Վահե Էնֆիաջյան
Վահե Էնֆիաջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Vahe Enfiajyan Վիքիպահեստում |
Վահե Սարգսի Էնֆիաջյան (դեկտեմբերի 24, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1]։ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխնախագահ[2][3]։ 1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ ԲՀԿ կուսակցության փոխնախագահ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին ավարտել է Երևանի բիզնես դպրոցը, 2003 թվականին՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005 թվականին՝ նույն համալսարանի մագիստրատուրան, 2010 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (տնտեսագետ), ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան և դոցենտի կոչում։ 2011 թվականին ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ)։
Մասնակցել է բազմաթիվ միջազգային և համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականից եղել է Կրթության միջազգային ակադեմիայի Երևանի «Հայբուսակ» համալսարանի (ԿՄԱԵՀՀ) գիտական խորհրդի անդամ է։ 1999-2005 թվականներին եղել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ, 2004-2009 թվականներին` ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր, 2003-2006 թվականներին` ��Հ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար, 2007-2009 թվականներին եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական։ 2009 թվականից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է, «Հատիս-Երևան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահությանանդամ։ 2004-2011 թվականներին եղե է «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» հկ նախագահ, 2011 թվականից պատվավոր նախագահ է, 2007 թվականին՝ «Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների միավորում» ԵՀԿ նախագահ, 2012 թվականին՝ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ պատվավոր նախագահ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության հիմնադիր նախագահ։ 2007 թվականի մայիսի 12-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2014 թվականին եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական, 2009-2012 թվականներին՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ), 2009-2012 թվականներին՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և ��պորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 03.02.2012-31.05.2012 թվականներին՝ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 11.06.2012-26.10.2012թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2012-2015 թվականներին՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 2012-2015 թվականներին` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ապա՝ քարտուղար, 2017-2019 թվականներին՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք)։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ 2019 թվականի հունվարի 15-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ։
Պարգևատրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարգևատրվել է «Զինվոր Հայրենյաց» (2009 թ., «Զինվոր» համակարգող խորհուրդ), «Հաղթանակ» (2010, «Ազատագրում» ՀԿ),
- «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2011թ., ԼՂՀ),
- «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012 թ.,ՊՆ),
- «Հայրենիք և հավատ» (2013 թ., ԼՂՀ),
- «Հայրենիքի պաշտպանության համար» (2013 թ., ՀՀ ՂՊՎՄ) մեդալներով։
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բարձրագույն պարգև հատուկ հուշամեդալով (2013թ.),
- Ազգային ժողովի պատվո մեդալով (2016թ.):
- Ճանաչվել է նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ (2013թ.):
- Արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահե Էնֆիաջյանը երեք տասնյակից ավելի ծրագրերի և գիտական հոդվածների հեղինակ է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը պատկանող fip.am կայքի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստան Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրությունների իր նախընտրական քարոզարշավի ժամանակ համացանցում օգտագործել է 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ՝ ֆեյքեր, որոնց համակարգումն իրականացրել է ԲՀԿ կից գործող «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնական Լիաննա Մանուկյանը։ Ըստ լրագրողական հետաքննության՝ թիմի աշխատանքը սկսել է միայն Էնֆիաջյանից հավանություն ստանալուց հետո։ Հրահանգ է եղել նաև ընտրություններում Վահե Էնֆիաջյանին ընտրելու համար[4][5]։ ԱԺ նիստի ընթացքում այս թեմայով Սարգիս Խանդանյանի հարցին Վահե Էնֆիաջյանը պատասխանել է[6]․
Այս կազմակերպությունը կատարել է նաև դիտորդական առաքելություն, որի կեղծ լինելու մասին հայտարարություն է տրվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԱԺ փոխխոսնակները հայտնի են. Վահէ Էնֆիաջյանը՝ ընդդիմադիր փոխնախագահ». PanARMENIAN.Net. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Վահե Սարգսի Էնֆիաջյանը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում».
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Գագիկ Ծառուկյանը վարչապետի լավ թեկնածու է. «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում».
- ↑ «Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ն օգտագործել է 390 «ֆեյք»՝ բարձր սատարում ունենալու տպավորության համար. fip.am». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու Վ․ Էնֆիաջյանը հայտնվեց ամենասուր հարցերի թիրախում».
- ↑ «Կազմակերպությունները չունեն պատշաճ գործող ինտերնետային կայքեր. Հայտարարություն «կեղծ» դիտորդական առաքելությունների վերաբերյալ».
|