Հարթֆորդշիր
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Կարգավիճակ | արարողական կոմսություն և ոչ մետրոպոլիայի կոմսություն | ||||
Մտնում է | Արևելյան Անգլիա[1] | ||||
Վարչկենտրոն | Hertford? | ||||
Օրենսդրական մարմին | council of Hertfordshire County Council? | ||||
Բնակչություն | ▲1 204 588 մարդ (2022)[2] | ||||
Տարածք | 1643,0648 կմ² (2016)[3] | ||||
Սահմանակցում է | Բերդֆորդշիր[4], Բաքինհեմշիր[4], Քեմբրիջշիր[4], Էսեքս[4] և Մեծ Լոնդոն[4] | ||||
ISO 3166-2 կոդ | GB-HRT | ||||
hertfordshire.gov.uk | |||||
Հարթֆորդշիր (անգլ.՝ Hertfordshire [ˈhɑːtfədʃɪə] կամ [ˈhɑːtfədʃə]), կոմսություն Անգլիայի հարավ-արևմուտքում։ Մտնում է Արևելյան Անգլիայի կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Հարթֆորդշիր քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 1,107 միլիոն մարդ։
Աշխարհագրություն
Տարածքի ընդհանուր մակերես 1643 կմ² է։ Վարչական շրջանում առանձնացվել է հատուկ գիտական նշանակության 43 վայր։ Դրանցից 29-ը իրենցից առանձնահատուկ կենսաբանական հետաքրքրություն են ներկայացնում, 6-ը՝ երկրաբանական, 8-ը՝ երկուսն էլ միաժամանակ[5]։
Պատմություն
Տարածաշրջանում հողերի յուրացումը սկսվել է դեռևս քարի դարի կեսերից։ Հողի մշակումը սկսվել է նեոլիթում, իսկ մշտական բնակչությունը հայտնվել է բրոնզե դարում։ Կելտական ցեղերը կոմսության տարածքում բնակություն են հաստատել երկաթե դարից։ Արդյունաբերական հեղափոխության տարիներին կոմսությ��ւնը էլ ավելի արագ է զարգացել, մեծացել է բնակչության թիվը։ 1903 թվականին Հարթֆորդշիրի Լետչֆորթ քաղաքը դարձել է առաջին պարտեզային քաղաքը։ 1965 թվականին Բարնետի և Արևելյան Բարնետի շրջանները անցել են Լոնդոնին, իսկ Փոփերս Բարը՝ Հարթֆորդշիրին։ 1920-1980-ական թվականներին Բորեմվուդ քաղաքում էր գտնվում կինոստուդիայի խոշոր համալիր։ Այստեղ նկարահանվել են «Աստղային պատերազմներ» և Ինդիանա Ջոնս ֆիլմերը։ Ներկայումս աշխատում են միայն երկու ստուդիաները, որոնցից մեկում էլ նկարահանվել են Հարի Փոթերի մասին պատմող բոլոր ֆիլմերը։
Վարչական բաժանում
Կոմսության տարածքը բաժանված է 10 վարչական շրջանների։ Դրանք են՝
|
Տնտեսություն
Կոմսությունը մասնագիտացված է մեքենաների, թղթի, կահույքի, դեղանյութերի արտադրությամբ։ Այստեղ են տեղակայված բրիտանական մի շարք խոշոր կորպորացիաներ։ Չնայած Մեծ Բրիտանիայի տնտեսական կառուցվածքում առաջատար է համարվում ծառայությունների ոլորտը, սակայն կոմսության տարածքում արտադրվում են արբանյակներ, չոր նախաճաշեր, մշակում են հրթիռներ։ Պատմականորեն տարածաշրջանը կապված է ինքնաթիռների արտադրության հետ։ Այստեղ է գտնվում de Havilland կազմակերպությունը, որը մասնագիտացված է ուղևորատար ինքնաթիռների արտադրությամբ։ Հողի գների բարձրացման հետևանքով որոշ կազմակերպություններ տեղափոխվել են այլ շրջաններ։
Հարմար դիրք ունենալու շնորհիվ կոմսության տարածքում տեղական տրանսպորտային համակարգը միշտ էլ զարգացած է եղել։ Ներկայումս շատ խոշոր մայրուղիներ և երկաթուղիներ կապված են մայրաքաղաքի և հարակից շրջանների հետ։ Լոնդոնի մետրոյի ճյուղերից մեկը անցնում է Ուոթֆորդ քաղաքով։
Մշակույթ
Հարթֆորդշիրյան դպրոցները հիմնականում հանրակրթական են։ Կոմսությունը ունի 73 պետական և 26 մասնավոր դպրոց, որոնցից յուրաքանչյուրն ունի նախապատրաստական դասարան։ Վարչաշրջանում կա միայն մեկ համալսարան՝ Հարթֆորդշիրի համալսարանը, որը գտնվում է Հարթֆիլդ քաղաքում։
Հետաքրքիր փաստեր
- Այդ շրջանում են ապրում բրիտանացի հայտնի դերասաններ Էմմա Ուոթսոնը և Ռուպերտ Գրինթ։ Այդտեղ են ծնվել հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը՝ «Spice Girls» խմբի երգչուհի Վիկտորյա Բեքհեմը, գրող Էնթոնի Փրայսը, հայտնի դերասան Ալեքս Պետիֆերը և ռեժիսոր Գայ Ռիչին։ Բացի դրանից, Հարթֆորդշիրում է ստեղծվել լեգենդար Դիփ Փարփլ ռոք-խումբը։
- Հերթֆորդշիրում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, այդ թվում հռոմեական Վեռուլամիում քաղաքի, Բեռնարդ Շոուի կեցավայրի ավերակները, բնակավայրերի ավերակները, Դե Հևիլենդ ավիացիայի թանգարանը և այլն։
Ծանոթագրություններ
- ↑ Hertfordshire
- ↑ 2,0 2,1 https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/populationandmigration/populationestimates/datasets/estimatesofthepopulationforenglandandwales
- ↑ 3,0 3,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.ordnancesurvey.co.uk/business-and-government/counties/
- ↑ «SSSIs in Hertfordshire». English Nature. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
Գրականություն
- Հարթֆորդշիր հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում .
Արտաքին հղումներ
- Հարթֆորդշիր հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)(անգլ.)
- «2011 Census - Nomis - Official Labour Market Statistics». www.nomisweb.co.uk. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթֆորդշիր» հոդվածին։ |
|