Կինթայր թերակղզի
Կինթայր թերակղզի, (գաել.՝ Cinn Tìre, անգլ.՝ Kintyre), թերակղզի արևմտյան Շոտլանդիայում, Արգայլ և Բյուտ վարչական շրջանի հարավարևմտյան մասում։ Թերակղզին ձգվում է հարավից հյուսիս, մինչև Իսթ Լոխ Թարբերտ մոտ 30 մղոն (48կմ)։ Կինթայրից անմիջապես դեպի հյուսիս ընկած տարածքը հայտնի է Նափդել անվամբ։ Կինթայրը երկար և նեղ թերակղզի է՝ արևմտյան և արևելյան ափերը միմյանցից հեռու են ոչ ավել քան 11 մղոն (18կմ)։ Կինթայր թերակղզու արևելյան ափը փակում են Կիլբրանան Սաունդի ափամերձ գագաթները, որոնցից է Թոր Մորը։ Թերակղզու կենտրոնական մասը հիմնականում բլրապատ մորեններ են։ Ափամերձ տարածքները և թերակղզու խորքը, այնուամենայնիվ, արգավանդ է և բերրի։ Կինթայրը երկար ժամանակ բաղձալի տարածք է եղել բնակիչների համար, ներառյալ շոտլանդացիների նախնիների, որոնք գաղթել էին Ալսթերից դեպի արևմտյան Շոտլանդիա և վիկինգների համար, որոնք նվաճեցին տարածքը և բնակություն հաստատեցին այնտեղ Ք.Ա. երկրորդ հազարամյակի սկզբներին։ Տարածքի գլխավոր քաղաքը Քեմբելթաունն է, որը 18-րդ դարի կեսերից ի վեր եղել է արքայական գյուղաքաղաք։ Տարածքի տնտեսությունը երկար ժամանակ հիմնված էր ձկնորսության և անասնապահության վրա, թեպետ Քեմբելթաունը համաշխարհային հռչակ է վայելում որպես աշխարհի ամենանրբահամ վիսկի արտադրող։ Քեմբելթաունի վիսկին բազմաթիվ մրցույթների հաղթող է ճանաչվել։
Ողողող ջրեր | Ատլանտյան օվկիանոս | |
Ամենաբարձր կետը | 454 մ | |
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Վարչատարածքային բաժանում | Շոտլանդիա | |
Վիքիպահեստում |
Բնակավայրեր
խմբագրել- Աչինհոն
- Բելոչանթայ
- Քեմբելթաուն
- Քառադեյլ
- Կլաչան
- Քլոնեյգ
- Դրամլեմբլ
- Գլենբար
- Գրոգփորթ
- Կիլչենզի
- Մաչռիհանիշ
- Մոսդեյլ
- Փենինվեր
- Սադդել
- Սքիփնես
- Սաութենդ
- Սթյուարտոն
- Թեյնլոուն
- Թարբերտ
- Ուայթհաուզ
Տրանսպորտ
խմբագրելԿինթայր թերակղզում գործող հասարակական տրանսպորտի բոլոր տեսակների մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է գտնել Traveline Scotland կայքում։
Ավտոբուսային ծառայություն
խմբագրել- Կինթայր թերակղզուց գործում են դեպի Գլազգո և հակառակ ուղղություններով ավտոբուսներ, որոնց սպասարկում է Ուեսթ Քոսթ Մոթորսը (West Coast Motors Արխիվացված 2020-11-03 Wayback Machine)՝ Սքոթիշ Սիթիլինկ ընկերության միջոցով։
- Կինթայր թերակղզում գործում են նաև ավտոբուսներ, որոնց սպասարկում է միայն Ուեսթ Քոսթ Մոթորսը (West Coast Motors Արխիվացված 2020-11-03 Wayback Machine)
Օդային տրանսպորտ
խմբագրել- Գլազգոյի միջազգային օդանավակայանի և Քեմբելթաունի օդանավակայանի միջև գործում են կանոնավոր չվերթներ։
Ծովային տրանսպորտ
խմբագրել- Կինթայր թերակղզու ափամերձ բնակավայրերի միջև ծովային ուղևորափոխադրումներն իրականացնում է Կալեդոնյան ՄաքԲրեյն ընկերությունը՝ հետևյալ ուղղություններով
- Քլեյոնիգ - Լոխրանձա (ամռանը)
- Կենակրեյգ - Այլա
- Թարբերտ - Լոխրանձա (ձմռանը)
- Թարբերտ - Պորտովադի
- Թեյինլոն - Գիգա
- Քեմբելթաուն- Արդրոսան (ամռանը)
- Kintyre Express-ի կողմից
- Քեմբելթաուն - Թրուն
- Քեմբելթաուն- Բալիքասլ, Անթրիմի կոմսություն (Հյուսիսային Իռլանդիա)
Երկաթուղի
խմբագրելՆերկայումս թերակղզում երկաթուղի չի գործում։ 1876 թվականից մինչև 1631 թվականը գործել է Քեմբելթաուն-Մաչռիհանիշի թեթև երկաթուղին, որը սկզբնապես կառուցվել էր ածուխ տեղափոխելու նպատակով։
Պատմամշակութային վայրեր
խմբագրել- Կլաչան եկեղեցի - միջնադարյան փորագրված գերեզմանային սալերով
- Կիլչենզի եկեղեցի
- Կիլչհաուզլենդի մատուռ, Փենինվերի մոտ
- Կիլքոմկիլ, Սաութենդ- Ս. Կոլոմբայի մատուռ, փորագրված գերեզմանաքարեր, մոտակայքում՝ «Ս. Կոլոմբայի ոտնահետքեր»
- Քիլին - Ս. Ջոն եկեղեցի- Կինթայրի ամենակարևոր միջնադարյան վանական եկեղեցին[1] -փորագրված գերեզմանասալեր
- Քիլինի և Կիլչենզիի 18-րդ դարի եկեղեցի (միավորված մեկ ընդհանուր վանական համալիրի մեջ)
- Սադդելի աբբայություն
- Սադդել ամրոց
- Սքիփնեսի ամրոց
- Թարբերտ ամրոց
Նախապատմական ժառանգություն
խմբագրել- Ավինագիլան մենհիր
- Բոլոչրոյի մենհիր
- Բիչար մենհիր, Թայինլոնի մոտ
- Քոռիքռևի աշտարակ (նեոլիթյան դարաշրջան) - անեղծ
- Դան Սքայգի բերդ (Երկաթի դար), Կլաչանի մոտ
- Կիլդոնան բերդ
- Քեյլի մատուռի և Ս. Կոլոմբայի մատուռի մոտ, Դանավերտի ծովածոցի մոտ կա մի ժայռ, որի վրա դրոշմված են երկու մարդկային ոտնատեղեր՝ այնտեղ, որտեղ առաջին անգամ Ս. Կոլոմբան ոտքը դրել է գետնին։ Ոտնահետքերից մեկը նոր է, մյուսը՝ բավական հին։ Այս ժայռադրոշմների հետ են կապված եղել թագադրման զանազան ծիսակարգեր։
Ազնվականական տիտղոսներ
խմբագրել- Ռոբերտ Ստյուարտ, Կինթայրի դուքս (վերացած)
- Կինթայրի և Լոռնի մարկիզ (Արգայլի դքսի մի ճյուղը)
Տես նաև
խմբագրելԱռնչվող երգեր
խմբագրել- Կինթայր թերակղզու հետ առնչվող երգերից ամենահայտնին Պոլ ՄաքԿարտնիի «Mull of Kintyre» երգն է, որը թողարկվել է 1977 թվականին։ Երգը կատարել է Պոլ ՄաքԿարտնիի և նրա կնոջ՝ Լինդայի հիմնադրած «Wings» ռոք խումբը։ Երգը գովերգում է գեղատեսիլ թերակղզին, որտեղ երգիչը 1966 թվականից ի վեր Հայ Փարկ ագարակի սեփականատերն էր։ Երգը դարձավ «Wings» խմբի կատարած մեծագույն հիթը Միացյալ Թագավորությունում, որտեղ այն դարձավ Սուրբ Ծննդյան տոների առաջատար երգը և առաջին սինգլը, որի ավելի քան երկու միլիոն օրինակ վաճառվեց Միացյալ Թագավորությունում։
Արտաքին հղումներ
խմբագրել- Kintyre.org - Official visitor and tourist information website for Kintyre Արխիվացված 2021-06-14 Wayback Machine
- VisitKintyre.info - Web Site including webcam, accommodation, news, photo galleries etc
- KIntyre.biz - Visitor information, accommodation, photos and much more Արխիվացված 2008-09-16 Wayback Machine
- walkthekintyreway.co.uk - Guide to the long distance Kintyre Way walk Արխիվացված 2017-06-01 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինթայր թերակղզի» հոդվածին։ |