Վենի Միլանով Մարկովսկի (բուլղարերեն՝ Вени Марковски. ապրիլի 3, 1968(1968-04-03), Սկոպիե, ՀՍՖՀ), բուլղարացի ինտերնետ-ձեռներեց[1], բուլղարական ISP bol.bg-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն (մինչև 2002 թվականը): Ներկայումս հանդիսանում է ICANN-ի փոխնախագահը ՄԱԿ-ի ներգրավման հարցերով, որը գտնվում է Նյու Յորքում:

Վենի Մարկովսկի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1968(1968-04-03) (56 տարեկան)
ԾննդավայրՍկոպիե, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան և First English Language School?
Մասնագիտությունգրող
Ծնողներհայր՝ Mile Markovski?
Կայքveni.com
 Veni Markovski Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մարկովսկին ավարտել է Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օհրիդսկի» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան (1997 թ.):

Ինտերնետի հետ առաջին անգամ կապվել է 1990 թ. սեպտեմբերին՝ դառնալով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գտնվող FidoNet- ի մաս հանդիսացող Bulletin Board System-ի առաջին համակարգային օպերատորներից մեկը[2]:

1993-ին նա համահիմնել է bol.bg-ը և մինչև 2002 թվականը եղել է դրա գլխավոր տնօրենը: bol.bg-ը Բուլղարիայի ինտերնետ-��առայությունների պատմության մեջ առաջինն էր մայրաքաղաք Սոֆիայում (և ընդհանուր առմամբ երկրորդը երկրում): Ընդ որում՝ ինտերնետին միանալու համար սկզբնական շրջանում օգտագործում էր Ռուսատանի մայրաքաղաք Մոսկվայում հիմնված GlasNet մասնավոր ցանցը [3]: 1995 թվականին Մարկովսկի համահիմնել է Բուլղարիայի ինտերնետ հանրությունը[4]. դա շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է, որը խթանում է ինտերնետի օգտագործումը և թվային իրավունքները Բուլղարիայում: 2008 թվականին ընկերությունն ամբողջությամբ վաճառվել է օտարերկրյա ներդրողի[5]:

Մարկովսկին կառավարում էր ազատ/բաց կոդով ծրագրային ապահովման մի շարք ծրագրեր, որոնք ֆինանսավորվում էին ՄԱԶԾ-ի և Եվրոպական Միության կողմից:[6]

2006 թվականից մինչև 2009 թվականը Մարկովսկին եղել է Բուլղարիայի Նախարարների խորհրդի ՏՏ և հաղորդակցության պետական գործակալության նախագահի միջազգային նախագծերի գծով ավագ խորհրդականը:[7] 2012 թվականի դեկտեմբերից նա ICANN- ի փոխնախագահն էր [8] և պատասխանատու էր Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների համար (2007 թվականից նա նույն տարածաշրջանի ICANN-ի տարածաշրջանային մենեջերն էր [9] )։ 2014 թվականի մարտի 20-ից ICANN-ի փոխնախագահն էր և պատասխանատու էր ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի գործակալությունների ու ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչությունների հետ հարաբերությունների համար[10]: Նա մասնավոր խորհրդատվական ընկերության գործադիր տնօրենն է և պարբերաբար մասնակցում է ինտերնետային հանրային քաղաքականության և կիբերանվտանգության հետ կապված միջոցառումներին:

Որպես Ինտերնետ Հասարակություն-Բուլղարիա կազմակերպության ղեկավար՝ Մարկովսկին 2003 և 2005 թվականներին եղել է ՄԱԿ-ի տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովում (WSIS) բուլղարական պատվիրակության անդամ և 2002 թվականից պարբերաբար մասնակցում է ITU-ի հետ կապված միջոցառումներին: 2015 թվականին մասնակցել է WSIS+10 Review-ի բանակցություններին և նույն տարվա դեկտեմբերին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում :[11]

10 տարի նա եղել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի նախաձեռնությամբ ստեղծված ՏՏ խորհրդատվական կոմիտեի նախագահը[12] (2002 թվականի մարտ – 2012 թվականի հունվար) [13]. դա չվարձատրվող պաշտոն էր, որը նա վարել է՝ համագործակցելով այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Վինտ Սերֆը, Ջորջ Սադովսկին:, Էսթեր Դայսոնը և ուրիշներ։ Մարկովսկին եղել է ICANN- ի խորհրդի անդամ (2003 թ. հունիս - 2006թ. դեկտեմբեր)[14], 2002-2007 թվականներին էլ՝ Միջազգային ինտերնետ հասարակության հոգաբարձուների խորհրդի անդամ,[15], ընդսմին՝ 2003–2005 թթ. միաժամանակ պաշտոնավարել է CPSR-ի տնօրենների խորհրդում:[16][17]

Վենի Մարկովսկին հեղինակել մեծ թվով հոդվածներ, որոնք հրատարակվել են բուլղարական և միջազգային պարբերականներում[18]: 2018 թվականին էլ Սուրբ Կլիմենը Օհրիդսկու անվան համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել նրա „Уловени в Мрежата“ / Ցանցում բռնված գիրքը[19]:

Հրապարակումներ

խմբագրել
  • Markovski, Veni (2018). Caught in the Net. Sofia University Press. ISBN 978-954-07-4488-9.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ICANN: Biographical Data on Veni Markovski
  2. Първите в Интернет(in Bulgarian) The First on the Internet, a book in Bulgarian, also at parvite.com
  3. Glasnet Արխիվացված 2021-05-01 Wayback Machine via X.25 UUCP connection.
  4. „Първите в българския Интернет“, стр. 70
  5. BOL.bg entirely sold Article in Dnevnik daily (in Bulgarian)
  6. Open-source software gets boost at UN article in the New York Times from 11 December 2003.
  7. FBI goes global on threats Արխիվացված 2021-10-27 Wayback Machine Story about the FBI/Fordham conference, where Markovski was a speaker
  8. ICANN web site Veni Markovski | VP, Stakeholder Engagement - Russia/CIS/Eastern Europe
  9. ICANN Blog » Blog Archive ICANN in Russia, April 2007
  10. ICANN web site Veni Markovski | VP – Global Stakeholder Engagement
  11. Veni Markovski about the future of the Internet Արխիվացված 2018-09-08 Wayback Machine a story on Bulgarian International Television, Chicago - 17 December 2015.
  12. Президентът сформира Съвет за информационни технологии статия в „Медиапул“
  13. PITAC The Archive of the official site of the President Of The Republic Of Bulgaria
  14. Board of Directors списък с имената на всички членове на Борда на директорите от основаването на органиацията до наши дни.
  15. «Bio data on Veni Markovski as an ISOC Trustee». Internet Society. Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին.
  16. CPSR - board and staff members - сайт на организацията
  17. Past Boards of Directors CPSR site
  18. Някои материали от Вени Марковски
  19. Уловени в Мрежата сайт на Университетското издателство

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենի Մարկովսկի» հոդվածին։