Jump to content

Տենգինկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տենգինկա
ռուս.՝ Тенгинка
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏուապսեի շրջան
ՀամայնքQ4454622?[1]
Հիմնադրված է1864 թ.
ԲԾՄ21 մետր
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն2260 մարդ (2010)[2]
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86167
Փոստային դասիչ352843
ՍՎՏԲՀԴ03 255 812 001
Տենգինկա (Ռուսաստան)##
Տենգինկա (Ռուսաստան)
Տենգինկա (Կրասնոդարի երկրամաս)##
Տենգինկա (Կրասնոդարի երկրամաս)

Տենգինկա (Հայկական Շափշուղո, ռուս.՝ Тенгинка), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում։ Գտնվում է Շափշուղո (Շափսուղո) գետի հովտում, Տուապսեից 60 կմ հյուսիս-արևմուտք և ծովի մակարդակից 21 մ բարձրության վրա։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին գյուղն ուներ 458 բնակիչ, որից 239 տղամարդ և 219 կին` միայն հայեր։ 1905 թվականին գյուղն ուներ 69 տուն։ 1913 թվականին՝ 76 ընտանիք և 434 բնակիչ, որից 236 տղամարդ և 198 կին։ 1920 թվականին գյուղն ուներ 127 տուն (այրվել է 9 տուն) և 744 բնակիչ, որից 372 տղամարդ, 372 կին և 282 երեխա` մեծ մասամբ հայեր (70%) և ռուսներ։ 1925 թվականին կար 117 տուն և 640 բնակիչ, որից 330 տղամարդ և 310 կին։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
1999 2248
2002 2238
2010 2260

Ներկայումս, բացի հայերից, գյուղում ապրում են ռուսներ, մոլդովացիներ և ուկրաինացիներ։ Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, մանկապարտեզ և բուժկայան։

Գյուղը հիմնադրել են Սամսունից եկած համշենահայերը` 1859-1864 թվականներին և անվանել Շափշուղո[3]։ Գյուղի գերեզմանոցի մոտ պահպանվել է կիսավեր հայկական չգործող եկեղեցի։ 2003 թվականին կառուցվել է նոր հայկական եկեղեցի (Սուրբ Վերափոխման տաճար)։

Գյուղի մոտակայքի լեռներում կան ջրվեժներ, որոնք զբոսաշրջիկների սիրած վայրերից են։

2003 թվականին գյուղում բացվում է բազիլիկ եկեղեցի, որը կոչվում է սուրբ Աստվածածնի վերափոխման անվամբ։ Այն ենթարկվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, համակարգում է գյուղում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։ Բազիլիկ կառույցը ունի զանգակատուն, ամբողջությամբ ճերմակ է, և ունի ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական ճարտարապետության բնորոշ տեսք։

Միաժամանակ, գյուղի գերեզմանների տարածքում գտնվում է մեկ այլ հայկական եկեղեցի, որն այժմ չի գործում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ОКТМО. 185/2016. Southern FD
  2. https://krsdstat.gks.ru/storage/mediabank/pub-01-04(2).pdf (ռուս.)
  3. Армяне Краснодарского края. Сборник информационно-методических материалов. — Краснодар: ЮРРЦ, 2008. — 40 с, с. 20

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։