Լուի Դագեր

ֆրանսիացի նկարիչ

Ժան Լուի Մանդե Դագեր‎ (ֆր.՝ Louis-Jacques-Mandé Daguerre, նոյեմբերի 18, 1787(1787-11-18)[1][2][3][…], Կորմեյ-ան-Պարիզի, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 10, 1851(1851-07-10)[1][2][4][…], Բրի-սյուր-Մարն, Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն), ֆրանսիացի արվեստի գործիչ և գյուտարար, որ համբավվել է լուսանկարչության մեջ դագերոտիպ գործընթացի հայտնագործությամբ։ Նա հայտնի դարձավ որպես լուսանկարչության հայրերից մեկը։ Չնայած առավել հայտնի է լուսանկարչության մեջ իր ներդրումով, նկատելի ավանդ է թողել նաև որպես նկարիչ և դիորամա թատրոնի հիմնադիր։

Լուի Դագեր
Louis Daguerre
Ծնվել էնոյեմբերի 18, 1787(1787-11-18)[1][2][3][…]
Կորմեյ-ան-Պարիզի, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 10, 1851(1851-07-10)[1][2][4][…] (63 տարեկան)
Բրի-սյուր-Մարն, Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն
բնական մահով
ԳերեզմանԲրի-սյուր-Մարն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարիչ, քիմիկոս, գծանկարիչ և daguerreotypist
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5][6]
Հայտնի աշակերտներԱնտուան Կլոդե[7]
Պարգևներ
Ամուսին(ներ)Լուիզա Ջորջինա Էրոուսմիթ
��տորագրություն
Изображение автографа
 Louis Daguerre Վիքիպահեստում

Նրա պատվին Դագեր է կոչվել թիվ 3256 աստղակերպը (աստերոիդը:)

Կենսագրություն

խմբագրել

Լուի Դագերը ճարտարապետություն, թատերական դիզայն և համայնապատկերային գեղանկարչություն է սովորել Պիեռ Պրևոյից, ով առաջին ֆրանսիացին էր համայնապատկերային գեղանկարչության ասպարեզում։ Դագերը չափազանց հմտացել է թատերական պատրանքներ ստեղծելու գործում, հայտնագործել է դիորաման, 1822 թվականի հուլիսին Փարիզում բացել դիորամա թատրոն։

1829 թվականից նա սկսել է համագործակցել Նիկիֆոր Նիեպսի հետ, մի գյուտարարի, ով 1822 թվականին պատրաստել էր աշխարհում առաջին հելիոգրաֆը, 1826 կամ 1827 թվականին էլ՝ մեզ հասած ամենահին լուսանկարչական խցիկը[10][11]։ 1833 թվականին Նիեպսը հանկարծամահ է եղել, և Դագերը միայնակ է առաջ տարել բարեփոխման նպատակ հետապնդող փորձերն ու փորձարկումները և ի վերջո հայտնագործել լուսանկարչական այն գործընթացը, որը հետագայում կրել է դագերոտիպ անվանումը։ Այն բանից հետո, երբ գյուտի նկատմամբ մասնավոր ներդրողների հետաքրքրությունը հարուցելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվել, Դագերը 1839 թվականին որոշել է հանրայնացնել այն։ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի և գեղարվեստի ակադեմիայի համատեղ հատուկ նիստում ընդհանուր գծերով ներկայացրել է իր հայտնագործությունը՝ առանց բացահայտելու կոնկրետ մանրամասները (գյուտը հանգամանորեն բացատրել ու ցուցադրել է միայն ակադեմիայի անփոփոխ քարտուղար Ֆրանսուա Արագոյին, ով դարձել է նրա համոզված պաշտպանը)[12]։ Ակադեմիայի մնացած անդամներին ու մի քանի այլ ընտրյալների թույլ է տրվել որոշ նմուշներ դիտել և ուսումնասիրել Դագերի արվեստանոց-աշխատանոցում։ Գյուտը հրաշքի տպավորություն է գործել, ընդունվել մեծ խանդավառությամբ, լայն թափով տարածվել հանրության մեջ։ Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի Դագերի հեղինակային իրավունքը վաճառվի միմիայն ֆրանսիական կառավարությանը՝ նրան ու Նիեպսի որդուն ցմահ թոշակով ապահովելու պայմանով։ 1839 թվականի օգոստոսի 19-ին ֆրանսիական կառավարությունը մասսայականացրել է հայտնագործությունը՝ բոլոր մանրանասներով, որպես իր կողմից մատուցվող անհատույց ընծա աշխարհին։ 1839 թվականին Լուի Դագերն ընտրվել է դիզայնի ազգային ակադեմիայի պատվավոր անդամ։

Նա վախճանվել է 1851 թվականի հուլիսի 10-ին, սրտի նոպայից, Փարիզի մերձակայքում ընկած Բրյու սյուր Մառն քաղաքում, որտեղ հետագայում կանգնեցվել է նրա հուշարձանը։

Դագերի անունը, 71 այլ անվանի անձանց անունների հետ, փորագրված է Էյֆելյան աշտարակին։

Տես նաև

խմբագրել

Դագերոտիպիա

Նմուշներ Լուի Դագերի աշխատանքներից

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Louis-Jacques-Mandé Daguerre (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Louis Jacques Mande Daguerre (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 Louis Jacques Mandé DaguerreOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. https://www.npg.org.uk/collections/search/person/mp06792/antoine-claudet?role=art
  8. 8,0 8,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  9. https://www.toureiffel.paris/fr/le-monument/tour-eiffel-et-sciences
  10. «The First Photograph — Heliography». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 29-ին. «from Helmut Gernsheim's article, "The 150th Anniversary of Photography," in History of Photography, Vol. I, No. 1, January 1977: ... In 1822, Niépce coated a glass plate ... The sunlight passing through ... This first permanent example ... was destroyed ... some years later.»
  11. Stokstad, Marilyn; David Cateforis; Stephen Addiss (2005). Art History (Second ed.). Upper Saddle River, New Jersey: Pearson Education. էջեր 964–967. ISBN 0-13-145527-3.
  12. Daniel, Malcolm. «Daguerre (1787–1851) and the Invention of Photography». Metropolitan Museum of Art. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  13. «Louis-Jacques-Mandé Daguerre». The Metropolitan Museum of Art. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Դագեր» հոդվածին։