Նասր ալ-Դին Թուսի
Նասրեդդին Թուս Ի Աբու Ջաֆար Մուհամեդ իբն Մուհամեդ իբն Հասան Բաքր (պարս.՝ محمد ابن محمد ابن حسن طوسی, փետրվարի 18, 1201[1][2], Թուս, Nizari Ismaili state[3][1] - հունիսի 26, 1274[1][2], Kadhimiya, Բաղդադ, Հուլավյան Իլխանություն[1]), առավել հայտնի Նասր ալ-Դին Թուսի (نصیر الدین طوسی) անվամբ, պարսիկ գիտնական-հանրագիտակ և պետական գործիչ։
Նասր ալ-Դին Թուսի պարս.՝ نصيرالدین طوسی | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1201[1][2] |
Ծննդավայր | Թուս, Nizari Ismaili state[3][1] |
Մահացել է | հունիսի 26, 1274[1][2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Kadhimiya, Բաղդադ, Հուլավյան Իլխանություն[1] |
Գերեզման | Al-Kadhimiya Mosque |
Քաղաքացիություն | Խորեզմի թագավորություն, Աբբասյան խալիֆայություն, Nizari Ismaili state և Հուլավյան Իլխանություն |
Մայրենի լեզու | պարսկերեն |
Կրոն | շիա իսլամ[4] |
Ազդվել է | Ավիցեննա, Fakhr al-Din al-Razi? և Mu'ayyad al-Din al-'Urdi? |
Երկեր | Zij-i Ilkhani?, Akhlaq-i Nasiri?, Sharh al-isharat?, Tajrīd al-Iʿtiqād?, Tusi couple? և Sayr wa Suluk? |
Մասնագիտություն | փիլիսոփա, գիտնական, մաթեմատիկոս, աստղագետ, աստղագուշակ, Խորագետ, ճարտարապետ, բժիշկ, da'i, աստվածաբան, marji', բանաստեղծ, թարգմանիչ, գրող, հեղինակ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Alamut Library? և Մարաղայի աստղադիտարան[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Վեզիր |
Nasir al-Din Tusi Վիքիպահեստում |
1256 թվականից եղել է Հուլավու խանի անձնական խորհրդականն ու դպիրը։ Նասրեդդին Թուսի ղեկավարությամբ կառուցվել է Մարաղայի աստղադիտարանը, կազմվել են աստղացուցակներ (Էլխանյան կամ Իլխանյան աղյուսակներ), որոնք պարունակում են նաև Արեգակի, Լուսնի և այլ մոլորակների ապագա դիրքերի որոշման աղյուսակներ։ «Մեկնություն Էվկլիդեսի» աշխատությունում Նասրեդդին Թուսը ցույց է տվել, որ Էվկլիդեսի զուգահեռ ուղիղների պոստուլատը կապված է եռանկյան անկյունների գումարի հետ։ «Տրակտատ ամբողջական քառանկյան մասին» աշխատությունում շարադրել է հարթ ու ոլորտային եռանկյունաչափությունը՝ որպես ինքնուրույն առարկա։ Գրել է նաև երկրաբանությանը, բժշկությանը, տրամաբանությանը, բարոյագիտությանը, պոեզիային վերաբերող աշխատություններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 الزركلي خ. ا. الأعلام (արաբ.): قاموس تراجم لأشهر الرجال والنساء من العرب والمستعربين والمستشرقين — 15 — بيروت: دار العلم للملايين, 2002. — Vol. 7. — P. 30.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասր ալ-Դին Թուսի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 183)։ |