Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա (ադրբ.՝ Azərbaycan Milli Elmlər Akademiyası), բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առևտրային հաստատություն։ Նախագահությունը գտնվում է Բաքվում, ունի մասնաճյուղեր Գանձակ և Նախիջևան քաղաքներում։ Այն Ադրբեջանի հիմնական գիտական հաստատությունն է։
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա ադրբ.՝ Azərbaycan Milli Elmlər Akademiyası | |
---|---|
Հապավում | AMEA |
Տեսակ | գիտությունների ակադեմիա և ազգային ակադեմիա |
Միջազգային անվանում | Azerbaijan National Academy of Sciences |
Նախկին անվանումներ | Ադրբեջանական ԽՍՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա |
Հիմնադրվել է | հունվարի 23, 1945 |
Անդամ է | Ասիայի գիտությունների ակադեմիաների և միությունների ասոցիացիա[1], Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան[2] և Միջազգային գիտական խորհուրդ[3] |
Տիպ | ակադեմիա |
Աշխատակիցներ | 3510 մարդ |
Երկիր | Ադրբեջան |
Կայք | science.gov.az/az(ադրբ.), science.gov.az/en(անգլ.) և science.gov.az/ru(ռուս.) |
Azerbaijan National Academy of Sciences Վիքիպահեստում |
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան միավորում է ակադեմիայի գործադիր և թղթակից, ինչպես նաև՝ արտասահմանցի անդամներին։ Այստեղ աշխատում են պատվավոր դոկտորներ, գիտական աշխատողներ, գիտահետազոտական, կրթական և սոցիալական ոլորտներում աշխատող մասնագետներ։
Պատմություն
խմբագրելԱդրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան հիմնադրվել է 1945 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ադրբեջանի մասնաճյուղի հիման վրա։ Վերջինս ունեցել է տասը տարվա կյանք՝ 1935-1945 թթ.:
Ակադեմիան սկզբում տեղակայված էր Բաքվի պետական համալսարանում, ավելի ուշ կցվում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիային։ 1945 թվականին ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ճանաչում է Ադրբեջանական ԽՍՀ ակադեմիայի առանձնացումը, երբ արդեն հիմնադրվել էին Վրացական ԽՍՀ (1941 թ.) և Հայկական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիաները (1943 թ.)։ Առաջին տարում այն ուներ 15 անդամ, որոնցից էին Ուզեիր Հաջիբեկովը և Սամադ Վուրգունը[4][5]։
1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից և երկրի անկախության հռչակումից հետո Ադրբեջանական ԽՍՀ ԳԱԱ-ն վերանվանվել է Ադրբեջանական Հանրապետության Գիտությունների ակադեմիա[6]։ 2003 թվականից կոչվում է Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիա[7]։
Պրեզիդիումն այժմ տեղակայված է Բաքվի կենտրոնում՝ պատմական Իսմայիլիա պալատում՝ Իստիկլալիաթ (ադրբ.՝ Istiglaliyyat՝ անկախության) փողոցի վրա։
Ակադեմիայի նախագահներ
խմբագրել1945 թվականի մարտի 31-ին՝ «Հայրենական Մեծ պատերազմի» վերջին օրերին գումարվում է ակադեմիայի գործադիր անդամների առաջին ժողովը, և ակադեմիայի նախագահ է ընտրվում Միր Ասադուլլա Միր Ալեսքեր օղլի Միրքասիմովը։ Նրան հաջորդել են[8]՝
- Յուսիֆ Հելդար օղլի Մամեդալիև (1947-1950), (1958-1961)
- Մուսա Միրզա օղլի Ալիև (1950-1958)
- Զահիդ Իսմայիլ օղլի Խալիլով (1961-1967)
- Ռուստամ Հաջիալի օղլի Իսմայիլով (1967-1970)
- Հասան Մամեդնագիր օղլի Աբդուլլաև (1970-1983)
- Էլդար Յունիս օղլի Սալաև (1983-1997)
- Ֆարամազ Ղազանֆար օղլի Մաքսուդով (1997-2001)
- Մահմուդ Քերիմ օղլի Քերիմով (2001-2013)
- Ակիֆ Աղամետի օղլի Ալիզադե(2013- )
2013 թվականի փետրվարի 20-ին պրեզիդիումը Ակադեմիայի նախագահի իրավասու է նշանակել ԳԱԱ փոխնախագահ, երկրաբանության ինստիտուտի տնօրեն Ակիֆ Ալիզադեն[9]։ Սույն թվականի ապրիլի 25-ին ակադեմիկոսը հաստատվում է Ակադեմիայի նախագահի պաշտոնում[10]։
Նոր նախագահի ընտրության պատճառը նախկին նախագահի՝ իշխանափոխության և հեղաշրջման դեմ մեղադրանք ներկայացնելն էր[11]։
Ստորաբաժանումներ
խմբագրելԱդրբեջանի Գիտությունների ակադեմիան ունի 5 բաժին՝
Ինստիտուտ | Բաժին | Անվանակոչված է |
---|---|---|
Ֆիզիկայի ինստիտուտ | Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների | Հասան Աբդուլլաև (1918-1993), ծնունդով նախիջևանցի |
Կիբեռնետիկայի ինստիտուտ | Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների | Աբդուսալամ Հուսեյնով (1939) |
Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ | Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների | |
Շամախիի աստղադիտարան | Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների | Նասր ալ-Դին Թուսի (1201-1274), ազգությամբ պարսիկ |
Ռադիացիոն խնդիրների ինստիտուտ | Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների | |
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների | Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնոլոգիական գիտությունների | |
Նավթաքիմիական գործընթացների ինստիտուտ | Քիմիական գիտությունների բաժին | Յուսիֆ Մամեդալիև (1905-1961), ծնունդով նախիջևանցի |
Քիմիական խնդիրների ինստիտուտ | Քիմիական գիտությունների բաժին | Մուռթուզա Նագիև (1908-1975), ծնունդով իրանցի |
Քիմիական միացությունների ինստիտուտ | Քիմիական գիտությունների բաժին | |
Պոլիմերային նյութերի ինստիտուտ | Քիմիական գիտությունների բաժին | |
Նավթաքիմիական գործընթացների ինստիտուտի փորձարարական գործարան |
Քիմիական գիտությունների բաժին | |
Երկրաբանության ինստիտուտ | Երկրաբանության բաժին | |
Աշխարհագրության ինստիտուտ | Երկրաբանության բաժին | Հասան Ալիև (1907-1993), ծնունդով հայաստանցի |
Պատմության ինստիտուտ | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | Աբբաս Բաքիխանով (1794-1847), ծնունդով բաքվեցի |
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | |
Տնտեսագիտության ինստիտուտ | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | |
Փիլիսոփայության և քաղաքագիտության ինստիտոուտ | Հումանիտար և հասար��կական գիտությունների բաժին | |
Արևելագիտության ինստիտուտ | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | Զիյա Բունիյաթով (1921-1997), ծնունդով թալիշստանցի |
Մարդու իրավունքների գիտահետազոտական ինստիտուտ | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | |
Գրականության ինստիտուտ | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | Նիզամի Գյանջևի (1141-1209), ազգությամբ պարսիկ |
Լեզվաբանության ինստիտուտ | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | Իմադ ադ-Դին Նասիմի (1369-1417), ազգությամբ թուրքմեն |
Ձեռագրերի ինստիտուտ | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | Մուհամմադ Ֆիզուլի (1494-1556), ազգությամբ թուրք |
Ճարտարապետության և մշակույթի ինստիտուտ | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | |
Ադրբեջանի պատմության թանգարան | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | |
Ադրբեջանական գրականության թանգարան | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | Նիզամի Գյանջևի (1141-1209), ազգությամբ պարսիկ |
Հուսեյն Ջավիդի տուն-թանգարան | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | |
Ազգագրության ինստիտուտ | Հումանիտար և հասարակական գիտությունների բաժին | |
Բուսաբանության ինստիտուտ | Կենսաբանական գիտությունների բաժին | |
Կենդանաբանության ինստիտուտ | Կենսաբանական գիտությունների բաժին | |
Գենետիկ ռեսուրսների ինստիտուտ | Կենսաբանական գիտությունների բաժին | |
Ֆիզիոլոգիայի ինստիտուտ | Կենսաբանական գիտությունների բաժին | Աբդուլլա Կարաև (1910-1968), ծագումով բաքվեցի |
Հողագիտոության և ագրոքիմիայի ինստիտուտ | Կենսաբանական գիտությունների բաժին | |
Միկրոկենսաբանության ինստիտուտ | Կենսաբանական գիտությունների բաժին | |
Կենտրոնական բուսաբանական այգի | Կենսաբանական գիտությունների բաժին | |
Մարդականի դենդրարիում | Կենսաբանական գիտությունների բաժին |
Գործունեություն և ծրագրեր
խմբագրելԵրկրում գոյություն ունի «Ադրբեջանական Հանրապետության գիտության զարգացման ռազմավարությունը 2009-2015 թվականներին» և դրա իրականացման պետական ծրագիր։ Դրանք հաստատված են Իլհամ Ալիևի կողմից՝ 2009 թվականի մայիսի 4-ին[12]։ Ակիֆ Ալիզադեի կարծիքով, ադրբեջանական գիտությունը դեռ ԽՍՀՄ տարիներին մտնում էր առաջին հնգյակ[13]։ Մինչդեռ վիճակագրությունն այլ է. նույնիսկ Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսը, հանդես է եկել ակադեմիայի քննադատությամբ[14]։
Ադրբեջանի ԳԱԱ աշխատակիցները չեն վարանում թշնամական քարոզչություն տարածել՝ հարևան երկրների հանդեպ։ 2013 թվականի մարտի 28-ին ակադեմիկոս Ադիլ Գարիբովը հանդես էր եկել Մեծամորում գործող Հայկական ԱԷԿ-ի շրջանում արհեստական երկրաշարժ ստեղծելու առաջարկով[15]։
Բացասական է արձագանքը նաև արտասահմանում։ Ադրբեջանի նկրտումները հատկապես նշանակալի են Իրանի հյուսիսային շրջանների՝ պատմական Ատրպատական նահանգ-պետության հանդեպ, ինչով զբաղվում է նաև ակադեմիայի պատմության և գրականության ինստիտուտները։ 2013 թվականի ապրիլի 30-ին Իրանի Թավրիզ քաղաքում ձերբակալվել էր ակադեմիկոս Խալիդ Խալիդը[16], ով մեղադրվում էր լրտեսության մեջ[17]։
2015 թվականի փետրվարին Ադրբեջանի պատմության ինստիտուտի աշխատակից Յաղուբ Մահմուդովը տարածքային պահանջներ է ներկայացրել հարևաններին՝ ժամանակակից Ադրբեջանը նշելով Հյուսիսային Ադրբեջան՝ ընդգծելու Իրանական Ատրպատականի բռնազավթվածությունը, իսկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տարածքը՝ ադրբեջանական պատմական հող[18]։
2014 թվականի հուլիսին հաստատվել է «Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի զարգացման կոնցեպցիան մինչև 2020 թվականը», որպեսզի պահպանվի ու մեծացվի երկրի գիտական պոտենցիալը[19]։ Այն մշակվում էր դեռ 2011 թվականի վերջից[20]։ Նոր կոնցեպցիայի հիմքում ու շրջանակներում դրված է ֆիզիկայի, քիմիայի, նավթի ու նավթաքիմիայի, երկրաբանության, բիոտեխնոլոգիաների, մոլեկուլային գենետիկայի և այլ գիտությունների զարգացումը։ Դրա արդյունքում կարող է լինել կրճատում, և աշխատանքից հեռացվեն 2-3 հազար գիտնականներ։ Նախատեսված է իրենց տեղն աշխատանքի ընդունել արտասահմանցի, առաջին հերթին՝ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ։ Մեծ կարևորություն է տրվելու այն գիտնականներին, ում աշխատանքները հրատարակվում են այլալեզու հրատարակություններում։ Նրանք պետք է ակտիվություն ցուցաբերեն գրանտային մրցույթներում, միջազգային սիմպոզիումներում[21]։
2014 թվականից Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան զբաղվելու է ճշգրիտ տեղեկության, Ադրբեջանի ազգային շահերի ու արժեքների պահպանմամբ, զարգացմամբ և առաջընթացով՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի շրջանակներում[22]։ Այդ նպատակով ստեղծվել են վիքի-խմբեր[23]։
Սակայն միջազգային ցուցանիշներով ակադեմիան դեռ հեռու է ամենաբարձր հորիզոնականներից։ 2015 թվականի փետրվարի 20-ին ձեռագրերի ինստիտուտի աշխատակից, փիլիսոփայության դոկտոր Աքրամ Հասանովը հայտարարել էր, թե սուտ է գիտական այն պնդումը, որ Երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը[24]։
Բյուջե և ֆինանսավորում
խմբագրել2014 թվականի կտրվածքով Ադրբեջանի բյուջեն նախատեսել էր 147 միլիոն մանաթ (ընթացիկ դրամական կուրսով՝ 187 միլիոն ԱՄՆ դոլար)՝ գիտության զարգացման նպատակով[25]։ Այս ծախսերը չեն ներառում կրթության և այլ ֆոնդերը, հոդվածներ գրելու խրախուսումը, գիտահետազոտական նպատակներով արված փորձերը, գիտության և տեխնիկայի զարգացումը։
Վերջին տասը տարիներին գիտության համար արվող ներդրումները տասնապատկվել են[26] Համաշխարհային բանկի տվյալներով, գիտության վրա արված ծախսը կազմել է Ադրբեջանական Հանրապետության Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0.21%-ը[27]։
2011 թվականի մայիսի 1-ից ամենամսյա աշխատավարձերը, որոնք տրվում են Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի գործադիր անդամ դառնալու համար, գնահատվել են 1200 մանաթ, իսկ աշխատակից անդամների ամենամսյա աշխատավարձը՝ 850 մանաթ[28]։
2013 թվականի սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրացվել են պետական բյուջեով վարձատրվող աշխատակիցների, գիտաշխատողների, ԳԱԱ պրեզիդիումի և ապարատի, Գանձակի և Նախիջևանի մասնաճյուղերի գիտնականների աշխատավարձերը[29][30]։
Աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացվել էին նաև 2010 թվականին[31]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://aassa.asia/member/academies.php
- ↑ https://www.int-maan.by/rus/full_members.php
- ↑ https://web.archive.org/web/20221009095816/https://council.science/members/online-directory/
- ↑ Azerbaijan National Academy of Sciences: Establishment Արխիվացված 2007-01-25 Wayback Machine. Science.az. Retrieved 31 December 2006
- ↑ Hajibbeyov, biography
- ↑ Академия наук Азербайджанской ССР - Սովետական Մեծ հանրագիտարան
- ↑ «Հիմնադրման պատմություն. Ադրբեջանի ԳԱԱ պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահներ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ Назначен и.о. президента Национальной Академии
- ↑ «Распоряжение Президента Азербайджанской Республики о назначении А.А.Али-заде президентом Национальной Академии Наук Азербайджана». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախկին նախագահը մեղադրվել է պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեջ
- ↑ «Распоряжение Президента страны 4 мая 2009 года - официальный сайт Президента Азербайджана» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Академик Акиф Ализаде уверен, что динамика науки должна соответствовать темпам развития страны
- ↑ Deana Kjuka, Rovshan Gambarov (2012 թ․ հուլիսի 20). «'Shameful' Folktale Of Incest, Vulgarity Causes Outrage In Azerbaijan». Radio Free Europe/Radio Liberty. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Ադրբեջանցի գիտնականը առաջարկում է արհեստական երկրաշարժ ստեղծել Մեծամորի ԱԷԿ-ի տարածքում
- ↑ Իրանում ձերբակալել են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականի
- ↑ Իրանում ձերբակալված Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցը մեղադրվում է լրտեսության մեջ
- ↑ Ադրբեջանը կրկին տարածքային պահանջներ է ներկայացնում
- ↑ «Утверждена «Концепция Развития Национальной Академии Наук Азербайджана до 2020 года»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Состоялось очередное заседание Президиума НАНА». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ «2-3 тысячи работников НАНА могут попасть под сокращение». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ «По инициативе Администрации президента Азербайджана Национальная академия наук займётся продвижением страны в Wikipedia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Первое заседание wiki-группы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Ադրբեջանի ԳԱԱ գիտնականի «հանճարեղ» բացահայտումը. երկրագունդը չի պտտվում
- ↑ Закон Азербайджанской Республики О государственном бюджете Азербайджанской Республики на 2014 год
- ↑ «Science spending increased almost sevenfold - MP». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցվա�� է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Research and development expenditure (% of GDP)
- ↑ «Президент повысил зарплаты работников Национальной Академии Наук». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Распоряжение Президента Азербайджанской Республики О повышении заработной платы работников ряда финансируемых из государственного бюджета организаций
- ↑ «Президент Азербайджана подписал ряд распоряжений о повышении зарплат». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Распоряжение Президента Азербайджанской Республики о повышении заработной платы работников находящихся в подчинении Национальной академии наук Азербайджана и финансируемых из государственного бюджета других научных и научно-исследовательских предприятий, учреждений и организаций
Արտաքին հղումներ
խմբագրել- Ադրբեջանի ԳԱԱ կենտրոնական գրադարան Արխիվացված 2009-02-06 Wayback Machine
- Մարդականի դենդրարիում Արխիվացված 2009-02-26 Wayback Machine
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինստիտուտ
- Նասրեդին Թուսիի անվան Շամախու աստղադիտարան
- ԳԱԱ պաշտոնական կայք Արխիվացված 2008-12-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 211)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |