100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկ

Պատմության մեջ 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկ (անգլ.՝ The 100: A Ranking of the Most Influential Persons in History), ամերիկացի աստղաֆիզիկոս Մայքլ Հարթի (անգլ. Michael H. Hart) գրքերի անվանումը, հրատարակված՝ 1978 և 1992 թվականներին։ Գրքերը կարճ կենսագրությունների հավաքածուներ են։

100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկ
անգլ.՝ The 100: A Ranking of the Most Influential Persons in History
ՀեղինակՄայքլ Հարթ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրնոնֆիքշն
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակման տարեթիվ1978
OCLC644066940

1992 թվականի տարբերակում ավելացվել են Միխայիլ Գորբաչովը, Էռնեստ Ռեզերֆորդը և Հենրի Ֆորդը, հեռացվել են Պաբլո Պիկասոն, Նիլս Բորը, Անրի Բեքերելը, Ուիլյամ Շեքսպիրը փոխարինվել է Էդուարդ դե Վերով։ Մարդկանց այսպիսի դասակարգումն ըստ իրենց ազդեցության (Մուհամմադն առաջին տեղում) շատ հակասություններ է առաջացրել[1]։

Հիմնական ցուցակ

խմբագրել
Տեղ Դիմանկար Անուն Ապրած տարիներ Նշումներ
1 Մուհամմադ 571—632 քարոզիչ, իսլամ կրոնի հիմնադիրն ու մարգարեն, Ալլահից հետո իսլամի կենտրոնական անձ
2
 
Իսահակ Նյուտոն 1642—1727 անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան
3
 
Հիսուս մ.թ.ա. 2 թվական—29 քրիստոնեության մեջ կարևորագույն անձը, ըստ Նոր Կտակարանի՝ Աստծո Որդի և մարդկության Փրկիչ, Հին Կտակարանում խոստացված Օծյալը։
4
 
Բուդդա մ.թ.ա. 563 - մ.թ.ա. 483 բուդդայականության հիմնադիր
5
 
Կոնֆուցիոս սեպտեմբերի 28, մ.թ.ա. 551 - մ.թ.ա. 479 համարվում է չինացի առաջին փիլիսոփան և կոնֆուցիականության հիմնադիրը
6
 
Պողոս առաքյալ 5—64 քրիստոնեության քարոզիչ
7
 
Ցեյ Լուն 50—121 թղթի հայտնագործող
8
 
Յոհան Գուտենբերգ 1397—1468 գերմանացի դարբին, ոսկերիչ և գյուտարար, ով հայտնագործեց ժամանակակից գրքի տպագրության տեխնիկան
9
 
Քրիստափոր Կոլումբոս 1451—1506 իտալացի ծովագնաց, գաղութատեր և հետազոտող։ Նրա ճամփորդությունները Ատլանտյան օվկիանոսով բացեցին եվրոպացիների համար մի նոր աշխարհ՝ Ամերիկան։
10
 
Ալբերտ Այնշտայն 1879—1955 տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրեց հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ Ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը
11
 
Լուի Պաստյոր 1822—1895 միկրոբիոլոգ և քիմիկոս
12
 
Գալիլեո Գալիլեյ 1564—1642 ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա
13
 
Արիստոտել մ. թ. ա. 384—մ. թ. ա. 322 փիլիսոփա
14
 
Էվկլիդես մ. թ. ա. 323—մ. թ. ա. 285 մաթեմատիկոս, ում աշխատություններն են կանգնած ժամանակակից երկրաչափության հիմքում
15
 
Մովսես մարգարե Մ.թ.ա. 13-րդ դար հրեական մարգարե և օրենսդիր, հուդայականության հիմնադիր, հրեական ցեղերը մեկ ազգի համախմբած առաջնորդ
16
 
Չարլզ Դարվին 1809—1882 բնագետ և ճանապարհորդ
17
 
Ցին Շի Հուանդի մ.թ.ա. 259—մ.թ.ա. 210 Ցին դինաստիայի և առաջին չինական կայսրության հիմնադիր
18
 
Օկտավիանոս Օգոստոս մ. թ. ա. 63—14 հռոմեական կայսր մ.թ.ա. 27 թվականից
19
 
Նիկոլայ Կոպեռնիկոս 1473—1543 աստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ, կանոնիկոս
20
 
Անտուան Լորան Լավուազիե 1743—1794 գիտական քիմիայի հիմնադիր
21
 
Կոստանդիանոս Ա Մեծ 272—337 Հռոմեական կայսրության միանձնյա տիրակալ, թույլատրել է քրիստոնեական դավանանքը, 330 թ. պետության մայրաքաղաքը տեղափոխել է Կոստանդնուպոլիս
22
 
Ջեյմս Ուատտ 1736—1819 շոտլանդացի գյուտարար, ունիվերսալ շոգեմեքենայի ստեղծողը, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1785)
23
 
Մայքլ Ֆարադեյ 1791—1867 քիմիկոս և ֆիզիկոս, Լոնդոնյան թագավորական միության (1824) և շատ ուրիշ առաջատար կազմակերպությունների անդամ, այդ թվում՝ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի անդամ (1830)
24
 
Ջեյմս Մաքսվել 1831—1879 ֆիզիկոս և մաթեմատիկոս, դասական էլեկտրադինամիկայի ստեղծողը, վիճակագրական ֆիզիկայի հիմնադիրներից
25
 
Մարտին Լյութեր 1483—1546 աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ
26
 
Ջորջ Վաշինգտոն 1732—1799 Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ
27
 
Կառլ Մարքս 1818—1883 գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ
28
 
 
Ռայթ եղբայրներ Уи́лбур (1867—1912)/ О́рвил (1871—1948) գործնականորեն առաջին ինքնաթիռի նախագծողներ և կառուցողներ, առաջին օդից ծանր ղեկավարվող թռիչքի իրականացնողներ, ինչպես նաև ավիացիայում այլ կարևոր հայտնագործությունների հեղինակներ
29
 
Չինգիզ խան 1162—1227 Մոնղոլական կայսրության հիմնադիր և առաջին Մեծ Խան
30
 
Ադամ Սմիթ 1723—1790 անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա
31
 
 
Էդվարդ դե Վեր, Օքսֆորդի 17-րդ կոմս/Ուիլյամ Շեքսպիր 1550—1604 / 1564—1616 բանաստեղծ և թատերագիր
32
 
Ջոն Դալթոն 1766—1844 քիմիկոս և ֆիզիկոս
33
 
Ալեքսանդր Մակեդոնացի մ. թ. ա. 356—մ. թ. ա. 323 Մակեդոնիայի արքա (մ.թ.ա. 336 թ-ից), զորավար
34
 
Նապոլեոն Բոնապարտ 1769—1821 ֆրանսիացիների կայսր‌
35
 
Թոմաս Էդիսոն 1847—1931 գիտնական, գյուտարար
36
 
Անտոնի վան Լևենհուկ 1632—1723 գիտնական, հայտնագործել է կենդանի էակների՝ միկրոօրգանիզմներ և օրգանիզմներ
37
 
Վիլյամ Մորտոն 1819—1868 ատամնաբույժ և վիրաբույժ, ով առաջին անգամ 1846 թվականին հաջողությամբ կիրառեց ինհալացիոն եթերայուղը՝ որպես անզգայացուցիչ թմրաքուն (նարկոզը) ստեղծելու համար
38
 
Գուլիելմո Մարկոնի 1874—1937 ռադիոտեխնիկ, ձեռնարկատեր
39
 
Ադոլֆ Հիտլեր 1889—1945 գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության (գերմ.՝ Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei, NSDAP) առաջնորդը, Գերմանիայի կանցլերը (1933-1945) (ֆյուրերը) 1934-1945 թվականներ
40
 
Պլատոն մ.թ.ա. 427—մ.թ.ա. 347 հին հույն փիլիսոփա, երկրորդն էր հին հույն փիլիսոփաների երրորդության մեջ, հաջորդելով Սոկրատեսին և նախորդելով իր աշակերտ Արիստոտելին
41
 
Օլիվեր Կրոմվել 1599—1658 Անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ, Անգլիայի խորհրդարանի բանակի գեներալ-լեյտենանտ, 1650-1653 թվականներին՝ լորդ-գեներալ
42
 
Ալեքսանդր Բելլ 1847—1922 շոտլանդացի գիտնական և գյուտարար, հեռախոսի գյուտարարը։ Զբաղվել է ուսուցչությամբ՝ մասնավորապես դասավանդելով խուլերի դպրոցում
43
 
Ալեքսանդր Ֆլեմինգ 1881—1955 մանրէաբան, բացահայտել ստացել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլինը
44
 
Ջոն Լոք 1632—1704 բրիտանացի մանկավարժ, ֆիզիկոս և փիլիսոփա, համարվում է լուսավորականության զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցած գործիչ ու «դասական ազատականության» հայր
45
 
Լյուդվիգ վան Բեթհովեն 1770—1827 կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր
46
 
Վերներ Հայզենբերգ 1901—1976 գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից
47
 
Լուի Դագեր 1787—1851 ֆրանսիացի արվեստի գործիչ և ֆիզիկոս, ճանաչված իր՝ լուսանկարչության մեջ դագերոտիպ պրոցեսի հայտնագործությամբ
48
 
Սիմոն Բոլիվար 1783—1830 լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, 1810–1826 թվականներին ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարը
49
 
Ռենե Դեկարտ 1596—1650 ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս
50
 
Միքելանջելո 1475—1564 իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ
51
 
Ուրբանոս II 1042—1099 159-րդ Հռոմի պապը 1088-1099 թթ-ին, 1095 թ-ին նրա կողմից հրավիրված Կլերմոնի ժողովում հայտարարել է Խաչակրաց արշավանք ընդդեմ մուսուլմանների, խոստանալով մեղքերի թողություն արշավանքի մասնակիցներին
52
 
Ումար 585—644 Արաբական խալիֆաթի երկրորդ խալիֆ
53
 
Աշոկա Մեծ մ.թ.ա 304—մ.թ.ա 232 Մաուրիների կայսրության արքա, բուդդիզմի տարածող
54
 
Ավրելիոս Օգոստինիոս 354—430 փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր
55
 
Վիլյամ Հարվեյ 1578—1657 արյան շրջանառության ուսմունքի, գիտական ֆիզիոլոգիայի և սաղմնաբանության հիմնադիր
56
 
Էռնեստ Ռեզերֆորդ 1871—1937 ֆիզիկոս, առաջինն է ուսումնասիրել ռադիոակտիվ նյութերի ճառագայթման բաղադրությունը։ Ռեզերֆորդը բացահայտել է ատոմային միջուկների գոյությունը և առաջինն է իրականացրել ատոմային միջուկների արհեստական փոխակերպումները
57
 
Ժան Կալվին 1509—1564 աստվածաբան, Կաթոլիկ եկեղեցու ռեֆորմացիայի շարժման գործիչ, կալվինիզմի հիմնադիր
58
 
Գրեգոր Մենդել 1822—1884 ավստրիացի բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիրը
59
 
Մաքս Պլանկ 1858—1947 տեսաբան ֆիզիկոս, քվանտային տեսության հիմնադիր
60
 
Ժոզեֆ Լիստեր 1827—1912 անգլիացի վիրաբույժ, վիրաբուժական անտիսեպտիկայի մեթոդի հիմնադիր
61
 
Նիկոլաուս Օտտո 1832—1891 ճարտարագետ
62
 
Ֆրանչեսկո Պիսառո 1475—1541 իսպանացի նվաճող, 1509 թվականին մասնակցել է Հարավային Ամերիկա կատարած արշավին, 1510 թվականին՝ Պանամայի, 1532-1536 թվականներին՝ Պերուի նվաճմանը։ Պերուում, օգտագործելով ինկերի երկպառակտչական պայքարը, կողոպտել և ավերել է նրանց Տաուանտինսույու պետությունը։ 1535 թվականին հիմնել է Լիմա քաղաքը։ Դաժանորեն ճնշել է հնդկացիների ապստամբությունը (1535-1537)
63
 
Էռնան Կորտես 1485—1547 իսպանացի կոնկիստադոր, նվաճել է Մեքսիկան և ոչնչացրել ացտեկների պետությունը
64
 
Թոմաս Ջեֆերսոն 1743—1826 քաղաքական գործիչ, դիպլոմատ և փիլիսոփա, ԱՄՆ-ի 3-րդ նախագահ
65
 
Իզաբելլա I 1451—1504 Կաստիլիայի թագուհի
66
 
Իոսիֆ Ստալին 1878—1953 խորհրդային կուսակցական, քաղաքական գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար
67
 
Հուլիոս Կեսար մ.թ.ա. 100—մ.թ.ա. 44 հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր
68
 
Վիլհելմ I Նվաճող 1027—1087 Նորմանդիայի դուքս, (որպես Վիլհելմ II, 1035 թվականից) և Անգլիայի թագավոր (1066 թվականից), Անգլիայի նորմանական նվաճման կազմակերպիչ և ղեկավար, XI դարի Եվրոպայի խոշորագույն պետական գործիչներից մեկը
69
 
Զիգմունդ Ֆրոյդ 1856—1939 ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիր
70
 
Էդուարդ Ջեններ 1749—1823 անգլիացի բժիշկ, ծաղկապատվաստման մեթոդի հիմնադիր
71
 
Վիլհելմ Ռենտգեն 1845—1923 ֆիզիկոս, հայտնագործեել է կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները
72
 
Յոհան Սեբաստիան Բախ 1685—1750 բարոկկո դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար
73
 
Լաո Ցզի մ.թ.ա. 6-րդ դար փիլիսոփա հնագույն Չինաստանում, Դաոսականության ականավոր դեմքերից մեկը։ Դաո Դե Ց��ին ((չին.) ճանապարհի գիրք) հնագույն փիլիսոփայական երկի հեղինակ
74
 
Վոլտեր 1694—1778 լուսավորիչ-փիլիսոփա, բանաստեղծ, արձակագիր, երկիծաբան, պատմաբան, հրապարակախոս, իրավապաշտպան, վոլտերականություն փիլիսոփայական ուղղության հիմնադիր
75
 
Յոհան Կեպլեր 1571—1630 գերմանացի աստղագետ, տեսական աստղագիտության հիմնադիր, հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող երեք օրենք
76
 
Էնրիկո Ֆերմի 1901—1954 իտալացի ֆիզիկոս, մեծ ավանդ ունի ժամանակակից տեսական և փորձարարական ֆիզիկայի զարգացման գործում, հիշատակելի է նրա աշխատանքը առաջին ատոմային ռեակտորի ստեղծման, քվանտային տեսության, ատոմային ֆիզիկայի, վիճակագրական մեխանիկայի ձևավորման մեջ
77
 
Լեոնարդ Էյլեր 1707—1783 շվեյցարացի մաթեմատիկոս, մշակել է մաթեմատիկական անալիզի հիմունքները, ստեղծել վարիացիոն հաշիվը
78
 
Ժան-Ժակ Ռուսո 1712—1778 ֆրանսիացի փիլիսոփա, մանկավարժ, կոմպոզիտոր և գրող
79
 
Նիկոլո Մաքիավելի 1469—1527 գրող, պատմաբան, փիլիսոփա, մարդասեր, քաղաքական գործիչ
80
 
Թոմաս Մալթուս 1766—1834 տնտեսագետ, քահանա
81
 
Ջոն Ֆ. Քենեդի 1917—1963 Ամերիկայի Միացյալ Նահանգների 35-րդ նախագահը
82 Գրեգորի Գուդվին Պինկուս 1903—1967 կենսաբան
83
 
Մանիքեոս Մանի 216—273 մանիքեության հիմնադիր
84
 
Վլադիմիր Լենին 1870—1924 ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին, իսկ 1922 թվականից ԽՍՀՄ փաստացի ղեկավար
85
 
Վեն դի Սուի 541—604 կայսրը, միավորել է Չինաստանը
86
 
Վասկո դա Գամա 1460—1524 ծովագնաց, առաջին եվրոպացին է, ով Աֆրիկա մայրցամաքը հարավից շրջանցելու միջոցով հասել է Հնդկաստան՝ հայտնագործելով դեպի այդ երկիր տանող ծովային ճանապարհը
87 Կյուրոս Բ Մեծ մ.թ.ա. 593—մ.թ.ա. 530 Պարսկական մեծ տերության (Աքեմենյան տերություն) հիմնադիր
88
 
Պետրոս I 1672—1725 Մոսկովյան պետության արքա Ռոմանովների հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից) Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսաստանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը
89 Մաո Ցզե Դուն 1893—1976 մաոիզմի հիմնադիրը և Չինական հեղափոխության առաջնորդը
90
 
Ֆրենսիս Բեկոն 1561—1626 փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր
91
 
Հենրի Ֆորդ 1863—1947 գործարար, աշխարհով մեկ ավտոմեքենաների արտադրության գործարանների սեփականատեր
92
 
Մենցզի մ.թ.ա. 372—մ.թ.ա. 289 չինացի փիլիսոփա
93
 
Զրադաշտ մ.թ.ա. 628—մ.թ.ա. 551 զրադաշտականության հիմնադիրը, Գաթերի՝ Ավեստայի հնագույն մասերի հեղինակ
94
 
Եղիսաբեթ I 1533—1603 Անգլիայի և Իռլանդիայի թագուհի (1558 թ. նոյեմբերի 17-ից), Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ
95
 
Միխայիլ Գորբաչով р. 1931 խորհրդային և ռուսական քաղաքական և հասարակական գործիչ, ԽՄԿԿ գլխավոր քարտուղար և ԽՍՀՄ ղեկավար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ
96
 
Մենես մ.թ.ա. 31-րդ դար
97
 
Կառլոս Մեծ 742—814 ֆրանկների արքա, լանգոբարդների արքա, Բավարիայի դուքս, Արևմուտքի կայսր
98
 
Հոմերոս մ.թ.ա. 8-րդ դար հին հույն էպոսագիր բանաստեղծ, Հոմերոսի գրչին է վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձաններ՝ «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմների ստեղծումը
99
 
Հուստինիանոս Ա 483—565 բյուզանդական կայսր
100
 
Մահավիրա մ.թ.ա. 599—մ.թ.ա. 527 ջայնիզմի հիմնադիր

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել