի, Նեֆրիտ (միներալ) և Սադափ |
Բարձրություն | 14,6 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Անյուտայի աչիկներ» (ռուս.՝ Анютины глазки), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1899 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։
Այսօր ոսկերչական ձուն գտնվում է մասնավոր հավաքածուում (Նոր Օռլեան, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)[4]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անյուտայի աչիկներ» ոսկերչական ձուն տեղադրված է ոսկուց տակդիրի վրա[4]։ Այն իրենից ներկայացնում է միմյանց միահյուսված ճյուղեր, որոնցից դուրս են գալիս անյուտայի աչիկների հինգ պոչեր, որոնց ծայրերին ծաղիկներն են։ Ձուն ստեղծված է ամբողջական նեֆրիտից։ Ծաղիկներ ստեղծված են ոսկուց, նեֆրիտից և ադամանդներից[5]։ Անյուտայի աչիկների թերթիկները ոսկուց են՝ պատված ոչ թափանցիկ էմալով և ադամանդներով։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկերչական ձվի վերին հատվածը բացվում է, որից էլ դուրս է գալիս անակնկալը։ Այն իրենից ներկայացնում է սրտաձև մոլբերտ[6], որի վրա փակցված են մորու տասնմեկ պտուղ՝ արված մորեգույն էմալից։ Անակնկալի պատրաստման ժամանակ օգտագործվել են ոսկի, ադամանդ, մարգարիտ, մորեգույն և սպիտակ էմալ, ինչպես նաև սադափ[7]։ Մոլբերտի վրայի տասնմեկ հատապտուղների վրա միացագրեր են պատկերված։ Երբ սեղմում են հատուկ նախատեսված կոճակը, մեդալիոնները բացվում են և երևան հանում կայսերական ընտանիքի անդամների դիմանկարները[8]։
Դիմանկարներում պատկերված են հետևյալ անձինք.
- Մեծ Իշխան Գեորգի Ռոմանով
- Ալեքսանդր Միխայիլովիչ (Նիկոլայ I-ի թոռ)
- Իրինա Ռոմանովա
- Օլգա Նիկոլաևնա Ռոմանովա
- Տատյանա Նիկոլաևնա Ռոմանովա
- Միխայիլ Ալեքսանդրովիչ Ռոմանով
- Ալեքսանդրա Ֆեոդորովնա
- Անդրեյ Վլադիմիրովիչ
- Օլգա Ալեքսանդրովնա
- Քսենիա Ռոմանովա
- Նիկոլայ II
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1899 թվականի Զատկի տոնին[3]։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ 1930 թվականին ձուն Վաճառում են Արմանդ Համմերին։ 1947 թվականին ձուն ձեռք է բերում Մաթիլդա Գեդդինգս Գրեյը, որն էլ ձուն նվիրել է զարմուհուն՝ Մաթիլդա Գրեյ Սթրիմին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Яйцо Анютины глазки Фаберже 1899». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Matt & Andrej Koymasky - Fabergé Pansy Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 3,0 3,1 «Анютины глазки - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 4,0 4,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Know Your Legion of Honor Faberge Eggs: #7 Pansy Egg « San Francisco Citizen» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Тайники великого ювелира». amnesia.pavelbers.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Faber, Tony (2008). Fabergé's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. New York: Random House. ISBN 978-1-4000-6550-9.
- Fabergé, Tatiana; Proler, Lynette G.; Skurlov, Valentin V. (1997). The Fabergé Imperial Easter Eggs. London: Christie's Books. ISBN 978-0-903432-48-1.
- Hapsburg, Geza von (1996). Fabergé: Fantasies & Treasures. London: Aurum Press. ISBN 978-1-85410-422-9.
- Hill, Gerald (2007). Fabergé and the Russian Master Goldsmiths. New York: Universe. ISBN 978-0-7893-9970-0.
- Lowes, Will; McCanless, Christel Ludewig (2001). Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press. ISBN 978-0-8108-3946-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1899 Pansy Egg (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անյուտայի աչիկներ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |