Նեվիլի խաչի ճակատամարտ, 1346 թվականի հոկտեմբերի 17-ին շոտլանդական անկախության երկրորդ պատերազմի ընթացքում Անգլիայի Դարհեմ կոմսությունից կես մղոն (800 մ․) դեպի արևմուտք տեղի ունեցած ճակատամարտ։ Դավիդ II-ի կողմից գլխավորված 12,000-անոց շոտլանդական բանակը ծանր կորուստներով պարտություն է կրել մոտավորապես 6,000–7,000 մարդուց բաղկացած անգլիական բանակից, որը գլխավորում էր լորդ Ռալֆ Նեվիլը։ Ճակատամարտն անունը ստացել է անգլո-սաքսոնական քարե խաչից, որը շոտլանդացիները տեղադրել էին իրենց հանգրվանած բլրի վրա․ հաղթանակից հետո Նեվիլը նոր խաչ է կանգնեցրել՝ ի հիշատակ այդ օրվա։

Նևիլի խաչի ճակատամարտ
Թվականհոկտեմբերի 17, 1346
Մասն էՀարյուրամյա պատերազմ և Second War of Scottish Independence?
ՎայրՆևիլի խաչ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Ճակատամարտը հարյուրամյա պատերազմի ընթացքում անգլիացիների կողմից Ֆրանսիա ներխուժման արդյունքն էր։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ VI-ը կոչով դիմել էր շոտլանդացիներին, որպեսզի վերջիններս կատարեն Հին համաձայնագրի շրջանակներում իրենց պարտավորվածությունն ու ներխուժեն Անգլիա։ Դավիդ II-ը ենթարկվել է ու հյուսիսային Անգլիայի մեծ մասն ավերելուց հետո հանկարծակիի եկել անգլիացի պաշտպանների կողմից։ Դրան հաջորդած ճակատամարտն ավարտվել է շոտլանդացիների ջախջախմամբ, իրենց թագավորի գերեվարմամբ ու առաջնորդների մեծամասնության մահով կամ գերությամբ։ Ստրատեգիապես անգլիացիները միջոցներ են խնայել Ֆրանսիայի դեմ պատերազմի համար, իսկ անգլիական սահմանային կոմսություններն ի վիճակի են եղել պաշտպանություն իրականացնել իրենց սեփական միջոցների հաշվին։ Շոտլանդաական թագավորի համար փրկագնի պահանջումը հանգեցրել է զինադադարի, որն էլ սահմանին խաղաղություն է ապահովել քառասուն տարի։

Նախապատմություն

խմբագրել

Մինչև 1346 թվականը Անգլիան ներքաշված էր շոտլանդական անկախության երկրորդ պատերազմի ու Ֆրանսիայի հետ Հարյուրամյա պատերազմի ��եջ։ 1343 թվականի հունվարին Ֆրանսիան ու Անգլիան կնքել էին Մալեստրուայի զինադադարը, որը ներառում էր նաև Շոտլանդիան ու պետք է տևեր մինչև 1346 թվականի սեպտեմբերի 29-ը[1]։ Չնայած դրան, թշնամանքը շարունակվում էր համարյա բոլոր ռազմաճակատներում, թեև գլխավորապես ավելի ցածր մակարդակի վրա․ Շոտլանդիայի թագավոր Դավիդ II-ը 1345 թվականի հոոկտեմբերին վեցօրյա արշավ է կազմակերպել դեպի հյուսիսային Անգլիա[2]։ Անգլիայի թագավոր էդվարդ III-ը 1346 թվականին հարձակում էր նախատեսել հյուսիսային Ֆրանսիայի վրա, իսկ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ VI-ը խնդրանքով դիմել էր Դավիդ II-ին, որ նա հյուսիսում ռազմաճակատ բացի[3]։ Ֆիլիպ VI-ն ուզում էր, որ շոտլանդացիները շեղեն անգլիական զորքերի ուշադրությունը հարավային Անգլիայում հավաքվող Էդվարդ III-ի գլխավորած բանակից[4]։ Ֆրանսիայի ու Շոտլանդիայի միջև Հին համաձայնագիրը նորացվել էր 1326 թվականին ու նպատակ ուներ խանգարել անգլիացիներին այդ երկրներից որևէ մեկի վրա հարձակվել, սպառնալով, որ մյուսը կհարձակվեր Անգլիայի վրա[5]։

Հունիսին Ֆիլիպ VI-ը ��նդրել է Դավիդ II-ին նախապես հարձակվել․ "Աղաչում եմ ձեզ, աղերսում եմ ձեզ, արեք ինձ համար այն, ինչ ես պատրաստակամորեն կանեի ձեզ համար այսպիսի ճգնաժամի մեջ և արեք դա՝ որքան հնարավոր է շուտ"[4]։ Հուլիսին Էդվարդ III-ը 15․000-անոց բանակով ցամաք է իջել Նորմանդիայում։ Ֆիլիպ VI-ը խնդրանքով կրկին դիմել է Դավիդ II-ին։ Քանի որ անգլիացիները զորքեր էի ուղարկել նաև Գասկոն, Բրետան ու Ֆլանդրիա, Ֆիլիպը նկարագրել էր հյուսիսային Անգլիան որպես "անպաշտպան ու դատարկ"[6]։ Դավիդ II-ը համարյա վստահ էր, որ անգլիական հյուսիսային հարուստ քաղաքները պաշտպանելու համար քիչ զորախմբեր մնացած կլինեն[7] , բայց երբ շոտլանդացիները ոտք են դրել հյուսիսային Անգլիա, նրանք հանդիպել են տեղաբնիկների կոշտ դիմադրությանը։ Դավիդ II-ը համաձայնել է զինադադարի, որը պետք է տևեր մինչև սեպտեմբերի 29-ը, որպեսզի ամբողջովին մոբիլիզացնի Փերթում հավաքվող շոտլանդական բանակը[3]։ Սակայն մինչև զինադադարի ավարտը Քրեսիի ճակատամարտում ֆրանսիացիները վճռական պարտություն էին կրել ու անգլիացիներն էլ պաշարել էին Կալեն։ Ֆրանսիացիները նաև դժվարություններ ունեին հարավ-արևմտյան Ֆրանսիայում, որտեղ նրանց ռազմաճակատը քայքայվել էր ու անգլիական Գասկոնիայի սահմանից 125 մղոն հեռու գտնվող Փոյթիեր գլխավոր քաղաքն ու մարզային կենտրոնը հոկտեմբերի 4-ին ընկել[8]։

Նախաբան

խմբագրել

Հոկտեմբերի 7-ին շոտլանդացիները մոտավորապես 12,000-անոց զորքով ներխուժել են Անգլիա[9]։ Շատերը կրում էին Ֆրանսիայից բերված ժամանակակից զենք ու զրահ։ Փոքրաթիվ ֆրանսիացի ասպետներ համալրում էին շոտլանդացիների շարքերը։ Այդ ժամանակի շոտլանդացի ու անգլիացի ժամանակագիրներն, ինչպես նաև ժամանակակից պատմաբանները նկարագրում են այդ արշավը որպես ամենուժեղն ու լավ սպառազինվածը շատ տարիների ընթացքում [8][10]։ Լիդել Փիլ սահմանային բերդը ենթարկվել է հարձակման ու գրավվել եռօրյա պաշարումից հետո, իսկ կայազորը՝ ենթարկվել սպանդի։ Քարլայլը շրջանցվել է մեծ փոխհատուցման դիմաց ու շոտլանդական բանակը շարժվել է դեպի արևելք, ճանապարհին ավերելով երկրամասը։ Նրանք թալանել են Հեքսամ վանքը, որը նրանցից երեք օր է պահանջել, հետո առաջացել են դեպի Դարհեմ[11]։ Այնտեղ են հասել հոկտեմբերի 16-ին[10] ու ճամբար խփել Բյուրփեյրի մենաստանի մոտ, որտեղ վանահայրերը նրանց £1,000 են առաջարկել, որը պետք է վճարեին հոկտեմբերի 18-ին[12]։

Անգլիացիներն այս ներխուժմանը սպասելիս են եղել որոշ ժամանակ․ երկու տարի առաջ Անգլիայի կանցլերն ասել էր պառլամենտում, որ շոտլանդացիներն "ասում են միանգամայն ակնհատորեն, որ խախտելու են զինադադարը հենց Ֆրանսիան ցանկանա ու հարձակվելու են Անգլիայի վրա"[2]։ Հենց շոտլանդացիները հարձակվել են, հյուսիսային Յորքշայրում Յորքի արքեպիսկոպոս Ուիլյամ դե լա Զոուչեի գլխավորությամբ արագ բանակ է մոբիլիզացվել։ Դա մեծ բանակ չէր․ 3,000–4,000 մարդ Քումբերլենդի, Նորթումբերլենդի ու Լանկաշայրի հյուսիսային կոմսություններից, որոնցից հայտնի է, որ Լանկաշայրը տրամադրել է 1,200 աղեղնավորներ ու թեթև զինված փոքրաթիվ հեծելազոր[13]։ Եվս 3,000 յորքշայրցի ճանապարհին էին՝ համալրելու հյուսիսցիների շարքերը։ Սա հնարավոր էր, որովհետև Էդվարդ III-ը Ֆրանսիա ներխուժելու համար բանակ հավաքելիս բաց էր թողել Համբեր գետի հյուսիսում գտնվող կոմսությունները[14]։ Հոկտեմբերի 14-ին, մինչ շոտլանդացիները թալանում էին Հեքսամ վանքը, արքեպիսկոպոսը որոշել է չսպասել յորքշայրյան զորախմբերին ու շարժվել հյուսիս-արևմուտք դեպի Բերնարդ ամրոցը, որտեղից էլ արագորեն դեպի հյուսիս-արևելք՝ Դարհեմ[15]։ Ճանապարհին նրան միացել է յորքշայրյան զորակազմը, և լորդ Ռալֆ Նեվիլն ստանձնել է 6,000–7,000 մարդուց բաղկացած միացյալ ուժերի հրամանատարությունը[16][17]։

Ճակատամարտ

խմբագրել

Բյուրփեյրում շոտլանդացիներն իմացել են անգլիական բանակի մասին միայն հոկտեմբերի 17-ի առավոտյան, երբ վերջիններս ընդամենը 6 մղոն հեռավորության վրա էին իրենցից։ Ուիլյամ Դուգլասի գլխավորությամբ մոտավորապես 500 մարդ Դարհեմից հարավ գտնվող Մերինգթոն գյուղի շրջակայքում արշավի գնալիս[18] պատահաբար տեսել են նրանց առավոտյան մշուշում։ Անգլիական բանակի հետևի երկու ստորաբաժանումներ քշել են նրանց՝ պատճառելով մոտավորապես 300 մարդու կորուստ[18]։ Դուգլասը հետ է շտապել դեպի Դավիդ II-ի ճամբար, տագնապ բարձրացրել բանակում, որն արագ զինվել է։ Նույն առավոտյան երկու բենեդիկտյան վանական ժամանել են Դարհեմից, փորձելով միջնորդել խաղաղության համար, բայց Դավիդ II-ը, կարծելով թե նրանք լրտեսներ են, հրամայել է գլխատել նրանց, ինչն էլ ստիպել է վանականներին փախչել շփոթության մեջ[19]։

 

Դավիդ II-ն առաջնորդել է շոտլանդական բանակը դեպի Նեվիլի խաչի բարձունքը, որը գտնվում է Դարհեմից արևմուտք կես մղոնաչափ հեռավորության վրա ու Դարհեմի եկեղեցու դիմաց[20], ու պատրաստվել ճակատամարտին։ Ե՛վ շոտլանդացիները, և՛ անգլիացիները դասավորվել են երեք գումարտակով։ Շոտլանդական կողմից Դավիդ II-ն ստանձնել է երկրորդ գումարտակի հրամանատարությունը, առաջին գումարտակը տրամադրել է Մորեյի կոմս Ջոն Ռանդոլֆին, իսկ երրորդի հրամանատար կարգել Մարչի կոմս Պատրիք Դանբարին[21]։ Շոտլանդացիները կազմել են իրենց ավանդական ֆալանգները՝ յուրաքանչյուր գումարտակ ուղղանկյուն ձևավորմամբ։ Առջևի շարքերը զինված էին կացիններով ու երկար նիզակներով, որոնք հետևի շարքերից ուղղած էին առաջ։ Ասպետներն ու մյուս հեծյալներն իջնում ու խտացնում էին շարքերն առջևից։ Աղեղնաձիգներն ու բանակի յուրաքանչյուր թև պաշտպանվում էր թեթև հեծելազորի ու ավելի մեծ թվով աղեղնաձիգների կողմից։ Երբ մառախուղը ցրվել է, պարզ է դարձել, որ շոտլանդացիները վատ են դիրքավորվել, որովհետև առուներով ու պատերով մասնատված գետինը դժվարացնում էր նրանց շարժումները։ Նրանք հիշել են Դափլին Մուռում ու Հալիդոն Հիլլում իրենց կրած պարտություններն ու պաշտպանական դիրք ընդունելով, սպասել անգլիացիների հարձակմանը[22]։

Անգլիացիները նույն կերպ էին բաժանել իրենց ուժերը․ լորդ Հենրի Փերսին գլխավորում էր առաջին գումարտակը, Նեվիլը՝ երկրորդը, իսկ Յորքի արքեպիսկոպոսը՝ երրորդը։ Ընդհանուր հրամանատարությունն իրականացնում էր Նեվիլը[23]։ Անգլիացիներն ամբողջությամբ ձիուց իջած, յուրաքանչյուր գումարտակի կենտրոնում զինված հեծյալներով, յուրաքանչյուր թևում երկար աղեղնաձիգներով էին դասավորվել։ Անգլիացիները նույնպես պաշտպանական դիրք էին ընդունել, տեսնելով իրենց դիրքային առավելությունն ու հասկանալով, որ ժամանակն իրենց կողմն է[22], նրանց ոգին բարձր էր[17]։ Կեսօրին նրանք երկար աղեղնաձիգներին ուղարկել են շոտլանդացիների շարքերը սասանելու։ Անգլիացիների ձախ կողմից շոտլանդացիների թեթև հեծելազորն ու աղեղնաձիգները դուրս են եկել նետերի տարափի տակ, բայց անգլիացիները կարողացել են կրակել Մորեյի գումարտակի թևին[24], որից հետո Մենթեյթի կոմսը փորձել է հեծելազորի գրոհով հետ մղել անգլիացիներին, բայց անհաջողության է մատնվել ու գերի ընկել։ Այսպիսով, նետաձիգները կարողացել են շոտլանդացիներին մղել հարձակման[25]։

Մորեյի գումարտակն էր առաջնորդում գրոհը, բայց մասնատված տեղանքը դանդաղեցնում էր առաջխաղացումը և դժվարացնում շարքեր պահելը։ Մեծ աղեղնավորները հետ են ընկել հեծյալներից և մինչև այս կազմալույծ գումարտակը հասել է ձեռնամարտի տարածության, անգլիացիները հեշտությամբ չեզոքացրել են նրանց։ Իրենց առաջին հարձակման ձախողումը տեսնելով, նաև անգլիացի նետաձիգներից սարսափած, Ռոբերտ Ստյուարտի ու Մառի կոմսի գլխավորած շոտլանդացիների ձախակողմյան երրորդ ու ամենամեծ գումարտակը[Ն 1] քանդվել է ու փախել[25]։ Անգլիացիները դիմադրել են Դավիդ II-ի գլխավորած մնացած շոտլանդացիներին ու հեղեղել նետերով։ Հետո հարձակվել են անգլիացի հեծյալներն ու կատաղի մարտից հետո շոտլանդացիներն անհաջող փորձել են նահանջել[22]։ Անգլիացի զինյալները հաղթել են թվով գերկշռող շոտլանդական հետևազորին։ Նրանցից շատերն առաջին անգամ էին մասնակցում ճակատամարտի կամ նույնիսկ մարտական գործողության։ Նետաձիգների շատ խմբեր ակնհայտորեն հետ են մնացել, մինչդեռ լանկաշայրյան մեծ աղեղնավորներից յուրաքանչյուրը պարգևատրվել է հետպատերազմյա £10 բոնուսով[28]։

Ծանր վիրավոր Դավիդ II-ը մարտի դաշտից փախչելուց հետո գերի է ընկել, իսկ անգլիացիները մինչև ուշ գիշեր հետապնդել են շոտլանդացիներին[29]։ Ավելի քան 50 շոտլանդացի բարոններ սպանվել կամ գերեվարվել էին․ Շոտլանդիան կորցրել էր իր համարյա ամբողջ ռազմական ղեկավարությանը[25][30]։ Սպանվածների թվում էին՝ կոնստեբլ լորդ Դավիդ դե լա Հեյը, մարիշալ Ռոբերտ դե Քեյթը, թագավորական արքունիքի կառավարիչ Ջոն Ռոքսբուրգը, կանցլեր՝ լորդ Թոմաս Չարթերիսը, երկու կոմս՝ Մորեյի կոմս Ջոն Ռանդոլֆն ու Ստրաթեարնի կոմս Մաուրիս դե Մորավիան, ինչպես նաև Ռոբերտ Բրյուսի ապօրինի որդի քարրիքցի Նիալ Բրյուսը[31][32]։ Անհայտ թվով շոտլանդացիներ են գերվել։ Կարծիք կա, որ խնայել են միայն այն շոտլանդացիներին, որոնք կկարողանային փրկագին վճարել․ մյուսներին սպանել են[33]։ Գերի վերցված ազնվականներից էին «Լիդզդեյլի ասպետ», ամենահմուտ պարտիզան Ուիլյամ Դուգլասը և չորս կոմս[34]։

Շոտլանդացի ժամանակագիրներ Էնդրյու Վայնթոունն ու Վալտեր Բոուերը գրել են, որ ճակատամարտում սպանվել է 1,000 շոտլանդացի[35], մինչդեռ Լեյնրքրոսթի ժամանակագրությունը վկայում է, որ "սպանվել են քիչ թվով անգլիացիներ"[36]։ Ժամանակակից պատմաբաններ Գիվեն-Վիլսոնն ու Բերիաքը հաշվել են, որ մոտավորապես 3,000 շոտլանդացի է զոհվել, իսկ 100-ից քիչ էլ՝ գերի վերցվել[37]։

Հետևանք

խմբագրել
 
Օդիհամ ամրոցը Հեմփշիրում, որտեղ Դավիդ II-ը բանտարկված էր 1346 - 1357 թվականներին

Ասում են, որ ճակատամարտից հետո Դավիդ II-ը թաքնվել էր Բրաունի գետի կամրջի տակ, երբ մի խումբ անգլիացի զինվորներ տեսել են նրա արտացոլանքը ջրի մեջ։ Ջոն դե Քուփլենդը գերի է վերցրել Դավիդ II-ին, որը ջարդել էր նրա ատամները[38]։ Ճակատամարտի ընթացքում Դավիդ II-ը երկու անգամ դեմքից վիրավորվել էր նետերով։ Վիրաբույժները փորձել են հեռացնել նետերը, բայց դրանցից մեկի ծայրը մնացել է ու թագավորին ստիպել տասնամյակների ընթացքում տառապել գլխացավից[39]։ Էդվ��րդ III-ը պահանջել է Դավիդին հանձնել իրեն, պարգևատրել Քուփլենդին ասպետությամբ ու ցմահ £500 անուիտետով[40]։ Չնայած Ռոբերտ Ստյուարտը փախել էր առանց կռվելու, նրան նշանակել են լորդ պահապան, որը Դավիդի բացակայության պայմաններում պետք է գործեր նրա անունից[10]։

Բոլոր շոտլանդացի գերիները բերվել են Լոնդոն, և նրանց գերողներն իրավունք են ունեցել փրկագին պահանջել նրանց համար[25][41]։ Սակայն որոշակի թվով շոտլանդացի գերիներ գաղտնի են փրկագնվել, և նրանց գերողները հետագայում ժխտել են փրկագնի վերցնելը, ինչն էլ կատաղեցրել է Էդվարդ III-ին[42]։ Նա հրաժարվել է փրկագին նշանակել իրեն հանձնված գերիների համար կամ էլ համաձայն ավանդույթի՝ ազատել նրանց խոստման դիմաց․ դրանով նա ցանկանում էր որքան հնարավոր է երկար ժամանակով շոտլանդացիներին ստիպել հեռու մնալ պատերազմելուց, նրանց զրկելով իրենց առաջնորդներից[30][43]։ Որոշ դեպքերում նա նույնիսկ որոշակի գումար է վճարել գերողներին, որպեսզի նրանցից գնի փրկագնի իրավունքը[44]։ Մենթեյթի կոմս Ջոն Գրահամը, որը հավատարմության երդում էր տվել Էդվարդ III-ին, այժմ մեղադրվում էր դավաճանության մեջ։ Թագավորի անմիջական հրամանով նրան դատել են, դատապարտել, հետո էլ քարշ տվել, կախել, գլխատել ու քառատել[25]։

1346 թվականի սկզբին երկու անգլիական ուժեր լայնամասշտաբ արշավանքներ են կազմակերպել դեպի Շոտլանդիայի խորքերը։ Նրանք համարյա դիմադրության չեն հանդիպել ու ավերել են հարավային Շոտլանդիայի մեծ մասը[45]։ Սահմանային արշավանքները հաճախակի էին իրականացվում ինչպես անգլիացիների, այնպես էլ շոտլանդացիների կողմից, որոնք սովորաբար ուղեկցվում էին խոշոր ավերածություններով։ Սակայն այս ճակատամարտն Էդվարդ III-ի թիկունքից արդյունավետորեն վերացրել է ստրատեգիական վտանգը, և արդեն 1349 թվականին անգլիական սահմանային կոմսություններն ի վիճակի էին պաշտպանվել շոտլանդացիներից իրենց սեփական միջոցներով[46]։

Երեք տարբեր առիթներով Էդվարդ III-ն առաջարկել է անզավակ Դավիդ II-ին ազատել £40,000-ի դիմաց, եթե նա համաձայնի Էդվարդ III-ի որդիներից մեկին ճանաչել շոտլանդական գահի ժառանգորդ։ Երեք անգամ էլ մերժվել է[47]։ Ճակատամարտից տասնմեկ տարի անց Դավիդ II-ին ազատել են 100,000 մարկ փրկագնի դիմաց։ Այն պետք է վճարվեր տասը տարվա ընթացքում, ամեն տարվա հունիսի 24-ին (սուրբ Հովհաննես Մկրտչի օրը), և այդ ընթացքում անգլո-շոտլանդական զինադադարն արգելում էր շոտլանդացի որևէ քաղաքացու զենք բարձրացնել Էդվարդ III-ի կամ նրա մարդկանց դեմ[7]։ Զինադադարն արդյունավետորեն գործել է չորս տասնամյակ և նշանավորել շոտլանդական անկախության երկրորդ պատերազմի ավարտը[34]։

Նեվիլի խաչի ճակատամարտն իր անունն ստացել է Բյուրփեյրում գտնվող անգլո-սաքսոնական հին քարե խաչից։ Հաղթանակից հետո լորդ Ռալֆ Նեվիլը վճարել է, որպեսզի նոր խաչ կանգնեցվի այդ օրը խորհրդանշելու համար։ Սև խաչը, որին երկրպագում էին որպես Քրիստոսի խաչի մասնիկ, և որը նախկինում պատկանել էր Շոտլանդիայի թագուհի սուրբ Մարգարեթին, վերցվել է Դավիդ II-ից ու նվիրաբերվել Դարհեմի եկեղեցում գտնվող սուրբ Քութբերթի տապանին[48]։ Ճակատամարտի վայրն ընդգրկված է Պատմական Անգլիա կազմակերպության գրանցած մարտադաշտերի ցուցակում[49]։

Գրականության մեջ

խմբագրել

Դավիդ II-ի ճակատագրի մասին հիշատակվում է Շեքսպիրի «Հենրի V» պիեսում։ 1-ին արարվածի 3-րդ տեսարանում Հենրին Քենթերբերիի արքեպիսկոպոսի հետ քննարկում է շոտլանդական ներխուժումը։ Վերջին տողերը վերաբերում են Շեքսպիրի հանդիսատեսին ավելի վաղ հայտնի Էդվարդ III-ի գահակալությունը պիեսին, որի վերջում Ջոն դե Քուփլանդը Կալեում Էդվարդ III-ին է ներկայացնում գերեվարված Դավիդ II-ին, որտեղ նա հանդիպում է Սև արքայազնին, որը գերել էր ֆրանսիացի թագավորին[50]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sumption, 1990, էջեր 507–508
  2. 2,0 2,1 Sumption, 1990, էջ 499
  3. 3,0 3,1 Brown, 2004, էջ 247
  4. 4,0 4,1 Sumption, 1990, էջ 500
  5. Crowcroft, Cannon, էջեր 379–380
  6. Sumption, 1990, էջ 504
  7. 7,0 7,1 Penman, 2004, էջեր 157–180
  8. 8,0 8,1 Sumption, 1990, էջ 550
  9. Maxwell, 1913, էջ 330
  10. 10,0 10,1 10,2 Wagner, 2006, էջեր 228–229
  11. Maxwell, 1913, էջ 332
  12. Sumption, 1990, էջեր 550–551
  13. Oman, 1998, էջ 149
  14. Burne, 1999, էջ 218
  15. Sumption, 1990, էջ 552
  16. Prestwich, Rollason, էջ 143
  17. 17,0 17,1 DeVries, 2006, էջ 181
  18. 18,0 18,1 Maxwell, 1913, էջ 336
  19. Maxwell, 1913, էջ 337
  20. Prestwich, Rollason, էջ 88
  21. Maxwell, 1913, էջ 339
  22. 22,0 22,1 22,2 Sumption, 1990, էջեր 552–553
  23. Maxwell, 1913, էջ 335
  24. Oman, 1998, էջ 150
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Sumption, 1990, էջ 553
  26. Boardman, 2006, էջեր 3, 40
  27. Sadler, 2013, էջ 228
  28. Prestwich, 1980, էջ 267
  29. Maxwell, 1913, էջ 341
  30. 30,0 30,1 Sumption, 1999, էջ 143
  31. Oman, 1998, էջ 151
  32. Fraser, 1878, էջ 15
  33. King, 2002, էջեր 269–270
  34. 34,0 34,1 Given-Wilson, Bériac, էջ 809
  35. Prestwich, Rollason, էջ 26
  36. Prestwich, Rollason, էջ 140
  37. Rogers, 1998, էջ 51
  38. Prestwich, Rollason, էջ 146
  39. King, 2002, էջ 269
  40. Sumption, 1990, էջ 554
  41. King, 2002, էջեր 281–282
  42. King, 2002, էջ 282
  43. King, 2002, էջ 281
  44. King, 2002, էջ 278
  45. Burne, 1999, էջ 219
  46. Sumption, 1999, էջեր 145–148
  47. Given-Wilson, Bériac, էջ 811
  48. Prestwich, Rollason, էջեր 59–60
  49. Historic England, 1995
  50. Penman, 2004, էջ 129

Գրականություն

խմբագրել


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found