Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն, ՀՍՖՀ (սերբախորվաթերեն՝ Socijalistička Federativna Republika Jugoslavija, սլովեներեն՝ Socialistična federativna republika Jugoslavija, մակեդոներեն՝ Социјалистичка Федеративна Република Југославија)՝ նախկին պետություն Բալկանյան թերակղզու հյուսիսարևմտյան մասում։ Գոյատևել է 1946 թվականից մինչև 1992-ը (1946-1963 թթ. կոչվել է Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետություն)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն | |||||
ռուս.՝ Федеративная Народная Республика Югославия ռուս.՝ Социалистическая Федеративная Республика Югославия սերբ.՝ Социјалистичка Федеративна Република Југославија ուկրաիներեն՝ Федеративна Народна Республіка Югославія ուկրաիներեն՝ Соціалістична Федеративна Республіка Югославія բուլղար․՝ Федеративна народна република Югославия բուլղար․՝ Социалистическа федеративна република Югославия | |||||
| |||||
Երկիր | ՀՍՖՀ | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 29, 1945 թ. | ||||
Մակերես | 255 804 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | սերբախորվաթերեն, մակեդոներեն և սլովեներեն | ||||
Բնակչություն | 23 724 919 մարդ (1989) | ||||
| |||||
Կազմված էր 6 սոցիալիստական հանրապետություններից (Սերբիայի կազմի մեջ էին մտնում նաև 2 սոցիալիստական ինքնավար երկրամաս)։ Լուծարքի ենթարկվելուց հետո Հարավսլավիայի տարածքում ստեղծվեցին հետևյալ անկախ պետությունները՝ Բոսնիա, Խորվաթիա, Մակեդոնիա, Չեռնոգորիա, Սերբիա և Սլովենիա։
Նախկին ՀՍՖՀ վարչական կազմը
խմբագրել- Բոսնիա և Հերցեգովինա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Սարաևո)
- Խորվաթիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Զագրեբ)
- Մակեդոնիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Սկոպյե)
- Չեռնոգորիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Տիտոգրադ)
- Սերբիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Բելգրադ)
- Սլովենիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Լյուբլյանա)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն» հոդվածին։ |