Իսպանիայի արտաքին քաղաքականություն
Իսպանիայի Թագավորության արտաքին քաղաքականություն (իսպ.՝ Relaciones internacionales de España), Իսպանիայի երկկողմ հարաբերություններն արտաքին աշխարհի երկրների և քաղաքական ուժերի հետ։ Իսպանիան գտնվում է Հարավային Եվրոպայում և սահմանակցում է Ֆրանսիային, Պորտուգալիային և Անդորրային։ 1975 թվականին՝ դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո Իսպանիայում հաստատվում է ժողովրդավարություն, որը հնարավորություն է ընձեռում վերականգնել հարաբերություններն ու կապերը արտաքին աշխարհի հետ։ Դրան նպաստում է նաև Ֆրանսիայի հետ սահմանային մեկուսացման վերացումն ու դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։ Մերօրյա ժամանակներում Իսպանիայի արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի վերջնական եվրոինտեգրմանը, արտաքին անվտանգությանն ու տարածաշրջանային ազդեցությանը։ Իսպանիայի Թագավորությունն անդամակցում է տասնյակ միջազգային կազմակերպությունների, որոնց թվում են Հյուսիսատլանտյան դաշինքը, Միավորված ազգերի կազմակերպությունը, Եվրոպական Միությունը, Եվրագոտոին, Շենգենյան համաձայնագիրը և այլն։
Արտաքին քաղաքականության առաջնահերթություններ
խմբագրելԻսպանիայի արտաքին քաղաքականության համար կարևոր նշանակություն ունի կապերն իսպանալեզու աշխարհի հետ։ Նախկինում վերջինիս գաղութը հանդիսացող մի շարք ամերիկյան պետություններ, ինչպիսիք են Մեքսիկան, Դոմինիկյան Հանրապետությունը, Արգենտինան, Չիլին, Կուբան և այլն, ներկայումս համարվում են Իսպանիայի գլխավոր առևտրատնտեսական և քաղաքական գործընկերները։ Վերջիններիս կապերում ընկած է պատմական և մշակութային ընդհանրության նպաստավոր գործոնը։ Դիկտատուրայից դեմոկրատիայի անցնցում անցման Իսպանիայի արդյունավետ օրինակը նշաձող է համարվել բազմաթիվ հարավամերիկյան պետությունների համար։ Իսպանիան պահպանում է բարեկամական հարաբերություններն իսպանալեզու Վենեսուելայի հետ, որն էլ չի ողջունվում Միացյալ Նահանգների կողմից, քանզի Ուգո Չավեսի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հսկայական անջրպետ է առաջացել։ Վերջինս նաև ունի կայուն և տարեց տարի աճող դիվանագիտական կապերը «հակաամերիկյան» պետությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի և Մերձավոր Արևելքի պետությունների հետ։ 2007 թվականին քաղաքական անհամաձայնության հետևանքով կարճ ժամանակով խզվում են իսպանա-վենեսուեալական հարաբերությունները, սակայն կարճ ժամանակ անց վերականգնվում են։ Իսպանիան աստիճանաբար սկսում է ընդլայներ իր շփումներն աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ։ Վերջինս առանձին հետաքրքրություն է ցուցաբերում իր նախկին գաղութ հանդիսացող Հասարակածային Գվինեային նկատմամբ՝ տրամադրելով ֆինանսական մեծ օգնություններ։ Վերջին տարիներին սերտ կապեր է հաստատվել Սենեգալի, Մավրիտանիայի և Մալիի հետ՝ նպատակ ունենալով լուծել դեպի Կանարյան կղզիներ ապօրինի ներգաղթի խնդիրը։
Առավել մեծ կարևորություն է տրվում մերձավորարևելյան տարածաշրջանին, որտեղ վերջինս հայտնի է որպես ուժերի միջև առևտրական կամ բորսային գործարքների կնքման միջնորդ։ Իսպանիան Սաուդյան Արաբիային ճանաչում է որպես տարածաշրջանային ուժ՝ վերջինիս հետ ունենալով գազի և նավթի առքուվաճառքի համաձայնություն։ Իսպանիան ներկայումս փորձում է ընդլայնել երկկողմ հարաբերություններն Արևելյան Ասիայի երկրների՝ Չինաստանի, Ճապոնիայի և Կորեական Հանրապետության հետ՝ որպես տարածաշրջանային հետաքրքրության հիմնական կետեր։ Թաիլանդն ու Ինդոնեզիան ասիական մայրցամաքում Իսպանիայի գլխավոր դաշնակիցներն են։ Վերջին տարիներին աճում են նաև Իսպանիայի դիավանագիտական կապերը Վիետնամի, Հնդկաստանի և Մալայզիայի հետ։ Ի տարբերություն սրա՝ բավականին թույլ են հարաբերությունները նախկին գաղութ Ֆիլիպինների հետ։
Իսպանիան բարեհաջող կերպով պահպանում է բարեդրացիական կապերը հարևան պետությունների՝ Ֆրանսիայի, Անդորրայի և Պորտուգալիայի հետ։ Ֆրանս-իսպանական հարաբերությունները հատկապես ամրապնդվել են 1960-ականներին՝ անջատողական բասկերի ապստամբության համատեղ ճնշման ժամանակ։ Պորտուգալա-իսպանական հարաբերություններն ունեն պատմական խոր արմատներ, իսկ ներկայումս՝ զարգացման մեծ միտում։ Իսպանիան պահպանում է գործակցային հարաբերություններ հարավեվրոպական երկրների՝ Իտալիայի և Հունաստանի հետ։ Մեծ Բրիտանիայի հետ կապերն ընդհանուր առմամբ լավ են, չնայած նրան, որ Ջիբրալթարի հիմնահարցը մնում է վերջիններիս քննարկման օրակարգում, հատկապես Բրեքսիթից հետո։
Ներկայումս Իսպանիայի Թագավորության արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից են Կատալոնիայի և Բասկերի Երկրի հիմնահարցն ու դեպի Կանարյան կղզիներ ապօրինի ներգաղթի խնդիրը։
Հայ-իսպանական հարաբերություններ
խմբագրելՀայաստանի և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 27-ին։ Իսպանիան ճանաչել է Հայաստանի անկախությունը 1992 թվականին, իսկ Թագավորության որոշ երկրամասեր ճանաչել են անգամ Հայոց ցեղասպանությունը։ Երկու երկրներն ունեն կայուն և զարգացման միտում ունեցող հարաբերություններ։
Արտաքին քաղաքականության խնդիրներ
խմբագրելԿատալոնիայի հիմնահարց
խմբագրելԿատալոնիայի հիմնահարցը Իսպանիայի արտաքին քաղաքականության առանցիկ խնդիրներից է։ Ներկայումս գործող կատալոնական անջատողական շարժումը սկզբնավորվել է 20-րդ դարի սկզբին՝ նախքան Իսպանիայի ռազմականացումն ու գեներալ Ֆրանկոյի վարչակարգի հաստատումը։ Նախքան այդ կատալոնացիներին վերապահված էր ինքնավար մարզի կարգավիճակ, որը վերացվում է Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմից։ 1930-ական թվականների անջատողական շարժումը նոր վերելք է ապրում, սակայն անգամ այդ պարագայում Ֆրանկոն կարողանում է դաշնակիցների օժանդակությամբ ճնշել կատալոնական ապստամբությունը։ Բռնապետ Ֆրանկոյի ռեժիմը, ինչպես նաև զանգվածային բռնությունները հատկապես կատալոնացիների նկատմամբ, ստիպում են կատալոնական անջատողական ուժերին դիմել ավելի լուրջ քայլերի, որն էլ իր հերթին հանգեցրեց նրան, որ Կատալոնիայի բնակչության արդեն գրեթե 100 %-ը ցանկանում էր մարզը տեսնել ինքնավար մարզի կարգավիճակով։ 1979 թվականին Կատալոնիան ստանում է ինքնավարություն, որին հետևեց «կատալոներենը որպես պաշտոնական լեզու ճանաչելու մասին» օրենքի ընդունումը։ Այնուամենայնիվ, կատալոնացիները համակված են անկախ ազգային պետության ստեղծման գաղափարով։ 2012 թվականի անկախության շքերթի ժամանակ վերջիններս հանդես էին գալիս «Կատալոնիա՝ առանձին եվրոպական պետություն» կարգախոսով։ 2015 թվականի նոյեմբերի 9-ին կատալոնական խորհրդարանը 73-ը 62-ի հարաբերակցությամբ ընդունում է օրինագիծ՝ Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ։ Ընդունված օրինագիծը հաստատվում է նաև Կատալոնիայի սահմանադրական դատարանի կողմից, որը խորհրդարանին թույլ տվեց կյանքի կոչել ընդունած օրենքը։ 2017 թվականին Կատալոնիան հանրաքվեի արդյունքում իրեն հռչակում է անկախ պետություն[1]։ Չնայած հանրաքվեի արդյունքներին՝ Կատալոնիան միջազգայնորեն ՄԱԿ-ի անդամ որևէ պետության կողմից չի ճանաչվել։
Միջազգային հանրությունը ստեղծված իրավիճակում իր աջակցությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին։ Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ի համար ոչինչ չի փոխվել. «Իսպանիան մնում է մեր միակ գործընկերը։ Հուսով եմ, որ Իսպանիայի իշխանությունները կնախընտրեն փաստարկների ուժը, այլ ոչ թե ուժը՝ որպես փաստարկ»։ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Կատալոնիան Իսպանիայի անբաժանելի մասն է. «Միացյալ Նահանգները աջակցում է Իսպանիայի իշխանությունների ցուցաբերած սահմանադրական միջոցներին, որպեսզի Իսպանիան մնա միասնական և ուժեղ»։
Տարածքային վիճարկումներ
խմբագրելԻսպանիայի արտաքին քաղաքականության օրակարգում են նաև արտաքին աշխարհի հետ տարածքային վիճարկումները։ Մերօրյա իրականությունում Իսպանիան վիճարկելի հարցեր ունի Մեծ Բրիտանիայի (Ջիբրալթարի հիմնահարց), Պորտուգալիայի (Օլիվենսայի պատկանելության հարց) և Մարոկկոյի (Սեուտայի և Մելիլյայի պատկանելության հարց) հետ։ Իսպանիայի ժառանգության պատերազմի ժամանակ անգլո-հոլանդական ուժերի կողմից Ջիբրալթարի գրավումից հետո վերւինս հանդիսաանում է Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի միջև վեճի առարկա։ Այն գտնվում է Պիրենեյան թերակղզու հարավում՝ Ջիբրալթարի նեղուցի վրա և կապում է Միջերկրական ծովն Ատլանտյան օվկիանոսի հետ։ Նման աշխարհագրական դիրքը Ջիբրալթարին տալիս է ռազմավարական մեծ նշանակություն։ Ներկայումս Ջիբրալթարը համարվում է Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք, որտեղ գտնվում է բրիտանական զինված ուժերի կարևորագույն ռազմակայաններից մեկը։
Ջիբրալթարի հարցում Իսպանիայի ավանդական դիրքորոշումը հիմնված է ՄԱԿ-ի 1960 թվականին ընդունված 1514-րդ բանաձևի վրա, որը սահմանում է պետությունների տարածքային ամբողջականությունը։ Ջիբրալթարն իր հերթին պնդում է, որ Իսպանիայի պահանջներն անհիմն են՝ մատնանշելով, ՄԱԿ-ի կողմից երաշխավորված և ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որի ��ռաջին հոդվածում բովանդակված է հետևյալը.
Մարոկկոյի հետ տարածքային վեճի պատճառն են հանդիսանում Սեուտա և Մելիլյա էքսկլավները, որոնք դե ֆակտո պատկանում են Իսպանիայի Թագավորությանը։ Վերջիններիս նկատմամբ հավակնություններ ունի Մարոկկոն, որն ամեն կերպ ցանկանում է տարածքները տեսնել իր կազմում։ Այս վիճարկման կարգավորման համար հիմք է ծառայում տարածքային ամբողջականության սկզբունքը։ Իսպանական կողմը առաջ է քաշում նաև տարածքների գրեթե միատարր ազգաբնակչության փաստական հանգամանքը։ Այս վիճարկումն առաջ է եկել մարոկկո-իսպանական պատերազմից հետո։
Օլիվենսա քաղաքը տեղակայված է Պորտուգալիայի և Իսպանիայի սահմանի վիճահարույց հատվածում և հանդիսանում է երկու երկրների միջև վիճարկելի տարածք։ Քաղաքի բնակչության 80%-ը պորտուգալացիներ են, սակայն տարածքը դե ֆակտո և դե յուրե պատկանում է Իսպանիայի Թագավորությանը։
Դիվանագիտական հարաբերություններ
խմբագրելԱֆրիկա
խմբագրելԵրկիր | Հարաբերությունների սկիզբ | Նշումներ |
---|---|---|
Ալժիր | տե՛ս՝ ալժիրա-իսպանական հարաբերություններ
| |
Անգոլա |
| |
Կամերուն |
| |
Չադ | ||
Կոտ դ'Իվուար |
| |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն |
| |
Եգիպտոս |
| |
Հասարակածային Գվինեա | հոկտեմբերի 12, 1968 |
|
Եթովպիա |
| |
Գամբիա |
| |
Քենիա |
| |
Մավրիտանիա | Տե՛ս նաև՝ մավրիտանա-իսպանական հարաբերություններ
| |
Մարոկկո | Տե՛ս նաև՝ իսպանա-մարոկկոյական հարաբերություններ
Իսպանիան Մարոկկոյում ունի բազմաթիվ հետաքրքրություններ։ Այն պայմանավորված է պատմական գործոնով, որի վրա ներազդել են իսպանա-մարոկկոյական տարածքային վեճերն ու հավակնությունները։ Ներկայումս Մարոկկոն հավակնում է դե ֆակտո Իսպանիային պատկանող երկու էքսկլավների նկատմամբ։
| |
Մոզամբիկ |
| |
Նիգերիա |
| |
Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետություն |
| |
Սենեգալ |
| |
Հարավաֆրիկյան Հանրապետություն |
| |
Թունիս |
Ամերիկա
խմբագրելԵրկիր | Հարաբերությունների սկիզբ | Նշումներ |
---|---|---|
Արգենտինա | 1863 | Տե՛ս նաև՝ արգենտինա-իսպանական հարաբերություններ
|
Բոլիվիա | 1847 | Տե՛ս նաև՝ իսպանա-բոլիվիական հարաբերություններ
Իսպանիան նպաստել է Բոլիվիայի դիվանագիտական ճգնաժամին[9] |
Բրազիլիա | 1834 | Տե՛ս նաև՝ բրազիլա-իսպանական հարաբերություններ
|
Կանադա | հուլիս, 1935 | Տե՛ս նաև՝ կանադա-իսպանական հարաբերություններ |
Չիլի | 1844 | Տե՛ս նաև՝ իսպանա-չիլիական հարաբերություններ
|
Կոլումբիա | 1881 | Տե՛ս նաև՝ իսպանա-կոլումբիական հարաբերություններ
|
Կոստա Ռիկա | մայիսի 10, 1850 | Տե՛ս նաև՝ իսպանա-կոստառիկոյական հարաբերություններ
|
Կուբա | 1902 | Տե՛ս նաև՝ իսպանա-կուբայական հարաբերություններ
|
Դոմինիկյան Հանրապետություն | 1855 | Տե՛ս նաև՝ Իսպանիա-Դոմինիկյան Հանրապետություն հարաբերություններ
|
Էկվադոր | 1840 | Տե՛ս նաև՝ էկվադորա-իսպանական հարաբերություններ |
Սալվադոր | հունիսի 24, 1865 |
|
Գվատեմալա | 1838 | Տե՛ս նաև՝ իսպանա-գվատեմալական հարաբերություններ
|
Հայիթի | ապրիլի 1, 1939 |
|
Հոնդուրաս | 17 նոյեմբեր, 1894 | Տե՛ս նաև՝ հոնդուրասա-իսպանական հարաբերություններ։ |
Ճամայկա | Տե՛ս նաև՝ ճամաշկայա-իսպանական հարաբերություններ
| |
Մեքսիկա | դեկտեմբերի 26,1836 | տե՛ս նաև՝ մեքսիկա-իսպանական հարաբերություններ
|
Նիկարագուա | մարտի 20, 1851 | Տե՛ս նաև՝ իսպանա-նիկարագույական հարաբերություններ
|
Պանամա | մայիս, 1904 | Տե՛ս նաև՝ իսպանա-պանամայական հարաբերություններ
|
Պարագվայ | սեպտեմբերի 10, 1880 | Տե՛ս նաև՝ իսպանա-պարագվայական հարաբերություններ
|
Պերու | 1879 | Տե՛ս նաև՝ իսպանա-պերույական հարաբերություններ
|
Միացյալ Նահանգներ | Տե՛ս նաև՝ ամերիկա-իսպանական հարաբերություններ
Իսպանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս հարաբերությունները կայուն դրական են։ Իսպանիան անդամակցում է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), որը էական ազդեցություն ունի ամերիկա-իսպանական հարաբերությունների վրա։ Երկկողմ հարաբերությունների համար վատ են անդրադառնում Իսպանիայի բարեկամական հարաբերությունները Վենեսուելայի և հակաամերիկյան ՌԴ-ի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի հետ։
| |
Ուրուգվայ | հուլիսի 19, 1870 | Տե՛ս նաև՝ իսպանա-ուրուգվայական հարաբերություններ
|
Վենեսուելա | 1846 | Տե՛ս նաև՝ իսպանա-վենեսուելական հարաբերություններ |
Ասիա
խմբագրելԵրկիր | Հարաբերությունների
սկիզբ |
Նշումներ |
---|---|---|
Աֆղանստան |
| |
Հայաստան | Տե՛ս նաև՝ հայ-իսպանական հարաբերություններ
| |
Ադրբեջան |
| |
Չինաստան | Տե՛ս նաև՝ իսպանա-չինական հարաբերություններ
| |
Արևելյան Թիմոր |
| |
Վրաստան | ||
Հնդկաստան | 1956 | Տե՛ս նաև՝ իսպանա-հնդկական հարաբերություններ
|
Ինդոնեզիա | Տե՛ս նաև՝ իսպանա-ինդոնեզական հարաբերություններ
| |
Իրաք |
| |
Իրան |
| |
Իսրայել | 1975 | Տե՛ս նաև՝ իսպանա-իսրայելական հարաբերություններ
|
Ճապոնիա | նոյեմբերի 12,1868 | Տե՛ս նաև՝ իսպանա-ճապոնական հարաբերություններ |
Հորդանան |
| |
Ղազախստան | փետրվարի 11, 1992 | Տե՛ս նաև՝ իսպանա-ղազախական հարաբերություններ
|
Քուվեյթ |
| |
Լիբանան |
| |
Մալայզիա | մայիսի 12,1967 |
|
Հյուսիսային Կորեա | փետրվարի 7, 2001 |
|
Պակիստան |
| |
Ֆիլիպիններ |
| |
Կատար | Տե՛ս նաև՝ իսպանա-կատարական հարաբերություններ
| |
Կաղապար:Դրոշավորում/Saudi Arabia | ||
Կաղապար:Դրոշավորում/South Korea | 7 March 1950[76] | The establishment of diplomatic relations between the Republic of Korea and the Kingdom of Spain began on 7 March 1950.[76]
|
Կաղապար:Դրոշավորում/Taiwan |
| |
Կաղապար:Դրոշավորում/Thailand |
| |
Կաղապար:Դրոշավորում/Turkey | See Spain–Turkey relations
| |
Կաղապար:Դրոշավորում/United Arab Emirates |
| |
Կաղապար:Դրոշավորում/Uzbekistan |
| |
Կաղապար:Դրոշավորում/Vietnam |
|
Europe
խմբագրելCountry | Formal relations began on | Notes |
---|---|---|
Կաղապար:Դրոշավորում/Albania | 12 September 1986 | See Albania-Spain relations |
Կաղապար:Դրոշավորում/Andorra |
| |
Կաղապար:Դրոշավորում/Belarus | 13 February 1992 |
|
Կաղապար:Դրոշավորում/Bulgaria | 8 May 1810 | See also Bulgaria–Spain relations
|
Կաղապար:Դրոշավորում/Croatia | 9 March 1992 | See Croatia–Spain relations
|
Կաղապար:Դրոշավորում/Denmark | See Denmark–Spain relations
| |
Կաղապար:Դրոշավորում/France | See France–Spain relations
| |
Կաղապար:Դրոշավորում/Germany | See Germany–Spain relations | |
Կաղապար:Դրոշավորում/Greece | See Greece–Spain relations | |
Կաղապար:Դրոշավորում/Holy See | 1530 | See Holy See–Spain relations
|
Կաղապար:Դրոշավորում/Hungary | See Hungary–Spain relations | |
Կաղապար:Դրոշավորում/Ireland | 1924 | See Ireland–Spain relations |
Կաղապար:Դրոշավորում/Italy | See Italy–Spain relations
Both countries established diplomatic relations after the unification of Italy. Relations between Italy and Spain have remained strong and affable for centuries owing to various political, cultural, and historical connections between the two nations. In the Early modern period, southern and insular Italy came under Spanish control, having been previously a domain of the Crown of Aragon. This extended period of foreign domination left marked influences in the modern southern Italian dialects. During the Spanish civil war, the Corps of Volunteer Troops, a fascist expeditionary force from Italy, supported the Nationalist forces led by Francisco Franco. It's estimated that around 75,000 Italians fought in the war. | |
Կաղապար:Դրոշավորում/Malta | 1977 |
|
Կաղապար:Դրոշավորում/Moldova | 30 January 1992 | See Moldova–Spain relations
|
Կաղապար:Դրոշավորում/Monaco |
| |
Կաղապար:Դրոշավորում/Netherlands |
| |
Կաղապար:Դրոշավորում/Poland | See Poland–Spain relations
| |
Կաղապար:Դրոշավորում/Portugal | See Portugal–Spain relations
Relations between Portugal and Spain are also good. They cooperate in the fight against drug trafficking and tackling forest fires (common in the Iberian Peninsula in summers), for example. These close relations are facilitated by similar governments: the government of conservative Spanish PM José María Aznar coincided with the government of also conservative José Manuel Durão Barroso in Portugal; today, both José Luis Rodríguez Zapatero of Spain and José Sócrates of Portugal are socialists. Portugal also holds claim to the disputed territory of Olivença in the Portuguese-Spanish border. | |
Կաղապար:Դրոշավորում/Romania | 5 January 1967 | See Romania–Spain relations
|
Կաղապար:Դրոշավորում/Russia | 1520 | See Russia–Spain relations
Spain and the Grand Duchy of Moscow first exchanged envoys in the 1520s; regular embassies were established in 1722. Soviet-Spanish relations, once terminated after the Spanish Civil War, were gradually reestablished since 1963 and fully established in 1977. Trade between two countries amounts to two billion Euros (2008); in March 2009 two countries signed an energy agreement providing national energy companies access to other party's domestic markets.
|
Կաղապար:Դրոշավորում/Serbia | 14 October 1916 | See Serbia–Spain relations
|
Կաղապար:Դրոշավորում/Ukraine | 30 January 1992 |
|
Կաղապար:Դրոշավորում/United Kingdom | See Spain–United Kingdom relations
The 2001 UK Census recorded 54,482 Spanish-born people living in the UK.[121] In comparison, it is estimated that 100,000 British-born people live in Spain.[փա՞ստ] |
Օվկիանիա
խմբագրելԵրկիր | Հարաբերությունների սկիզբ | Նշումներ |
---|---|---|
Ավստրալիա | հոկտեմբերի 26, 1967 | Տե՛ս նաև՝ ավստրալա-իսպանական հարաբերություններ
|
Նոր Զելանդիա | մարտի 28, 1969 | Տե՛ս նաև՝ իսպանա-նորզելանդական հարաբերություններ
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կատալոնիան անկախություն հռչակեց. Իսպանիան ուղիղ կառավարում է մտցրել ինքնահռչակ երկրում - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Equatorial Guinea in Spain (in French and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Equatorial Guinea (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Rabat (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Sahrawi Delegation in Madrid (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Sahrawi Delegation in Barcelona (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Argentina in Madrid (in English and Spanish)
- ↑ «Embassy of Spain in Buenos Aires (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ http://english.aljazeera.net/news/europe/2009/09/2009914223014746611.html
- ↑ Embassy of Bolivia in Madrid (in Spanish)
- ↑ «Embassy of Spain in La Paz (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Brazil in Spain (in Portuguese and Spanish)
- ↑ «Embassy of Spain in Brazil (in Portuguese and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Canada in Madrid
- ↑ «Embassy of Spain in Ottawa». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Consulate-General of Spain in Montreal». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Consulate-General of Spain in Toronto». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Chile in Madrid (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Consulate-General of Chile in Barcelona (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Santiago (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Colombia in Madrid (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Bogota (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Costa Rica in Spain
- ↑ «Embassy of Spain in Costa Rica». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Cuba in Madrid (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Spain in Havana (in Spanish) Արխիվացված 2013-03-20 Wayback Machine
- ↑ Embassy of the Dominican Republic in Madrid (in Spanish)
- ↑ «Embassy of Spain in Santo Domingo (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Ecuador in Madrid (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of El Salvador in Madrid (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Embassy of Spain in San Salvador in (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Guatemala in Spain (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Guatemala (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Haiti». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Honduras in Madrid (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Embassy of Spain in Managua (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Mexico in Madrid (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Consulate of Mexico in Barcelona (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Mexico City (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Consulate-General of Spain in Guadalajara (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Consulate-General of Spain in Monterrey (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Managua (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Panama in Madrid (in Spanish)
- ↑ «Embassy of Spain in Panama City (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Paraguay in Madrid (in Spanish only)
- ↑ «Consulate-General of Paraguay in Barcelona (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Consulate-General of Paraguay in Málaga (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014-10-18-ին. Վերցված է 2018-09-04-ին.
- ↑ Embassy of Spain in Asunción (in Spanish)
- ↑ Embassy of Peru in Madrid
- ↑ «Embassy of Spain in Lima». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Emabassy of Spain in Washington, DC (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of the United States in Madrid (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Uruguay in Madrid (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Consulate-General of Uruguay in Barcelona (in Spanish)
- ↑ Consulate-General of Uruguay in Las Palmas (in Spanish)
- ↑ Consulate-General of Uruguay in Santiago de Compostela (in Spanish)
- ↑ «Embassy of Spain in Montevideo (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Venezuela in Madrid (in Spanish)
- ↑ Consulate-General of Venezuela in Barcelona (in Spanish)
- ↑ Consulate-General of Venezuela in Bilbao (in Spanish)
- ↑ «Consulate-General of Venezuela in Santa Cruz de Tenerife (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Consulate-General of Venezuela in Vigo (in Spanish)
- ↑ «Embassy of Spain in Caracas (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Armenia in Madrid (in Armenian, English and Spanish)
- ↑ «Indian Embassy in Madrid». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Honorary Consulate Generals of India in Spain». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Spanish Embassy in India». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Israel in Madrid (in Hebrew and Spanish)
- ↑ «Embassy pf Spain in Tel Aviv (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Japan in Madrid». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Tokyo». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Kazakhstan in Madrid». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Astana». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of the Philippines in Madrid (in Spanish)
- ↑ «Embassy of Spain in Manila (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 76,0 76,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
- ↑ http://whic.mofa.go.kr/board.do?menuNo=100&boardConfigNo=35&boardNo=10851&action=view
- ↑ «Embassy of South Korea in Madrid (in Korean and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Seoul (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Ankara (in Spanish and Turkish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Turkey in Madrid (in Spanish and Turkish)
- ↑ Embassy of Albania in Madrid (in English and Spanish)
- ↑ «Embassy of Spain in Tirana (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Andorra in Madrid (in Spanish)
- ↑ «Embassy of Spain in Andorra la Vella (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Bulgaria in Madrid (in Bulgarian, English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Sofia (in Bulgarian and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Croatia in Madrid (in Croatian and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Zagreb (in Croatian, English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Denmark in Madrid (in Danish and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Copenhagen (in Danish, English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of France in Madrid (in French and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 2018-09-04-ին.
- ↑ «Embassy of Spain in Paris (in French and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Germany in Madrid (in German and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Berlin (in German and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Greece in Madrid (in Greek and Spanish)
- ↑ «Embassy of Spain in Athens (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain to the Holy See (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Hungary in Madrid (in Hungarian and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Budapest (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Ireland in Madrid (in English and Spanish)
- ↑ «Embassy of Spain in Dublin (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Italy in Madrid (in Italian and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Rome (in Italian and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ List of Maltese representations in Spain(չաշխատող հղում)
- ↑ «Embassy of Spain in Valletta (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Moldova in Madrid (in Moldovan)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Extranjeros con tarjeta de residencia en vigor incluidos en el Régimen General según nacionalidad y tipo de autorización de residencia. 31-12-2008». Secretaría de Estado de Inmigración y Emigración. Վերցված է 2009 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Moldova». Foreign and Commonwealth Office. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Embassy of Portugal in Madrid (in Portuguese and Spanish)
- ↑ «Embassy of Spain in Lisbon (in Portuguese and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Romania in Madrid (in Romanian and Spanish)
- ↑ «Embassy of Spain in Bucharest (in English, Romanian and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Russia in Madrid (in Russian and Spanish)
- ↑ «Embassy of Spain in Moscow (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Serbia in Madrid (in Serbian and Spanish) Արխիվացված 2014-11-19 Wayback Machine
- ↑ «Embassy of Spain in Belgrade (in Serbian and Spanish only)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Embassy of Spain in Kiev (in Spanish and Ukrainian)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of Ukraine in Madrid (in Spanish and Ukrainian)
- ↑ «Country-of-birth database». Organisation for Economic Co-operation and Development. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Embassy of Spain in London (in English and Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of the United Kingdom in Madrid
- ↑ Embassy of Australia in Spain(չաշխատող հղում)
- ↑ «Embassy of Spain in Australia». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Embassy of New Zealand in Madrid
- ↑ «Embassy of Spain in Wellington». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իսպանիայի արտաքին քաղաքականություն կատեգորիայում։ |