Արգամ Աբրահամյան
Արգամ Աբրահամյան | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2-ից | |||
| |||
2015 մայիսի 25 - 2017 ապրիլի 1[1] | |||
Նախորդող | Գագիկ Մուրադյան | ||
Հաջորդող | թափուր | ||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | ||
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | ||
Մասնագիտություն՝ | իրավաբան և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | մայիսի 25, 1986 (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Մխչյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Հայր | Հովիկ Աբրահամյան | ||
Զավակներ | Երկու զավակ |
Արգամ Հովիկի Աբրահամյան (մայիսի 25, 1986, Մխչյան, Արարատի մարզ, Հայաստան), հայ իրավաբան, Արտաշատի նախկին քաղաքապետ (2015-2017), ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (Անկուսակցական, «Ծառուկյան» դաշինք)[2]։
ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1986 թվականի մայիսի 25-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում[2]։ 2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը[2]։
- 2008 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան[2]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015-2017 թվականներին եղել է Արտաշատի քաղաքապետ։ 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]։ Եղել է ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (24.05.2017 - 31.05.2017), ապա՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում (31.05.2017-ից)[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալով (2015 թվական, Մայր ա��ոռ Ս. Էջմիածին)[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի 2 զավակ[2]։