Դոմինիկյան Հանրապետություն

Դոմինիկյան Հանրապետությունը (իսպ.՝ República Dominicana), կամ Դոմինիկանան պետություն է Կարիբյան ծովի Հայիթի կղզու արևելյան մասում և մերձափյան կղզիների վրա։ Կղզու արևմտյան մասը զբաղեցնում է Հայիթիի Հանրապետությունը։ Կղզին մտնում է Անտիլյան կղզեխմբի մեջ։ Մայրաքաղաքը Սանտո Դոմինգոն է։ Բնակչությունը գնահատվում է 10,090,000 մարդ (2009

Դոմինիկյան Հանրապետություն
República Dominicana
Դոմինիկայի Հանրապետության դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, կղզային պետություն, երկիր և կղզեխմբային պետություն
Ներառում էAzua Province?, Baoruco Province?, Barahona Province?, Dajabón Province?, Duarte Province?, Elías Piña Province?, El Seibo Province?, Espaillat Province?, Hato Mayor Province?, Independencia?, Լա Ալտագրասիա, La Romana?, La Vega Province?, María Trinidad Sánchez Province?, Monseñor Nouel Province?, Monte Cristi Province?, Monte Plata Province?, Pedernales Province?, Peravia Province?, Puerto Plata Province?, Hermanas Mirabal Province?, Samaná Province?, Sánchez Ramírez Province?, San Cristóbal Province?, San José de Ocoa Province?, San Juan Province?, San Pedro de Macorís?, Santiago Province?, Santiago Rodríguez Province?, Santo Domingo Province?, Valverde Province? և Distrito Nacional?
Պետական լեզուիսպաներեն[1]
ՄայրաքաղաքՍանտո Դոմինգո
Պետական կարգնախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինCongress of the Dominican Republic?
Երկրի ղեկավարLuis Abinader?
Կառավարության ղեկավարLuis Abinader?
Մակերես48.700 կմ²
Ազգաբնակչություն10219 հազար մարդ (2013թ.)
Խտություն184.8 մարդ/կմ²
ՀիմնԴոմինիկյան Հանրապետության ազգային օրհներգ
ԿարգախոսDios, Partia, Libertad (Աստված, Հայրենիք, Ազատություն)
Հիմնադրված է1844 թ.
ԱրժույթDominican peso?
Կենտրոնական բանկԴոմինիկյան Հանրապետության կենտրոնական բանկ
Ժամային գոտիUTC−4 և America/Santo Domingo?[2]
Հեռախոսային կոդ+1809, +1829 և +1849
Ինտերնետ-դոմեն.do
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,767[3]
dominicanrepublic.com

Բնական պայմանները

խմբագրել

Մակերևույթը լեռնային է։ Այստեղ են գտնվում Կորդիլիերա Սենտրալ (առավելագույն բարձրությունը` 3157մ` Դուարտե լեռ), Կորդիլիերա Սեպտենտրիոնալ, Կորդիլիերա Օրիենտալ լեռնաշղթաները։ Գետերը (Սան Խուան, Յունա) կարճ են, ջրառատ, հարավ-արևմուտքում Էնրիկիլիո լիճն է։ Կլիման արևադարձային, պասսատային է։ Հաճախակի են արևադարձայի�� փոթորիկները, որոնք մեծ վնաս են պատճառում երկրի տնտեսությանը։ Ամսական միջին ջերմաստիճանը 25°-27 °C է։ Անձրևային սեզոնը ձգվում է հուլիսից` հոկտեմբեր։ Տարեկան տեղումները` 1000-2000մմ։ Կան նիկելի, արծաթի, բոքսիտների, ոսկու, երկաթի պաշարներ։

Բնությունը

խմբագրել

Լեռները ծածկված են խոնավ արևադարձային անտառներով, չոր շրջաններում տարածված են սավանաները։ Կենդանական աշխարհը հարուստ չէ, կան մողեսներ, կրծողներ, բազմատեսակ գունագեղ թռչուններ, միջատներ։

Բնակչությունը

խմբագրել

Բնակչության թիվը 10,219,000 մարդ է։ Բնակչության միջին խտությունը` 184.8 մարդ։ Կյանքի միջին տևողությունը` 72.2 տարի։ Ազգային կազմը` մուլատներ (73%), եվրոպացիներ (16%), սևամորթներ (11%)։ Ուրբանիզացման մակարդակը` 65%։ Պետական լեզուն` իսպաներեն։

Պետական կառուցվածքը

խմբագրել

Դոմինիկյան Հանրապետությունը անդամակցում է Միացյալ Ազգերի Կազմակերպությանը, Արժույթի Միջազգային Հիմնադրամին, Ամերիկյան Պետությունների Կազմակերպությանը։ Պետական կարգը` նախագահական հանրապետություն։ Պետության և կառավարության ղեկավարը նախագահն է։ Բարձրագույն օրենսդիր մարմինը` երկպալատ պառլամենտ` Ազգային կոնգրես` կազմված Սենատից և Պատգամավորների պալատից։ Երկիրը բաժանվում է 31 պրովինցիայի և 1 ազգային օկրուգի։ Մայրաքաղաքը` Սանտո Դոմինգո (1 887 հազար մարդ)։ Խոշոր քաղաքները` Սանտյագո (500 հազար մարդ), Պուերտո Պլատա (100 հազար մարդ)։ Քաղաքական կուսակցություններն են` Դոմինիկյան ազատագրման կուսակցություն, Դոմինիկյան հեղափոխական կուսակցություն, Սոցիալ-քրիստոնեական ռեֆորմիստական կուսակցություն և այլն։

Տնտեսություն

խմբագրել

Տնտեսության հիմքը նախկինում գյուղատնտեսությունն էր։ Ներկայումս ստեղծվել է ազատ առևտրի գոտի, զարգացել է զբոսաշրջությունը։ Մշակում են շաքարեղեգ, ադամաթուզ, բրինձ, սուրճ, լոբի, կակաո, ծխախոտ և այլն։ Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման, տեքստիլ, ցեմենտի արտադրության ձեռնարկություններ, երկաթի, նիկելի, ոսկու, արծաթի արդյունահանում։ Արտահանվում է շաքար, սուրճ, ոսկի, արծաթ, ծխախոտ։ Ներմուծում է նավթ, նավթամթերք, տրանսպորտային միջոցներ, արդյունաբերական ապրանքներ։ Առևտրական գլխավոր գործընկերներն են` ԱՄՆ, Մեքսիկա, Վենեսուելա, Ճապոնիա, Հարավային Կորեա։ ՀՆԱ-ն` մեկ շնչի հաշվով 6 767 ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը` դոմինիկյան պեսո (միջազգային նշանակումը DOP):

Պատմությունը

խմբագրել

Մինչև XV դարի վերջը Հայիթի կղզում բնակվում էին հնդկացիական ցեղեր։ 1492թ-ին Կոլումբոսի արշավախումբը հայտնագործեց կղզին և այն անվանեց Էսպանյոլա` իր հայրենի Իսպանիայի անունով։ 1496թ-ին իսպանացիներն այստեղ հիմնեցին Սանտո Դոմինգո գաղութը։ Կղզու նկատմամբ հավակնություն ցուղաբերեցին նաև Անգլիան և Ֆրանսիան։ XV դարի վերջից կղզու արևելյան մասը (այժմյան Դոմինիկյան Հանրապետության տարածքը) մնաց Իսպանիայի տիրապետության տակ։ Անկախություն է ձեռք բերել 1865թ-ին։ 1916թ-ին երկրում բռնկվեց հակաիմպերալիստական ապստամբություն, և ամերիկյան զորքերը օկուպացրեցին երկիրը։ 1930թ-ին իշխանության գլուխ անցավ Ռ. Տրուխիլիոն, որը քաղաքական ահաբեկչական արյունոտ ռեժիմ հաստատեց երկրում։ 1962թ-ին ընտրություններում հաղթանակ տարավ Դոմինիկյան հեղափոխական կուսակցության ղեկավար Խուան Բոշը, որի օրոք ընդունվեցին մի շարք ժողովրդավարական օրենքներ։ 1965թ-ին երկիրը ենթարկվեց ինտերվեցիայի ԱՄՆ-ի կողմից։ 2006թ-ին ընտրություններում հաղթանակ տարավ Խոակին Բալագերը, ով մոտ 30 տարի կառավարում էր երկիրը։ Երկար տարիներ երկիրը չէր կարողանում դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։ Երկրի նախագահն է Դանիլո Մեդինան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 29 // Constitution of the Dominican Republic — 2000.
  2. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/northamerica
  3. Human Development ReportUNDP, 2022.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկյան Հանրապետություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 433