Գիշերային (Ֆաբերժեի ձու)
Գիշերային | |
---|---|
Ստեղծման թնական | 1917 |
Ֆաբերժեի ձվեր |
«Գիշերային» (ռուս.՝ Ночно́е) կամ «Մթնշաղի» (ռուս.՝ Су́меречное), ոսկերչական ձու՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] 1917 թվականին։
Այսօր «Գիշերային» ոսկերչական ձուն գտնվում է մասնավոր հավաքածուի կազմում[2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գիշերային» ոսկերչական ձվի պատրաստման համար օգտագործվել են ոսկի, ադամանդ և լուսնաքար։ Ձուն զարդարված է լազուրիտի մուգ կապույտ խճանկարով, որը ստեղծում է երեկոյան երկնքի տպավորություն։ Ոսկերչական ձվի դիմացի մակերևույթին տեղադրված են ոսկե դարպասներ․ եթե դրանք բաց են, ապա երևում է Պետերգոֆի այգու[3] փորագրանկարը։ Ձվի հակառակ կողմը զարդարված է երկգլխանի արծվով՝ Ռոմանովների զինանշանով, որի տակ գրված է ստեղծման տարեթիվը՝ «1917»։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գիշերային» ոսկերչական ձվի անակնկալը կորսված է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկերչական ձուն պատրաստվել է Սանկտ Պետերբուրգում[1]՝ Կարլ Ֆաբերժեի ընկերությունում 1917 թվականին։ Առաջին սեփականատիրոջ մասին պատմությունը ցայսօր լռում է․ հնարավոր է, որ այն պատրաստված է եղել կայսերական ընտանիքի անդամներից մեկի համար։ 1923 թվականին ձուն պատկանել է Չինաստանից մի տիկնոջ՝ Լինն Հարբինին[4]։ 1976 թվականին նա վաճառել է ձուն Ժնևում անցկացվող Քրիստիս աճուրդին։ «Գիշերային» ոսկերչական ձուն գնել է Հեր Ատինգերը Ցյուրիխից, որը մասնավոր գնորդի գործակալն էր[4]։ Այսօր ձուն գտնվում է մասնավոր հավաքածուում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 15». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ elektrik_dv (2012 թ․ մայիսի 1). «Пасхальные шедевры Карла Фаберже|». Юрий. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Сумеречное - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 4,0 4,1 «Яйцо Ночное Фаберже 1917». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գիշերային» ոսկերչական ձուն Արխիվացված 2019-08-19 Wayback Machine