The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Միխայիլ Դերեգուս ուկրաիներեն՝ Дерегус Михайло Гордійович
2004 թվականին՝ նկարչի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել նրա դիմապատկերով հուշամետաղադրամ։
2004 թվականին Ուկրաինայի նկարիչների ազգային միությունը սահմանել է Մ. Դերեգուսի անվան մրցանակ։
Կիևում՝ այն տան պատին, որտեղ երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է նկարիչը, փակցվել է բրոնզե հուշատախտակ։
2019 թվականին Ուկրաինայի մայրաքաղաքի՝ Կիևի փողոցներից մեկը կոչվել է Միխայիլ Դերեգուսի անունով։
Կենսագրություն
1923-1930 թվականներին սովորել է Խարկովի գեղարվեստի ինստիտուտում (1932-1941 թվականներին՝ դասախոս)։ Գեղանկարչական գործերից են՝ «Կոլտնտեսային տոն» (1935)[3], «Տարաս Բուլբան գլխավորում է զորքը» (1952, երկուսն էլ ՈւԽՍՀ կերպարվեստի թանգարան, Կին)։ Ստեղծել է «Կատերինա» (օֆորտ, 1936-1938), «Պատերազմի ճամփաներով» (օֆորտ, 1943), «Ուկրաինական ժողովրդական դումաներ և պատմական երգեր» (օֆորտ, 1947-1950) գրաֆիկական շարքերը։ Նկարազարդել է Ի․ Պ․ Կոտլյարևսկու, Ն․ Վ․ Գոգոլի, Տ. Շևչենկոյի, Լ. Տոլստոյի և ուրիշների գրքերը։ Արժանացել է Տ․ Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակի (1969)։
Միխայիլ Դերեգուսի դուստրերը՝ Նատալյան և Վիկտորյա-Մարիան, գնացել են իրենց հոր ճանապարհով և նույնպես նկարիչ են դարձել։ Ընդ որում՝ նկարչուհի և քանդակագործ Նատալյա Դերեգուսն արժանացել է Ուկրաինայի ժողովրդական նկարչի կոչման։
Գրականություն
Михаил Гордеевич Дерегус. — М.: Советский художник, 1954[4].
Врона I. I. М. Г. Дерегус. — Киев, 1958.
Мистецтво України: Енциклопедичний довідник. — Киев, 1997. — С. 200—201.
↑Книга содержит список основных произведений художника 1931-1954 гг (с. 88-91).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 363)։