Սուրբ Օգոստինոս Երանելի (նոյեմբերի 13, 354, Թագաստե, Numidia Cirtensis, Հռոմեական կայսրություն - օգոստոսի 28, 430[1], Հիպո Ռեգուիս, Numidia Cirtensis, Արևմտյան Հռոմեական կայսրություն)[6], լատին․՝ Aurelius Augustinus Hipponensis, աֆրիկյան ծագմամբ հռոմեացի, վաղ քրիստոնեական աստվածաբան և փիլիսոփա Նումիդիայից, ում գրվածքները ազդել են արևմտյան քրիստոնեության և արևմտյան փիլիսոփայության զարգացման վրա։ Նա եղել է եպիսկոպոս հյուսիսային Աֆրիկայում և համարվել արևմտյան քրիստոնեական եկեղեցու ամենաազդեցիկ հայրերից՝ շնորհիվ իր պատրիարքիական շրջանում գրված աշխատությունների։ Դրանցից առավել արժեքավոր գործեր են Աստծու քաղաքը, Քրիստոնեական ուսմունքի մասին և Խոստովանությունները։

Օգոստինոս Երանելի
Augustinus Sanctus
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 13, 354
ԾննդավայրԹագաստե, Numidia Cirtensis, Հռոմեական կայսրություն
Մահացել էօգոստոսի 28, 430[1] (75 տարեկան)
Մահվան վայրՀիպո Ռեգուիս, Numidia Cirtensis, Արևմտյան Հռոմեական կայսրություն
ԳերեզմանSan Pietro in Ciel d'Oro
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] և Մանիքեություն[3]
Ազդվել էԱմբրոսիոս Մեդիոլանցի
ԵրկերԽոստովանություններ, Աստծո քաղաքը և Երրորդության մասին
Մասնագիտությունփիլիսոփա, աստվածաբան, ինքնակենսագիր, երաժշտության տեսաբան, քարոզիչ, պատմաբան, բանաստեղծ, գրող, կաթոլիկ քահանա, տիտղոսավոր եպիսկոպոս և կաթոլիկ եպիսկոպոս
Ծնողներհայր՝ Պատրիսիուս[4], մայր՝ Մոնիկա[5]
Զբաղեցրած պաշտոններթեմի հովվապետ
ԵրեխաներԱդեոդատուս
 Augustinus Վիքիպահեստում

Ըստ իր ժամանակակից Հիերոնիմոսի՝ Օգոստինոսը նորովի հաստատեց հին հավատքը[7]։ Երիտասարդ տարիքում նա հարել է մանիքեականությանը, իսկ ավելի ուշ՝ նեոպլատոնիզմին։ 386թ․-ին, երբ Օգոստինոսը կնքվում է որպես քրիստոնյա, հանձն է առնում մշակել և զարգացնել իր սեփական մոտեցումը փիլիսոփայության և աստվածաբանության մեջ՝ տարբեր մեթոդների և հեռանկարների տեսքով[8]։ Հավատալով, որ Քրիստոսի շնորհը անհրաժեշտ է մարդկային ազատությանը՝ նա օգնում է ձևակերպել ադամական մեղքի մասին ուսմունքը և կատարել ��երդրումներ արդարացի պատերազմի տեսության զարգացման մեջ։ Երբ Արևմտյան Հռոմեական կայսրությունը սկսեց անկում ապրել, Օգոստինոսը պատկերացրեց ��կեղեցին որպես Աստծու հոգևոր քաղաք՝ տարբեր նյութական երկրային քաղաքից[9]։ Նրա մտքերը խորապես ազդել են միջնադարյան աշխարհայացքի վրա։ Եկեղեցու՝ Երրորդությանը հավատարիմ լինելը, որը սահմանվել է Նիկեայի և Կոստանդնոպոլսի ժողովներին[10], հստակ արտացոլված է Օգոստինոսի Երրորդության մասին գրքում։

Օգոստինոսը որպես սուրբ է ընդունվում Կաթոլիկ եկեղեցում, Արևելյան քրիստոնեական եկեղեցում և Անգլիկան համայնքում, ինչպես նաև համարվում է եկեղեցու նշանավոր վարդապետ։ Նա նաև Օգոստինյանների հովանավորն է։ Նրա հիշատակի օրը նշվում է օգոստոսի 28-ին՝ իր մահվան օրը։ Համարվում է գարեջրագործների, տպագրիչների, աստվածաբանների, տարբեր քաղաքների և թեմերի սուրբ հովանավորը[11]։ Շատ բողոքականներ, հատկապես կալվինականները և լյութերականները, նրան համարում են բողոքական բարենորոգչության աստվածաբան հայրերից մեկը` շնորհիվ իր՝ փրկության և աստվածային շնորհի մասին ուսմունքների[12][13][14]։ Բողոքական ռեֆորմիստները գլխավորապես և Մարտին Լյութերը մասնավորապես, համարում էին Օգոստինոսին վաղ եկեղեցու նշանավոր հայրերից։ Լյութերն ինքը 1505-1521թթ․ եղել է Օգոստինյան ճգնավորների ուխտի անդամ։

Արևելքում նրա ուսմունքը առավել վիճելի է․ հատկապես քննադատվել է Ջոն Ռոմանիդեսի կողմից[15]։ Բայց Արևելյան Ուղղափառ եկեղեցու մյուս աստվածաբանները և ներկայացուցիչները՝ հատկապես Գեորգի Ֆլորովսկին[16], ցույց են տվել նրա աշխատությունների նշանակալից լինելը։ Նրա անվան հետ ասոցացվող ամենավիճահարույց վարդապետությունը՝ ֆիլիոքվեն[17], մերժվեց Ուղղափառ եկեղեցու կողմից[18]։ Մյուս վիճելի ուսմունքները ներառում են նրա՝ ադամական մեղքի, շնորհի վարդապետության և նախասահմանության վերաբերյալ մոտեցումները[17]։ Այնուամենայնիվ, չնայած նրան համարում են սխալ որոշ հարցերում, նա դեռ համարվում է սուրբ և նույնիսկ ունեցել է ազդեցություն Արևելյան եկեղեցու որոշ հայրերի վրա՝ գլխավորապես սուրբ Գրեգորի Պալամասի[19]։ Ուղղափառ եկեղեցում նրա օրը տոնվում է հունիսի 15-ին[17][20]։ Պատմաբան Դ․ ՄաքՔուլոխը գրել է․ «Օգոստինոսի ազդեցությունը Արևմտյան քրիստոնեական մտածողության վրա դժվար թե գերագնահատված լինի․ միայն իր սիրելի օրինակը Տարսոնցի Պողոսի մասին եղել է այնքան ազդեցիկ, որ արևմուտքում Պողոսին տեսնում են գլխավորապես Օգոստինոսի աչքերով»[21]։

Օգոստինոսը Հիպպոնից (լատին․՝ Aurelius Augustinus Hipponensis[22]) նաև ճանաչված որպես Սուրբ Օգոստինոս, Սուրբ Օստին[23], ով քրիստոնեական աշխարհում հայտնի է տարբեր մականուններով՝ Օգոստինոս Երանելի և Շնորհի Բժիշկ[24]։

Հիպպո Ռեգիուսը, որտեղ Օգոստինոսը եպիսկոպոս էր, այժմյան Աննաբան է Ալժիրում։

Մանկություն և կրթություն

խմբագրել

Օգոստինոսը ծնվել է 354թ․ Թագասթե քաղաքում (այժմ՝ Սուկ Ահրաս) Հռոմի Նումիդիական տարածաշրջանում[25]։ Նրա մայրը՝ Մոնիկան[26], բարեպաշտ քրիստոնյա էր, իսկ հայրը՝ Պատրիցիուսը, հեթանոս էր, ով դարձավ քրիստոնեությանը մահվան մահճում[27]։ Օգոստինոսը մորը համարում էր կարևոր անձ, իսկ հորը՝ անծանոթ[28]։ Գիտնականները մեծ մասամբ կարծում են, որ Օգոստինոսը և իր ընտանիքը բերբերներ են՝ էթնիկ խումբ, որ բնակվում են հյուսիսային Աֆրիկայում[29][30][31]։ Բայց նրանք հռոմեականացված էին, քանի որ տանը խոսում էին միայն լատիներեն՝ համարելով դա հպարտություն և արժանապատվություն[29]։ Իր գրվածքներում Օգոստինոսը թողել է որոշակի ինֆորմացիա իր աֆրիկյան ժառանգության գիտակցման վերաբերյալ։ Օրինակ՝ նա նշում է Ապուլեոսին որպես «ամենահռչակավորը մեր աֆրիկացիներից»[29][32], Պոնտիցիանոսին որպես «մարդ մեր երկրից, քանի որ նա աֆրիկացի է»[29][33], և «Ֆաուստուսին որպես աֆրիկացի տղամարդ»[29][34]։

Օգոստինոսի ընտանիքի անունը՝ Ավրելիուս, ենթադրվում է, որ գալիս է հոր նախնիներից, որոնք ազատ մարդիկ էին Ավրելիա տոհմից՝ 212թ․ Կարակալլայի կողմից հռոմեական քաղաքացիություն ստացած։ Այսպիսով՝ Օգոստինոսի ընտանիքը հռոմեացի էր նրա ծնվելուց դեռ մեկ դար առաջ[35]։ Ենթադրվում է, որ նրա մայրը՝ Մոնիկան, արմատներով բերբեր էր[36][37], բայց քանի որ նրա ընտանիքը հոնեստիոր էր՝ քաղաքացիների բարձր կարգ, ընդունված որպես հարգված մարդիկ, Օգոստինոսի առաջին լեզուն հավանական է, որ եղել է լատիներենը[36]։

11 տարեկանում Օգոստինոսը ուղարկվեց ուսանելու Մադարուսում՝ փոքրիկ նումիդիական քաղաքում՝ 31 կմ հարավ Թագասթեից։ Այնտեղ նա ծանոթացավ լատինական գրականությանը, ինչպես նաև հեթանոսական հավատալիքներին և սովորություններին[38]։ Նրա առաջին ըմբռնումը մեղքի բնության մասին եղավ այն ժամանակ, երբ ինքը և մի քանի ընկերները գողացան միրգ հարևան այգուց։ Նա պատմում է այդ պատմությունը իր ինքնակենսագրականում՝ Խոստովանություններում։ Նա հիշում է, որ չի գողացել միրգը այն պատճառով, որ քաղցած էր, այլ որովհետև՝ դա արգելված էր[39]։ Իր բնույթը, ըստ նրա, խեղված էր։ «Դա անազնիվ էր և ինձ դուր էր գալիս։ Ես սիրում էի իմ սեփական սխալը, և ոչ թե այն, որ ես սխալվել եմ, այլ հենց սխալն ինքնին»[39]։ Այս դեպքից հետո նա եզրակացրեց, որ մարդը բնույթով հակված է դեպի մեղքը և կարիք ունի Քրիստոսի շնորհի։

17 տարեկանում շնորհիվ իր հայրենակից Ռոմանիանուսի առատաձեռնության[40] Օգոստինոսը գնաց Կարթագեն՝ շարունակելու իր ուսումը ճարտասանության ուղղությամբ։ Այն ժամանակ, երբ սովորում էր Կարթագենում, նա կարդաց Ցիցերոնի «Հորտենսիուսը» (այժմ չպահպանված), որը նկարագրում է իր վրա երկարատև ազդեցություն թողած և հետաքրքրություն առաջացրած դեպի փիլիսոփայությունը[41]։ Չնայած որպես քրիստոնյա դաստիարակված լինելուն` Օգոստինոսը հեռանում է եկեղեցուց և հետևում մանիքեական աղանդին՝ հուսաբեկելով իր մորը[42]։ Երիտասարդ տարիքում նա ապրում էր հեդոնիստական ապրելակերպով՝ շփվելով երիտասարդ տղամարդկանց հետ, ովքեր պարծենում էին իրենց սեռական սխրագործություններով։ Նրանց հավանությանն արժանանալու անհրաժեշտությունը Օգոստինոսի նման անփորձ տղաներին ստիպում էր հորինել պատմություններ սեռական փորձի մասին[43]։ Այդ ժամանակահատվածում է, որ նա ասել է իր հայտնի աղոթքը․ «Շնորհեք ինձ մաքրաբարոյություն և անարատություն, բայց դեռ ոչ»[44]։

17 տարեկանում Օգոստինոսը սկսեց սիրավեպ կարթագենցի մի կնոջ հետ։ Թեպետ նրա մայրը ուզում էր ամուսնացնել որդուն դասարանցու հետ, այնուամենայնիվ կարթագենցի կինը մնաց Օգոստինոսի սիրուհին[45] 15 տարի շարունակ[46] և ծնեց որդի՝ Ադեոդատին (372-388թթ․)[47], որը ժամանակակիցների կարծիքով չափազանց խելացի էր։ 385թ․ Օգոստինոսը վերջ դրեց իր հարաբերություններին՝ ամուսնանալու համար տասնամյա ժառանգորդուհու հետ։ Նա ստիպված էր սպասել երկու տարի, քանի որ կանանց ամուսնության օրինական տարիքը տասներկուսն էր։ Եվ այն ժամանակ, երբ կարող էր ամուսնանալ նրա հետ, Օգոստինոսը որոշեց դառնալ ամուրի քահանա[46][48]։

Օգոստինոսը ամենասկզբից էլ փայլուն ուսանող էր՝ մեծ ինտելեկտուալ հետաքրքրությամբ, բայց նա երբեք չսովորեց հունարեն[49]։ Պատմում էր, որ իր ուսուցիչը դաժան մարդ էր և ծեծում էր իր աշակերտներին, այդ իսկ պատճառով նա հրաժարվեց սովորել։ Եվ երբ հասկացավ հունարեն սովորելու անհրաժեշտությունը, արդեն չափազանց ուշ էր, և չնայած նա ծանոթացավ լեզվամտածողությանը, այդպես էլ չդարձավ պերճախոս։ Իսկ ինչ վերաբերվում էր լատիներենին, ապա նա շատ լավ տիրապետում էր այդ լեզվին և կարողանում էր հստակ փաստարկներով ներկայացնել իր տեսակետը։

Դեպի Կարթագեն, Հռոմ, Միլան

խմբագրել

373-374թթ․ Օգոստինոսը դասավանդեց քերականություն Թագասթեում։ Հաջորդ տարի նա գնաց Կարթագեն՝ ղեկավարելու ճարտասանության դպրոցը, որտեղ մնաց ինը տարի[40]։ Կարթագենի ուսանողներն անկարգապահ էին, և 383թ․ նա որոշեց հիմնել դպրոց Հռոմում, որտեղ կարծում էր, որ լավագույնս է ուսուցանվում ճարտասանությունը։ Բայց Օգոստինոսը հիասթափվեց անտարբեր ընդունելությունից։ Այնտեղ, սովորույթի համաձայն, ուսանողը կրթության համար վճարում էր սեմեստրի վերջին օրը, և շատ ուսանողներ, հաճախելով բոլոր դասերին, այդպես էլ չէին վճարում։

 
Սուրբ Օգոստինոսի ամենավաղ պատկերը 6-րդ դարի որմնանկար, Լաթերան, Հռոմ

Մանիքեական ընկերները ներկայացրին նրան Հռոմ քաղաքի ղեկավարին՝ Սիմմախին, որը, երբ ճամփորդում էր Կարթագենում, Միլանի կայսերական պալատի[50] համար հռետոր էր փնտրում։ Օգոստինոսը ստացավ այդ աշխատանքը և 384թ․ վերջին ուղևորվեց հյուսիս՝ Միլանում իր պաշտոնը զբաղեցնելու համար։ Երեսուն տարեկանում նա ստացավ Լատինական աշխարհի ակադեմիական ամենաերևելի պաշտոնը, որն այն ժամանակ տալիս էր լավ հնարավորություն քաղաքական կարիերա ստեղծելու։

Չնայած Օգոստինոսը տասը տարի մանիքեական լինելով հանդերձ երբեք «ընտրյալ» կամ նախաձեռնող չեղավ, բացի նրանից, որ նշանակվել էր «աուդիտոր» աղանդի հիերարխիայի ցածր մակարդակում[50][51]։ Դեռևս Կարթագենում եղած ժամանակ մանիքեական եպիսկոպոս Ֆաուստի հետ հանդիպումից հետո Օգոստինոսը հիասթափվում է և մանիքեականության նկատմամբ որդեգրում սկեպտիկ վերաբերմունք[50]։ Հռոմում նա վերջնականապես հեռանում է այդ աղանդից և այս անգամ արդեն հարում Նոր ակադեմիայի սկեպտիցիզմի շարժմանը։ Իր կրթության շնորհիվ Օգոստինոսը հռետորաբանության մեջ վարպետացած էր և լավ տեղեկացված շատ հավատքների փիլիսոփայությունից[52]։ Միլանում իր մոր կրոնասիրությունը, իր սեփական ուսումնասիրությունները նեոպլատոնիզմի մասին և իր ընկեր Սիմպլիցիանը տարան նրան դեպի քրիստոնեությունը[40]։ Սկզբում նա առանձնապես ազդված չէր քրիստոնեությունից և դրա գաղափարներից, բայց Միլանի Ամբրոսեի հետ հանդիպումից հետո Օգոստինոսը վերագնահատեց իրեն և մեկընդմիշտ փոխվեց։

Օգոստինոսը ժամանեց Միլան և այցելեց Ամբրոսեին, որ տեսնի՝ արդյոք Ամբրոսեն աշխարհի մեծագույն հռետորներից է, թե ոչ։ Ուշադրություն դարձնելով ավելի շատ խոսքի հմտություններին, քան թեմային՝ Օգոստինոսը անմիջապես հասկացավ, որ Ամբրոսեն ազդու հռետոր է։ Օգոստինոսի նման Ամբրոսեն ևս հռետորաբանության վարպետ էր, բայց ավելի տարիքով ու փորձված[53]։ Շուտով նրանք մտերմացան․ Օգոստինոսը գրում է․ «Եվ ես սկսեցի սիրել նրան, իհարկե սկզբում ոչ որպես ճշմարտության ուսուցիչ, քանի որ ես լիովին հույսս կորցրել էի դա գտնելու եկեղեցում, այլ որպես ընկեր[54]»։ Ի վերջո Օգոստինոսը ասում է, որ ինքը հոգեպես ուղղորդվեց դեպի քրիստոնեական հավատքը[54]։ Օգոստինոսը շատ է ազդվել Ամբրոսեից, նույնիսկ ավելի, քան մորից կամ մնացածից, որոնցով հիանում էր։ Իր Խոստովանություններում նա նշում է․ «Աստծու մարդը ընդունեց ինձ որպես հայր և ողջունեց իմ գալուստը որպես լավ եպիսկոպոս[54]»։ Ամբրոսեն Օգոստինոսին ընդունեց որպես իր հոգևոր որդի վերջինիս հոր մահից հետո[55]։

Օգոստինոսի մայրը հետևեց նրան և գնաց Միլան, որտեղ կազմակերպեց Օգոստինոսի ամուսնությունը։ Թեպետ Օգոստինոսը ընդունեց այդ ամուսնությունը, որի պատճառով թողեց իր հարճին, նա խոցված էր այդ կորստի պատճառով։ Այդ մասին գրում է․« Իմ սիրուհին թողեց ինձ, քանի որ խոչընդոտում էր ամուսնությանս, իմ սիրտը կոտրված է, վիրավորված և արյունահոսում է»։ Մինչ կսպասեր իր հարսնացուի չափահաս դառնալուն, նա այլ հարճ է պահում, բայց միևնույն է, դրանից իր հուզական խռով վիճակը չի լավանում, ավելին` դեռ վատանում է[56]։

Կա ապացույց, որ Օգոստինոսը գուցե նման հարաբերությունները համարում էր ամուսնությանը համարժեք[57]։ Իր Խոստովանություններում նա նշում է, որ այդ փորձը հանգեցրեց ցավի նկատմամբ ավելի քիչ զգայունությանը։ Նա, ի վերջո, խզեց իր կապը տասնմեկամյա հարսնացուի հետ և չվերականգնեց այլևս իր հարճերի հետ հարաբերությունները։ Թագասթեից Օլիպուսը ամուսնությունից հետ պահեց Օգոստինոսին՝ ասելով, որ նրանք չեն կարող ապրել միասին կյանք իմաստնության հանդեպ սիրով, եթե նա ամուսնանա։ Եվ Օգոստինոսը հետագայում համոզվեց դրանում՝ կոչելով այն Christianae vitae otium - քրիստոնեական կյանքի հանգիստը[58]։

Քրիստոնեական դարձ և քահանայություն

խմբագրել
 
Սուրբ Օգոստինոսի դարձը հեղ․՝ Ֆրա Անգելիկո

386թ․ օգոստոսի վերջին[59] 31 տարեկանում լսելով և ոգեշնչվելով Պոնտիցիանոսի պատմությամբ՝ Օգոստինոսը ընդունում է քրիստոնեությունը։ Օգոստինոսը պատմում է, որ դա տեղի է ունեցել, երբ մի փոքրիկի ձայն է լսել, որն իրեն ասում էր՝ վերցրու և կարդա։ Դա նա ընդունում է որպես աստվածային հրաման բացել Աստվածաշունչը և կարդալ այն, ինչ կտեսնի առաջինը։ Օգոստինոսը բացում է Պողոսի թուղթը առ Հռոմեացիս և կարդում 13-րդ գլխի 13 և 14 համարները․

  13 շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով, ո՛չ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ո՛չ պոռնկութեամբ եւ պղծութեամբ, ո՛չ նախանձով եւ կռուազանցութեամբ. 14 զգեստաւորուեցէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսով եւ մարմնին խնամք մի՛ տարէք ցանկութիւնները գոհացնելու համար։  

Ավելի ուշ՝ 397-398թթ․ նա գրում է իր դարձի մասին Խոստովանություններ (լատին․՝ Confessiones) կոչվող երկում, որը իր բնույթով ինքնակենսագրական է։

Խոստովանությունները 2002թ. առաջին անգամ լույս է տեսել հայերենով (թարգմ.՝ Խ. Գրիգորյանի)։ 2008թ. արվել է գրքի երկրորդ, վերանայված հրատակարությունը։ Հետևյալ հատվածը վերցված է այդ երկից․

«Եթե ես որևէ մեկին հարցնեմ, թե նա գերադասում է ճշմարտության մեջ գտնել ուրախությունը, թե՝ ստի, ապա ոչ ոք չի տատանվի պատասխանել՝ ճշմարտության մեջ, ինչպես նաև չի տատանվի ասել, որ ուզում է երջանիկ լինել։ Իսկ երջանկությունը ճշմարտությամբ ուրախանալն է, այսինքն՝ ուրախանալը Քեզանով, որ Ճշմարտությունն ես, Աստված իմ, Լույս իմ, իմ անձի փրկություն (Սաղմ.  26.1, 41.12)։ Բոլորն են ցանկանում այս երջանիկ կյանքը, բոլորն են ուզում ուրախանալ ճշմարտությամբ։ Շատերին գիտեմ, ովքեր հաճույքով խաբում են, սակայն չգիտեմ մեկին, ով կուզենար խաբված լինել։ Որտեղի՞ց են իմացել նրանք այդ երջանիկ կյանքի մասին, եթե ոչ՝ նույն տեղից, որտեղից որ իմացել են ճշմարտության մասին։ Այո՛, նրանք սիրում են այդ ճշմարտությունը, քանի որ չեն ուզում խաբվել. և որովհետև սիրում են երջանիկ կյանքը (որն այլ բան չէ, քան ուրախանալ ճշմարտությամբ), ուրեմն նրանք սիրում են նաև ճշմարտությունը»։

Ամբրոսեն կնքում է Օգոստինոսին նրա որդու՝ Ադեոդատի հետ Միլանում Զատկին՝ 387թ․ ապրիլի 24-25-ին[60]։ Մեկ տարի անց՝ 388թ․-ին, Օգոստինոսը ավարտեց իր ներողությունը Կաթոլիկ եկեղեցու սրբության առաջ[50]։ Այդ տարի Ադեոդատն ու Օգոստինոսը վերադարձան տուն՝ Աֆրիկա[40]։ Օգոստինոսի մայրը մահացավ Իտալիայում, երբ նրանք պատրաստվում էին գնալ Աֆրիկա[61]։ Հասնելով Աֆրիկա՝ նրանք սկսեցին ապրել Օգոստինոսի ընտանիքի սեփականության հաշվին։ Շուտով մահացավ Ադեոդատը[62], որից հետո Օգոստինոսը վաճառեց իր ունեցվածքը ու բաժանեց աղքատներին։ Միակ բանը, որ նա պահեց, իր ընտանիքին պատկանող տունն էր, որը հետագայում վերածվեց իր և ընկերների համար հոգևոր վայրի[40]։

 
Սուրբ Օգոստինոսի տեսլիքը հեղ․՝ Ասկանիո Լուչիանո

391թ․ Օգոստինոսը նշանակվում է քահանա Հիպպո Ռեգիուսում (այժմ՝ Աննաբա)՝ Ալժիրում։ Նա դարձավ հայտնի քարոզիչ (ավելի քան 350 պահպանված քարոզ, որ հավանական է պատկանում են նրան) և աչքի ընկավ մանիքեական աղանդի դեմ պայքարով, որին նա նախկինում հարում էր[50]։

395թ․ նա դարձավ Հիպպոնի եպիսկոպոսի տեղապահ, իսկ դրանից շատ քիչ ժամանակ անց՝ արդեն եպիսկոպոս[63]․ այստեղից էլ Հիպպոնի Օգոստինոս անունը։ Նա մնաց այդ պաշտոնին մինչև 430թ․՝ իր մահը։

Օգոստինոսը անդուլ աշխատեց Հիպպոնի ժողովրդին դեպի քրիստոնեությունը տանելու համար։ Չնայած նա լքել էր իր վանքը, բայց շարունակում էր ապրել վանական կյանքով եպիսկոպոսական նստավայրում։

Օգոստինոսի կյանքի ուշ հատվածի մասին տեղեկություններ ստանում ենք նրա ընկերոջ՝ Կալամայի եպիսկոպոս Պոսիդիի՝ Sancti Augustini Vita-ից։ Պոսիդին հիանում էր Օգոստինոսով՝ համարելով նրան հզոր ինտելեկտի տեր և ազդու հռետոր, ով բաց չէր թողնում հնարավորությունը պաշտպանելու քրիստոնեությունը քննադատներից։ Պոսիդին նաև նկարագրում է նրա անձնային որակները՝ պատկերելով մարդու, ով ժուժկալ էր, անդուլ աշխատում էր, անտեսում էր բամբասանքը, խուսափում էր մարմնական գայթակղություններից և խնայողաբար էր օգտագործում ֆինանսները[64]։

Մահ և հիշատակ

խմբագրել

Օգոստինոսի մահից կարճ ժամանակ առաջ գերմանական ցեղ վանդալները ներխուժեցին Հռոմեական Աֆրիկա։ Վանդալները պաշարեցին Հիպպոնը 430թ․ գարնանը, երբ Օգոստինոսը իր հիվանդության վերջնական փուլում էր։ Ըստ Պոսիդիի՝ Օգոստինոսին վերաբերող հրաշքներից մեկը մի հիվանդ մարդու բժշկումն էր պաշարման ժամանակ[64]։ Ըստ Պոսիդիի՝ Օգոստինոսը իր կյանքի վերջին օրերը անցկացրեց աղոթելով և ապաշխարհությամբ․ նրա խնդրանքով Դավթի սաղմոսները կախել էին պատերից, որպեսզի կարողանար կարդալ։ Նա պատվիրեց, որ Հիպպոնի եկեղեցու գրադարանը՝ իր բոլոր գրքերով, զգուշորեն պահպանվեն։ Նա մահացավ 430թ․ օգոստոսի 28-ին[64]։ Նրա մահից հետո վանդալները թողեցին Հիպպոնը, բայց շուտով վերադարձան և այրեցին քաղաքը։ Նրանք ոչնչացրին ամեն ինչ, բացառությամբ Օգոստինոսի տաճարի և գրադարանի՝ թողնելով դրանք անվնաս[65]։

Օգոստինոսը եկեղեցու կողմից ընդունվել է որպես սուրբ, իսկ ավելի ուշ՝ 1298թ․, Բոնիֆացի VIII պապի[66] կողմից ընդունվել է որպես դոկտոր։ Նրա օրը տոնվում է օգոստոսի 28-ին՝ իր մահվան օրը։ Համարվում է գարեջրագործների, տպագրիչների, աստվածաբանների, հիվանդ աչքեր ունեցողների, ինչպես նաև մի շարք քաղաքների ու թեմերի հովանավոր սուրբը[11]։.

Մասունքներ

խմբագրել

Ըստ Բեդա Պատվելիի Ճշմարիտ Վկայաբանության՝ Օգոստինոսի մարմինը ավելի ուշ տեղափոխվել է Սարդինիայի Կալիարի քաղաք կաթոլիկ եպիսկոպոսների կողմից, որոնք Հուներիկ արքայի կողմից վտարվել էին Հյուսիսային Աֆրիկայից։ Պավիայի եպիսկոպոս Պիտերի և Լոմբարդի թագավոր Լյութպրանդի հորեղբոր կողմից մոտ 720թ․ նրա մասունքները կրկին տեղափոխվեցին այս անգամ Պավիայի սուրբ Պետրոս եկեղեցի, որպեսզի պաշտպանեն մուսուլմանների ծովափնյա հաճախակի հարձակումներից։ 1327թ․ հունվարին Հովհաննես XIII պապը հրապարակում է փաստաթուղթ Veneranda Santorum Patrum, որով նա նշանակեց պահակներ Օգոստինոսի գերեզմանի մոտ, որը վերանորոգվել էր 1362թ․ և որի վրա մանրամասնորեն պատկերված էին Օգոստինոսի կյանքից տեսարաններ։

 
Օգոստինոսի ոսկորները Սուրբ Օգոստինոս Բազիլիկ եկեղեցում՝ Աննաբա, Ալժիր

1695թ․ հոկտեմբերին Սուրբ Պետրոս եկեղեցու մի քանի աշխատողնե�� հայտնաբերեցին մարմարե տուփ, որում մարդկային ոսկորներ էին, այդ թվում՝ գանգից հատված։ Առաջացավ վեճ այդ ոսկորների՝ սուրբ Օգոստինոսին պատկանելու շուրջ։ Բենեդիկտոս XIII պապը (1724-1730) հանձնարարեց Պավիայի եպիսկոպոս Մոնսիգնոր Պերտուսատիին որոշում կայացնել։ Եպիսկոպոսը հայտարարեց, որ իր կարծիքով ոսկորները պատկանում են Սուրբ Օգոստինոսին[67]։

Օգոստինյանները 1700թ․ վտարվեցին Պավիայից։ Նրանք իրենց հետ տարան Օգոստինոսի մասունքները և թաքնվեցին Միլանում։ Սուրբ Պետրոսը ավերակների վերածվեց, բայց վերջնական վերակառուցվեց 1870-ական թթ․ և վերաօծվեց 1896թ․, երբ Օգոստինոսի մասունքները և դամբարանը կրկին վերականգնվեցին[68][69]։

1842թ․ Օգոստինոսի աջ ձեռքից մի մասունք Պավիայից վերադարձվեց Աննաբա[70], որտեղ պահվում է Սուրբ Օգոստինոս Բազիլիկ եկեղեցում՝ ապակե խողովակի մեջ, որը տեղադրված է սրբի մարմարե արձանի ձեռքի մեջ։

Կարծիքներ և մտորումներ

խմբագրել

աշխատությունների հսակայական ավանդ տարբեր ոլորտներ ընդգրկող՝ աստվածաբանություն, փիլիսոփայություն և սոցիոլոգիա։ Հովհան Ոսկեբերանի հետ միասին Օգոստինոսը վաղ եկեղեցու ամենաբեղմնավոր հեղինակն է, ում գրվածքները հասել են մեզ։

Աստվածաբանություն

խմբագրել

Քրիստոնեական մարդաբանություն

խմբագրել

Օգոստինոսը հին լատինական հեղինակների մեջ առաջին քրիստոնյաներից էր, ով ուներ հստակ պատկերացում աստվածաբանական մարդաբանության մասին[71]։ Նա տեսնում էր մարդուն որպես կատարյալ միություն երկու էության՝ հոգի և մարմին։ Իր վերջին գրվածքում՝ Մեռածների խնամքի մասին նա հորդորում է հարգել մարդու մարմինը, քանի որ այն պատկանում է մարդու բնությանը[72]։ Օգոստինոսի սիրելի օրինակն էր՝ caro tua, coniunx tua - քո մարմինը քո կինն է, որով ցույց էր տալիս հոգի-մարմին միությունը[73][74][75]։

Սկզբում այս երկու տարրերը կատարյալ ներդաշնակ էին։ Մարդկության անկումից հետո նրանց երկուսի միջև դրամատիկ պայքար է։ Սրանք իրարից խիստ տարբեր են։ Մարմինը եռաչափ օբյեկտ է, որ ունի չորս տարր, մինչդեռ հոգին տարածական չափումներ[76]։ Հոգին սուբստանցիայի տեսակ է, որ բանականության մեջ տեղ ունի և կարող է կառավարել մարմինը[77]։

Օգոստինոսը, ի տարբերություն Պլատոնի և Դեկարտի, չէր ջանում մանրամասն բացատրել հոգի-մարմին միության մետաֆիզիկան։ Նրա համար բավական էր ընդունելը միայն, որ մետաֆիզիկորեն այդ երկուսը տարբեր են․ լինել մարդ նշանակում է լինել հոգու և մարմնի միությունը, և հոգին գերազանցում է մարմնին։ Վերջին պնդումը նա հիմնավորում է իր՝ իրերի հիերարխիկ դասակարգմամբ․ նրանք, որոնք ուղղակի գոյություն ունեն, նրանք, որոնք գոյություն ունեն և ապրում են, և նրանք, որ գոյություն ունեն, ապրում են և ունեն խելք կամ բանականություն[78][79]։

Եկեղեցու շատ հայրերի նման, ինչպիսիք են Աթենագորասը[80],Տերտուղիանոսը[81], Կղեմես Ալեքսանդրացին և Բարսեղ Կեսարացին[82], Օգոստինոսը վճռականորեն դատապարտում էր արհեստական աբորտները, և չնայած նա չէր ընդունում աբորտը հղիության և ոչ մի փուլում, նա տարբերություն էր դնում վաղ աբորտների և ավելի ուշ աբորտների միջև[83]։ Նա ընդունում էր «ձևավորված» և «չձևավորված» պտուղների տարբերությունը՝ նշված Ելք 21:22-23-ում Սեպտուագինտայի թարգմանությունից, որտեղ եբրայական տեքստի «վնաս» բառը սխալ թարգմանվել է «ձև» հունական տեքստում։ Արիստոտելի մոտ տարբերակվում են կյանք ստացած պտուղներ և չստացած, և ըստ այդմ՝ չձևավորված պտուղների աբորտը սպանություն չի համարվում, որովհետև նա մտածում էր, որ գուցե պտուղը չի ստացել հոգի[83][84]։ Օգոստինոսը պնդում էր, որ «հոգի ստանալու ժամանակը առեղված է՝ հայտնի միայն Աստծուն»[85]։ Այնուամենայնիվ, նա երեխայի ծնունդը համարում էր որպես ամուսնության բարիք, հետևաբար աբորտը այդ բարիքից հրաժարման միջոց է։ Ըստ Օգոստինոսի՝ դա չար գործ է[86]։

Արարում

խմբագրել

Աստծու քաղաքում Օգոստինոսը մերժում է հեթանոսների՝ մարդկային ցեղի անմահության գաղափարը, և տարիների ժամանակակից ընկալումները, որոնք տարբերվում են եկեղեցական սուրբ գրվածքներից[87]։ Առաջացման բառացի մեկնության մեջ Օգոստինոսը նշում է, որ տիեզերքում ամեն ինչ միաժամանակ է ստեղծվել Աստծու կողմից և ոչ թե յոթ օրացույցային օրում։ Նա պնդում էր, որ Ծննդոց գրքում ներկայացված ստեղծման վեց օրվա կառուցվածքը ներկայացնում է տրամաբանական հիմք, այլ ոչ թե ֆիզիկական եղանակով ժամանակի անցում, և այն հոգեւոր, այլ ոչ թե ֆիզիկական նշանակություն ունի, ինչը ոչ պակաս բառացի է։ Նման մեկնաբանության պատճառներից մեկն էլ Սիրաքի գրքի 18:1 հատվածն է՝ creavit omnia simul («Նա ստեղծեց ամեն բան միանգամից»), ինչը Օգոստինոսը համարում է ապացույց, որ Ծննդոցի օրերը չպետք է հասկանալ բառացիորեն[88]։ Ըստ նրա՝ իրականում արարման իրադարձությունը մարդկանց համար անհասկանալի է, ահա թե ինչու այն ներկայացված է յոթ օրերով[89]։

Օգոստինոսը նաև չէր կարծում, որ ադամական մեղքը տիեզերքում դարձել է կառուցվածքային փոփոփությունների պատճառ, և նույնիսկ գտնում էր, որ Ադամն ու Եվան նախքան անկումը արդեն ստեղծվել էին իբրև մահկանացուներ[90]։

Եկեղեցաբանություն

խմբագրել
 
Սուրբ Օգոստինոսհեղ․՝ Կառլո Կրիվելլի

Օգոստինոսը զարգացրեց եկեղեցու վարդապետությունը ի հեճուկս դոնաթիական աղանդի։ Նա կարծում էր, որ գոյություն ունի մեկ եկեղեցի, որում կա երկու իրականություն՝ տեսանելի (ինստիտուցիոնալ հիերարխիան, Կաթոլիկ խորհուրդները և սովորական հավատացյալները) և անտեսանելի (եկեղեցու անդամների հոգիները, ովքեր կամ մահացած, մեղսավորներ են, կամ որոնց համար նախասահմանված է դրախտը)։ Տեսանելին այն ինստիտուցիոնալ մարմինն է, որ հաստատվել է Քրիստոսի կողմից երկրի վրա, և որը հռչակում էր փրկությունը ու կառավարում խորհուրդները, մինչդեռ անտեսանելին այն հավատացյալ ընտրյալներն են, որ միայն հայտնի են Աստծուն։ Եկեղեցու տեսանելի հատվածը կազմված կլինի ցորենից և որոմներից մինչև ժամանակի վերջը («Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ» Մատթեոս 13:30)։ Այս հայեցակարգը հակադարձեց դոնաթիականների այն պնդմանը, թե միայն նրանք են, որ շնորհի մեջ են, «ճշմարիտ» և «մաքուր» եկեղեցին երկրի վրա, և այն քահանաները ու եպիսկոպոսները, ովքեր շնորհի մեջ չեն, չունեն իշխանություն խորհուրդներն իրականացնելու[13]։

Օգոստինոսի եկեղեցաբանությունը ավելի զարգացավ Աստծու քաղաքում։ Նա եկեղեցին կոչում է երկնային քաղաք կամ թագավորություն՝ կառավարվող սիրով, որը ի վերջո կհաղթի բոլոր երկրային կայսրություններին, որոնք ներողամիտ են իրենց հանդեպ և կառավարվում են հպարտությամբ։ Օգոստինոսը հետևում էր Կիպրիանոսի ուսմունքին և ասում, որ եկեղեցու քահանաներն ու եպիսկոպոսները Առաքյալների ժառանգներն են[13], և նրանց իշխանությունը տրված է Աստծու կողմից։

Վախճանաբանություն

խմբագրել

Օգոստինոսը սկզբում հավատում էր պրեմիլենիալիզմին, ըստ որի՝ Քրիստոսը 1000-ամյա արքայություն կստեղծի նախքան ընդհանուր հարությունը, բայց հետագայում նա մերժեց այս ուսմունքը՝ համարելով, որ այն մարմնական է։ Նա առաջին աստվածաբանն էր, ով բացատրեց ամիլենիալիզմի ուսմունքը, չնայած որոշ աստվածաբաններ և քրիստոնյա պատմաբաններ կարծում են, որ նրա դիրքորոշումը ավելի մոտ է ժամանակակից հետմիլենիալիզմին։ Միջնադարյան կաթոլիկ եկեղեցին իր եկեղեցաբանության համակարգը կառուցեց Օգոստինոսի ամիլենիալիզմի հիմքի վրա, ըստ որի՝ Քրիստոսը կառավարում է երկիրը հոգևոր առումով իր հաղթական եկեղեցու միջոցով[91]։

Բարենորոգումների ժամանակ աստվածաբանները, ինչպես օրինակ Ջոն Կալվինը, ընդունեցին ամիլենիալիզմ։ Օգոստինոսը կարծում էր, որ հոգու վերջնական բախտը որոշվում է մահվան ժամանակ[92][93], և որ քավարանի կրակները միջին մաքրության հոգիների համար են, որոնք մահացել են՝ հաղորդակցվելով եկեղեցու հետ։ Նրա ուսմունքը դարձավ վառելիք հետագա աստվածաբանության համար[92]։

Մարիամաբանություն

խմբագրել

Չնայած Օգոստինոսը չի զարգացրել մարիամաբանությունը որպես անկախ գիտություն, նրա հայտարարությունները Մարիամի մասին թվով և խորությամբ գերազանցել են մյուս վաղ հեղինակներին։ Նույնիսկ Եփեսոսի ժողովից առաջ, նա պաշտպանեց Կույս Մարիամին որպես Աստծու մոր՝ հավատալով նրա «շնորհով լի» լինելուն, քանի որ ուներ սեռական անարատություն ու անմեղություն[94]։ Նա նաև հավաստիացնում էր, որ Կույս Մարիամը «հղիացել է որպես կույս, ծնել որպես կույս և մնացել կույս միշտ»[95]։

Բնական գիտելիքներ և աստվածաշնչյան մեկնաբանություն

խմբագրել

Օգոստինոսը կարծում էր, որ եթե Աստվածաշնչի բառացի մեկնաբանումը հակասում է գիտությանը, ապա պետք է այն հասկանալ փոխաբերական իմաստով։ Թեև յուրաքանչյուր գրվածք ունի բառացի իմաստ, բայց այս բառացի իմաստը չի նշանակում, որ այն սոսկ պատմություն է, քանի որ դրանք նաև լինում են փոխաբերություններ[96]։

Ադամական մեղք

խմբագրել
 
17-րդ դարի դիմանկար հեղ․՝ Ֆիլիպ դե Շամպան

Օգոստինոսը կարծում էր, որ Ադամի և Եվայի մեղքը կամ հիմար գործողություն (insipientia) էր, որին հաջորդում է հպարտությունը և անհնազանդությունը Աստծուն կամ հպարտությունը եղավ առաջինը։ Առաջին զույգը չհնազանդվեց Աստծուն, ով պատվիրել էր նրանց․ «բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք» (Ծննդոց 2:17)[97]։ Ծառը արարման կարգի խորհրդանիշն էր[98]։ Եսակենտրոնությունը ստիպեց Ադամին և Եվային ուտել ծառի պտղից, ուստի աշխարհը ճանաչելն ու հարգելը այնպես, ինչպես ստեղծվել է Աստծու կողմից՝ արարածների և արժեքների հիերարխիայով, չհաջողվեց նրանց։

Նրանք չէին ընկնի իմաստնության պակասի և հպարտության մեջ, եթե սատանան չգցեր նրանց զգայարանների մեւ «չարի արմատներ» (radix Mali)[99]։ Նրանց բնությունը խոցվել էր ցանկություններով և լիբիդոյով, որոնք ազդում են մարդու բանականության և կամքի վրա[100]։ Ըստ մետաֆիզիկայի՝ կիրքը, ցանկությունը կեցություն չէ, այլ վատ որակ, հիվանդություն[101]։

 
Սուրբ Օգոստինոս հեղ․՝ Պիտեր Պաուլ Ռուբենս

Նախասահմանություն

խմբագրել

Օգոստինոսը ասում էր, որ Աստված կարգավորում է ամեն բան՝ միաժամանակ պահպանելով մարդկային ազատությունը[102]։ Մինչև 396թ․ նա կարծում էր, որ նախասահմանությունը հիմնված է Աստծու նախաիմացության վրա, թե արդյոք մարդը կհավատա, որ Աստծու շնորհը «պարգև է մարդկության համար»[102]։ Ավելի ուշ ի պատասխան Պելագիոսի՝ Օգոստինոսը նշում է, որ հպարտության մեղքը բաղկացած է այն ենթադրությունից, որ «մենք նրանք ենք, ում ընտրել է Աստված կամ որ Աստված է ընտրել մեզ (իր նախաիմացությամբ)՝ շնորհիվ մեր մեջ եղած արժեքավորի» և պնդում է, որ Աստծու շնորհը անհատական հավատքի պատճառն է[102]։

Գիտնականները բաժանված են այն հարցի շուրջ՝ արդյոք Օգոստինոսի ուսմունքը ենթադրում է կրկնակի նախասահմանություն, կամ որ Աստված ընտրում է որոշ մարդկանց դատապարտման համար, իսկ մյուսներին՝ փրկության։ Կաթոլիկ գիտնականները հակված են ժխտելու, իսկ որոշ բողոքականներ և աշխարհիկ գիտնականներ կարծում են, որ Օգոստինոսը իրոք ընդունում էր կրկնակի նախասահմանությունը[103]։ 412թ․ Օգոստինոսը դարձավ առաջին քրիստոնյան, ով հասկացավ, որ նախասահմանությունը աստվածային միակողմանի նախասահմանություն է հավերժական հոգիների համար՝ անկախ մարդկանց ազատ կամքից։ Այս կոնցեպցիան ուսուցանվում էր նաև մանիքեական աղանդի կողմից[104][105][106][107]։ Որոշ բողոքական աստվածաբաններ, ինչպիսիք են Խուստո Գոնսալեսը[13] և Բենգթ Հեգլունդը[12] ինտերպրետացրել են Օգոստինոսի ուսմունքը՝ ասելով, որ շնորհը անհերքելի է, արդյունքն է փոփոխության և տանում է դեպի հաստատակամության։

Իր՝ հանդիմանություն և շնորհ գրքում (De correptione et gratia) Օգոստինոսը գրում է․ «Եվ գրված է, որ բոլոր մարդկանց փրկությունը Նրա կամքն է, մինչդեռ ոչ բոլորն են փրկվում։ Սա կարելի է հասկանալ շատ առումներով, որոնցից մի քանի ես գրել եմ իմ ստեղծագործություններում, բայց այստեղ ես ուզում եմ ասել մի բան․ Նրա կամքն է, որ բոլորը փրկվեն, նախասահմանությունը կարելի է հասկանալ հենց այդ կերպ, քանի որ յուրաքանչյուր ոք մտնում է այդ բոլորի մեջ»[14]։

Խորհուրդների աստվածաբանություն

խմբագրել
 
Սուրբ Օգոստինոս հեղ․՝ Վիտորրե Կարպաչիո 1502 թ․

Օգոստինոսը դոնիաթականներին ի պատասխան զարգացրեց խորհուրդների «կանոնավորության» և «վավերականության»տարբերությունը։ Կանոնավոր խորհուրդները կատարվում են Կաթոլիկ եկեղեցու հոգևորականության կողմից, մինչդեռ խորհուրդները, որոնք իրականացնում են աղանդավորները, համարվում են անկանոն։ Այնուամենայնիվ, խորհուրդների վավերականությունը կախված չէ քահանաների սրբությունից, ովքեր իրականացնում են այն (ex opere operato)․ հետևաբար, անկանոն խորհուրդները դեռևս ընդունվում են որպես վավերական, եթե կատարվել են Քրիստոսի անունով և եկեղեցու կողմից նշանակված կարգով։

Այս առումով Օգոստինոսը հեռանում է Կիպրիանոսի վաղ ուսմունքից, ով սովորեցնում էր, թե աղանդավորական շարժումներից դարձի եկածները պետք է կրկին մկրտվեն[13]։ Օգոստինոսը ասում էր, որ Կաթոլիկ եկեղեցուց դուրս իրականացված խորհուրդները, չնայած իրական խորհուրդներ են, բայց չեն տալիս ոչինչ։ Սակայն, նա նաև պնդում է, որ մկրտությունը չի տալիս ոչ մի շնորհ, երբ Կաթոլիկ եկեղեցուց դուրս է իրականացվում, բայց նրանք, ովքեր վերադառնում են Կաթոլիկ եկեղեցի, ստանում են շնորհ։

Օգոստինոսը կողմ էր Հաղորդության մեջ Քրիստոսի իրական ներկայության վերաբերյալ վաղքրիստոնեական հասկացությանը՝ ասելով, որ Քրիստոսի խոսքը՝ սա է իմ մարմինը, վերաբերում է հացին,որը Նրա ձեռքերում էր[108][109], և որ քրիստոնյաները պետք է հավատան որ հացն ու գինին իրականում Քրիստոսի մարմինը և արյունն են՝ չնայած նրան, որ տեսնում են իրենց աչքերով[110]։

Պելագիականության դեմ Օգոստինոսը խստորեն մտահոգվում էր մանուկների մկրտության կարևորությամբ։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք մկրտությունը պարտադիր է փրկության համար, ապա Օգոստինոսի արդեն իր կյանքի վերջին տարիներին ուներ հստակ մոտեցում։ Իր քարոզներից մեկում նա նշել է, որ միայն մկրտվածները կփրկվեն[111]։ Այս համոզմունքը կիսել են բազմաթիվ վաղ քրիստոնյաներ։ Սակայն, Աստծու քաղաքից մի հատվածում, որը վերաբերում է Հայտնությանը, նա նշում է, որ կփրկվեն նաև այն մանուկները, ովքեր ունեն քրիստոնյա ծնողներ[112]։

Փիլիսոփայություն

խմբագրել

Աստղագուշակություն

խմբագրել

Օգոստինոսի ժամանակակիցները հաճախ հավատում էին աստղագուշակությանը որպես ճշմարիտ և իսկական գիտության։ Աստղագուշակները համարվում էին որպես ուսման ճշմարիտ մարդիկ և կոչվում էին mathemathici։ Աստղագուշակությունը նշանակալից դեր էր խաղում մանիքեական վարդապետության մեջ, և Օգոստինոսն ինքը երիտասարդ տարիքում հետաքրքրված էր նրանց գրքերով, հատկապես նրանցով, որոնք վերաբերում էին ապագայի կանխատեսմանը։ Բայց ավելի ուշ, երբ նա դարձավ եպիսկոպոս, զգուշացնում էր խուսափել աստղագուշակներից, ովքեր գիտությունը և հորոսկոպները խառնում էին իրար։ Ըստ Օգոստինոսի՝ նրանք Հիպարքոսի կամ Էրատոսթենեսի իսկական աշակերտները չէին, այլ «սովորական կեղծարարներ»[113][114]:63[115][116]։

Իմացաբանություն

խմբագրել

Իմացաբանական մտահոգությունները ձևավորեցին Օգոստինոսի ինտելեկտուալ զարգացումը։ Նրա վաղ երկխոսություններում ([Contra academicos (386) և De Magistro (389)), որոնք գրել է քրիստոնեական հավատքին դառնալուց անմիջապես հետո, երևում է իր հափշտակված լինելը սկեպտիկական փաստարկներով և հետագա զարգացումը աստվածային լուսավորության իր վարդապետության։ Լուսավորության վարդապետությունը պնդում է, որ Աստված ակտիվորեն և կանոնավոր ձևով դեր է կատարում մարդկային ընկալման մեջ (ի հակադրություն նրան, որ Աստված ստեղծել է մարդկային միտքը հուսալիորեն հստակ, ինչպես օրինակ Դեկարտի հստակ և պարզ ըմբռնումների գաղափարը)։ Լուսավորելով միտքը՝ մարդ արարածները կարող են ճանաչել իրողությունները, որոնք ներկայացվում են Աստծու կողմից։ Ըստ Օգոստինոսի՝ լուսավորությունը հասանելի է բոլոր ռացիոնալ մտքերին և տարբերվում է իմաստի ընկալման մյուս ձևերից։ Դա նշանակում է, որ պետք է լինի մտքի համար անհրաժեշտ պայմանների բացատրություն, որպեսզի ստեղծվի կապ հասկանալի մարմինների հետ[117]։

Օգոստինոսը նաև անդրադարձել է այլ մտքերի վերաբերյալ խնդրին իր տարբեր աշխատանքներում, որոնցից ամենահայտնին Երրորդության մասին գործն է և զարգացրեց այն միտքը, որ ստանդարտ լուծում է բերել փաստարկ այլ մտքերի անալոգիայից[118]։ Ի հակադրություն Պլատոնի և այլ վաղ փիլիսոփաների, Օգոստինոսը մարդկային գիտելիքը համարում էր վկայության հիմք և հավաստիացնում էր, որ այն, ինչ մեզ պատմում են ուրիշները, կարող է ապահովել գիտելիքով՝ անկախ նրանից մենք ունենք անկախ պատճառներ հավատալու նրանց վկայություններին, թե ոչ[119]։

Արդարացի պատերազմ

խմբագրել

Օգոստինոսը պնդում էր, որ քրիստոնյաները խաղաղարարներ պետք է լինեն որպես անձնական փիլիսոփայական դիրքորոշում[120]։Բայց խաղաղասիրությունը չարի առաջ, որը կարելի է կանգնեցնել միայն բռնությամբ, կլիներ մեղք։ Մեկի կամ մի քանիսի պաշտպանությունը կարող է անհրաժեշտ լինել, հատկապես օրինական իշխանության կողմից լիազորված լինելու դեպքում։ Այս խնդրին նա անդրադարձել է իր Աստծո քաղաքը գործի մեջ[121]։ Ըստ էության, խաղաղության ձգտումը պետք է ներառի իր երկարատեւ պահպանման համար պայքարի տարբերակը[122]։ Նման պատերազմը պետք է լինի պաշտպանության և խաղաղությունը վերականգնելու նպատակով[123]։ Թովմա Աքվինացին դարեր անց օգտագործեց Օգոստինոսի փաստարկները՝ փորձելով սահմանել այն պայմանները, որոնցով պատերազմը կարող էր արդար լինել[124][125]։

Ազատ կամք

խմբագրել

Օգոստինոսը սկզբում հարում էր այն համոզմանը, որ Աստված ստեղծել է մարդկանց և հրեշտակներին որպես ռացիոնալ արարածներ, ովքեր ունեն ազատ կամք։ Ազատ կամքը նախատեսված չի եղել մեղքի համար, այսինքն՝ այն հավասարապես ուղղված չէ ոչ դեպի չարը, ոչ էլ՝ բարին։ Կամքը, որ պղծված է մեղքով, արդեն ազատ չէ։ Մեղքը վնասում է, իսկ շնորհը վերականգնում ազատ կամքը։ Միայն կամքը, որը եղել է ազատ, կարող է ենթարկվել մեղքին[126]։ 412թ․ հետո Օգոստինոսը փոխեց իր աստվածաբանությունը՝ սովորեցնելու մարդկությանը չունենալ ազատ կամք դեպի հավատքը առ Քրիստոս, այլ ունենալ ազատ կամք դեպի մեղքը. «Ես իրոք պայքարել եմ մարդկային կամքի ազատ ընտրության համար, բայց Աստծու շնորհը հաղթեց»[127]։

Կաթոլիկ եկեղեցին կարծում է, որ Օգոստինոսի ուսմունքը համապատասխանում է ազատ կամքին[128]։ Նա հաճախ էր ասում, որ ով ցանկանա, կփրկվի[128]։ Մինչդեռ Աստված գիտի, թե ով կփրկվի, իսկ ով՝ ոչ։ Վերջինս չունի որևէ հնարավորություն փրկվելու նույնիսկ իր կյանքի վերջին օրերին։ Այս գիտելիքը իրենից ներկայացնում է Աստծու կատարյալ իմացությունը այն մասին, թե մարդիկ ինչպես ազատ ընտրություն կկատարեն[128]։ Այնուամենայնիվ, 412թ․ հետո Օգոստինոսը փոխեց մարդու ազատ կամքով արված ընտրությունների աստվածային նախաիմացության ավանդական քրիստոնեական պաշտպանությունը բացատրելու համար նախասահմանությունը ավելի ստոիկ և գնոստիկ կամ մանիքեական դետերմինալ նախասահմանության տեսակետը, որտեղ ազատ կամք չկա, բացառությամբ մեղքի հարցում[129]։

Սոցիոլոգիա և բարոյագիտություն

խմբագրել

Ստրկատիրություն

խմբագրել

Օգոստինոսը առաջնորդել է շատ հոգևորականների, որոնք Հիպպոնում իր իշխանության տակ էին, ազատ արձակել իրենց ստրուկներին՝ որպես «աստվածահաճո գործ»[130]։ Նա խիզախորեն գրել է նամակ կայսրին՝ ստրկատիրության դեմ նոր օրենք ընդունելու հորդորով․ Օգոստինոսը շատ անհանգստացած էր երեխաների վաճառքի հարցով։ Իր ժամանակի քրիստոնյա կայսրերը 25 տարվա ընթացքում թույլ տվեցին երեխաների վաճառքը ոչ այն պատճառով, որ խրախուսում էին այդ պրակտիկան, այլ այն, որ ուզում էին խոչընդոտել մանկասպանությունը, երբ ծնողները ի վիճակի չէին հոգ տանել երեխայի մասին։ Օգոստինոսը նշում է, որ վարձակաող ֆերմերները գոյատևելու համար վարձակալության էին տալիս կամ վաճառում իրենց երեխաներին[131]։

Իր Աստծու քաղաք գրքում նա ներկայացնում է ստրկության զարգացումը որպես մեղքի արդյունք և որպես Աստծու աստվածային պլանին դեմ։ Նա գրում է, որ Աստված «չէր ծրագրել, որ ռացիոնալ արարածները, ովքեր ստեղծվել են Իր պատկերով, կունենային գերազանցություն ամեն ինչի, բացառությամբ իռացիոնալ արարածների վրա․ ոչ թե մարդը՝ մարդու, այլ մարդը գազանների վրա պետք է ունենա իշխանություն»։ Նա գրում է, որ պարզագույն ժամանակներում արդար մարդիկ անասունների հովիվներ էին և ոչ թե մարդկանց թագավորներ։ «Ստրկությունը մեղքի արդյունք է»,-հայտարարում է նա[132]։ Աստծու քաղաքում Օգոստինոսը գրում է, որ իր կարծիքով ստրկության գոյությունը մեղքի գոյության պատիժն է՝ նույնիսկ եթե ստրակացած մարդը չի գործել մեղք նման պատժի արժանի։ Նա գրում է․ «Ստրկությունը, սակայն, պատիժ է և նշանակվում է այն օրենքով, որը արգելում է բնական կարգի պահպանումը և դրա խաթարումը»[133]։ Օգոստինոսը կարծում էր, որ ստրկությունը ավելի շատ վնասում է ստրկատիրոջը, քան ստրկացած մարդուն․ «ցածր դիրքը բերում է այնքան բարիք ծառայողին, ինչքան հպարտ դիրքը՝ վնաս տիրոջը»[133]։ Օգոստինոսը որպես այս մեղքի լուծում առաջարկում է իրավիճակի կոգնիտիվ վերաիմաստավորում, որտեղ ստրուկները «կարող են իրենց ստրկությունը դարձնել ինչ-որ առումով ազատ՝ ծառայելով ոչ թե վախով, այլ հավատարիմ սիրով» մինչև աշխարհի վերջում ստրկության արմատախիլ լինելը․ «Մինչև բոլոր անիրավությունները անցնեն, և բոլոր պետություններն ու ամեն մարդկային իշխանություն ոչնչանան, և Աստված լինիբոլորի մեջ»[133]։

Հրեաներ

խմբագրել

Օգոստինոսը դեմ էր քրիստոնեական այն շարժումներին, որոնք մերժում էին հրեական գրերը օգտագործել, քանի որ համարում էր, որ Աստված ընտրել է հրեաներին որպես հատուկ մարդկանց[134] և նրանց՝ Հռոմեական կայսրության տարածքում ցրված լինելը մարգարեության կատարումն է[135]։ Նա մերժում էր մարդասպանական վերաբերմունքը՝ մեջբերելով Սաղմոս 59:11-ը․ «Մի սպանիր նորանց, որ իմ ժողովուրդը չմոռանայ ցիրուցան արա նորանց քո զօրութիւնովը, եւ վայր գցիր նորանց, ով Տէր՝ մեր վահանը։» Օգոստինոսը, ով հավատում էր որ հրեա ժողովուրդը կդառնա դեպի քրիստոնեությունը «ժամանակի վերջում», պնդում էր, որ Աստված թույլ է տվել նրանց գոյատևել իրենց ցրված լինելու մեջ որպես զգուշացում քրիստոնյաների համար, քանի որ նրանց կթույլատրվի ապրել քրիստոնեական հողերում[136]։ Կարծիքը, թե իբր քրիստոնյաները պետք է թույլ տան հրեաներին «գոյատևել բայց ոչ բարգավաճել»(սա կրկնվում է Ջեյմս Կարոլի կողմից իր Կոնստանդինոսի սուրը գրքում[137]), վերագրում են Օգոստինոսին, բայց դա սուտ է, քանի որ չի գտնվել իր ոչ մի գրվածքում[138]։

Սեռականություն

խմբագրել

Ըստ Օգոստինոսի՝ սեռական անբարոյականության չարը ոչ թե սեռական հարաբերությունն է, այլ այն էմոցիաները, որոնցով այն ուղեկցվում է։ Քրիստոնեական վարդապետության մասին գրքում Օգոստինոսը հակադրում է սերը, որը հաճելի է Աստծուն և կիրքը, որը հաճելի չէ[139]։

Օգոստինոսը պնդում է, որ անկումից հետո սեռական կիրքը դարձել է անհրաժեշտություն սեռական հարաբերությունների համար․ սեռական կիրքը անկման չար արդյունքն է, և հետևաբար չարը անխուսափելիորեն պետք է ուղեկցի սեռական հարաբերությունները։ Նույնիսկ ամուսնական սեռական հարաբերությունները, որոնք մեծապես սերունդ տալու համար են, ուղեկցվում են չարով։ Ըստ Օգոստինոսի՝ իսկական սերը ժխտում է եսասիրական հաճույքը և մարմնական ցանկությունը։ Լավագույն տարբերակը խուսափելու համար չարից՝ սեռական կապի պատճառով, «լավագույն» ճանապարհ ընտրելն է և ամուսնությունից հրաժարվելը։ Ամուսնության մեջ սեռական հարաբերությունը մեղք չէ՝ ըստ Օգոստինոսի, չնայած որ սեռական կրքի չարությունը կա։ Հիմնվելով այս տրամաբանության վրա՝ Օգոստինոսը հայտարարեց, որ Հռոմի պաշարման ժամանակ բռնաբարված կույսերը անմեղ են, քանի որ նրանք մտադիր չեն եղել մեղք գործել կամ հաճույք ստանալ դրանից[140][141]։

Օգոստինոսի կարծիքով՝ անկումից առաջ սեռական հարաբերությունը եղել է առանց կրքի գործողություն՝ «նման մնացած աշխատանքներին, որոնք իրականացվում են մեր վերջույթների միջոցով՝ առանց որևէ հեշտասիրության»․ առնանդմամը ընդգրկվում էր սեռական հարաբերության մեջ «ոչ թե ցանկության ջերմությունից, այլ կամքի կառավարմամբ»։ Անկումից հետո, սակայն, առնանդամը չի կարող վերահսկվել միայն կամքով․ այն ենթարկվում է ինչպես անցանկալի իմպոտենցիային, այնպես էլ անգիտակցական էրեկցիային․ «երբեմն գրգռումը անցանկալի է լինում, երբեմն էլ այն կարող է լքել անհամբեր սիրահարին, երբ ցանկությունը սառում է մարմնում՝ մտքում վառվելով․․․Դա գրգռում է միտքը, բայց դրան չի հետևում այն, ինչ սկսել էր, և մարմինը նույնպես գրգռվում է»։

Օգոստինոսը կարծում էր, որ Ադամը և Եվան արդեն իրենց սրտերում ընտրել էին Աստծուն չհնազանդվելը՝ Կենաց ծառի պտղից ուտելով նախքան Եվան կվերցներ պտուղը, կուտեր և կտար Ադամին[142][143]։ Հետևաբար Օգոստինոսը չէր կարծում, որ Ադամը ավելի քիչ մեղավոր է[142][144]։ Օգոստինոսը գովում էր կանանց և նրանց դերը հասարակության ու եկեղեցու մեջ։ Հովհաննեսի ավետարանի վերաբերյալ տրակտատներում Օգոստինոսը, մեկնաբանելով սամարացի կնոջ պատմությունը (Հովհ․ 4:1-42), օգտագործում է կնոջը որպես եկեղեցու կերպար՝ ըստ Նոր Կտակարանի ուսուցման, որ եկեղեցին Քրիստոսի հարսնացուն է։ «Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց ամուսիններին ամեն ինչում։ Մարդի՛կ, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար… Նույն ձևով մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում» (Եփես. 5:25-28)[145]:

Մանկավարժություն

խմբագրել
 
Սուրբ Օգոստինոս'հեղ․՝ Սանդրո Բոտիչելլի 1494, Ուֆֆիցի պատկերասրահ

Օգոստինոսը համարվում է ազդեցիկ կերպար կրթության պատմության մեջ։ Օգոստինոսը իր վաղ ստեղծագործության՝ De Magistro-ի մեջ (Ուսուցչի մասին) ներկայացնում է կրթության մասին մտքեր։ Նրա գաղափարները փոխվել են, երբ հայտնաբերել է ավելի լավ ուղղություններ ու ճանապարհներ գաղափարներն արտահայատելու համար։ Իր կյանքի վերջին տարիներին Սուրբ Օգոստինոսը գրել է Retractationes-ը՝ վերանայելով և բարելավելով հատուկ տեքստեր։ Հենրի Չեդվիքի կարծիքով՝ Retractationes-ի ճշգրիտ թարգմանությունը «Վերանայումներ»-ն են, որը կարելի է դիտարկել իբրև Օգոստինոսի սովորելու ձևի համապարփակ թեմայի ներկայացում։ Օգոստինոսը ճշմարտությանը հասնելը բնութագրում է որպես անհանգիստ ճանապարհորդություն, որը թողնում է կասկած, զարգացում և փոփոխություն[146]։

Օգոստինոսը քննադատական մտածողության խիստ կողմնակիցն էր։ Քանի որ ժամանակին գրավոր աշխատանքները դեռ սահմանափակ էին, գիտելիքի խոսակցական հաղորդակցությունը շատ կաևւոր էր:Նա շեշտը դնում էր համայնքի կարևորության վրա որպես սովորելու միջոցի ևդրանով նրա մանկավարժությունը տարբերվում էր այլոցից։ Օգոստինոսը կարծում էր, որ դիալեկտիկան լավագույն միջոցն է սովորելու, և որ այդ մեթոդը պետք է ծառայի որպես ուսուցման մոդել ուսուցիչների և աշակերտների հանդիպումների ժամանակ։ Նա կարևորում էր սովորողների միջև ինտերակտիվ երկխոսությունը[146]։

Նա առաջարկում էր հարմարացնել կրթական պրակտիկաները ուսանողների կրթական մակարդակին համապատասխան․

  • ուսանողներ, ովքեր լավ կրթված են բանիմաց ուսուցիչների կողմից
  • ուսանողներ, ովքեր չեն ունեցել կրթություն
  • ուսանողներ, ովքեր ունեցել են վատ կրթություն, բայց համարում են իրենց լավ կրթված։

Երբ ուսանողը լավ կրթված է լինում տարբեր բնագավառներում, ուսուցիչը չպետք է կրկնի այն, ինչը որ նրանք արդեն անցել են, այլ պետք է մարտահրավեր նետի ուսանողին սովորելու այն, ինչը նրանք դեռ չգիտեն։ Ուսանողների հետ, ովքեր չեն կրթվել երբևէ, ուսուցիչը պետք է լինի համբերատար և պատրաստակամ կրկնելու այնքան, մինչև ուսանողը հասկանա։ Բայց թերևս ամենադժվարը այն ուսանողների հետ աշխատանքն է, ովքեր կարծում են, թե հասկանում են ինչ-որ բան, բայց իրականում ոչինչ էլ չեն հասկանում։ Նման ուսանողների հետ կապված Օգոստինոսը կարևորում է նրանց՝ «բառեր ունենալու և հասկացողություն ունենալու» միջև եղած տարբերությունը ցույց տալը, ինչպես նաև օգնել, որ մնան խոնարհ գիտեիք ձեռք բերելու հարցում։

Օգոստինոսը կարծում էր, որ ուսանողներին պետք է սովորած տեսությունները պրակտիկ կիրառելու հնարավորություն տրվի։ Օգոստինոսի մյուս հսկայական ավանդը կրթության մեջ նրա՝ ուսուցման ոճերի ուսումնասիրությունն է։ Նա պնդում էր, որ կա երկու հիմնական ոճ, որոնք օգտագործվում են ուսուցչի կողմից ուսանողի հետ խոսելիս։ Խառը ոճը ներառում է բարդ և երբեմն ճոխ լեզու, որը օգնում է տեսնել ուսանողներին իրենց կողմից ուսումնասիրվող առարկայի գեղեցիկ արվեստը։ Հիմնական ոճը այնքան էլ գեղեցիկ չէ, որքան խառը ոճը, բայց հուզիչ է և անկեղծ, ինչի շնորհիվ ուսանողների սրտերում կրքեր է բորբոքում։ Օգոստինոսը իր ուսուցման փիլիսոփայության մեջ հավասարակշռված է՝ կողմ լինելով ավանդական աստվածաշնչյան խիստ կարգապահության պրակտիկային։

Աշխատանքներ

խմբագրել
 
Սուրբ Օգոստինոս հեղ․՝ Անտոնիո Ռոդրիգես

Օգոստինոսը մեզ հասած աշխատանքների առումով ամենաբեղմնավոր լատին գրողն է․ նրա ստեղծագործությունների ցանկը բաղկացած է հարյուրից ավելի անվանումներից[147]։ Դրանք ներառում են ներողամտական աշխատանքներ արիոսականների, դոնաթիականների, մանիքեականների և պելագիականների հերետիկոսությունների դեմ՝ գրվածքներ քրիստոնեության վարդապետության մասին, նշանավոր De Doctrina Christiana (քրիստոնեական վարդապետության մասին), բացատրական աշխատանքներ, ինչպես օրինակ՝ Ծննդոցի, Սաղմոսների և Պողոսի նամակները հռոմեացիներին աստվածաշնչյան բաժինների մեկնությունները, շատ քարոզներ և նամակներ, ինչպես նաև կյանքի վերջին տարիներին գրված Retractationes-ը՝ որպես հետհայացք իր վաղ գործերին։

Բացի սրանցից, Օգոստինոսը, հավանաբար, ամենաշատը ճանաչված է իր Խոստովանությունների համար, որը իր վաղ կյանքի անձնական հաշիվն է, և De civitate Dei -ը (Աստծու քաղաքը՝ կազմված 22 գրքից), որը նա գրեց իր հետևորդ քրիստոնյաների վստահությունը վերականգնելու համար, ինչը ցնցվել էր 410թ․ Վեստգոթերի կողմից Հռոմի գրավմանը։ Նրա Երրորդության մասին գրքում, որում նա զարգացրեց այն, ինչը հայտնի է որպես Երրորդության «հոգեբանական անալոգիա», ևս համարվում է իր գլուխգործոցներից և թերեւս, բոլոր ժամանակների մեծագույն աստվածաբանական գործերից մեկը[փա՞ստ]։ Նա նաև գրել է Կամքի ազատ ընտրության մասին (De libero arbitrio)՝ անդրադառնալով, թե ինչու է Աստված տվել մարդկանց ազատ կամք, որը կարող է օգտագործվել չարի համար։

Ազդեցություն

խմբագրել
 
Սուրբ Օգոստինոսը հերետիկոսների հետ վիճաբանելիս հեղ․՝ Վերգես Գրոուպ

Եվ փիլիսոփայական, և աստվածաբանական առումով Օգոստինոսի վրա ազդել են ստոիցիզմը, պլատոնիզմը և նեոպլատոնիզմը, մասնավորապես՝ Էննեադների հեղինակ Պլոտինոսի ստեղծագործությունը, հավանաբար Պորփյուրի և Վիկտորինոսի միջնորդությամբ (ինչպես Պիեռ Հադոթն է պնդում)։ Թեև ավելի ուշ նա հրաժարվեց նեոպլատոնիզմից,բայց դրա որոշ գաղափարները ակներև են Օգոստինոսի վաղ ստեղծագործություններում[148]։ Նրա աշխատությունները, որ վերաբերում են մարդու կամքին, բարոյագիտությանը, հետագայում դարձել են կիզակետ այնպիսի փիլիսոփաների համար, ինչպիսիք են Շոպենհաուերը, Կիերկեգորը և Նիցշեն։ Նա նաև Վերգիլիոսի և Ցիցերոնի աշխատանքներով է ազդված եղել[117]։

Փիլիսոփայության մեջ

խմբագրել

Փիլիսոփա Բերտրան Ռասելը տպավորված էր Օգոստինոսի՝ ժամանակի բնույթի մասին խոհերով, որոնք արտահայտված են Խոստովանություններում՝ համեմատելով Կանտի այն տեսակետի հետ, որ ժամանակը սուբյեկտիվ է[149]։ Կաթոլիկ աստվածաբանները մեծապես համաձայնում են Օգոստինոսի հավատի հետ, որ Աստված գոյություն ունի ժամանակից դուրս՝ «հավերժական ներկայում»․ այդ ժամանակը գոյություն ունի միայն ստեղծված տիեզերքում, որովհետև միայն տիեզերքում է ժամանակը նկատելի, հասկ��նալի շարժման և փոփոխության միջոցով։ Նրա խոհերը ժամանակի բնույթի մասին շատ կապված են իր՝ մարդկային հիշողության կարողության գաղափարի հետ։ Ֆրենսիս Յեթսը իր՝ 1966թ․ Հիշողության արվեստը ուսումնասիրության մեջ պնդում է, որ Խոստովանությունների 10.8.12 կարճ հատվածը, որտեղ Օգոստինոսը գրում է աստիճաններից թռիչքի և հիշողության հսկայական դաշտերի բացվելու մասին[150], հստակորեն նշանակում է, որ հին հռոմեացիները տեղյակ էին, թե ինչպես օգտագործել պարզ տարածական և ճարտարապետական փոխաբերությունները՝ որպես մնեմոնիկական տեխնիկա մեծաքանակ ինֆորմացիան դասավորելու համար։

Օգոստինոսի փիլիսոփայական մեթոդը, որ երևում են Խոստովանություններում, շարունակում է ազդեցությունը Կոնտինենտալ փիլիսոփայության վրա 20-րդ դարի ընթացքում։ Նրա պատկերային մոտեցումները դիտավորությանը, հիշողությանը և լեզվին որպես ֆենոմեններ փորձվել են ժամանակի ընթացքում ու դարձել ժամանակակից ֆենոմենոլոգիայի և հերմենևտիկայի համար ոգեշնչող գաղափարներ[151]։

 
Սուրբ Օգոստինոսը խորհում է երրորդության մասին, երբ մանուկ Քրիստոսը հայտնվում է նրա առաջ'հեղ․՝ Վերգոս Գրոուպ

Մարտին Հայդեգերը հղում է կատարել Օգոստինոսի նկարագրական փիլիսոփայությանը իր ազդեցիկ ստեղծագործության Լինել և ժամանակի մեջ։ Հաննա Արենդտը սկսել է իր փիիսոփայական գրվածքը Օգոստինոսի՝ սիրո կոնցեպտի մասին դիսերտացիայով՝ Der Liebesbegriff bei Augustin (1929)․

Բեթկե Էլշտայնը Օգոստինոսը և քաղաքականության սահմանափակումները գրքում նշում է․ «Օգոստինոսը չէր տեսնում չարը որպես դիվային գայթակղություն, այլ ավելի շատ բարու բացակայություն, մի բան, որը պարադոքսալ իրոք ոչինչ է։ Արենդտը տեսնում էր նույնիսկ ծայրահեղ չարը, որի արգասիքն էր հոլոքոստը, որպես բացարձակ սովորական»[152]։

Օգոստինոսի փիլիսոփայական ժառանգությունը շարունակում է ազդեցություն ունենալ ժամանակակից քննադատական տեսության վրա՝ շնորհիվ 20-րդ դարի նշանավոր մարդկանց ավանդի։ Օգոստինոսի քաղաքական գաղափարների երեք հիմնական ուղղություններ

  1. քաղաքական օգոստինիանիզմ,
  2. օգոստինյան քաղաքական աստվածաբանություն,
  3. օգոստինյան քաղաքական տեսություն[153]։

Աստվածաբանության մեջ

խմբագրել

Թոմաս Աքվինացին խորապես ազդվել է Օգոստինոսից։ Ադամական մեղքի ��եմայով Աքվինացին առաջարկել է ավելի լավատեսական մոտեցում, քան Օգոստինոսը՝ իր հայեցակարգում[92]։ Օգոստինոսը իր նախապելագիական գրվածքներում ասում է, որ Ադամի մեղքը փոխանցվում է ժառանգներին, բայց դրանով նրանք չեն կորցնում իրենց ազատ կամքը։ Մինչդեռ բողոքական բարենորոգիչներ Մարտին Լյութերը և Ջոն Կալվինը պնդում են հակառակը՝ ադամական մեղքը ամբողջովին մարդուն զրկում է ազատությունից[92]։

Ըստ Լեո Ռուիքբիի՝ Օգոստինոսի փաստարկները մոգության դեմ էին, և նա հստակ տարբերակում էր այն հրաշքից։ Սրանք հետագայում դարձան սկզբունքային հեթանոսության դեմ եկեղեցու պայքարի համար, իսկ հետագայում՝ նաև վհուկների և կախարդության դեմ։ Ըստ պրոֆեսոր Դիփակ Լալի՝ Օգոստինոսի՝ դրախտային քաղաքի տեսիլքը ունեցել է ազդեցություն լուսավորչականության, մարքսիզմը, ֆրոյդիզմը և էկոֆունդամենտալիզմը[154]։ Պոստմարքսիստ փիլիսոփաներ Անտոնիո Նեգրին և Միշել Հարդթը վստահելի են համարում Օգոստինոսի մտքերը, մասնավորապես՝ Աստծու քաղաքը իրենց քաղաքական փիլիսոփայության Կայսրություն գրքում։

Օգոստինոսը ունեցել է ազդեցություն բազմաթիվ ժամանակակից ասվածաբանների և հեղինակների վրա, ինչպես օրինակ՝ Ջոն Պիպերը։ Հաննա Արենդթը՝ 20-րդ դարի նշանավոր և ազդեցիկ քաղաքական տեսաբան, գրել է իր դոկտորական դիսերտացիան Օգոստինոսի փիլիսոփայության մասին և շարունակել է ընդունել նրա մտքերը իր կարիերայի ողջ ընթացքում։ Լուդվիգ Վիթգենշթայնը մեծապես մեջբերել է Օգոստինոսին իր Փիլիսոփայական հետազոտությունների մեջ՝ թե նրա մատչելի լեզվի, և թե որպես վիճաբանության ընկեր իր սեփական գաղափարները զարգացնելու պատճառով։ Ժամանակակից լեզվաբանները պնդում են, որ Օգոստինոսը մեծապես ազդել է Ֆերդինանդ դը Սոսյուրի գաղափարների վրա, ով չի հնարել նշանագիտության ժամանակակից գիտակարգը, այլ միջնադարից կառուցել է արիստոտելյան ու նորպլատոնականության գիտելիքը Օգոստինոսյան կապի միջոցով․ «Սոսյուրյան սեմիոտիկ տեսության կառուցվածքում կարևոր է նաև Օգոստինոսի գաղափարների ավանդը։ Սոսյուրը չի արել ոչինչ, բացի նրանից, որ բարեփոխել է հինավուրց տեսությունը Եվրոպայում՝ ըստ ժամանակակից հայեցակարգային անհրաժեշտությունների»[155]։

Իր ինքնակենսագրական Milestones գրքում Բենեդիկտոս XVI պապը նշում է, որ Օգոստինոսը ունեցել է իր գաղափարների վրա ամենախորը ազդեցությունը։

Օրատորիա

խմբագրել
 
Սուրբ Օգոստինոսի երդմնակալությունը հեղ․՝ Ջայմե Հուգե

Օգոստինոսի փոխակերպումը ներկայացված է La conversione di Sant'Agostino (1750) օրատորիայում, որի կոմպոզիտորն է Յոհան Ադոլֆ Հասսեն։ Օրատորիայի լիբրետոն գրվել է Բավարիայի դքսուհի Մարիա Անտոնիայի կողմից, որը Մետաստասիոյի ազդեցության տակ է գրվել, և հիմքում հինգ արարով Idea perfectae conversionis dive Augustinus ներկայացումն է՝ գրված ճիզվիտ քահանա Ֆրանց Նոյմայրի կողմից[156]։ Լիբրետոյում Օգոստինոսի մայր Մոնիկան ներկայացված է որպես կարևոր կերպար, ով անհանգստացած է, որ գուցե Օգոստինոսը չի դառնա դեպի քրիստոնեությունը։ Ինչպես Անդրեա Պալետն է[157] ասում․ «Մարիա Անտոնիան վերածել է հինգմասանի ճիկվիզիտական դրաման երկմասանի օրատորիայի, որտեղ սահմանափակել է Օգոստինոսի փոխակերպումը և նրա հնազանդությունը Աստծուն։ Ահա թե ինչու ավելացվել է Մոնիկայի կերպարը, ինչի շնորհիվ փոխակերպումը տեղի է ունենում ավելի շատ փորձով, քան deus ex machina դրամատիկական հնարքով»։

Օրատորիայի ողջ ընթացքում Օգոստինոսի կերպարը ցույց է տալիս իր պատրաստակամությունը դառնալու դեպի Աստված, բայց փոխակերպման գործընթացը ծանր է ընթանում, ինչը արտահայտվում է երկար ասմունքային հատվածների միջոցով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  3. https://www.britannica.com/biography/Saint-Augustine
  4. 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
  5. 5,0 5,1 5,2 https://encyklopedia.pwn.pl/haslo/Monika;3943008.html
  6. Wells, J. (2000). Longman Pronunciation Dictionary (2 ed.). New York: Longman. ISBN 978-0-582-36467-7.
  7. Jerome wrote to Augustine in 418: "You are known throughout the world; Catholics honour and esteem you as the one who has established anew the ancient Faith" (conditor antiquae rursum fidei). Cf. Epistola 195; TeSelle, Eugene (1970). Augustine the Theologian. London. էջ 343. ISBN 978-0-223-97728-0.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) March 2002 edition: 1-57910-918-7.
  8. TeSelle, Eugene (1970). Augustine the Theologian. London. էջեր 347–349. ISBN 978-0-223-97728-0.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) March 2002 edition: 1-57910-918-7.
  9. Durant, Will (1992). Caesar and Christ: a History of Roman Civilization and of Christianity from Their Beginnings to A.D. 325. New York: MJF Books. ISBN 978-1-56731-014-6.
  10. Wilken, Robert L. (2003). The Spirit of Early Christian Thought. New Haven: Yale University Press. էջ 291. ISBN 978-0-300-10598-8.
  11. 11,0 11,1 Know Your Patron Saint. catholicapologetics.info
  12. 12,0 12,1 Hägglund, Bengt (2007) [1968]. Teologins historia [History of Theology] (German). Translated by Gene J. Lund (4th rev. ed.). St. Louis, Missouri: Concordia Publishing House. էջեր 139–140. ISBN 978-0758613486.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Gonzalez, Justo L. (1970–1975). A History of Christian Thought: Volume 2 (From Augustine to the eve of the Reformation). Abingdon Press. ISBN 978-0687171835.
  14. 14,0 14,1 St. Augustine of Hippo. «On Rebuke and Grace». In Philip Schaff (ed.). Nicene and Post-Nicene Fathers, First Series, Vol. 5. Translated by Peter Holmes and Robert Ernest Wallis, and revised by Benjamin B. Warfield (revised and edited for New Advent by Kevin Knight) (1887 ed.). Buffalo, New York: Christian Literature Publishing Co.
  15. «Some Underlying Positions of This Website». www.romanity.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  16. «Limits of Church». www.fatheralexander.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  17. 17,0 17,1 17,2 Papademetriou, George C. "Saint Augustine in the Greek Orthodox Tradition". goarch.org Արխիվացված 5 Նոյեմբեր 2010 Wayback Machine
  18. Siecienski, Anthony Edward (2010). The Filioque: History of a Doctrinal Controversy. Oxford University Press. էջեր 53–67. ISBN 9780195372045.
  19. Kappes, Christiaan (2015 թ․ սեպտեմբերի 30). «Gregory Palamas' Use of Augustine's De Trinitate for Original Sin and its Application to the Theotokos & Scholarius' Palamitico-Augustinianism of the Immaculate Conception (Stockholm 28.VI.15)». Stolcholm University Press.(չաշխատող հղում)
  20. Archimandrite. «Book Review: The Place of Blessed Augustine in the Orthodox Church». Orthodox Tradition. II (3&4): 40–43. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 28-ին.
  21. Diarmaid MacCulloch (2010). A History of Christianity: The First Three Thousand Years. Penguin Books Limited. էջ 319. ISBN 978-0-14-102189-8.
  22. The nomen Aurelius is virtually meaningless, signifying little more than Roman citizenship (see: Salway, Benet (1994). «What's in a Name? A Survey of Roman Onomastic Practice from c. 700 B.C. to A.D. 700» (PDF). The Journal of Roman Studies. 84: 124–145. doi:10.2307/300873. ISSN 0075-4358. JSTOR 300873.).
  23. The American Heritage College Dictionary. Boston, Massachusetts: Houghton Mifflin Company. 1997. էջ 91. ISBN 978-0-395-66917-4.
  24.   Portalié, Eugène (1913). «St. Augustine of Hippo». In Herbermann, Charles (ed.). Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company. Վերցված է 30 June 2016-ին.
  25. «Saint Augustine – Biography, Philosophy, & Major Works». Encyclopedia Britannica. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
    Frank N. Magill (2003 թ․ դեկտեմբերի 16). The Ancient World: Dictionary of World Biography. Routledge. էջ 172. ISBN 978-1-135-45740-2.
    Saint Augustine (Bishop of Hippo.) (1999). On Christian Teaching. Oxford University Press. էջ 26. ISBN 978-0-19-283928-2.
    Barry Jones (2017 թ․ մայիսի 5). Dictionary of World Biography: Fourth edition. ANU Press. էջ 39. ISBN 978-1-76046-126-3.
    N. Jayapalan (2001). Comprehensive History of Political Thought. Atlantic Publishers & Dist. էջ 51. ISBN 978-81-269-0073-2.
  26. "[T]he names Monnica and Nonnica are found on tombstones in the Libyan language—as such Monnica is the only Berber name commonly used in English." Brett, Michael and Fentress, Elizabeth (1996), The Berbers, Cambridge, Massachusetts: Blackwell, p. 293, 0631168524.
  27. Vesey, Mark, trans. (2007) "Confessions Saint Augustine", introduction, 978-1-59308-259-8.
  28. Falbo, Giovanni (2009) Sant'Agostino patrono di Ostia. p. 8.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 Hollingworth, Miles (2013). Saint Augustine of Hippo: An Intellectual Biography. Oxford University Press. էջեր 51–52. ISBN 978-0-19-986159-0.
  30. Leith, John H. (1990). From Generation to Generation: The Renewal of the Church According to Its Own Theology and Practice. Westminster John Knox Press. էջ 24. ISBN 9780664251222.
  31. Catholic World, Volumes 175–176. Paulist Fathers. 1952. էջ 376. «The whole of North Africa was a glory of Christendom with St. Augustine, himself a Berber, its chief ornament.»
  32. Ep., CXXXIII, 19. English version, Latin version
  33. Confess., VIII, 6, 14. English version, Latin version
  34. Contra Faustum, I, 1. English version, Latin version
  35. Lancel, Serge (2002) Saint Augustine, Hymns Ancient & Modern, p. 5, 0334028663.
  36. 36,0 36,1 Power, Kim (1999) "Family, Relatives", pp. 353–354 in Augustine Through the Ages: An Encyclopedia. Allan D. Fitzgerald, ed. Grand Rapids: Wm. B. Eerdmans, 978-0-8028-3843-8.
  37. Brett, Michael and Fentress, Elizabeth (1996) The Berbers, Wiley-Blackwell. pp. 71, 293. 0631168524.
  38. Knowles, Andrew and Penkett, Pachomios (2004) Augustine and His World. InterVarsity Press. Ch. 2. 9780830823567.
  39. 39,0 39,1 Augustine of Hippo, Confessions, 2:4
  40. 40,0 40,1 40,2 40,3 40,4 Encyclopedia Americana, v. 2, p. 685. Danbury, Connecticut: Grolier, 1997. 0-7172-0129-5.
  41. Augustine of Hippo, Confessions, 3:4
  42. Pope, Hugh. «Saint Monica». Catholic Encyclopedia. Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին. «At Carthage Augustine had become a Manichaean and when on his return home he propounded certain heretical propositions she drove him away from her table, but a strange vision urged her to recall him. It was at this time that she went to see a certain holy bishop, whose name is not given, but who consoled her with the now famous words, "the child of those tears shall never perish."»
  43. Augustine of Hippo, Confessions, 2:3
  44. Augustine of Hippo, Confessions, 8:17
  45. Ranke-Heineman, Uta (1988). Eunuchs for the Kingdom of Heaven: Women, Sexuality and the Catholic Church. US: Penguin Books. ISBN 9780385265270.
  46. 46,0 46,1 Boyce, James (May 2015) "Don't Blame the Devil: St Augustine and Original Sin". Utne Reader.
  47. Augustine of Hippo, Confessions, 4:2
  48. Brown, p. 63
  49. O'Donnell, James J. "Augustine the African", Georgetown University. Faculty.georgetown.edu. Retrieved on 2015-06-17.
  50. 50,0 50,1 50,2 50,3 50,4 Portalié, Eugène (1907). "Life of St. Augustine of Hippo" The Catholic Encyclopedia. Vol. 2. New York: Robert Appleton Company. Retrieved 30 September 2011
  51. Chadwick, Henry (2001). Augustine: A Very Short Introduction. Oxford University Press. էջ 14. ISBN 9780191606632.
  52. Kishlansky, Mark; Geary, Patrick; O'Brien, Patricia (2010). Civilization in the West. Vol. Vol. 1: to 1715. New Jersey: Pearson Education Inc. էջեր 142–143. ISBN 978-0205664726. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  53. BeDuhn, Jason David (2009). Augustine's Manichaean Dilemma: Conversion and Apostasy, 373–388 C.E. University of Pennsylvania Press. էջ 163. ISBN 978-0-8122-4210-2. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
  54. 54,0 54,1 54,2 Outler, Albert. «"Medieval Sourcebook." Internet History Sourcebooks Project». Fordham University, Medieval Sourcebook. Fordham University. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  55. Wilson, Kenneth (2018). Augustine's Conversion from Traditional Free Choice to 'Non-free' Free Will: A Comprehensive Methodology. Tübingen: Mohr Siebeck. էջ 90. ISBN 9783161557538.
  56. Augustine of Hippo, Confessions, 6:15
  57. Burrus, Virginia (2011). «"Fleeing the Uxorious Kingdom": Augustine's Queer Theology of Marriage». Journal of Early Christian Studies. 19 (1): 1–20. doi:10.1353/earl.2011.0002.
  58. Ferguson, Everett (1999) Christianity in Relation to Jews, Greeks, and Romans, Taylor & Francis, p. 208, 0-8153-3069-3.
  59. The historian Peter Brown places Augustine's garden conversion at the end of August, 386. Brown, p. 64.
  60. Brown, p. 117.
  61. Pope, Hugh. «Saint Monica». Catholic Encyclopedia. Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին. «Here death overtook Monica and the finest pages of his "Confessions" were penned as the result of the emotion Augustine then experienced.»
  62. Possidius, v. Aug. 3.1
  63. Brown
  64. 64,0 64,1 64,2 Weiskotten, Herbert T. (2008). The Life of Saint Augustine: A Translation of the Sancti Augustini Vita by Possidius, Bishop of Calama. Merchantville, New Jersey: Evolution Publishing. ISBN 978-1-889758-90-9.
  65. "St Augustine of Hippo" at PhilosophyBasics.com. Retrieved 30 September 2011.
  66. «New Advent – Pope Boniface VIII». Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  67. Augustine's tomb, Augnet Արխիվացված 22 Փետրվար 2014 Wayback Machine. Augnet.org (2007-04-22). Retrieved on 2015-06-17.
  68. Dale, Shanon (2001). «A house divided: San Pietro in Ciel d'Oro in Pavia and the politics of Pope John XXII». Journal of Medieval History. 27: 55. doi:10.1016/S0304-4181(00)00016-6.
  69. Stone, Harold Samuel (2002) St. Augustine's Bones: A Microhistory (Studies in Print Culture and the History of the Book) Amherst: University of Massachusetts Press, 1558493883.
  70. Schnaubelt, Joseph C.; Van Fleteren, Frederick (1999). Augustine in Iconography: History and Legend. P. Lang. էջ 165. ISBN 978-0-8204-2291-6.
  71. «Saint Augustine – Philosophical Anthropology». Encyclopedia of Philosophy. Stanford. 2016.
  72. Augustine of Hippo, De cura pro mortuis gerenda CSEL 41, 627 [13–22]; PL 40, 595: Nullo modo ipsa spernenda sunt corpora. (...)Haec enim non ad ornamentum vel adiutorium, quod adhibetur extrinsecus, sed ad ipsam naturam hominis pertinent.
  73. Augustine of Hippo, Enarrationes in psalmos, 143, 6.
  74. CCL 40, 2077 [46] – 2078 [74]; 46, 234–35.
  75. Augustine of Hippo, De utilitate ieiunii, 4, 4–5.
  76. Augustine of Hippo, De quantitate animae 1.2; 5.9.
  77. Augustine of Hippo, De quantitate animae 13.12: Substantia quaedam rationis particeps, regendo corpori accomodata.
  78. Augustine of Hippo, On the free will (De libero arbitrio) 2.3.7–6.13.
  79. Mann, WE (1999). «Inner-Life Ethics». In Matthews, GB (ed.). The Augustinian Tradition. University of California Press. էջեր 141–142. ISBN 978-0-520-20999-2.
  80. the Athenian, Athenagoras. «A Plea for the Christians». New advent.
  81. Flinn, Frank K. and Melton, J. Gordon (2007) Encyclopedia of Catholicism. Facts on File Encyclopedia of World Religions. 978-0-8160-5455-8), p. 4
  82. Kristin, Luker (1985) Abortion and the Politics of Motherhood. University of California Press. 978-0-5209-0792-8), p. 12
  83. 83,0 83,1 Bauerschmidt, John C (1999). «Abortion». In Fitzgerald, Allan D (ed.). Augustine Through the Ages: An Encyclopedia. Wm B Eerdmans. էջ 1. ISBN 978-0-8028-3843-8.
  84. Respect for Unborn Human Life: the Church's Constant Teaching. U.S. Conference of Catholic Bishops
  85. Lysaught, M. Therese; Kotva, Joseph; Lammers, Stephen E.; Verhey, Allen, eds. (2012). On Moral Medicine: Theological Perspectives on Medical Ethics. Wm. B. Eerdmans Publishing. էջ 676. ISBN 978-0-8028-6601-1.
  86. «Modern Look at Abortion Not Same as St. Augustine's». www.ewtn.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  87. Augustine of Hippo, "Of the Falseness of the History Which Allots Many Thousand Years to the World's Past", The City of God, Book 12: Chapt. 10 [419].
  88. Teske, Roland J (1999). «Genesi ad litteram liber imperfectus, De». In Fitzgerald, Allan D (ed.). Augustine Through the Ages: An Encyclopedia. Wm B Eerdmans. էջեր 377–378. ISBN 978-0-8028-3843-8.
  89. Franklin-Brown, Mary (2012). Reading the world : encyclopedic writing in the scholastic age. Chicago London: The University of Chicago Press. էջ 280. ISBN 9780226260709.
  90. On the Merits, 1.2; City of God, 13:1; Enchiridion, 104
  91. Blomberg, Craig L. (2006). From Pentecost to Patmos. Apollos. էջ 519. ISBN 978-0805432480.
  92. 92,0 92,1 92,2 92,3 Cross, Frank L.; Livingstone, Elizabeth, eds. (2005). The Oxford Dictionary of the Christian Church. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-280290-3.
  93. Augustine of Hippo, Enchiridion, 110
  94. Augustine of Hippo, De Sancta Virginitate, 6,6, 191.
  95. Augustine of Hippo, De Sancta Virginitate, 18
  96. Augustine of Hippo, De Genesi ad literam 1:19–20, Chapt. 19 [408], De Genesi ad literam, 2:9
  97. Augustine of Hippo, On the Literal Meaning of Genesis (De Genesi ad litteram), VIII, 6:12, vol. 1, p. 192-3 and 12:28, vol. 2, p. 219-20, trans. John Hammond Taylor SJ; BA 49,28 and 50–52; PL 34, 377; cf. idem, De Trinitate, XII, 12.17; CCL 50, 371–372 [v. 26–31; 1–36]; De natura boni 34–35; CSEL 25, 872; PL 42, 551–572
  98. Augustine of Hippo, On the Literal Meaning of Genesis (De Genesi ad litteram), VIII, 4.8; BA 49, 20
  99. Augustine of Hippo, Nisi radicem mali humanus tunc reciperet sensus ("Contra Julianum", I, 9.42; PL 44, 670)
  100. In one of Augustine's late works, Retractationes, he made a significant remark indicating the way he understood difference between spiritual, moral libido and the sexual desire: "Libido is not good and righteous use of the libido" ("libido non est bonus et rectus usus libidinis"). See the whole passage: Dixi etiam quodam loco: «Quod enim est cibus ad salutem hominis, hoc est concubitus ad salutem generis, et utrumque non est sine delectatione carnali, quae tamen modificata et temperantia refrenante in usum naturalem redacta, libido esse non potest». Quod ideo dictum est, quoniam "libido non est bonus et rectus usus libidinis". Sicut enim malum est male uti bonis, ita bonum bene uti malis. De qua re alias, maxime contra novos haereticos Pelagianos, diligentius disputavi. Cf. De bono coniugali, 16.18; PL 40, 385; De nuptiis et concupiscentia, II, 21.36; PL 44, 443; Contra Iulianum, III, 7.16; PL 44, 710; ibid., V, 16.60; PL 44, 817. See also Idem (1983). Le mariage chrétien dans l'oeuvre de Saint Augustin. Une théologie baptismale de la vie conjugale. Paris: Études Augustiniennes. էջ 97.
  101. Non substantialiter manere concupiscentiam, sicut corpus aliquod aut spiritum; sed esse affectionem quamdam malae qualitatis, sicut est languor. (De nuptiis et concupiscentia, I, 25. 28; PL 44, 430; cf. Contra Julianum, VI, 18.53; PL 44, 854; ibid. VI, 19.58; PL 44, 857; ibid., II, 10.33; PL 44, 697; Contra Secundinum Manichaeum, 15; PL 42, 590.
  102. 102,0 102,1 102,2 Levering, Matthew (2011). Predestination: Biblical and Theological Paths. New York: Oxford University Press. ISBN 978-0-19-960452-4.
  103. James, Frank A., III (1998). Peter Martyr Vermigli and Predestination: The Augustinian Inheritance of an Italian Reformer. Oxford: Clarendon. էջ 102 – via Questia. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  104. Widengren, Geo (1977). Der Manichäismus. Darmstadt: Wissenschaftliche Buchgesellschaft. էջեր 63–65, 90.
  105. Stroumsa, Gediliahu (1992). «Titus of Bostra and Alexander of Lycopolis: A Christian and a Platonic Refutation of Manichaean Dualism». Neoplatonism and Gnosticism. New York, NY: University of New York Press.: 344–345.
  106. van Oort, Johannes (2010). «Manichaean Christians in Augustine's Life and Work». History and Religious Culture. 90: 520.
  107. Wilson, Kenneth (2018). Augustine's Conversion from Traditional Free Choice to "Non-free' Free Will": A Comprehensive Methodology. Tübingen: Mohr Siebeck; Studien und Texte zu Antike und Christentum 111. էջեր 286–293. ISBN 9783161557538.
  108. Augustine of Hippo, Explanations of the Psalms 33:1:10 [405]
  109. Augustine of Hippo, Sermons 227 [411]
  110. Augustine of Hippo, Sermons 272
  111. Augustine of Hippo, A Sermon to Catechumens on the Creed, Paragraph 16
  112. Augustine of Hippo, City of God, Book 20, Chapter 8
  113. Van Der Meer, F (1961). Augustine the Bishop. The Life and Work of the Father of the Church. London – New York. էջ 60.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  114. Bonner, G (1986). St. Augustine of Hippo. Life and Controversies. Norwich: The Canterbury Press. ISBN 978-0-86078-203-2.
  115. Testard, M (1958). Saint Augustin et Cicéron, I. Cicéron dans la formation et l'oeuvre de saint Augustin (French). Paris: Études Augustiniennes. էջեր 100–106.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  116. Augustine of Hippo, Confessions 5,7,12; 7,6
  117. 117,0 117,1 Mendelson, Michael (2000 թ․ մարտի 24). Saint Augustine. The Stanford Encyclopedia of Philosophy. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  118. Matthews, Gareth B. (1992). Thought's ego in Augustine and Descartes. Cornell University Press. ISBN 978-0801427756.
  119. King, Peter; Nathan Ballantyne (2009). «Augustine on Testimony» (PDF). Canadian Journal of Philosophy. 39 (2): 195. doi:10.1353/cjp.0.0045. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
  120. "A Time For War?" Christianity Today (2001-01-09). Retrieved on 2013-04-28.
  121. Augustine of Hippo. Crusades-encyclopedia.com. Retrieved on 2013-04-28.
  122. St. Augustine of Hippo, Crusades-Encyclopedia
  123. "Saint Augustine and the Theory of Just War" Արխիվացված 2013-11-03 Wayback Machine. Jknirp.com (2007-01-23). Retrieved on 2013-04-28.
  124. "The Just War" Արխիվացված 2021-04-23 Wayback Machine. Catholiceducation.org. Retrieved on 2013-04-28.
  125. Gonzalez, Justo L. (1984). The Story of Christianity. San Francisco: Harper. ISBN 978-0061855887.
  126. Meister, Chad; Copan, Paul, eds. (2012). The Routledge Companion to Philosophy of Religion. Routledge Philosophy Companions (2nd ed.). London. ISBN 9780415782944.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  127. Wilson, Kenneth (2018). Augustine's Conversion from Traditional Free Choice to "Non-free Free Will": A Comprehensive Methodology. Tübingen: Mohr Siebeck. էջ 285. ISBN 9783161557538.
  128. 128,0 128,1 128,2 Portalié, Eugène. "Teaching of St. Augustine of Hippo" The Catholic Encyclopedia. Vol. 2. New York: Robert Appleton Company (1907). Retrieved 30 September 2011
  129. Wilson, Kenneth (2018). Augustine's Conversion from Traditional Free Choice to "Non-free Free Will": A Comprehensive Methodology in the series Studien und Texte zu Antike und Christentum 111. Tübingen, Germany: Mohr Siebeck. էջեր 286–298. ISBN 9783161557538.
  130. Augustine, "Of the Work of Monks", p. 25, Vol. 3, Nicene & Post-Nicene Fathers, Eerdman's, Grand Rapids, Michigan, Reprinted 1986
  131. The Saints, Pauline Books & Media, Daughters of St. Paul, Editions du Signe (1998), p. 72
  132. Augustine, The City of God, Ch. 15, p. 411, Vol. II, Nicene & Post-Nicene Fathers, Eerdman's, Grand Rapids, Michigan, Reprinted 1986
  133. 133,0 133,1 133,2 «CHURCH FATHERS: City of God, Book XIX (St. Augustine)». www.newadvent.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  134. Diarmaid MacCulloch. The Reformation: A History (Penguin Group, 2005) p 8.
  135. Augustine of Hippo, City of God, book 18, chapter 46.
  136. Edwards, J. (1999) The Spanish Inquisition, Stroud, pp. 33–35, 0752417703.
  137. Carroll, James (2002) Constantine's Sword. Houghton Mifflin Harcourt. 9780618219087. p. 219.
  138. Paula Fredriksen, interviewed by David Van Biema, "Was Saint Augustine Good for the Jews?". Time magazine, December 7, 2008.
  139. Augustine of Hippo, On Christian Doctrine, 3.37
  140. Russell, p. 356.
  141. Augustine of Hippo, City of God, Book I, Ch. 16, 18.
  142. 142,0 142,1 Augustine of Hippo, City of God, 14.13
  143. Clark, E. ed. (1996) St. Augustine on Marriage and Sexuality. Washington, D.C.: Catholic University of America Press.
  144. Clark, E. (1986). «'Adam's Only Companion': Augustine and the Early Christian Debate on Marriage». Recherches Augustiniennes. 21: 139–62. doi:10.1484/J.RA.5.102318.
  145. (Eph: 5, 25)
  146. 146,0 146,1 McCloskey, Gary N. (April 2008) Encounters of Learning: Saint Augustine on Education Արխիվացված 2018-11-19 Wayback Machine, Saint Augustine Institute for Learning and Teaching, Merrimack College.
  147. Wright, F.A. and Sinclair, T.A. (1931) A History of Later Latin Literature, Dawsons of Pall Mall, London, pp. 56 ff.
  148. Russell, Book II, Chapter IV
  149. Russell, pp. 352–353.
  150. Confessiones Liber X: commentary on 10.8.12 Արխիվացված 2014-10-20 Wayback Machine (in Latin)
  151. de Paulo, Craig J. N. (2006). The Influence of Augustine on Heidegger: The Emergence of an Augustinian Phenomenology. The Edwin Mellen Press. ISBN 978-0773456891.
  152. Tinder, Glenn; Elshtain, Jean Bethke (1997). «Augustine and the Limits of Politics, by Jean Bethke Elshtain». American Political Science Review. 91 (2): 432–433. doi:10.2307/2952372. JSTOR 2952372.
  153. Woo, B. Hoon (2015). «Pilgrim's Progress in Society—Augustine's Political Thought in The City of God». Political Theology. 16 (5): 421–441. doi:10.1179/1462317X14Z.000000000113.
  154. Lal, D. (March 2002) "Morality and Capitalism: Learning from the Past" Արխիվացված 2023-04-07 Wayback Machine. Working Paper Number 812, Department of Economics, University of California, Los Angeles.
  155. Munteanu, E. (1996) "On the Object-Language / Metalanguage Distinction in Saint Augustine's Works. De Dialectica and de Magistro", p. 65 in Cram, D., Linn, A. R., & Nowak, E. (eds.). History of Linguistics: Volume 2: From Classical to Contemporary Linguistics. John Benjamins Publishing Company. 9789027283818
  156. Smither, Howard E. (1977 թ․ հունվարի 1). A History of the Oratorio. UNC Press Books. ISBN 9780807812747.
  157. �� Hasse, Johann Adolf (1993). La conversione Di Sant' Agostino. CD Booklet: Marcus Creed's recording of La conversion di Sant' Agostino with the RIAS Kammerchor; 10 389/90.: Capriccio Digital. էջ 13.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգոստինոս Երանելի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգոստինոս Երանելի» հոդվածին։