Շամախիի աստղադիտարան
Շամախիի աստղադիտարան (ադրբ.՝ Şamaxı Astrofizika Rəsədxanası), Ադրբեջանի ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտ։ Հիմնադրվել է 1960 թ.։ Գտնվում է Պիրկուլի լեռան հարավ-արևելյան սարահարթում՝ Շամախի քաղաքից 22 կմ ��յուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1435 մ բարձրության վրա։ Գիտական հիմնական ուղղություններն են Արեգակի, աստղերի և միգամածությունների ֆիզիկա, ռադիոաստղագիտություն, երկնային մեխանիկա, մոլորակային աստղագիտություն։ Դիտողական գլխավոր գործիքներն են՝ 2 մ տրամագծով հայելիով աստղադիտակը, արեգակնային հորիզոնական դիտակը, գունոլորտալուսոլորտային արեգակնային դիտակը։
Շամախիի աստղադիտարան N.Tusi adına Şamaxı Astrofizika Rəsədxanası | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան և հաստատություն |
Երկիր | Ադրբեջան[1] |
Վայր | Պիրկուլի |
ԲԾՄ | 1500 մետր և 1435 մետր |
Հիմնադրվել է՝ | 1960[1] |
Անվանված է | Նասր ալ-Դին Թուսի |
Կայք | shao.az/az/(ադրբ.) և shao.az/en(անգլ.) |
Shamakhi Astrophysical Observatory Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GRID Release 2019-02-17 — 2019-02-17 — 2019. — doi:10.6084/M9.FIGSHARE.7738979
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 439)։ |