Ռիչարդ Ֆեյնման

ամերիկացի ֆիզիկոս
(Վերահղված է Ֆեյնման Ռիչարդից)

Ռիչարդ Ֆիլիպս Ֆեյնման (անգլ.՝ Richard Phillips Feynman, մայիսի 11, 1918(1918-05-11)[1][2][3][…], Far Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 15, 1988(1988-02-15)[1][3][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][3]), ամերիկացի ֆիզիկոս, արդի քվանտային էլեկտրադինամիկայի հիմնադիրներից, ԱՄՆ-ի ազգային գիտությունների ակադեմիայի անդամ 1954 թվականից մինչև 1969 թվականը, երբ ինքը հրաժարվեց իր անդամակցությունից[24]։

Ռիչարդ Ֆեյնման
անգլ.՝ Richard Feynman
Ծնվել էմայիսի 11, 1918(1918-05-11)[1][2][3][…]
Far Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 15, 1988(1988-02-15)[1][3][5][…] (69 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][3]
բնական մահով[3]
ԳերեզմանMountain View Cemetery and Mausoleum[6]
Բնակության վայր(եր)Far Rockaway?, Լոս Ալամոս և Ալտադենա[7]
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիստ[8][9]
Մասնագիտությունֆիզիկոս, քվանտային ֆիզիկոս, գյուտարար, գրող, համալսարանի դասախոս, պորկուսիոնիստ, ֆիզիկոս-տեսաբան, գիտության մասսայականացնող, քաղաքական գործիչ և հեղինակ
Հաստատություն(ներ)Կոռնելի համալսարան[3], Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[3] և Մանհեթթենյան նախագիծ[3]
Գործունեության ոլորտքվանտային էլեկտրադինամիկա, տարրական մասնիկների ֆիզիկա և ֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[10], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[10] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերFar Rockaway High School? (1935), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1939)[3] և Փրինսթոնի համալսարան (1942)[3]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][11] և պորտուգալերեն[12]
Գիտական ղեկավարՋոն Ուիլեր[13]
Եղել է գիտական ղեկավարՋորջ Ցվեյգ, Thomas Curtright?[14], Միշել Բարանջեր[14], Al Hibbs?[14], Laurie Brown?[14], Howard Arthur Kabakow?[14], Philip Moss Platzman?[14], Marvin Chester?[14], Koichi Mano?[14], Michael Cohen?[14], Sam M. Berman?[14], Frank Lee Vernon, Jr.?[14], Willard Henry Wells?[14], Carl Iddings?[14], Henry Hoyt Hilton?[14], Giovanni Rossi Lomanitz?[14], Finn Ravndal?[14], Elisha R. Huggins?[14], Steven Kenneth Kauffmann?[14], Ջեյմս Մ. Բարդին[14] և Frank Edward Barnes?[14]
Հայտնի աշակերտներՌոբերտ Բարրո և Դանիել Հիլիս
Ազդվել էՊոլ Դիրակ
Պարգևներ
Ամուսին(ներ)Arline Feynman?[20][21]
Երեխա(ներ)Միշել Ֆեյնման[22][21][23]
ՀայրMelville Arthur Feynman?
ՄայրLucille Feynman?
Կայքrichardfeynman.com
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Richard Feynman Վիքիպահեստում

Ֆեյնմանը մշակել է լայնորեն օգտագործվող պատկերային սխեմա՝ ներատոմային մասնիկների վարքագծի և մաթեմատիկական արտահայտությունների համար, որը հետագայում հայտնի դարձավ, որպես Ֆեյնմանի դիագրամ։ Իր կյանքի ընթացքում Ֆեյնմանը դարձավ աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկը։ Ըստ 1999 թվականին Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքների Ֆեյնմանը ճանաչվել է որպես աշխարհի ամենահայտնի ֆիզիկոսներից մեկը։

Ֆեյնմանը երկրորդ համաշխարհային պատերազմում աջակցել է ատոմային ռումբի զարգացմանը և հասարակությանը հայտնի է դարձել 1980-ականներին, որպես «Ռոջերս Քոմիշիոն»-ի անդամ, որը ուսումնասիրում էր Չելենջեր տիեզերանավի աղետը։ Ֆեյնմանը իր տեսական ֆիզիկայի աշխատանքից զատ հաշվի էր առնում նաև քվանտային հաշվարկների դաշտը։

Վաղ կյանք

խմբագրել

Ֆեյնմանը ծնվել է 1918 թվականի մայիսի 11-ին Նյու Յորք քաղաքի Քուինս թաղամասում։ Ֆեյնմանի ծնողներն էին Լյուսի Նիի Ֆիլիպսը, ով տնային տնտեսուհի էր և Մելվի Արթուր Ֆեյնմանը, ով վաճառքի գծով մենեջեր էր։ Երկուսն էլ Լիտվայի հրեաներ էին։ Նրանք չէին հանդիսանում որևէ կրոնական համայնքի ներկայացուցիչներ, այդ պատճառով էլ Ֆեյնմանը իրեն վաղ տարիքից կոչել է «վաղ աթեիստ»։ Տարիներ անց, Թինա Լևիթանին ուղղված նամակում, Ֆեյնմանը հրաժարվում է տեղեկություն տրամադրել հրեական Նոբելյան մրցանակի հաղթողներին, ասելով, որ նա դադարել է հավատալ, որ հրեա ժողովուրդը «ընտրյալ ժողովուրդ» է։ Հետագայում, Ֆեյնմանը այցելում է նաև Հրեական աստվածաբանական ճեմարան։

Ֆեյնմանին նմանեցնում էին Ալբերտ Այնշտայնի և Էդվարդ Թելլերի հետ, քանի որ նա սկսել էր խոսելը բավականին ուշ՝ երեք տարեկան հասակում։ Նա արդեն բավականին մեծ էր, երբ դեռ խոսում էր Բրուքլինյան առոգանությամբ։ Երիտասարդ Ֆեյնմանի կյանքում մեծ դեր է ունեցել իր հայրը, ով խոստանում էր նրան, որ կօգնի ցանկացած հարցում և միշտ պատրաստ է Ֆեյնմանին նոր բան սովորեցնել։ Ֆեյնմանը մորից ժառանգում է հումորի զգացումը, որն իրեն ուղեկցում է իր ողջ կյանքի ընթացքում։ Որպես երեխա, նա բավականին տաղանդավոր էր ճարտարագիտությունից և իր տանն ուներ փորձնական լաբորատորիա, որտեղ նա ստեղծում է տնային կողոպուտի համակարգ։

Երբ Ռիչարդը հինգ տարեկան էր, ծնվեց նրա փոքր եղբայրը՝ Հենրի Ֆիլիպսը, ով չորս շաբաթ անց մահացավ (1924 թվականի փետրվարի 25-ին)։ Չորս տարի անց ծնվեց Ռիչարդի քույրը՝ Ջոանը, և Ֆեյնմանի ընտանիքը տեղափոխվեց Ֆար Ռոքվայ՝ Քուինս։ Չնայած ինը տարի տարիքային տարբերությանը, Ջոանն ու Ռիչարդը մտերիմ էին և կիսում էին իրենց պատկերացումները աշխարհի մասին։ Սակայն նրանց մայրը կարծում էր, որ կանայք այդպիսի բաները հասկանալու ունակություն չունեն և շատ էր անհանգստանում, որ Ջոանը աստղագիտություն է ուսումնասիրում։ Ջոանին ոգևորում էր եղբայրը՝ Ռիչարդը, և ի վերջո Ջոանը դարձավ աստղաֆիզիկոս, ում հիմնական նախասիրություններն էին Երկիր մոլորակը և արևային քամիները։

Կրթություն

խմբագրել

Ֆեյնմանը ընդունվում է Ֆար Ռոքվայի ավագ դպրոց, որտեղ ժամանակին սովորել են նոբելյան մրցանակակիրներ Բարտոն Ռիխտերը և Բեաչ Սամուել Բլանբերգը։ Ավարտելուց հետո Ֆեյնմանը արագորեն սովորեց բարձրագույն մաթեմատիկա։ Ֆեյնմանի դպրոցական IQ թեստը գնահատվեց 125-ից բարձր, սակայն իր քրոջ IQ թեստի արդյունքները ավելի բարձր էին։ Տարիներ անց Ֆեյնմանը հրաժարվեց միանալ միջազգային «Մենսա» IQ ծրագրին, ասելով, որ իր ցուցանիշը բավականին ցածր է։

Երբ Ֆեյնմանը 15 տարեկան էր, նա ինքնուրույն սովորում էր եռանկյունաչափություն, բարձրագույն հանրահաշիվ, անվերջ սերիաներ, անալիտիկ երկրաչափություն և միարժամանակ դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկներ։ Ֆեյնմանը ստեղծում է որոշ հատուկ սիմվոլներ լոգարիթմների, կոսինուսի, սինուսի և տանգենսի համար։ Նա սահմանել է նաև ածանցյալի կրճատ գրելաձևը։ Իր դպրոցական վերջին տարում Ֆեյնմանը ավագ դպրոցում հաղթել է Նյու Յորքի համալսարանի մաթեմատիկայի առաջնությունը։

Ֆեյնմանը դիմել է Կոլումբիայի համալսարան, սակայն չի ընդունվել։ Փոխարենը, ընդունվել է Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ նա միացել է «Ֆի Բետա Դետա» ընկերությանը։ Չնայած Ֆեյնմանը սկզբում մասնագիտացել էր մաթեմատիկայի մեջ, սակայն հետագայում անցավ էլեկտրատեխնիկային, քանի որ մտածում էր, որ մաթեմատիկան շատ վերացական է։ Հասկանալով, որ «շատ հեռու է գնացել», Ֆեյնմանը որոշեց մասնագիտանալ ֆիզիկայի ոլորտում։ Որպես շրջանավարտ, նա հրապարակել է երկու թերթ, որոնցից մեկը Մանուել Վալարթայի հետ միասին։

Ֆեյնմանը ևս մեկ տեսության հեղինակ է, որը կոչվում է «Ուժերը մոլեկուլներում»։ Այն հիմնված է եղել Ջոն Կ. Սլաթթերի տեսության վրա։ Այն հայտնի է որպես Հելման-Ֆեյմանի տեսություն։

Ֆեյնմանը ավարտում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Փիլիսոփայության դոկտորի աստիճանը ստացել է Պրինստոնի համալսարանում (1942 թվական), այնուհետև աշխատել է Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում և Կոռնելի համալսարանում։ 1950 թվականից աշխատել է որպես Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։ Նրա աշխատանքները վերաբերում էին քվանտային էլեկտրադինամիկային, քվանտային մեխանիկային և վիճակագրական ֆիզիկային։ Մշակել է մաթեմատիկական այնպիսի ապարատ, որը կարևոր նշանակություն է ունեցել դաշտի քվանտային տեսության զարգացման համար։ Մարի Գել-Մանի հետ միասին 1958 թվականին ստեղծել է թույլ փոխազդեցությունների քանակական տեսությունը։ Վիճակագրական ֆիզիկայում զարգացրել է պոլյարոնի տեսությունը միջանկյալ կապի դեպքի համար, բացատրել է մրրիկների առաջացումը գերհոսուն հելիումում (Ֆեյնմանի մրրիկներ)։ 1969 թվականին առաջարկել է նուկլոնների փարթոնային մոդելը։ Քվանտային մեխանիկայում մշակել է ըստ հետագծերի ինտեգրման մեթոդը։ «Ֆիզիկայի ֆեյնմանյան դասախոսություններ» հայտնի դասընթացի հեղինակն է (Ռ․ Լեյտոնի և Մ․ Սենդսի հետ համատեղ)։ 1965 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել Յուլիան Շվինգերի և Սինյիտիրո Տոմոնագայի հետ)։

1978 թվականին Ֆեյնմանի մոտ ախտորոշվեց քաղցկեղի հազվագյուտ տեսակ։ Հետագա բուժման գործողությունները կատարվեցին 1986 թվականի հոկտեմբերին և 1987 թվականի հոկտեմբերին։ Ֆեյնմանը 1988 թվականի փետրվարի 3-ին UCLA բժշկական կենտրոնում հոսպիտալացվեց։ Ֆեյնմանը հնարավորություն ստացավ երկարաձգելու կյանքը, սակայն հրաժարվեց այդ հնարավորությունից։ Նրան խնամում էին կինը, քույրը և հորեղբայրը։ Ֆեյնմանը մահացավ 1988 թվականի փետրվարի 15-ին։

Երբ Ֆեյնմանն արդեն մահանում էր, նա հարցրեց Դենի Հիլլսին, թե ինչու է նա տխուր և նա պատասխանեց, որ մտածում է, որ Ֆեյնմանը մահանալու է։ Սակայն Ֆեյնմանը պատասխանեց, որ եթե նույնիսկ ինքը մահանա նա ամբողջությամբ չի հեռանա։

Ֆեյնմանի վերջին բառերն էին. «Ես չէի ցանկանա մահանալ, դա շատ ձանձրալի է»։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Фейнман Ричард Филлипс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 FamilySearch Family Tree — 2009.
  5. 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
  6. https://www.mtn-view.com/internet-database/
  7. The Cult of Richard FeynmanEl Segundo: 2001. — ISSN 0458-3035; 2165-1736
  8. (not translated to en-us) “What Do You Care What Other People Think?”(անգլերեն): Further Adventures of a Curious Character — 1988. — P. 2.
  9. https://www.zhihu.com/question/302812529/answer/572349335
  10. 10,0 10,1 Notable Names Database — 2002.
  11. CONOR.Sl
  12. Feynman R., Leighton R. “Surely You're Joking, Mr. Feynman!”: Adventures of a Curious CharacterUSA: W. W. Norton & Company, 1985.
  13. https://www.forbes.com/sites/startswithabang/2017/11/17/richard-feynman-and-john-wheeler-revolutionized-time-reality-and-our-quantum-universe/#da49d012f9d4
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 14,17 14,18 14,19 Mathematics Genealogy Project — 1997.
  15. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1965/
  16. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  17. https://www.aapt.org/programs/awards/oersted.cfm
  18. https://docs.google.com/spreadsheets/d/1RVVZY00MZNrK2YCTTzVrbTFH2t3RxoAZah128gQR-NM
  19. Mathematical Association of America William Lowell Putnam Mathematical Competition
  20. Los Angeles TimesEl Segundo: 1881. — ISSN 0458-3035; 2165-1736
  21. 21,0 21,1 The Jewish Journal, Jewish Journal of Greater LALA: 1985. — ISSN 0888-0468
  22. https://aapt.org/Conferences/wm2019/upload/Michelle-Feynman.pdf
  23. Feynman R. Perfectly Reasonable Deviations from the Beaten Track: The Letters of Richard P. Feynman / M. Feynman — 2005.
  24. ԱՄՆ-ի ազգային գիտությունների ակադեմիայի տարեկան զեկույց (1969-1970)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ֆեյնման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ֆեյնման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 627