Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մառի Պեյլերյան (մարտի 31, 1877(1877-03-31)[1], Կոստանդ��ուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1915[2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][3]), հայ խմբագիր, մանկավարժ և հասարակական գործիչ։
Մառի Պեյլերյանը ծնվել է 1877 թվականին, Պոլսում։ Կրթվել, և ապա դասավանդել է Կոստանդնուպոլսի Եսայան վարժարանում։ Ուսանողական տարիներից, որպես սկսնակ գրող, աշխատել է «Արևելք» թերթում[4]։ Ներգրավված է եղել Հնչակյան կուսակցության հայ ազատագրական շարժման մեջ։ Եղել է Կոստանդնուպոլսի 1895 թվականի սեպտեմբերի 18-ի «Բաբը Ալիի» խաղաղ ցույցի կազմակերպիչներից, որի պատճառով հետապնդվել է և անցել ընդհատակ։ 1896 թվականին, ձերբակալությունից խուսափելով, ապաստանել է Եգիպտոսում։
Պաշտոնավարելով Ալեքսանդրիայի հայկական վարժարանում՝ 1902-1903 թվականներին հիմնել ու խմբագրել է «Արտեմիս» ընտանեկան, գրական հանդեսը։ Պարբերականի հրապարակումից առաջ Պեյլերյանի ամուսինը՝ Ավո Նակաշյանը[4], Խրիմյան Հայրիկի աջակցությունը ստանալու նպատակով այցելել է Էջմիածին և ստացել նրա լիակատար աջակցությունը, ով է համաձայնել է նաև օգնել Պեյլերյանին իր նոր նախագծի հարցում[4]։
1908 թվականին Օսմանյան սահմանադրության վերահաստատումից հետո, Պեյլերյանը վերադարձել է Թուրքիա, դասավանդել Իզմիրի Կեդրոնական, ապա Եվդոկիայի հայկական վարժարաններում։ Աշխատել է նաև «Դէպի վեր» խորագրով իր ստեղծագործությունների հավաքածուի վրա[4]։ Զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ։
Մառի Պեյլերյանի հրապարակախոսական, մանկավարժական երկերում, գրական ստեղծագործություններում արծածված են հայրենիքի ազատության, հայ կնոջ իրավահավասարության, մտավոր և ֆիզիկական դաստիարակության հարցեր։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 AV Production (հայ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական հարց (հայ.) / Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1996. — էջ 79.
- ↑ «Մառի Պեյլերյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Հայ ֆեմինիստ գրողները։ Թարգմանիչ՝ Դիանա Նիկոլյան, խմբագիր՝ Մարիամ Անտիկյան
- Martyrs on Bloody Path, by Dr Yeghia Jerejian, Beirut, 1989, p. 79-80 (անգլ.)
- Victoria Rowe, A History of Armenian Women's Writing, 1880-1922, Cambridge Scholars Press: London, 2004, pp. 131–168.
- Khudaverdyan, Konstantin, ed. (1996). "Armenian Question". Armenian Concise Encyclopedia. Yerevan. p. 80.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Եղեռնազոհ անձինք |
---|
| Եղեռնազոհ անձինք | |
---|
|