Ռոբերտ I (հուլիսի 11, 1274, Թուրնբերի ամրոց - հունիսի 7, 1329, Կարդրոս), հայտնի նաև որպես Ռոբերտ Բրյուս ( միջնադարյան գելերեն՝ Roibert a Briuis, ժամանակակից գելական շոտլանդերեն՝ Raibeart Bruis, անգլո-նորմաներ��ն՝ Robert de Brus կամ Robert de Bruys, հին շոտլանդերեն՝ Robert Brus; լատին․՝ Robertus Brussius), Շոտլանդիայի թագավոր 1306 թվականից մինչ 1329 թվականին իր մահը։ Ռոբերտն իր սերնդի ամենահայտնի մարտիկներից էր և Անգլիայի դեմ շոտլանդական անկախության առաջին պատերազմում առաջնորդում էր Շոտլանդիան։ Իր գահակալության ընթացքում նա հաջողությամբ պայքարել է Շոտլանդիայի դերը որպես անկախ երկիր վերականգնելու համար և Շոտլանդիայում մեծարվում է որպես ազգային հերոս։

Ռոբերտ Բրյուս
Ծնվել է՝հուլիսի 11, 1274
ԾննդավայրԹուրնբերի ամրոց
Մահացել է՝հունիսի 7, 1329 (54 տարեկան)
Վախճանի վայրԿարդրոս
Դանֆերմլայն վանք և Melrose Abbey
Երկիր Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմClan Bruce?
ռազմիկ և միապետ
ՀայրՌոբերտ դե Բրյուս, 6-րդ լորդ Անանդեյլ[1]
ՄայրՄարջորի, Քարրիքի կոմսուհի[1]
ԵրեխաներՄարջորի Բրյուս, Դավիդ II (Շոտլանդիայի թագավոր)[2][1], Margaret Bruce?, Robert Bruce, Lord of Liddesdale?[2], Maud Bruce?, John Bruce?, Walter Bruce?, Margaret Bruce?, Catherine Bruce?, Էլիզաբեթ Բրյուս, Christina Bruce? և Neil Bruce?
Հավատքկաթոլիկություն

Ռոբերտը սերում էր անգլո-նորմանական ու գելական ազնվականությունից․ նրա չորրորդ սերնդի հայրական պապիկը թագավոր Դավիթ I-ն էր։ Ռոբերտի պապիկը՝ Անանդեյլի 5-րդ լորդ Ռոբերտ դե Բրասը, 1290 թվականին Մարգարետ Նորվեգացու մահից հետո թափուր մնացած շոտլանդական գահի հավակնորդներից էր։ Որպես Քարրիքի կոմս Ռոբերտն աջակցում էր շոտլանդական գահի նկատմամբ իր ընտանիքի հավակնությանն ու մասնակցել է Անգլիայի թագավոր Էդուարդ I-ի դեմ Ուիլյամ Ուոլասի ապստամբությանը։ 1298 թվականին գահի համար պայքարում իր գլխավոր հակառակորդ Բեյդնոքի կոմս Ջոն III Կոմինի ու սբ․ Էնդրյուսի եպիսկոպոս Ուիլյամ Լամբերտոնի հետ նշանակվելով Շոտլանդիայի գվարդիան՝ Ռոբերտը հետագայում հրաժարվել է պաշտոնից Կոմինի հետ իր վեճերի ու շոտլանդական գահը Ջոն Բալիոլին անմիջապես հանձնվելու պատճառով։ 1302 թվականին իր հոր մահանալուց հետո Ռոբերտը շարունակել է շոտլանդական գահին տիրանալու իր ընտանիքի պայքարը։

1306 թվականի փետրվարին Բրյուսը եկեղեցում հանդիպել է Կոմինին ու նրան վիրավորելուց հետո դուրս եկել, որտեղ իրեն սպասող ուղեկիցներին պատմել է կատարվածի մասին ու ասել․ "Ես պետք է հեռանամ․ կասկածում եմ, որ սպանել եմ Կոմինին"։ "Կասկածու՞մ ես", պատասխանել է Ռոջեր դե Քիրքպատրիքը, "Ես կհամոզվեմ", ու շտապելով եկեղեցի՝ սպանել Կոմինին։ Այս արարքի համար Հռոմի պապը Բրյուսին էքսկոմունիկացիայի է ենթարկել (հաղորդակցությունից զրկել է՝ մեկուսացրել), թեև Գլազգոյի արքեպիսկոպոս Ռոբերտ Վիշարտը նրան թողություն է տվել։ Դրանից հետո Բրյուսը գրավել է գահն ու 1306 թվականի մարտի 25-ին թագադրվել որպես Շոտլանդիայի թագավոր։ Ճակատամարտում Էդուարդ I-ի զորքերը Ռոբերտին պարտության են մատնել ու ստիպել փախչելով թաքնվել, բայց 1307 թվականին նա նորից է հայտնվել, Լոուդուն Հիլլի ճակատամարտում հաղթել անգլիական բանակին ու անգլիացիների դեմ շատ արդյունավետ պարտիզանական պատերազմ սկսել։ Բրյուսը հաղթել է նաև իր հակառակորդ շոտլանդացիներին, ավերել նրանց ամրոցներն ու ամայացրել հողերն ու 1309 թվականին գումարել իր առաջին պառլամենտը։ 1301-1314 թվականների ընթացքում տարած մի շարք ռազմական հաղթանակներից հետո նա Շոտլանդիայի մեծ մասի կառավարումն իր ձեռքն է վերցրել ու Բենոքբուրնի ճակատամարտում Անգլիայի թագավոր Էդուարդ II-ի բազմաքանակ զորքին հաղթելուց հետո հաստատել անկախ շոտլանդական թագավորության վերականգնումը։ Ճակատամարտը շրջադարձային դեր է խաղացել, քանի որ Ռոբերտի բանակներն այժմ ազատ էին իրականցնել կործանարար արշավանքներ դեպի հյուսիսային Անգլիա, միաժամանակ Անգլիայի դեմ պատերազմը տարածել դեպի Իռլանդիա՝ իռլանդացիներից պահանջելով ոտքի ելնել Էդուարդ II-ի իշխանության դեմ։

Չնայած Բենոքբուրնի ճակատամարտին ու 1318 թվականին Բերվիք անգլիական վերջին ամրոցի նվաճմանը, Էդուարդ II-ը չէր հրաժարվում Շոտլանդիայի նկատմամբ գերիշխանության իր պահանջից։ 1320 թվականին շոտլանդական ազնվականությունը Հռոմի պապ Ջոն XXII-ին է ուղարկել Արբրոութի հռչակագիրը, որում Ռոբերտին հայտարարում էր օրինական միապետ, իսկ Շոտլանդիան՝ անկախ թագավորություն։ 1324 թվականին պապը ճանաչել է Ռոբերտին որպես անկախ Շոտլանդիայի թագավոր, իսկ 1326 թվականին Քորբեյլի համաձայնագրով թարմացվել է ֆրանկո-շոտլանդական հին դաշինքը։ 1327 թվականին անգլիացիները գահընկեց են արել Էդուարդ II-ին՝ նրան փոխարինելով իր որդի Էդուարդ III-ով, Էդինբուրգ-Նորթհեմփթոնի համաձայնագրով խաղաղություն է հաստատվել երկու երկրների միջև ու Էդուարդ III-ը հրաժարվել է Շոտլանդիայի նկատմամբ գերիշխանության պահանջից։

Ռոբերտ Բրյուսը վախճանվել է 1329 հունիսին։ Նրա մարմինը հուղարկավորվել է Դանֆերմլայն վանքում, սիրտը՝ Մելռոս վանքում, իսկ զմռվսած ներքին օրգանները՝ Դամբարթոնի սբ․ Սերֆի մատուռում։

Նախապատմություն

խմբագրել

Բրյուսների տոհմի առաջին անդամը՝ Անանդեյլի 1-ին լորդ Ռոբերտ դե Բրասը, Շոտլանդիա է ժամանել 1124 թվականին Դավիդ I-ի հետ ու նրան հատկացվել են Անանդեյլի տարածքները Դամֆրայզում ու Գելովեյում[3]։ Բրյուսների ընտանիքում Ռոբերտ անունը կրել են մի քանի անդամներ․ ապագա թագավորը Անանդեյլի 6-րդ լորդ Ռոբերտ դե Բրասի ու Քարրիքի կոմսուհի Մարջորիի տաս զավակներից մեկն էր ու նրանց ավագ որդին, և պահանջ էր ներկայացրել շոտլանդական գահի նկատմամբ որպես Դավիդ I-ի չորրորդ սերնդի թոռ[4]։ Նրա մայրը բոլոր առումներով ազդեցիկ կին էր, որն ըստ լեգենդի, գերի էր պահել Ռոբերտ Բրյուսի հորն այնքան ժամանակ, մինչև վերջինս համաձայնել է ամուսնանալ իր հետ։ Իր մորից Ռոբերտը ժառանգել է Քարրիքի կոմսությունը, իսկ իր հորից՝ արքայական ծագում, որը նրան թույլ էր տալիս հավակնել շոտլանդական գահին։ Բրյուսները նաև հարուստ կալվածքների էին տիրում Աբերդինշիրում, Անթրիմի և Դարհեմ կոմսություններում, Էսսեքսում, Միդլսեքսում ու Յորքշիրում[5]։

Վաղ կյանք (1274–1292 թթ․)

խմբագրել

Ծնունդ

խմբագրել
 
Ռոբերտ Բրյուսի հավանական ծննդավայր Թուրնբերի ամրոցի ավերակները

Չնայած Ռոբերտ Բրյուսի ծննդյան թիվը հայտնի է[6], անհայտ է նրա ծննդավայրը․ ամենայն հավանականությամբ դա եղել է Այրշայրում գտնվող Թուրնբերի ամրոցը, որը նրա մայրիկի կոմսության կենտրոնն էր[7]։ Սակայն կան նաև պնդումներ, թե նա կարող էր ծնված լինել Դամֆրիշայրի Լոքմեյբն ամրոցում կամ Էսսեքսի Ռիթլ գյուղում[8][9][10][nb 1]։

Մանկություն

խմբագրել

Շատ քիչ բան է հայտնի Ռոբերտ Բրյուսի մանկության մասին։ Հավանաբար նա մեծացել է հյուսիսային Անգլիայի ու հարավ-արևելյան Շոտլանդիայի անգլո-նորմանական և հարավ-արևմտյան Շոտլանդիայի գելական մշակույթների խառնուրդում։ Անանդեյլն ամբողջությամբ ավատատիրական էր և հյուսիսում խոսեցվող միջին անգլերենը, որը հետագայում պետք է ձևափոխվեր շոտլանդերենի, տարածված լեզու էր ամբողջ տարածքում։ Պատմականորեն Քարրիքը Գելովեյի բաղկացուցիչ մասն էր կազմում, և չնայած Քարրիքի կոմսերը հասել էին ավատատիրության, 13-րդ դարավերջի քարրիրքյան հասարակությունը մնում էր կելտական ու գելախոս[11]։

Ամենայն հավանականությամբ Ռոբերտ Բրյուսը սկսել է երեք լեզվով խոսել վաղ հասակում։ Նրան սովորեցրել են խոսել, կարդալ ու գուցե նաև գրել իր ընտանիքում օգտագործվող անգլո-նորմաներենով։ Հավանաբար նա նաև խոսում էր իր մայրական ընտանիքի ու քարրիքյան ծննդավայրի գելական լեզվով ու հին շոտլանդերենով[12][13][14]։ Որպես նշանավոր կալվածքի ժառանգորդ ու բարեպաշտ աշխարհիկ, Ռոբերտին նաև սովորեցրել են լատիներեն՝ կանոնադիր լորդության, պատարագների ու աղոթքի լեզուն։ Սա Ռոբերտի ու իր եղբայրների համար ապահոված կլիներ հիմնական կրթություն իրավունքի, քաղաքականության, սուրբ գրքի, սրբերի կյանքերի, փիլիսոփայության, պատմության բնագավառներում[13][14]։ Այն, որ Ռոբերտին անձնական հաճույք էր պատճառում այսպիսի ուսումը, հիշատակվել է տարբեր կերպ։ Բարբուրը հաղորդում էր, որ 1306 թվականին Ռոբերտը բարձրաձայն կարդում էր իր աջակիցների համար, երբեմն հիշողությամբ արտասանում հատվածներ տասներկուերորդ դարի Կառլոս Մեծի «Ֆյերաբրաս»-ից, ինչպես նաև պատմում Հաննիբալի կողմից Հռոմի նվաճման նմանատիպ պատմություններ[14]։

Որպես թագավոր Ռոբերտը հանձնարարել է բանաստեղծություններ գրել Բենոքբուրնի ճակատամարտի ու իր ենթակաների ռազմական հաջողությունների մասին։ Նրա ժամանակակից պատմաբաններ Ժան Լե Բելը և Թոմաս Գրեյը պնդում էին, որ իրենք կարդացել են Ռոբերտի գահակալության մասին պատմությունը, որը 'գրել էր տվել անձամբ թագավոր Ռոբերտը'։ Կյանքի վերջին տարիներին նա վճարում էր Դոմինիկյան միաբանության վանականներին իր որդի Դավիդին սովորեցնելու համար, որի համար նա նաև գրքեր էր գնում[14]։ Մոտավորապես 1364 թվականի պառլամենտական մի փաստաթղում ասվում է, որ Ռոբերտը 'շարունակական սովորություն ուներ կարդալու կամ իր ներկայությամբ կարդալ տալու հնադարյան արքաների ու ա��քայազների պատմությունները, թե ինչպես էին նրանք վարվել և՛պատերազմի, և՛խաղաղության ժամանակներում, որտեղից նա տեղեկություն էր քաղում իր սեփական իշխանության վերաբերյալ'[13][15]։

Փոքրիկ Ռոբերտին ու նրա եղբայրներին դասավանդողները եղել են հոգևորականներ կամ վանահայրեր իրենց ընտանիքի կողմից հովանավորվող եկեղեցիներից։ Սակայն որպես մեծացող ազնվական երիտասարդներ Ռոբերտի ու իր եղբայրների համար կարևորվում էին նաև բացօթյա հետապնդումներն ու մեծ իրադարձությունները։ Հավանաբար նրանք ունեցել են վարպետներ, որոնք նրանց սովորեցրել են ձիավարություն, սուսերամարտ, նիզակախաղ, որսորդություն և իհարկե քաղաքավարի վարք ու բարք, այդ թվում՝ հագնվելու կանոններ, խոսքի կուլտուրա, սեղանի էթիկետ (վարվելակարգ), երաժշտություն ու պար, որոնց մի մասը պետք է սովորած լինեին մինչև տաս տարեկանը իրենց հայրիկի կամ պապիկի ընտանիքում որպես պաժ (սպասավոր) ծառայելիս[16]։ Եվ քանի որ անձնային ու առաջնորդական այս հմտություններից շատերը կապված էին ասպետական կոդեքսի հետ, Ռոբերտի գլխավոր ուսուցիչը հավնաբար եղել է հեղինակավոր ու փորձառու ասպետ իր պապիկի խաչակրաց շքախմբից։ Այս պապիկը, որն իր ժամանակակիցներին հայտնի էր որպես «Ռոբերտ վեհանձն», իսկ պատմությանը՝ որպես "Բրյուս-մրցակից", հսկայական ազդեցություն է ունեցել ապագա թագավորի վրա[17]։ Պատերազմներում Ռոբերտի մարտաոճն անշուշտ ընդգծում է նրա տակտիկական (մարտավարական) ու մենամարտելու հմտությունները[16]։

Ընտանիքը շատ էր տեղաշարժվում տոհմական ամրոցներում, երբեմն բնակվելով Լոքմեյբն ամրոցում, որն Անանդեյլի լորդության գլխավոր ամրոցն էր, Թուրնբերիում ու Լոք Դուն ամրոցներում, որոնք Քարրիքի կոմսության ամրոցներից էին։ Ռոբերտի, Էդուարդի ու նրանց մյուս եղբայրների (Նեյլի, Թոմասի ու Ալեքսանդրի) մանկության ամենանշանակալից ու խորիմաստ փորձը ձեռք է բերվել գելական ավանդույթի շնորհիվ, որի ժամանակ երեխաներին հանձնում էին ազգակից ու դաշնակից այլ գելերի խնամքին․ ավանդույթ, որին հետևում էին Քարրիքում, հարավ-արևմտյան ու արևմտյան Շոտլանդիայում, Հեբիրդներում ու Իռլանդիայում[16]։ Վերոնշյալ վայրերում մի շարք ընտանիքներ ու Բրյուսների ազգակիցներ կային, որոնք այդպիսի ծառայություն մատուցած կլինեին[17]։ Այս գելական ազդեցությամբ է բացատրվում թեթև հեծելազորային մարտերի նկատմամբ Ռոբերտ Բրյուսի ակնհայտ հակվածությունը, որտեղ փոքրիկ ամրակազմ պոնիներ էին օգտգործվում հեծյալ արշավանքների ժամանակ, ինչպես նաև ծովային իշխանության նկատմամբ նրա սերը, որը բազմազանվում էր թիավարվող բիրլիններից (առագաստանավ) մինչև նավեր[18]։

Ըստ պատմաբաններ Բարրոույի ու Փենմանի՝ հնարավոր է նաև, որ երբ Ռոբերտ և Էդուարդ Բրյուսները տասներկու տարեկանում սկսել են լիարժեք ասպետության համար պատրաստվել, նրանց որոշ ժամանակով ուղարկած լինեն դաշնակից անգլիական որևէ ընտանիքում բնակվելու, ինչպիսիք էին Գլոուսեստերում դե Քլերների ընտանիքը կամ նույնիսկ անգլիական արքայական ընտանիքը[18]։ Պատմագիր Թոմաս Գրեյն իր Scalacronica աշխատության մեջ նշում է, որ մոտավորոպես 1292 թվականին, երբ Ռոբերտը տասնութ տարեկան էր, "նա երիտասարդ ամուրի էր թագավոր Էդուարդի պալատում"[19]։ Սա մեծացնում է հավանականությունն այն բանի, որ երիտասարդ Ռոբերտ Բրյուսը բնակվում էր թագավորական կենտրոնում, որտեղ իր գահակալության ընթացքում Էդուարդ I-ը հաճախ էր այցելում[19]։

Պատմության մեջ Ռոբերտի անունն առաջին անգամ հայտնվել է վկաների մի ցուցակում։ Նրա անունը հանդիպում է Արջիլի եպիսկոպոսի, Արան կղզու քահանայի, Կինթայր թերակղզու մի գործակատարի, իր հայրիկի և քարրիքցի մի նոտարի անունների հետ[20]։ Ապագա թագավոր Ռոբերտ Բրյուսը տասնվեց տարեկան էր, երբ 1290 թվականին Շոտլանդիայի փոքրիկ թագուհի Մարգարետ Նորվեգացին մահացել է։ Գուցե հենց այս ժամանակահատվածում էլ Ռոբերտն ասպետադրվել է ու սկսել հանդես գալ քաղաքական թատերաբեմում իր ընտանիքի շահերից ելնելով[21]։

"Մեծ Իրարանցում"

խմբագրել

1292 թվականի սկզբին մահացել է Ռոբերտի մայրը։ Նույն տարվա նոյեմբերին Անգլիայի Էդուարդ I թագավորը Շոտլանդիայի գվարդիանների անունից շոտլանդական թափուր գահը հանձնել է իր զարմիկ Ջոն Բալիոլին[22]։ Համարյա անմիջապես, նոյեմբերի 7-ին, Անանդեյլի 5-րդ լորդ Ռոբերտ դե Բրասը (Բրյուսի պապիկը) հրաժարվել է Անանդեյլի լորդությունից ու շոտլանդական գահի նկատմամբ իր պահանջը փոխանցել իր որդուն։ Իր հերթին այդ որդին՝ Անանդեյլի 6-րդ լորդ Ռոբերտ դե Բրասը (Բրյուսի հայրիկը), հրաժարվել է Քարրիքի կոմսությունից հօգուտ իր ավագ որդի՝ ապագա թագավոր Ռոբերտի, որպեսզի պահպանի Բրյուսների՝ գահի նկատմամբ պահանջը, երբ նրանց միջին լորդը՝ Ռոբերտ Բրյուսի հայրիկը, այժմ տիրում էր միայն անգլիական կալվածքների[23]։ Եվ քանի որ գահի նկատմամբ Բրյուսների պահանջը ձախողվել է, Բալիոլի հաղթանակը տասնութամյա Ռոբերտին մղել է քաղաքական թատերաբեմ[24]։

Քարրիքի կոմս (1292–1306 թթ․)

խմբագրել

Բրյուսների վերախմբավորում

խմբագրել
 
Ռոբերտ Բրյուսն ու իր առաջին կինը՝ Իզաբելլա Մառեցին

Նույնիսկ Ջոնին թագավոր նշանակելուց հետո Էդուարդը շարունակում էր պնդել Շոտլանդիայի վրա իր գերիշխանության մասին, և շուտով երկու թագավորների միջև հարաբերությունները վատացել են։ Բրյուսներն անցել են Էդուարդի կողմը ընդդեմ թագավոր Ջոնի ու նրա դաշնակից Կոմինի, քանի որ Ռոբերտ Բրյուսն ու իր հայրը Ջոնին համարում էին ուզուրպտոր (բռնազավթիչ)[25][26]։ Բայց համբերության բաժակը լցվել է, երբ Էդուարդը պահանջել է, որ շոտլանդացի մագնատները ռազմական ծառայություն անցնեն Ֆրանսիայի դեմ անգլիական պատերազմում[27]։ Սա անընդունելի էր, ու շոտլանդացիները դաշինք են կնքել Ֆրանսիայի հետ[28]։

Թագավորի անունից հանդես եկող խորհուրդը որոշում է կայացրել հանդիպել մարտի 11-ին Քադդոնլի գյուղում, սակայն Բրյուսները, Անգուսի ու Մարչի կոմսերը հրաժարվել են ու Բրյուսների ընտանիքը ժամանակավորապես լքել է Շոտլանդիան։ Կոմինը խլել է նրանց կալվածքներն Անանդեյլում ու Քարրիքում ու դրանք շնորհել Բուչանի կոմս Ջոն Կոմինին[26]։ Էդուարդ I-ը անվտանգ ապաստան է ապահովել Բրյուսնների համար՝ 1295 թվականի հոկտեմբերին Անանդեյլի լորդին նշանակելով Քարլայլ ամրոցի հրամանատար[29]։ 1296 թվականին Ռոբերտն ամուսնացել է իր առաջին կնոջ՝ Իզաբելլա Մառեցու հետ, որը Մառի կոմս Դոմնոլ II-ի դուստրն էր։

Անկախության պատերազմների սկիզբ

խմբագրել

Շոտլանդիայի ու Անգլիայի միջև պատերազմի առաջին հարվածը ուղիղ հարձակումն էր Բրյուսների վրա։ 1296 թվականի մարտի 26-ին յոթ շոտլանդացի կոմսեր հանկարծակի հարձակում են գործել պարսպապատ Քարլայլ քաղաքի վրա, որը ոչ այնքան հարձակում էր անգլիացիների վրա, որքան Բուչանի կոմս Կոմինի հարձակումն իր թշնամի Բրյուսների վրա[30]։

Ֆրանսիայի հետ թագավոր Ջոնի կնքած դաշինքին ու Քարլայլի վրա հարձակմանը թագավոր Էդուարդ I-ը պատասխանել է 1296 թվականի մարտի վերջին Շոտլանդիա ներխուժելով ու արյունոտ ճակատամարտում Բերվիք քաղաքը նվաճելով[31][32]։ Դրան հաջորդած Դանբարի ճակատամարտում շոտլանդական դիմադրությունը արդյունավետորեն ջախջախվել է[33]։ Էդուարդը գահընկեց է արել թագավոր Ջոնին, բանտարկել նրան Լոնդոնի Թաուերում ու անգլիացիներ նշանակել, որ կառավարեն Շոտլանդիան։ Սա նրան իհարկե հաջողվել է, բայց անգլիացիների հաղթանակը ժամանակավոր էր[29][34]։

Չնայած Բրյուսներին էին վերադարձվել Անանդեյլն ու Քարրիքը, 1296 թվականի օգոստոսին Անանդեյլի լորդ Ռոբերտ Բրյուսն ու իր որդին՝ Քարրիքի կոմս ու ապագա թագավոր Ռոբերտ Բրյուսը ավելի քան 1,500 շոտլանդացիների հետ դեռևս Բերվիքում էին[35] ու հավատարմության երդում էին տվել Անգլիայի թագավորին[36]։ Երբ Էդուարդ I-ի դեմ 1297 թվականի հուլիսին շոտլանդական ապստամբություն է բարձրացել, Շոտլանդիայի լորդ-ստյուարդ Ջեյմս Ստյուարտը դժգոհ շոտլանդացիների մի խումբ ներքաշել է այդ խռովության մեջ, այդ թվում՝ Գլազգոյի արքեպիսկոպոս Ռոբերտ Վիշարտին, Ֆայֆի կոմսի որդի ՄակԴուֆֆին ու երիտասարդ Ռոբերտ Բրյուսին[37]։ Ապագա թագավորն արդեն քսաներկու տարեկան էր ու ապստամբներին միանալով նա գործում էր իր հայրիկից անկախ, որը չէր մասնակցում ապստամբությանն ու անվտանգության համար Անանդեյլից վերադարձել էր Քարլայլ։ Ռոբերտ Բրյուսն ակնհայտորեն ընկել էր իր պապիկի ընկերներ Վիշարտի ու Ստյուարտի ազդեցության տակ, որոնց դրդմամբ նա որոշել էր ապստամբել[37]։ Սակայն երբ ապստամբությունն սկսվել է, Ռոբերտը վերադարձել է Քարլայլից Անանդեյլ ու հավաքելով իր նախնիների հողերի բոլոր ասպետներին, ըստ անգլիացի պատմագիր Վալտեր Գուիզբորոյի, հետևյալ կերպ դիմել է նրանց․

Ոչ ոք իր մարմնում ու արյան մեջ ատելություն չի պահում և ես բացառություն չեմ։ Ես պետք է միանամ իմ ժողովրդին ու այն ազգին, որից ծնվել եմ։ Ես ձեզ էլ եմ խնդրում գալ ինձ հետ, ու դուք կլինեք իմ խորհրդականներն ու մտերիմ ընկերները[37][38]։

1297 թվականի ամռանը Բրյուսին շտապ նամակներ են ուղարկվել՝ նրան հրամայելով աջակցել Էդուարդի հրամանատար Սուրրեյի 6-րդ կոմս Ջոն դե Ուեյրենին (որին Բրյուսն ազգակից էր), բայց հնազանդվելու փոխարեն նա շարունակել է աջակցել ապստամբներին։ Այն, որ Բրյուսը գտնվում էր ապստամբության առաջնագծում, երևում է 1292 թվականի հուլիսի 23-ին թագավոր Էդուարդին ուղարկած Հաֆ Քրեսսինգհեմի նամակից, որտեղ ասվում էր, որ "եթե դուք բռնեիք Քարրիքի կոմսին, Շոտլանդիայի լորդ-ստյուարդին ու նրա եղբորը, դուք հաջողությամբ ամեն ինչ կավարտեիք"[39]։ Հուլիսի 7-ին Բրյուսն ու իր ընկերները Էդուարդի հետ պայմանագիր են կնքել, որը հայտնի է «Իրվինի կապիտուլյացիա» անունով։ Շոտլանդացի լորդերը չէին պատրաստվում իրենց կամքին հակառակ ծառայել ծովից այն կողմ, նրանց ներվում էր իրենց վերջին ապստամբությունը այն պայմանով, որ հավատարմության երդում կտան թագավոր Էդուարդին։ Գլազգոյի արքեպիսկոպոսը, Ջեյմս Ստյուարտը և սըր Ալեքսանդր Լինդսեյը դարձել են Բրյուսի երաշխավորները, մինչև որ նա իր մանկահասակ դուստր Մարջորիին կհանձներ որպես պատանդ, որը նա այդպես էլ չի արել[40]։

Երբ թագավոր Էդուարդը Ֆոլկիրկի ճակատամարտի հաղթանակից հետո վերադարձել է Անգլիա, Բրյուսի սեփականությունը վերցվել էր նրանից ու հանձնվել թագավորի աջակիցներին։ Սրա պատճատն անհայտ է, քանի որ Ֆորդունի վկայությամբ Ֆոլկիրկում Ռոբերտը կռվում էր Էդուարդի կողմից՝ Դարհեմի, Անանդեյլի ու Քարրիքի եպիսկոպոս Էնթոնի Բեքի հրամանատարության տակ։ Այս մասնակցությունը վիճարկելի է, քանի որ անգլիական բանակի ազնվականների ֆոլկիրկյան փաթեթում (գրանցամատյանում) ոչ մի Բրյուս չի հանդիպում, և 19-րդ դարի երկու հնահավաքներ՝ Ալեքսանդր Մյուրիսոնն ու Ջորջ Չալմերսը պնդում էին, որ Բրյուսն այնտեղ չի մասնակցել, այլ որոշել է հաջորդ ամսում ավերել Անանդեյլն ու վառել Այր ամրոցը, որպեսզի այնտեղ անգլիական կայազոր չտեղադրվի։

Շոտլանդիայի գվարդիան

խմբագրել

Ֆոլկիրկի ճակատամարտում կրած իր պարտությունից հետո Ուիլյամ Ուոլասը հրաժարվել է Շոտլանդիայի գվարդիանի պաշտոնից։ Նրան հաջորդել են Ռոբերտ Բրյուսն ու Բեյդնոքի 3-րդ կոմս Ջոն Կոմինը որպես համատեղ գվարդիաններ, բայց նրանք իրար չեն հասկացել։ Որպես թագավոր Ջոնի զարմիկ ու աջակից, ու նաև մեկը, որը լուրջ հավակնություններ ուներ շոտլանդական գահի հանդեպ, Կոմինը Բրյուսի թշնամին էր։ 1299 թվականին սբ․ Էնդրյուսի արքեպիսկոպոս Ուիլյամ Լամբերթոնը նշանակվել է որպես երրորդ, չեզոք գվարդիան, որպեսզի կարգ պաշտպանի Բրյուսի ու Կոմինի միջև։ Հաջորդ տարի Բրյուսը հրաժարվել է ու նրա փոխարեն նշանակվել է Անգուսի կոմս Ջիլբերտ դե Յումֆրեյվիլլը։ 1301 թվականի մայիսին Յումֆրեյվիլլը, Կոմինն ու Լամբերթոնը նույնպես հրաժարվել են ու նրանց փոխարինել է Ջոն դե Սոուլզը, որպես միակ գվարդիան։ Վերջինս նշանակվել էր, քանի որ ո՛չ Բրյուսի, ո՛չ Կոմինի ճամբարից չէր, բայց հայրենասեր էր։ Նա ակտիվ գվարդիան էր ու նոր ջանքեր է գործադրել շոտլանդական գահին թագավոր Ջոնին վերականգնելու համար։

 
Ռոբերտ Բրյուսի կիսանդրին Ուոլասի հուշարձանի մոտ

1301թվականի հուլիսի թագավոր Էդուարդը վեցերորդ անգամ արշավել է դեպի Շոտլանդիա։ Գրավելով Բոթվել ու Թուրնբերի ամրոցները՝ նա 1302 թվականի հունվարին համաձայնել է իննամսյա զինադադարի։ Այս ժամանակներում էր, որ Բրյուսը հպատակվել է Էդուարդին։ Նույն տարում նա նաև ամուսնացել է իր երկրորդ կնոջ՝ Ուստերի 2-րդ կոմս Ռիչարդ դե Բուրգի դուստր Էլիզաբեթ դե Բուրգի հետ։ Նրանք ունեցել են չորս երեխա՝ Դավիդ II, Ջոն (մահացել է մանուկ հասակում), Մաթիլդա (ամուսնացել է Թոմաս Իսահակի հետ ու մահացել Աբերդինում 1353 թվականի հուլիսի 20-ին) և Մարգարեթ (1345 թվականին ամուսնացել է Սուդերլենդի 5-րդ կոմս Ուիլյամ դե Մորավիայի հետ)։

1303 թվականին Էդուարդը նորից է հարձակվել ու հասել Էդինբուրգ։ 1304 թվականի փետրվարին բոլոր շոտլանդացիները, այդ թվում և արդեն գվարդիան Կոմինը, հպատակվել են անգլիացի թագավորին, բացի Ուիլյամ Ուոլասից։ Շոտլանդիայի օրենքները վերադարձել են դեպի Ալեքսանդր III-ի օրերը, եթե դրանք փոփոխության կարիք ունենային, դա պետք է կատարվեր Անգլիայի թագավորի համաձայնությամբ ու շոտլանդացի ազնվականների խորհրդով։ Էդուարդի զարմիկ Ռիչմոնդի կոմսը պետք է գլխավորեր Շոտլանդիայի կառավարությունն ու մինչ այս ամենը տեղի էր ունենում, Գլազգոյի մոտ Ուիլյամ Ուոլասին ձերբակալել են ու 1305 թվականի օգոստոսի 23-ին Լոնդոնում կախել, փորոտիքը թափել ու քառատել։ Էդուարդը սկսել է չվստահել Ռոբերտ Բրյուսին, ու 1305 թվականի հոկտեմբերի 10-ին հետ է վերցրել նրան վեց ամիս առաջ նվիրած սըր Ջիլբերտ Յումֆրեյվիլզի հողերը[41]։

Որպես Քարրիքի կոմս և Անանդեյլի 7-րդ լորդ՝ Ռոբերտ Բրյուսն ուներ հսկայական կալվածքներ ու սեփականություն Շոտլանդիայում, ինչպես նաև բարոնություն ու մի քանի փոքր տարածքներ Անգլիայում և ուժեղ հավակնություն շոտլանդական գահի հանդեպ։

Ջոն Կոմինի սպանություն

խմբագրել
 
Կոմինի սպանությունը Գրեյֆրայերզ վանքում Ֆելիքս Ֆիլիպոտոյի պատկերմամբ, 19-րդ դար

Բրյուսն ու իր ամբողջ ընտանիքն ամբողջովին հավատում էին շոտլանդական գահին տիրելու նրա իրավոունքին։ Սակայն անգլիական ու շոտլանդական բանակներին նրա ընդմիջվող ծառայությունները որոշակի անվստահություն էին ձևավորել նրա շուրջը։ Նրա ձգտումներին խանգարում էր նաև Բեյդնոքի լորդ Ջոն Կոմինը, որը շատ ավելի վճռական էր եղել անգլիացիների դեմ պայքարում։ Կոմինը Շոտլանդիայում ամենահզոր ազնվականն էր ու ազգակցական կապ ուներ շատ հզոր ազնվականների հետ ինչպես Շոտլանդիայում, այնպես էլ Անգլիայում։ Նա նույնպես ձգտում էր շոտլանդական գահին՝ հայրական կողմից սերելով Շոտլանդիայի թագավոր Դոնալդ III-ից, իսկ մայրական կողմից՝ Դավիթ I-ից։ Կոմինը նաև Ջոն Բալիոլի զարմիկն էր։

Ըստ պատմագիրներ Բարբոուրի ու Ֆորդունի՝ 1305 թվականի ուշ ամռանը ստորագրված ու կնքված մի գաղտնի համաձայնության մեջ Կոմինը համաձայնել էր Բրյուսի շոտլանդական հողերն ստանալու դիմաց հօգուտ Ռոբերտ Բրյուսի հրաժարվել շոտլանդական գահի հանդեպ իր նկրտումներից, եթե վերջինս ապստամբություն կազմակերպի[42]։ Սակայն Կոմինը դավաճանել էր վերոնշյալ համաձայնությանը Էդուարդ I-ի հետ ու երբ 1306 թվականի փետրվարի 10-ին Բրյուսը Կոմինի հետ հանդիպել էր Դամֆրայզի Գրեյֆրայրզ վանքի աղոթարանում ու նրան մեղադրել ուխտադրժության մեջ, նրանք սկսել էին կռվել[43]։ Բարձր ալտարի դիմաց Բրյուսը դաշունահարել է Կոմինին։ Երբ Բրյուսի աջակիցներն իմացել են, որ Կոմինը չի մահացել ու նրան բուժում են, Ռոջեր դե Քիրքպատրիքն (արտասանելով "ես կհամոզվեմ" բառերը) և Ջոն Լինդսեյը ներս են մտել վանք ու ավարտին հասցրել Բրյուսի սկսածը։ 1307 թվականին գրված Flores Historiarum աշխատության մեջ նշվում է, որ Բրյուսն ու Կոմինը համաձայնության չեն եկել, Բրյուսը հանել է իր սուրն ու խփել Կոմինի գլխին, նրա աջակիցներն էլ մոտ են վազել ու Կոմինին հարվածել իրենց սրերով[44]։ Բրյուսը վերահաստատել է գահի նկատմամբ իր պահանջն ու ուժով սկսել արշավը Շոտլանդիայի անկախության համար։ Նա ու իր մարդիկ հարձակվել են Դամֆրայզ ամրոցի վրա ու այնտեղի անգլիական կայազորն անձնատուր է եղել։ Դամֆրայզից Բրյուսը շտապել է Գլազգո, որտեղ իր ընկեր ու աջակից եպիսկոպոս Ռոբերտ Վիշարտը նրան թողություն է շնորհել ու ամբողջ երկրի հոգևորկանությանը կոչ արել միավորվել Բրյուսի շուրջ[45]։ Բայց և այնպես, Բրյուսն իր կատարած հանցանքի համար էքսկոմունիկացիայի էր ենթարկվել[46] հենց թագավոր Էդուարդի պահանջով[փա՞ստ]։

Գահակալության վաղ շրջան (1306–1314 թթ․)

խմբագրել

Ռոբերտ Բրյուսի պատերազմ

խմբագրել
 
Բրյուսը թագադրվում է որպես Շոտլանդիայի թագավոր․ նկար Էդինբուրգյան դղյակում

Կոմինի մահից վեց շաբաթ անց՝ 1306 թվականի մարտի 25-ի ծաղկազարդի օրը, եպիսկոպոս Ուիլյամ Լամբերտոնի կողմից Ռոբերտ Բրյուսը Սկունում մեծ հանդիսավորությամբ թագադրվել է որպես Շոտլանդիայի թագավոր[47]։ Արքայական թիկնոցն ու զգեստները, որոնք Ռոբերտ Վիշարտը թաքցրել էր անգլիացիներից, նույն եպիսկոպոսի կողմից հագցվել են թագավորին։ Թագադրությանը ներկա էին Մորեյի ու Գլազգոյի եպիսկոպոսները, ինչպես նաև Աթոլի, Մենթեյթի, Լենոքսի ու Մառի կոմսերը։ Շոտլանդիայի թագավորների մեծ դրոշը տեղադրված էր Բրյուսի գահի հետևում[48]։

Բուչանի կոմսուհի Իզաբելլա ՄակԴուֆը, որը սպանված Ջոն Կոմինի զարմիկ, Բուչանի 3-րդ կոմս Ջոն Կոմինի կինն էր, ժամանել է հաջորդ օրը, որը նշանակում էր, որ նա ուշացել էր թագադրությունից։ Նա իր ընտանիքի՝ Ֆայֆի կոմս ՄակԴուֆների անունից (որոնց ժառանգական իրավունքն էր Շոտլանդիայի թագավորներին թագադրելը) պահանջել է իր անչա��ահաս եղբոր փոխարեն իրեն թույլատրել թագադրել Շոտլանդիայի թագավորին։ Այսպիսով, կազմակերպվել է երկրորդ թագադրություն ու ևս մեկ անգամ թագը դրվել է Ռոբերտ Բրյուսի՝ Քարրիքի կոմսի, Անանդեյլի լորդի ու Շոտլանդիայի թագավորի գլխին։

1306 թվականի հունիսին Մեթվենի ճակատամարտում Բրյուսը պարտություն է կրել։ Նույն թվականի օգոստոսին իր եղբոր՝ Նայջել Բրյուսի, ինչպես նաև Աթոլի կոմսի ու իր կենդանի մնացած մարդկանց մեծ մասի ուղեկցությամբ նա իր կնոջը, դուստրերին ու շքախմբի մյուս կանանց ուղարկել է Քիլդրամի ամրոց[49]։ Բրյուսն ինքը փախել է ամենահավատարիմ մարդկանց հետ, որոնց թվում էին սըր Ջեյմս Դուգլասը և Ջիլբերտ Հեյը, իր եղբայրներ Թոմասը, Ալեքսանդրը և Էդուարդը, ինչպես նաև սըր Նեյլ Քեմփբելն ու Լեննոքսի կոմսը[49]։

Սեպտեմբերի 13-ին Ուեյլսի արքայազն Էդուարդի բանակը գրավել է Քիլդրամի ամրոցն ու գերի վերցրել թագավորի կրտսեր եղբայր Նայջել Բրյուսին, Ռոբերտ Բոյդին, Ալեքսանդր Լինդսեյին ու Սիմոն Ֆրեյզերին։ Բոյդը կարողացել է փախչել, իսկ թագավոր Էդուարդի հրամանով Ռոբերտ Բրյուսի բոլոր հետևորդները մահապատժի են ենթարկվել։ Քիլդրամիի անկումից որոշ ժամանակ առաջ Աթոլի կոմսը հուսահատ ճիգեր էր գործադրել թագուհի Էլիզաբեթ դե Բուրգին, Մարջորի Բրյուսին, թագավորի քույրերին ու Իզաբելլա Ֆայֆեցուն ազատելու համար, բայց նրան դավաճանել էին ու հանձնել անգլիացիների ձեռքը․ Աթոլը Լոնդոնում ենթարկվել է մահապատժի, իսկ կանանց պահել են հնարավոր ամենածանր պայմաններում[50]։ Գարնանը Էդուարդ I-ը նորից արշավել է Շոտլանդիա ու ճանապարհին Բրյուսի կալվածքները շնորհել իր մարդկանց և Բրյուսին էքսկոմունիկացիայի ենթարկելու հրավարտակ արձակել։

Հուլիսի 7-ին Էդուարդ I-ը վախճանվել է՝ Բրյուսի դեմ թողնելով իր որդի Էդուարդ II-ին։

 
Բրյուսը պատմություններ է կարդում իր հետևորդների համար․ 19-րդ դարի շոտլանդական պատմության դասագիրք

Հայտնի չէ, թե որտեղ է Բրյուսն անցկացրել 1306–07 թվականների ձմեռը։ Հնարավոր է նա եղած լինի Հեբրիդներում, Իռլանդիայում, Օրքնեյում կամ Նորվեգիայում, որտեղ իր քույր Իզաբել Բրյուսը թագուհի էր[51]։ Փետրվարին նրանք Շոտլանդիա են վերադարձել երկու խմբով․ առաջին խումբը գլխավորում էին Ռոբերտն ու իր եղբայր Էդուարդը, նրանք ցամաք են իջել Թուրնբերի ամրոցի մոտ ու Շոտլանդիայի հարավ-արևմուտքում պարտիզանական պատերազմ սկսել, երկրորդ խումբը գլխավորում էին Ռոբերտի եղբայրներ Թոմասն ու Ալեքսանդրը, որոնք ցամաք են իջել Ռայան լճից մի փոքր հարավ, բայց շուտով բռնվել են ու մահապատժի ենթարկվել։ Ապրիլին Բրյուսն անգլիացիների դեմ փոքրիկ հաղթանակ է տարել Գլեն Թրուլի ճակատամարտում, հետո Լոուդուն Լեռան ճակատամարտում պարտության մատնել Փեմբրոքի 2-րդ կոմս Այմեր դե Վալենսին։ Գելովեյը թողնելով իր եղբայր Էդուարդի հրամանատարության տակ՝ Բրյուսը մեկնել է հյուսիս, գրավել Ինվերլոչի և Ուրգուհարթ ամրոցները, վառելով գետնին հավասարեցրել Ինվերնես ամրոցն ու Նեըրնը, հետո անհաջող փորձ արել գրավել Էլջինը։

1307 թվականի վերջին գործողությունները փոխդրելով Աբերդինշայր՝ Բրյուսը լուրջ հիվանդացել է, հավանաբար երկարատև արշավանքի ընթացքում կրած զրկանքների պատճառով։ Լավանալով ու Բուչանի 3-րդ կոմս Ջոն Կոմինին իր հետևում առանց հպատակեցնելու թողնելով՝ Բրյուսը վերադարձել է արևմուտք ու գրավել Բալվենի ու Դուֆուս ամրոցները, այնուհետև Սև կղզու վրայի Թարադեյլ ամրոցը։ Ինվերնեսի ծովափնյա տարածքներով հետ գալով ու Էլջինի վրա երկրորդ անհաջող փորձն անելուց հետո՝ 1308 թվի մայիսին Ինվերուրիի ճակատամարտում Բրյուսը վերջապես հաղթել է Կոմինին, այնուհետև ասպատակել ամբողջ Բուրանն ու Աբերդինում ջախջախել անգլիական կայազորին։ 1308 թվականի Բուչանի ավերումը մեկ նպատակ ուներ՝ մարել Կոմին ընտանիքի ազդեցությունը։ Բուչանը մեծ թվով բնակչություն ուներ, քանի որ հյուսիսային Շոտլանդիայի գյուղատնտեսական մայրաքաղաքն էր ու բնակչության մեծ մասը հավատարիմ էին Կոմին ընտանիքին նույնիսկ Բուչանի կոմսի մահից հետո։ Մորեյում, Աբերդինում ու Բուչանում ամրոցների մեծ մասն ավերվել է, իսկ բնակիչները՝ սպանվել։ Բրյուսի հրամանով նմանատիպ գործողություններ են իրականացվել նաև Արջիլում ու Քինթայրում, որոնք Կոմինի դաշնակից ՄաքԴուգալների տարածքներն էին։ Այսքանով Բրյուսը հաջողությամբ ոչնչացրել է Կոմինների իշխանությունը, որն իր ձեռքում էր պահում Շոտլանդիայի հյուսիսային ու հարավ-արևմտյան մասը համարյա 150 տարի։ Կոմինի վերջին խոշոր ամրոցը Դանստաֆնիջն էր, որը նույնպես գրավվել է[52]։

1309 թվականի մարտին սբ․ Էնդրյուսում Բրյուսը գումարել է իր առաջին պառլամենտը, իսկ արդեն օգոստոսին կառավարում էր Թեյ գետից հյուսիս գտնվող ամբողջ Շոտլանդիան։ Հաջորդ տարի Շոտլանդիայի հոգևորականությունն ընդհանուր ժողովում ընդունել է Բրյուսին որպես թագավոր։ Եկեղեցու կողմից նրան ցույց տրված աջակցությունը մեծ քաղաքական նշանակություն է ունեցել։ 1310 թվականի հոկտեմբերի 1-ին Անգլիայի թագավոր Էդուարդ II-ին Բրյուսը նամակ է գրել[53] ՝ փորձելով խաղաղություն հաստատել երկու երկրների միջև[54]։ Հաջորդ երեք տարիների ընթացքում մեկը մյուսի հետևից նվաճվել են անգլիացիների կողմից զբաղեցված Լինլիթգոու (1310 թ․) և Դամբարթոն (1311 թ․) ամրոցներն ու Փերթ քաղաքը (1312 թ․ հունվար)։ Բրյուսը նաև արշավանքներ է կազմակերպել դեպի հյուսիսային Անգլիա ու Մեն կղզում 1313 թվականի հունիսի 2-ին պաշարումից հետո Ռուշեն ամրոցը գրավելով՝ անգլիացիներին զրկել է կղզու ռազմավարական նշանակությունից։

Անգլիացիների հետ դեմ առ դեմ կռվելուց ութ տարիների քայքայիչ, բայց միտումնավոր հրաժարումը Բրյուսին դարձրել է բոլոր ժամանակների պարտիզանական պատերազմների մեծագույն առաջնորդը։ Սա արտացոլում է որպես ֆեոդալական ասպետ մեծացած մարդու կերպարանափոխությունը։

Բենոքբուրնի ճակատամարտ

խմբագրել
 
Հոլկհեմյան աստվածաշնչում Բենոքբուրնի ճակատամարտի պատկերումը (1314)

Մինչև 1314 թվականը Բրյուսը վերանվաճել էր անգլիացիների կողմից զբաղեցված բոլոր շոտլանդական ամրոցները և նույնիսկ արշավանքներ էր կազմակերպում դեպի հյուսիսային Անգլիա՝ հասնելով անգամ Քարլայլ[55]։ Ի պատասխան, Էդուարդ II-ը նախաձեռնել է խոշոր ռազմական արշավ՝ հավաքելով 15,000 - 20,000 մարդուց բաղկացած մեծ բանակ[56]։ 1314 թվականի գարնանը Էդուարդ Բրյուսը պաշարել է Շոտլանդիայում առանցքային դեր ունեցող Ստեռլինգ ամրոցը, որի կառավարիչ Ֆիլիպ դե Մոուբրեյը համաձայնել է անձնատուր լինել, եթե մինչև 1314 թվականի հունիսի 24-ը իրեն օգնության չհասնեն։ Մարտին Ջեյմս Դուգլասը գրավել է Ռոքսբուրգը, իսկ Թոմաս Ռանդոլֆը՝ Էդինբուրգյան դղյակը, մինչդեռ մայիսին Բրյուսն ասպատակել է Անգլիան ու հպատակեցրել Մեն կղզին։ Ստեռլինգ ամրոցին վերաբերող նորությունը մայիսի վերջին է հասել անգլիացի թագավորին, ու նա որոշել է արագացնել իր արշավանքը Բերվիքի հյուսիսից, որպեսզի ազատագրի ամրոցը[57]։ Ռոբերտը, մոտավորապես 5,500 - 6,500 մարդուց բաղկացած զորաջոկատով, հիմնականում՝ նիզակակիրներ, պատրաստվել է խանգարել Էդուարդի զորքին Ստեռլինգ հասնել[58]։

Ճակատամարտն սկսվել է հունիսի 23-ին, երբ անգլիական բանակը փորձում էր ճանապարհ հարթել Բենոք գետակի՝ ճահճուտով շրջապատված շրջակայքի բարձրադիր գոտով[59]։ Երկու կողմերի միջև ռազմական ընդհարում է տեղի ունեցել, որի արդյունքում, անհատական պայքարի ժամանակ Ռոբերտը սպանել է սըր Հենրի դե Բոհունին[59]։ Հաջորդ օրն Էդուարդը շարունակել է առաջանալ, բայց հենց նրանք դուրս են եկել Նյու Փարք անտառից, նրանց դիմավորել է շոտլանդական բանակի մեծ մասը[60]։ Ակնհայտորեն անգլիացիները չէին սպասում, որ շոտլանդացիներն այդտեղ ճակատամարտ կվարեն, ու իրենց ուժերը դասավորել էին ոչ թե մարտաշարվածքով, այլ՝ երթի շարվածքով, այսինքն՝ աղեղնաձիգները բանակի վերջում, թեև սովորաբար մարտերի ժամանակ նրանք լինում են սկզբում՝ հակառակորդի նիզակակիրներին ջախջախելու համար[60]։ Անգլիական հեծելազորի համար դժվար էր նեղ տեղանքում գործելը և Ռոբերտի նիզակակիրները ճզմել են նրանց[61]։ Անգլիական բանակը ճնշվել է ու նրա առաջնորդները չեն կարողացել վերականգնել կարգուկանոնը[61]։

Մարտադաշտից Էդուարդ II-ը հազիվ մազապուրծ ազատվել է՝ կրնկակոխ հետապնդվելով շոտլանդական ուժերի կողմից[62]։ Պատմաբան Ռոյ Հեյնսը նկարագրում է այս պարտությունը որպես "հսկայական չափերի հասնող արհավիրք", քանի որ անգլիացիների կորուստները վիթխարի էին[63]։ Պարտությունից հետո Էդուարդը նահանջել է դեպի Դանբար, այնտեղից՝ նավով դեպի Բերվիք, հետո հետ դեպի Յորք․ նրա բացակայությամբ Ստեռլինգ ամրոցն արագ ընկել է[64]։

Գահակալության միջին շրջան (1314–1320 թթ․)

խմբագրել
 
Բրյուսը դիմում է իր զորքերին․ Ջոն Քասսելի «Անգլիայի պատմությունից»[65]

Հետագա առճակատում Անգլիայի հետ, իռլանդական հակամարտություն

խմբագրել

Ազատվելով անգլիական սպառնալիքից՝ շատլանդական բանակն այժմ կարող էր ներխուժել հյուսիսային Անգլիա։ Բրյուսն անձամբ արշավանքներ է իրականացրել Յորքշայրի ու Լանկաշայրի վրա։ Իր ռազմական հաջողություններով տարված՝ Բրյուսի ուժերը 1315 թվականին հարձակվել են նաև Իռլանդիայի վրա, փորձելով երկիրն ազատել անգլիական լծից (Թայրոնի թագավոր Դոնալ Օ՛Նեյլը դրական էր արձագանքել օգնության առաջարկին) ու երկրորդ ռազմաճակատ բացել Անգլիայի հետ շարունակվող պատերազմում։ 1316 թվականին Բրյուսը նույնիսկ թագադրվել է որպես Իռլանդիայի գերագույն թագավոր։

Բրյուսն Իռլանդիայում ու Շոտլանդիայում իշխող իր ազգականների հետ առաջ է քաշել "Պան-գելական ավելի մեծ Շոտլանդիայի" գաղափարական տեսլականը։ Այս քարոզարշավը հիմնված էր երկու գործոնի վրա․ առաջինն իր ամուսնական դաշինքն էր Իռլանդիայի Ուլստեր կոմսության դե Բուրգ ընտանիքի հետ, որը նա կնքել էր 1302 թվականին, իսկ երկրորդն այն էր, որ Բրյուսն ինքը իր մայրական կողմով սերում էր ինչպես Շոտլանդիայի, այնպես էլ Իռլանդիայի գելական ազնվականությունից։ Այսպիսով, ազգակցականորեն ու աշխարհաքաղաքականորեն Բրյուսը փորձում էր իր թագավորության մեջ միավորել շոտլանդա-իռլանդական բնակչության պան-գելական դաշինքը։ Սա արտացոլված է իռլանդացի առաջնորդներին գրած հետևյալ նամակում, որտեղ նա շոտլանդացիներին ու իռլանդացիներին հավաքականորեն անվանում է nostra nacio (մեր ազգ), շեշտելով երկու ժողովուրդների ընդհանուր լեզուն, ավանդույթներն ու ժառանգությունը․

  Քանի որ մենք և դուք, մեր ժողովուրդն ու ձեր ժողովուրդը, որ ազատ են եղել վաղնջական ժամանակներից ի վեր, ունեն ընդհանուր նախնիներ ու ավելի պատրաստակամորեն ու մեծ ուրախությամբ ցանկանում են միավորվել ընդհանուր լեզվով ու ընդհանուր ավանդույթով, մենք ձեզ ենք ուղարկում մեր սիրելի ազգականին, այս նամակաբերին, որպեսզի բանակցի ձեզ հետ մեր անունից մեր ու ձեր միջև յուրահատուկ ընկերության մշտական ուժեղացման ու անխախտ պահելու շուրջ, որպեսզի Աստծո կամոք մեր ազգը (nostra nacio) կարողանա վերադարձնել իր ազատությունը։  

Դիվանագիտությունը որոշակի հաջողության է հասել, համենայն դեպս Ուլստերում, որտեղ Բրյուսն աջակիցներ ուներ։ Սակայն նրանք հաջողության չեն հասել ոչ-ուլստերյան առաջնորդների հետ, որոնք տարբերություն չէին տեսնում անգլիական ու շոտլանդական զավթումների միջև։ Եվ երբ Էդուարդ Բրյուսը զոհվել է Ֆաուգհարթի ճակատամարտում, այդ ժամանակի իռլանդացի պատմագիրները Բրյուսների պարտությունը նկարագրել են որպես իռլանդական ազգի համար երբևէ արված ամենամեծ լավությունն անգլիացիների կողմից, քանի որ այն վերջ է դրել իռլանդացիների սովին ու կոտորածին[66]։

Գահակալության ուշ շրջան (1320–1329 թթ․)

խմբագրել
 
Արբրոութի հռչակագրի կրկնօրինակը

Ռոբերտ Բրյուսի գահակալությունը նշանավորվել է մի շարք դիվանագիտական նվաճումներով։ 1320 թվականի Արբրոութի հռչկագիրն ուժեղացրել է նրա դիրքերը, հատկապես Հռոմի Պապի հետ կապված, ու Ջոն XXII-րդն ի վերջո նրան ազատել է էքսկոմունիկացիայից։ 1328 թվականի մայիսին Անգլիայի թագավոր Էդուարդ III-ը ստորագրել է Էդինբուրգ-Նորթհեմփթոնի համաձայնագիրը, որով Շոտլանդիան ճանաչում էր անկախ թագավորություն, իսկ Բրյուսին՝ դրա թագավոր։

1325 թվականին Ռոբերտ I-ը Քարդրոսի հողերը փոխանակել է սըր Դավիդ Գրահամի՝ Անգուսում գտնվող Մոնտրոուսի հողերի հետ[67]։ Քարդրոսում նա կառուցել է մի առանձնատուն, որն իր գահակալության վերջին տարիների սիրելի բնակավայրն է դարձել։ 1328 թվականի պալատական գրառումներում մանրամասն նկարագրվում է այդ առանձնատունը, որն ուներ հարկաբաժիններ թագավորի ու թագուհու համար, ապակեպատ պատուհաններ, մատուռ, խոհանոցներ, փռեր ու գարեջրատներ, բազեների թռչնաբուծարան, բուժիչ խոտաբույսերի պարտեզ, պահակատուն, պաշտպանիչ խրամ ու որսորդական պուրակ։ Կար նաև ծովապատնեշ և լողափ, որտեղ կայանված էին թագավորի ձկնորսական նավակն ու 'թագավորի մեծ նավը'[68][nb 2]։ Սակայն նախքան Քարդրոսի բնակելի դառնալը Ռոբերտի հիմնական բնակավայրը Սկունի վանքն էր[69]։

1327 թվականից ի վեր Ռոբերտը տառապում էր լուրջ հիվանդությամբ։ Լեյներքրոսթի տարեգրությունն ու Scalacronica-ն պնդում են, թե թագավորը վարակվել ու մահացել է բորից[52]։ Թագավորի հիվանդության ամենավաղ հիշատակումը կարելի է գտնել ուլստերցի ականատեսի մի նամակում, որը գրվել է 1327 թվականի հուլիսի 12-ին, երբ թագավորը զինադադար էր կնքում սըր Հենրի Մանդեվիլի հետ։ Նամակի հեղինակը գրում էր, որ Ռոբերտն այնքան տկար էր ու հիվանդությունից հյուծված, որ նա չի ապրի, 'քանի որ հազիվ է կարողանում շարժել անգամ լեզուն'[52]։ Բարբուրը թագավորի հիվանդության մասին գրում էր, որ 'այն առաջացել է բաց պառկելու հետևանքով ի հայտ եկած ընդարմացումից', երբ նա թափառում էր 1306-1309 թվականների ընթացքում[70]։ Սակայն ոչ մի վկայություն չկա, որ հիվանդության պատճառով գահակալության վերջին շրջանում թագավորին առանձնացրել են իր ընկերներից, ընտանիքից, արքունիքից կամ օտարերկրյա դիվանագետներից[70]։

Թագավորի վերջին ճամփորդությունը եղել է ուխտագնացություն դեպի Ուիթհորնում գտնվող սբ․ Նինիանի գերեզման, գուցե հրաշագործ բուժում կամ էլ Աստծո հետ խաղաղություն գտնելու հույսով։ Մորեյի հետ նա իր մեծ նավով Քարդրոսից ճանապարհվել է դեպի Թարբերթ, այնտեղից դեպի Արան կղզի, որտեղ նշել է 1328 թվականի Սուրբ Ծնունդը, այնտեղից նավարկել է դեպի մեծ կղզի՝ Թուրնբերի ամրոցում գտնվող իր որդուն ու նրա հարսնացուին այցելելու, որոնք ամուսնացել էին շատ փոքր տարիքում[52][71]։ Հետո նա ցամաքով ճամփորդել է դեպի Ինչ և Վիգթաունշայր․ նրան տեղափոխում էին պատգարակով։ 1329 թվականի ապրիլի սկզբին հասել է Ուիթհորնում գտնվող սբ․ Նինիանի գերեզմանին, ծոմ պահել չորսից հինգ օր ու աղոթել սրբին, որից հետո ծովով վերադարձել Քարդրոս[71]։

Պատմագիր Բարբուրն ու այլ աղբյուրներ նշում են, որ Ռոբերտն իր անկողնու մոտ է հավաքել բարձրաստիճան հոգևորական առաջնորդներին ու բարոններին վերջին խորհուրդ անելու համար, որտեղ նա առատ նվերներ է արել կրոնական հաստատություններին, արծաթ է բաշխել տարբեր ուխտերի կրոնական հիմնադրամներին, որպեսզի նրանք կարողանան աղոթել իր հոգու համար, նաև ափսոսացել է, որ չի կարողացել Խաչակրաց արշավանք իրականացնել դեպի Սուրբ Երկիր ու կռվել սարակինոսների դեմ[52][71]։ Ռոբերտի վերջին ցանկությունը բարեպաշտության դրսևորում էր, որը գուցե նպատակ ուներ հավերժացնել իր անունը։ Մահից հետո նրա սիրտը պետք է հեռացվեր իր մարմնից ու սըր Ջեյմս Դուգլասի առաջնորդությամբ մի քանի ասպետների ուղեկցությամբ տարվեր ուխտագնացության դեպի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, ու վերադառնալուց հետո թաղվեր Մելռոս վանքում[52][71][72]։

Ռոբերտը նաև կարգադրել է, որ իր հոգու համար մշտական պատարագներ մատուցելու նպատակով ֆինանսավորվեն Այրում գտնվող սբ․ Սերֆի մատուռը, Բերվիքում գտնվող Դոմինիկյան մենաստանն ու Դանֆերմլայն վանքը[72]։

Մահ (1329 թ․)

խմբագրել

Մահ և մահից հետո

խմբագրել
 
Թագավոր Ռոբերտ I-ը թաղված է Դանֆերմլայն վանքում

Ռոբերտը մահացել է 1329 թվականի հունիսի 7-ին Քարդրոսի իր առանձնատանը։ Բացի այն, որ նա երդվել էր Խաչակրաց արշավանք իրականացնել ու չէր արել, նա մահացել է իր ամբողջ կյանքի պայքարի նպատակին հասած, այն է՝ գահի նկատմամբ Բրյուսների անսասան իրավունքի ճանաչում։ Նա նաև վստահ էր, որ մինչև իր անչափահաս որդու մեծանալը Շոտլանդիայի թագավորությունն ապահով ձեռքերում է թողնում, հանձին իր ամենավստահելի ընկերոջ՝ Մորեյի[73]։ Նրա մահից վեց օր անց պապական հրովարտակով թագադրման ժամանակ օծման արտոնություն էր շնորհվում Շոտլանդիայի ապագա թագավորներին[73]։

Պարզ չէ, թե ինչն է հանդիսացել ծննդյան հիսունհինգերորդ տարեդարձից մեկ ամիս առաջ թագավորի մահվան պատճառ։ Ենթադրությունները, թե նա մահացել է բորից, վերցվել են անգլիական պատմագիրներից․ նրա մահվան շոտլանդական ոչ մի մեկնաբանություն այդ մասին չի ակնարկում։ Պատմագիր Փենմանը պնդում է, որ շատ դժվար է հարմարվել այն մտքին, որ որպես պատերազմներ վարած գործող թագավոր, լորդության պարտականություններ իրականացրած, պառլամենտ ու արքունիք պահած, շատ ճանապարհորդած ու մի քանի երեխաներ ունեցած Բրյուսը կարող էր տառապել բորի վարակիչ ախտանշաններից[74]։ Որպես մահվան պատճառ նշվում են նաև էկզեման, տուբերկուլյոզը, սիֆիլիսը, շարժանեյրոնների ախտահարումը, քաղցկեղը և կաթվածը, ինչպես նաև՝ հարուստ արքունական ուտելիքը։ Թագավորի միլանցի բժիշկ Մայնո Դե Մայներին հաճախ է թագավորին քննադատել օձաձուկ ուտելու համար, որը նրա առաջացած տարիքում վտանգավոր էր առողջության համար[75]։

Արևմտյան Օնտարիոյի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Նելսոնի գլխավորած հետազոտողների թիմը հաստատել է, որ Ռոբերտ Բրյուսը բորով չի հիվանդացել։ Նրանք ուսումնասիրել են Ռոբերտ Բրյուսի գանգի ու ոտքի ոսկորները և եզրակացրել, որ որ դրանք բորի նշաններ ցույց չեն տալիս[76]։

Հուղարկավորություն

խմբագրել

Թագավորի մարմինը զմռսվել է, կրծոսկրը սղոցելով բացվել, որպեսզի կարողանան սիրտը դուրս բերել, որը սըր Ջեյմս Դուգլասը տեղադրել է արծաթե արկղիկի մեջ ու շղթայով կրում էր իր վզին (տուփի բանալին գտնվում էր սըր Սայմոն Լոքարդի մոտ)։ Նրա ներքին օրգանները թաղվել են իր կանոնավոր աղոթատեղի ու Քարդրոսի առանձնատանը մոտ գտնվող սբ․ Սերֆի մատուռում (որի ավերակները գտնվում են Դամբարթոնի այսօրվա Լեվենգրուվ զբոսայգում)[77]։ Թագավորի մարմինը Քարդրոսից տեղափոխվել է արևելք բատիստով ծածկված կառքի մեջ[78][79]։ Հուղարկավորությունը ճոխ էր կազմակերպված․ թաղման մոմեր պատրաստելու համար գնվել էր ավելի քան 3 տոննա մեղրամոմ։ Սգո թափորի մասնակիցները, այդ թվում՝ ապագա թագավոր Ռոբերտ II Ստյուարտն ու սևազգեստ այլ ասպետներ, ոտքով գնում էին դեպի Դանֆերմլայն վանք։ Գերեզմանի վրա կանգնեցվել էր բալթիական փայտից կառուցված մատուռ։ Փայտե դագաղի մեջ դրված Ռոբերտ I-ի մարմինը տեղադրվել է հատակից ցած գտնվող քարե դամբարանում, Փարիզից գնված սպիտակ իտալական մարմարից պատրաստված մահարձանի տակ[73]։ Անգլիայից բերված սև կրաքարից պատրաստված մի սալիկ ծածկում էր այս կառույցը, որի վրա Ռոբերտ I-ի սպիտակ ալեբաստրից պատրաստված արձանն էր՝ ներկված ու ոսկեզօծած։ Գերեզմանի վրա լատիներեն տապանագիր էր գրված․ Hic jacet invictus Robertus Rex benedictus qui sua gesta legit repetit quot bella peregit ad libertatem perduxit per probitatem regnum scottorum: nunc vivat in arce polorum ("Այս է տապանը անպարտելի օրհնյալ թագավոր Ռոբերտի, նրա սխրանքների մասին կարդացողը կրկնելու է նրա վարած անհամար ճակատամարտերը, իր ուղղամտությամբ նա առաջնորդեց շոտլանդացիների թագավորությունը դեպի ազատություն․ թող որ նա այժմ ապրի երկնքում")[80][81]։ Գերեզմանի տաս ալեբաստրե կտորներ այժմ ցուցադրված են Շոտլանդիայի ազգային թանգարանում և սկեզօծման հետքերը դեռևս տեսանել են դրանց մի մասի վրա[52][73]։ Թագավորը բավականաչափ գումար էր կտակել Դանֆերմլայն վանքում ու այլուր հազարավոր պատարագների անցկացման համար ու նրա գերեզմանը դարձել էր ամենօրյա աղոթատեղի[81]։

Երբ միջազգային խաչակրաց արշավանքը իրականություն չի դարձել, սըր Ջեյմս Դուգլասն իր մարդկանց հետ Բրյուսի սիրտը կրող արկղիկը ծովով տարել են Իսպանիա, որտեղ Ալֆոնսո XI-րդ Կաստիլիացին արշավանք էր իրականացնում Գրանադայի Մավրերի թագավորության դեմ։ Ըստ Ջոն Բարբուրի՝ թագավոր Ալֆոնսոն սրտանց ողջունել է Դուգլասին ու իր ուղեկիցներին, որոնց թվում էին սըր Ուիլյամ դե Կեյթը, սըր Քեննեթ Մուան, սըր Սայմոն Լոքարդը, սըր Ուիլյամ դե սբ․ Քլերը, Ռոսլինցի Ջոն դե սբ․ Քլերը և եղբայրներ սըր Ռոբերտ Լոգանն ու սըր Վալտեր Լոգանը։ 1330 թվականի օգոստոսին շոտլանդացիների զորակազմը կաստիլյան բանակի կազմում պաշարել է սահմանամերձ Թեբա ամրոցը։ Այսօր էլ անհայտ հանգամանքների բերումով սըր Ջեյմսն ու իր զինակիցներից շատերը սպանվել են։ Բոլոր աղբյուրները սակայն համակարծիք են, որ Դուգլասի առաջնորդած շոտլանդական ասպետների խումբը առանձնացվել է հիմնական կաստիլյան բանակից ու ոչնչացվել։ Խմբի կենդանի մնացած անդամները, այդ թվում՝ Սայմոն Լոքարդը, գտել են Դուգլասի մարմինը Բրյուսի սիրտը պարունակող արկղիկի հետ։ Սիրտը, Դուգլասի ոսկորների հետ, վերադարձվել է Շոտլանդիա։

Բրյուսի գրավոր պահանջի համաձայն, նրա սիրտը թաղվել է Ռոքսբուրգշայրի Մելռոս վանքում[82]։ 1920 թվականին հնէաբանները հայտնաբերել են սիրտն ու նորից թաղել, սակայն տեղը չեն նշել[83]։ 1996 թվականին շինարարական աշխատանքների ժամանակ մի արկղիկ է հողից հանվել[84]։ Էդինբուրգի հնէաբանների գիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այնտեղ իրոք մարդկային հյուսվածք է եղել, որը նաև համապատասխան հնություն ուներ։ 1998 թվականին արկղիկը նորից թաղվել է Մոլռոս վանքում՝ մեռած թագավորի վերջին կամքի համաձայն[83]։

Բրյուսի գերեզմանի հայտնաբերում

խմբագրել
 
Ռոբերտ I-ի գանգի գիպսե կրկնօրինակը, հեղինակ՝ Ուիլյամ Սկուլար

1818 թվականի փետրվարի 17-ին Դանֆերմլայն վանքի արևելյան մասում կառուցվելիք եկեղեցու համար հող փորող բանվորները մի սկլեպ են հայտնաբերել[85][86]։ Այն ծածկված էր երկու մեծ, տափակ քարերով, որոնցից մեկը տապանաքար էր, մյուսն՝ ավելի մեծը, ուներ 182 սմ երկարություն ու վեց մետաղյա բռնակ։ Երբ այս քարերը հեռացվել են, ներսում բացվել է 214 ամ երկարությամբ, 56 սմ լայնությամբ ու 45 սմ խորությամբ դամբարան[87]։ Դրա ներսում, փտած կաղնե դագաղի մեջ գտնվում էր ամբողջովին կապարապատ մի մարմին՝ քայքայված ոսկեհյուս ծածկոցով ծածկված։ Գլխի վրա կապարն ստանում էր թագի ձև[88]։ Սկլեպի տարածքում տարիներ առաջ հայտնաբերվել էին մարմարի ու ալեբաստերի կտորներ, որոնք կապվել էին Ռոբերտ Բրյուսի գերեզմանի հետ[89]։

Հրամայվել է, որ հետագա ուսումնասիրությունը պետք դադարեցվի մինչև նոր եկեղեցու պատերի կառուցումը, որից հետո միայն տեղի կունենար սկլեպի ու մնացորդների ուսումնասիրություն, իսկ մինչ այդ, նոր քարերով ու երկաթյա ցանկապատով դրանք փակվում էին, ու տարածքը հսկվում էր երկու քաղաքային ոստիկանի կողմից[90]։ Ուսումնասիրությունը վերսկսվել է 1819 թվականի նոյեմբերի 5-ին։ Ոսկեհյուս ծածկոցն ու կապարե ծածկույթն արագ քայքայվել էին 21 ամիս առաջ բացվելուց հետո[87]։ Մարմինը բարձրացվել է ու տեղադրվել փայտե տախտակի վրա։ Այն ծածկված էր կապարի երկու բարակ շերտով, յուրաքանչյուրը 5 մմ հաստությամբ։ Կապարը հեռացվել է ու Էդինբուրգի համալսարանի անատոմիայի պրոֆեսոր Ալեքսանդր Մոնրոն ու բժիշկ Ջեյմս Գրեգորին ուսումնասիրել են կմախքը։ Կրծոսկրը վերից վար սղոցված էր, որը թույլ էր տվել մահից հետո հեռացնել թագավորի սիրտը[91]։ Նկարիչ Ուիլյամ Սկուլարը գանգից գիպսե կրկնօրինակ է արել[91][92]։ Ոսկորները չափվել են․ թագավորի կմախքն ունեցել է 180 սմ երկարություն, և ենթադրվել է, որ երիտասարդ տարիքում Բրյուսի հասակը եղել է 185 սմ, որը միջնադարյան ստանդարտներով ազդեցիկ թիվ էր։ Բրյուսը համարյա այնքան բարձրահասակ է եղել, որքան Էդուարդ I-ը, որն ունեցել է 188 սմ հասակ[91]։

Կմախքը նորից տեղադրվել է դագաղում ու եկեղեցու մոտ հավաքված ժողովրդին թույլ են տվել անցնել սկլեպի մոտով ու նայել թագավորին[93]։ Հենց այս ժամանակ են կմախքից անհետացել փոքրիկ հատվածներ՝ ատամներ ու մատի ոսկորներ[94]։ Ռոբերտ Բրյուսի մնացորդները հանդիսավորությամբ վերահուղարկավորվել են Դանֆերմլայն վանքում 1819 թվականի նոյեմբերի 5-ին։ Դրանք տեղադրվել էին նոր դագաղի մեջ, որտեղ լցվել է 1,500 ֆունտ հալած ձյութ՝ մնացորդները պահպանելու համար ու դագաղը կնքվել է[93]։

Ռոբերտ Բրյուսի դեմքի մի շարք վերականգնումներ են արվել․ Մանչեսթերի համալսարանից՝ Ռիչարդ Նիվի կողմից[95], Գլազգոյի համալսարանից՝ Փիթեր Վենեզիսի կողմից[96] ու Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանի պրոֆեսոր Քերոլայն Վիլկինսոնի կողմից[97]։

Զավակներ

խմբագրել
Երեխաներ Իզաբելլա Մառեցուց
Անուն Ծնվել է Մահացել է Նշումներ
Մարջորի 1296 2 մարտի, 1316 1315 թ․ ամուսնացել է Շոտլանդիայի 6-րդ բարձր ստյուարդ Վալտեր Ստյուարտի հետ և նրանից ունեցել մեկ որդի՝ Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ II
Երեխաներ Էլիզաբեթ դե Բուրգից
Անուն Ծնվել է Մահացել է Նշումներ
Մարգարեթ անհայտ 1346/47 1345 թ․ ամուսնացել է Սուդերլենդի 5-րդ կոմս Ուիլյամ դե Մորավիայի հետ և ունեցել որդի՝ Ջոնը (1346–1361)[98]
Մաթիլդա (Մաուդ) անհայտ 1353 Ամուսնացել է Թոմաս Իսահակի հետ[98], ունեցել երկու դուստր[98], թաղված է Դանֆերմլայն վանքում
Դավիդ 5 մարտի, 1324 22 փետրվարի, 1371 Հաջորդել է իր հորը որպես Շոտլանդիայի թագավոր։ Ամուսնացել է (1) 1328 թ․ Ջոան Անգլիացու հետ, զավակներ չի ունեցել, (2) 1364 թ․ Մարգարեթ Դրումոնդի հետ, զավակներ չի ունեցել
Ջոն 5 մարտի, 1324 նախքան 1327 Դավիդ II-ի երկվորյակ եղբայրը[99][100], մահացել է մանուկ հասակում
Էլիզաբեթ Բրյուս անհայտ 1364 թ․ հետո Ամուսնացել է Աբերդալջիի ու Դափլինի լորդ սըր Վալտեր Օլիֆանտի հետ
Ապօրինի երեխաներ անհայտ մայրերից
Անուն Ծնվել է Մահացել է Նշումներ
Սըր Ռոբերտ Բրյուս, Լիդսդեյլի լորդ 1332 Զոհվել է Դափլին Մուռի ճակատամարտում
Վալտեր Օդիսթաունցի Մահացել է հորից առաջ
Մարգարեթ Բրյուս Ամուսնացել է Ռոբերտ Գլենի հետ, 1364 թվին կենդանի էր
Քրիստինա Բրյուս Հնարավոր է Ռոբերտի դուստրը չէր։ Հայտնի էր նաև Քրիստինա դե Քայրնս և Քրիստինա Ֆլեմինգ անուններով։ Հնարավոր է 1329 թ․ ձերբակալված ոմն Քրիստինա Քարրիքցու հետ նույն անձը լինի[101]
Նիալ Բրյուս 1346 Հնարավոր է Ռոբերտի եղբոր՝ Նեյլի որդին լիներ[101]։ Զոհվել է Նևիլի խաչի ճակատամարտում

Բրյուսի շառավիղներն ընդգրկում են բոլոր հետագա շոտլանդական միապետներին ու 1603 թվականի գահերի միավորումից հետո բոլոր բրիտանացի միապետներին։ Մեծ թվով ընտանիքներ են սերում նրանից[102]։

Ոգեկոչում և հուշարձաններ

խմբագրել

Ռոբերտ I-ը թաղվել է Դանֆերմլայն վանքում, որտեղ թաղվում էին շոտլանդական բոլոր միապետները՝ սկսած Մալքոլմ III-ից։ Փարիզից բերված նրա մահարձանը շատ գեղեցիկ էր՝ փորագրված ոսկեզօծ ալեբաստրից։ Այն ոչնչացվել է Ռեֆորմացիայի ժամանակ, բայց 19-րդ դարում որոշ հատվածներ են հայտնաբերվել ու այժմ պահվում են Էդինբուրգի ազգային թանգարանում։

Դանֆերմլայն վանքում գերեզմանի տեղը նշված էր մեծ քարի վրա փորագրված "Թագավոր Ռոբերտ Բրյուս" բառերով։ 1974 թվականին, նրա ծննդյան 700 ամյակի կապակցությամբ, վանքի հյուսիսային տրանսեպտում վիտրաժ է բացվել, որտեղ Բրյուսի կողքին պատկերված են իր զինակիցները, Հիսուսը և Շոտլանդիայի հետ առնչվող սրբեր[103]։

 
Բրյուսի արձանն Էդինբուրգյան դղյակի մուտքի մոտ

Էդինբուրգյան դղյակի մուտքի մոտ, պատի մեջ տեղադրված է Ռոբերտ Բրյուսի արձանը, որի հարևանությամբ գտնվում է Ուիլյամ Ուոլասին արձանը։ Շոտլանդիայի ազգային պատկերասրահում նույնպես կողք-կողքի տեղադրված են նրանց արձանները։ Կան Բենոքբուրնի ճակատամարտից տեսարաններ պատկերող ֆրեսկոներ։

Ստերլինգում Ուոլասի ազգային հուշարձանի հերոսների սրահում գտնվում է Բրյուսի կիսանդրին։

Լոքմեյբնի գլխավոր փողոցում գտնվում է Ռոբերտ Բրյուսի արձանը, Առանում նույնպես կա 2010 թվականին տեղադրված արձան։

2006 թվականից ի վեր Ստերլինգում Բրյուսի պատվին անցկացվում է ամենամյա հիշատակի ընթրիք։

Լեգենդներ

խմբագրել

Կա մի լեգենդ այն մասին, որ 1305 թվականի Մեթվենի ճակատամարտից հետո, երբ Ռոբերտ Բրյուսը գտնվում էր փախուստի մեջ, նա թաքնվել էր մի քարանձավում։ Այնտեղ նա նկատել է, թե ինչպես մի սարդ փորձում է սարդոստայն հյուսել քարանձավի տանիքի երկու հատվածների միջև։ Սարդը փորձել է, չի կարողացել միացնել այդ հատվածները, փորձել է կրկին, նորից ձախողվել, բայց երրորդ փորձից նրա մոտ ամեն ինչ ստացվել է։ Տեսածից ոգեշնչված՝ Բրյուսը վերադարձել է ու անգլիացիներին մի շարք պարտությունների մատնել, որով ավելի շատ աջակիցներ է ձեռք բերել ու տարել վերջնական հաղթանակ։ Այս պատմությունը բացատրում է հետևյալ ասացվածքը․ "եթե սկզբից դու հաջողության չես հասնում, փորձիր, փորձիր, փորձիր նորից"։ Լեգենդի մեկ այլ տարբերակում Բրյուսը նստած է սենյակում, իսկ սարդը ցանցը հյուսում է առաստաղի երկու գերանի միջև[47]։

Այս ամբողջ պատմությունը իրականում կարող է գրական այլաբերության մի տեսակ լինել, որը կիրառվում էր թագավորների կենսագրությունները գրելիս։ Նմանատիպ պատմություն կա, օրինակ, հրեական աղբյուրներում Դավիթ արքայի հետ կապված, ինչպես նաև պարսկական բանահյուսության մեջ՝ մոնղոլ ռազմական առաջնորդ Լենկթեմուրի ու մրջյունի մասին[104]։

Ասում են, թե Բենոքբուրնի ճակատամարտից առաջ անգլիացի ասպետ սըր Հենրի դե Բոհունը հարձակվել է Բրյուսի վրա։ Ամբողջովին զինված իր զենք ու զրահով՝ Բոհունը նկատում է Բրյուսին, որը զինված էր միայն իր մարտակացնով։ Բոհունն իջեցրել է իր նիզակն ու գրոհել, բայց Բրյուսը տեղից չի շարժվել։ Վերջին պահին նա ճարպկորեն խույս է տվել նիզակից, բարձրացել իր ձիու թամբից ու մարտակացնի մեկ հզոր հարվածով այնպես խփել Բոհունի գլխին, որ ճեղքել է նրա երկաթե սաղավարտն ու նրա գլուխը երկու մասի բաժանել, ու այդ հուժկու հարվածից նրա զինահագուստը ևս մասնատվել է։ Դրանից հետո թագավորը միայն ափսոսում էր, որ կոտրել է իր սիրելի մարտակացնի բռնելու կոթը։ Այսօր էլ այս պատմությունը շոտլանդական բանահյուսության մեջ հանդես է գալիս որպես շոտլանդացիների վճռականության վկայություն։

Պատկերումներ ժամանակակից մշակույթի մեջ

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
  • 1995 թվականին նկարահանված «Քաջ սիրտը» ֆիլմը, որի ռեժիսորն է Մել Գիբսոնը, իսկ Ռոբերտ Բրյուսի դերը կատարում է Անգուս Մաքֆադյենը[105]։ Որոշ աղբյուրներ նշում են, որ ֆիլմում Բրյուսի կերպարի մեկնաբանությունը պատմականորեն սխալ է[106]։ Մասնավորապես, ֆիլմի անունը վերաբերում է գլխավոր հերոս Ուիլյամ Ուոլասին, սակայն "քաջ սիրտ" մականունը հետմահու վերագրվել է Բրյուսին, որի սիրտը Ջեյմս Դուգլասի կողմից բերվել է խաչակրաց արշավանքի Իսպանիա ու մասնակցել մավրերի հետ ճակատամարտի[107], որից հետո վերադարձվել է Շոտլանդիա ու թաղվել Մելռոսի վանքում[108][109]։
  • 1996 թվականին նկարահանված «Բրյուս» ֆիլմը, որը կենտրոնանում է Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ I-ի իշխանության գալու վրա, որի գագաթնակետը 1314 թվականին տեղի ունեցած Բենոքբուրնի ճակատամարտն էր[110]։
  • 2018 թվականին նկարահանված «Օրենքից դուրս արքան» ֆիլմը, որի ռեժիսորն է Դեյվիդ Մաքքենզին, իսկ Բրյուսի դերը կատարում է Քրիս Փայնը[111][112][113]։ Ֆիլմի գլխավոր իրադարձությունը 1307 թվականին Լոուդուն լեռան ճակատամարտում շոտլանդացիների կրած հաղթանակն է։
  • 2019 թվականին նկարահանված «Ռոբերտ Բրյուս» ֆիլմը, որի ռեժիսորն է Ռիչարդ Գրեյը, իսկ գլխավոր դերը կատարում է Անգուս Մաքֆադյենը, որը Բրյուսին մարմնավորել էր նաև «Քաջ սիրտը» ֆիլմում։

Հեռուստատեսություն

խմբագրել
  • 2018 թվականին նկարահանված «Տոհմերի ծագումը» եռամաս պատմական սերիալը, որը պատմվում է Նեյլ Օլիվերի կողմից, իսկ դերասան Դեյվիդ Փեյզլին խաղում է Բրյուսի դերը[114]։

Վիդեո խաղեր

խմբագրել
  • «Վեցերորդ քաղաքակրթություն» տեսախաղում Ռոբերտ Բրյուսը Շոտլանդիայի առաջնորդն է։

Տես նաև

խմբագրել
  • Մրցակիցներ Շոտլանդիայի գահի համար
  • Ռոբերտ Բրյուսի մշակութային պատկերումներ
  • Շոտլանդական միապետների տոհմածառ
  • Շոտլանդական թղթադրամների վրա պատկերված անձինք

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Kindred Britain
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
  3. Ntungwa, Arnold (1996). Scottish History: Robert The Bruce. Heinemann Library. ISBN 978-0431058832.
  4. Magna Carta Ancestry: A Study in Colonial and Medieval Families By Douglas Richardson, Kimball G. Everingham.
  5. Macnamee 2006, էջ. 27 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  6. A. F. Murison. King Robert the Bruce. ISBN 9781417914944.
  7. Macnamee 2006, էջ. 10 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  8. «Robert the Bruce – the Hero Scottish King». the Bruce Trust – Robert the Bruce Commemoration website.
  9. Mair, George. «Robert the Bruce was ENGLISH', claims medieval historian». 28 October 2018. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  10. «Historian claims Robert the Bruce was born in Essex and not Ayrshire». BBC News. 2018 թ․ նոյեմբերի 3.
  11. Barrow 2005, էջ. 34
  12. Barrow 2005, էջեր. 34–35
  13. 13,0 13,1 13,2 Macnamee 2006, էջ. 12 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  14. 14,0 14,1 14,2 14,3 Penman 2014, էջ. 16
  15. Penman 2014, էջեր. 16–17
  16. 16,0 16,1 16,2 Penman 2014, էջ. 18
  17. 17,0 17,1 Macnamee 2006, էջ. 14 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  18. 18,0 18,1 Penman 2014, էջ. 19
  19. 19,0 19,1 Penman 2014, էջ. 20
  20. Barrow 2005, էջ. 35
  21. Macnamee 2006, էջ. 30 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  22. Scott 1982, էջ. 29
  23. Macnamee 2006, էջ. 49 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  24. Penman 2014, էջեր. 36–37
  25. Fordun, Scotichronicon, p. 309.
  26. 26,0 26,1 Macnamee 2006, էջ. 50 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  27. Barrow 2005, էջեր. 86–88
  28. Barrow 2005, էջեր. 88–91
  29. 29,0 29,1 Macnamee 2006, էջ. 53 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  30. Duncan, Kingship, p. 322.
  31. M. Strickland, 'A Law of Arms or a Law of Treason? Conduct in War in Edward I's Campaigns in Scotland, 1296–1307', Violence in Medieval Society, ed. R.W. Kaeuper (Woodbridge, 2000), pp. 64–66.
  32. Barrow 2005, էջեր. 99–100
  33. Prestwich 1997, էջեր. 471–3
  34. Prestwich 1997, էջ. 376
  35. Barrow 2005, էջեր. 75–77
  36. Macnamee 2006, էջ. 60 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  37. 37,0 37,1 37,2 Macnamee 2006, էջ. 63 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  38. from The Chronicle of Walter of Guisborough (previously edited as the Chronicle of Walter of Hemingford or Hemingburgh)
  39. Macnamee 2006, էջ. 64 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  40. Robert Bruce: Our Most Valiant, Prince, KIng, and Lord (PDF). Edinburgh: Birlinn. 2006. էջ 101.
  41. Scott 1982, էջ. 72
  42. Fordun, Scotichronicon, p. 330; Barbour, The Bruce, p. 13.
  43. Barbour, The Bruce, p. 15.
  44. «Flores Historiarum».
  45. Scott 1982, էջ. 74
  46. The History Channel 17 May 2006.
  47. 47,0 47,1 "Battle of Bannockburn 1314 Line of Fire" History Channel
  48. Scott 1982, էջ. 75
  49. 49,0 49,1 Scott 1982, էջեր. 84–85
  50. Barron, Evan MacLeod (1997). The Scottish War of Independence. Barnes & Noble Books. էջ 246.
  51. Traquair, Peter Freedom's Sword
  52. 52,0 52,1 52,2 52,3 52,4 52,5 52,6 Barrow 2005, էջ. 444
  53. «Dumbarton Sheet XXVI.1 (Cumbernauld) 1864 map». National Library of Scotland. O.S. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  54. «Letter from Robert the Bruce to Edward II reveals power struggle in the build-up to Bannockburn». University of Glasgow. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  55. Phillips 2011, էջեր. 223–24
  56. Phillips 2011, էջեր. 225–27; Haines 2003, էջ. 94
  57. Phillips 2011, էջեր. 223, 227–28
  58. Phillips 2011, էջեր. 228–29
  59. 59,0 59,1 Phillips 2011, էջ. 230
  60. 60,0 60,1 Phillips 2011, էջեր. 231–32
  61. 61,0 61,1 Phillips 2011, էջ. 232
  62. Phillips 2011, էջ. 233
  63. Phillips 2011, էջեր. 234–36; Haines 2003, էջ. 259
  64. Phillips 2011, էջեր. 233, 238
  65. Arnold-Foster, Hugh Oakley (1907). «Bannockburn». A History of England from the Landing of Julius Caesar to the Present Day. London, Paris, New York & Melbourne: Cassell and Company. էջ 207. Վերցված է 2009 թ․ հունիսի 19-ին.
  66. The Annals of Connacht.
  67. Penman 2014, էջեր. 260–61
  68. Penman 2014, էջ. 261
  69. Penman 2014, էջ. 391
  70. 70,0 70,1 Barrow 2005, էջ. 445
  71. 71,0 71,1 71,2 71,3 Macnamee 2006, էջ. 276 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  72. 72,0 72,1 Penman 2014, էջ. 300
  73. 73,0 73,1 73,2 73,3 Macnamee 2006, էջ. 271 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  74. Penman 2014, էջեր. 302–03
  75. Penman 2014, էջ. 304
  76. University, Department of Communications and Public Affairs, Western (2017 թ․ փետրվարի 16). «A rumour at rest: Western researcher clears a king's reputation». Western News. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  77. «St_Serf's_Church,_Dumbarton».
  78. Macnamee 2006, էջ. 277 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  79. Penman 2014, էջ. 307
  80. Macnamee 2006, էջ. 278 harvnb error: multiple targets (2×): CITEREFMacnamee2006 (help)
  81. 81,0 81,1 Penman 2014, էջ. 308
  82. Acts of Robert I, king of Scots, 1306–1329, ed. A.A.M. Duncan (Regesta Regum Scottorum, vol.v [1988]), no.380 and notes
  83. 83,0 83,1 Burial Honours Robert the Bruce.
  84. «Melrose Abbey». BBC. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  85. Penman 2009 p. 14
  86. Jardine 1821 p. 2
  87. 87,0 87,1 Jardine 1821 p. 6
  88. Jardine 1821 p. 4
  89. Jardine 1821 p. 13
  90. Jardine 1821 p. 5
  91. 91,0 91,1 91,2 Jardine 1821 p. 8
  92. Fawcett 2005 p. 100
  93. 93,0 93,1 Jardine 1821 p. 11
  94. Penman 2009 p. 35
  95. «Face reconstruction of King " Robert The Bruce " (Scottish national hero)». Historum – History Forums. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  96. Facial reconstruction of Robert The Bruce p42.
  97. Macdonald, Ken (2016 թ․ դեկտեմբերի 8). «Reconstructed face of Robert the Bruce is unveiled». BBC News. Bbc.co.uk. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  98. 98,0 98,1 98,2 Weir, Alison., Britain's royal families, the complete genealogy (London, 2008) p. 211
  99. Webster, Bruce (2004). «David II (1324–1371)». Oxford Dictionary of National Biography. Oxford: Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/3726.
  100. Penman, Michael (2008). Diffinicione successionis ad regnum Scottorum: royal succession in Scotland in the later middle ages., p. 20. In: Making and breaking the rules: succession in medieval Europe, c. 1000- c.1600. Turnhout: Brepols.
  101. 101,0 101,1 Duncan, A.A.M., ed. (2007) [1997]. The Bruce. Canongate Classics. Edinburgh: Canongate Books. էջ 196. ISBN 978-0862416812 – via Google Books.
  102. Lauder-Frost, Gregory, FSA Scot, Darr Some Descendants of Robert the Bruce, in The Scottish Genealogist, vol. LI, no. 2, June 2004: 49–58, ISSN 0300-337X.
  103. «Dunfermline Abbey History». The Church of Scotland. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  104. silkroaddestinations.com Արխիվացված 30 Հուլիս 2012 Wayback Machine.
  105. «Braveheart (1995)».
  106. «BraveHeart – the 10 historical inaccuracies you need to know before watching the movie». 2011 թ․ դեկտեմբերի 5.
  107. «Sorry, William Wallace – Robert the Bruce Was the Actual Braveheart (And Was Way More Violent Too)».
  108. «The Heart of Robert the Bruce». 2016 թ․ հունիս.
  109. «The Buried Heart of Scottish Hero Robert the Bruce».
  110. «The Bruce (1996)». themoviescene.co.uk. 2018 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  111. Fleming Jr, Mike (2017 թ․ ապրիլի 24). «Netflix Lands Outlaw King». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  112. «First Look At Chris Pine In David Mackenzie's 'Outlaw King'». Playlist. 2017 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  113. «New Netflix drama Outlaw King boosts film sector». BBC. 2017 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  114. Didcock, Barry (2018 թ․ դեկտեմբերի 9). «A new telling of an old favourite». Herald Scotland (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.

Օգտագործված գրականություն

խմբագրել
  • Barrow, Geoffrey Wallis Steuart (2005), Robert Bruce & the Community of the Realm of Scotland (4th ed.), Edinburgh: Edinburgh University Press, ISBN 978-0852245392.
  • Balfour Paul, James (1904), The Scots Peerage, Edinburgh: David Douglas.
  • Bartlett, Robert (1993), The Making of Europe, Conquest, Colonization and Cultural Change: 950–1350, Princeton: Princeton University Press, ISBN 978-0691032986.
  • Bingham, Caroline (1998), Robert the Bruce, London: Constable, ISBN 978-0094764408.
  • Brown, Chris (2004), Robert the Bruce. A Life Chronicled, Stroud: Tempus, ISBN 978-0752425757.
  • Brown, Chris (2008), Bannockburn 1314, Stroud: History, ISBN 978-0752446004.
  • Dunbar, Archibald H. (1899), Scottish Kings 1005–1625, Edinburgh: D. Douglas, էջեր 126–41, with copious original source materiéls.
  • Duncan, A.A.M. (Editor), (1999) John Barbour: The Bruce Canongate.
  • Fawcett, Richard (ed.) (2005), Royal Dunfermline, Edinburgh: Society of Antiquaries of Scotland, ISBN 978-0-903903-34-9 {{citation}}: |first= has generic name (օգնություն).
  • Grant, Alexander, (1984) Independence and Nationhood: Scotland 1306–1469 Edward Arnold. 978-0748602735.
  • Grant A, and Stringer, Keith J., (1995) Uniting the Kingdom? The Making of British History Routledge, pp. 97–108. 978-0415130417.
  • Hunter, Paul V (2012), The Adventures of Wee Robert Bruce, Bonhill, West Dunbartonshire: Auch Books.
  • Jardine, Henry (1821), Report relative to the tomb of King Robert the Bruce, and the cathedral church of Dunfermline, Edinburgh: Edinburgh Hay, Gall and Co..
  • Loudoun, Darren (2007), Scotlands Brave.
  • Mackenzie, Agnes Mure (1934), Robert Bruce, King of Scots
  • Macnamee, Colm (2006), The Wars of the Bruces: England and Ireland 1306–1328, Edinburgh: Donald, ISBN 978-0859766531
  • Macnamee, Colm (2006), Robert Bruce: Our Most Valiant Prince, King and Lord, Edinburgh: Birlinn, ISBN 978-1841584751
  • Nicholson, R., Scotland in the Later Middle Ages
  • Oxford Dictionary of National Biography
  • Ó Néill, Domhnall (1317), «Remonstrance of the Irish Chiefs to Pope John XXII», CELT archive
  • Penman, Michael (2014). Robert the Bruce: King of the Scots. New Haven: Yale University Press. ISBN 978-0300148725.
  • Penman, Michael (2009), 'Robert Bruce's Bones: Reputations, Politics and Identities in Nineteenth-Century Scotland', International Review of Scottish Studies, 34 (2009), 7–73, Ontario: Centre for Scottish Studies at the University of Guelph
  • Phillips, Seymour (2011), Edward II, New Haven: Yale University Press, ISBN 978-0300178029
  • Scott, Ronald McNair (1982). Robert the Bruce: King of Scots. New York: Barnes and Noble. ISBN 978-1566192705.
  • Geoffrey the Baker's: Chronicon Galfridi le Baker de Swynebroke, ed. Edward Maunde Thompson (Oxford, 1889)
  • Traquair, Peter (1998). Freedom's Sword. University of Virginia: Roberts Rinehart Publishers. ISBN 978-1570982477.
  • Watson, Fiona, J. (1998). Under the Hammer: Edward I and Scotland, 1286–1307. Tuckwell Press, East Linton. ISBN 978-1862320314.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
Կաղապար:S-houԿաղապար:S-regԿաղապար:S-vac
Նախորդող:
Մարջորի
Քարրիքի կոմս
1292–1314 թթ․
Հաջորդող:
Էդվարդ
Նախորդող:
Ռոբերտ VI դե Բրյուս
Անանդեյլի լորդ
1304–1312 թթ․
Հաջորդող:
Թոմաս Ռանդոլֆ
Շոտլանդիայի թագավոր
1306–1329 թթ․
Հաջորդող:
Դավիդ II
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բրյուս» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "nb", but no corresponding <references group="nb"/> tag was found